twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստան. հաշտեցում իրականության հետ Եվ հայտարարություններ ներքին օգտագործման համար

11 Դեկտեմբերի 2023 17:56

«Արցախի հանրապետության» լուծարման գործընթացը անխուսափելի դարձավ՝ 2016 թվականի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում։ Այդ մասին Իջևանում կայացած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարել է՝ կուսակցության վարչության նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անշուշտ, դա եղել է ներքին, զուտ հայ լսարանին ուղղված հայտարարություն։ Ահա և նույն նպատակով է նա նշել նաև «արցախի հանրապետության» մասին։ Փորձը, իհարկե, փորձանք չէ, բայց այս ամենը ինչ-որ ծիծաղելի է թվում Փաշինյանի կողմից՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին բազմաթիվ հայտարարություններից հետո։ Ճիշտ է, այս բոլոր խոստովանությունները նա չի արել անմիջապես և ամենևին էլ ոչ իր կամքով։ Ինչը, մինչդեռ, չի խանգարում Փաշինյանին իր սխալները տեղափոխել Հայաստանի նախորդ իշխանության վրա։

«Մեր ժառանգած բանակցային իրավիճակում առաջիկայում անխուսափելի ճանապարհով եղել է ոչ միայն տարածքների հանձնումը և այլն, բայց ինչպես նաև Ղարաբաղում հաստատված պետական կարգի լուծարումն ու չեղարկումը»,- հայտարարել է նա։

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը ամեն ինչ բարդում է ղարաբաղյան կլանի ծանր ժառանգության վրա։ Այս ֆոնին այնուամենայնիվ իմաստ ունի հիշեցնել Հայաստանի վարչապետի պնդումների սխալականությունը ապացուցող որոշ փաստեր։ Սկզբից կհիշեցնեմ այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերից հետո, որոնց արդյունքում Ադրբեջանը առաջին անգամ վճռականորեն ցույց տվեց իր տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով վերականգնելու պատրաստակամությունն ու կարողությունը։ Իսկապես, մինչ այդ ժամանակ Երեւանում շրջանառվում էր կարծիք, որ կարելի է անվերջ նմանակել մասնակցությունը բանակցային գործընթացին՝ մեր հողերը պահելով օկուպացիայի տակ։ Ստեղծվում էին բազմաթիվ առասպելներ հայկական բանակի «անպարտելիության» և այսպես կոչված «Օհանյան գծի» «անհաղթահարելիության» մասին։ Անշուշտ, հայկական կողմի վստահությունն իր ընտրած ճանապարհի ճշտության մեջ կապված էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշման հետ։ Նրանք նույնպես փորձում էին հայ-ադրբեջանական հակամարտությունը «սառեցված» պահել՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Բայց այս ամենը զրոյացվեց հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքներով։

Փաստորեն, հատկապես դրա համար էր, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ ՊՆ-ի այն ժամանակվա ղեկավար Սեյրան Օհանյանը կաշվից դուրս էին գալիս՝ ամեն կերպ ժխտելով հայկական բանակի պարտությունը, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից 20-ից ավելի քառաքուսի կիլոմետր մեր հողերի ազատագրումը, ռազմավարական կարևոր բարձունքների մեր վերահսկողության տակ անցնելը։ Սերժն ու Սեյրանը հասկանում էին, որ իշխանության կորստի հոտ է գալիս։ Եվ հոտառությունը նրանց չդավաճանըեց։ Հենց 2016 թվականի ապրիլին բազմաթիվ առասպելների փլուզումն էլ դարձավ՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության հանգեցրած գործընթացների կատալիզատորը։

Բայց ի՞նչ արեց Հայաստանի նոր իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Ոչ, նա չսկսեց հրաժարվել բանակցային գործընթացի նմանակեցման նախկին գծից, չհամաձայնվեց մեր հողերից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերման հետ, չճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բոլորովին հակառակը՝ Բաքվում լսեցին բացահայտ սադրիչ հայտարարություններ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների շուրթերից։ Օրինակ, 2019 թվականի մարտին պաշտոնական այցով գտնվելով ԱՄՆ-ում, Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Որպես պաշտպանության նախարար՝ ես ասում եմ, որ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը ես վերափոխել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևով։ Բայց դա միայն սկիզբն էր։

Արդեն 2019 թվականի ամռանը, այն ժամանակ օկուպացված Խանքենդի կատարած այցի ժամանակ Փաշինյանը կատաղած ամբոխի առաջ հայտարարեց, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է, վերջակե՜տ»։ Պաշտոնական Բաքուն Փաշինյանի խոսքերը միանգամայն հիմնավորված ընկալեց որպես հրաժարում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար բանակցություններից։

Իսկ 2020 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսվեցին բախումներ։ Սա անձամբ Փաշինյանի կողմից կազմակերպված սադրանք էր, ով հույս ուներ նման բնույթով Ադրբեջանի հետ հակամարտության մեջ ներքաշել նաև ՀԱՊԿ-ին։ Նրա ծրագրերը վիճակված չէին իրականանալ, բայց այդ սադրանքի բուն փաստը, ինչպես նաև պաշտոնական Երևանի վերը նշված գործողությունները հակասում են Փաշինյանի ներկայիս հայտարարությանը, ով փորձում է խամաճիկ կառույցի լուծարման մեղքը բարդել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարման ղեկին իր նախորդների վրա։

Անշուշտ, Փաշինյանի դիրքորոշման փոփոխության մեջ շրջադարձային պահը եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որի արդյունքում նա ստիպված եղավ ստորագրել Եռակողմ հայտարարությունը, որն ըստ էության հանդիսանում է Հայաստանի կապիտուլյացիայի մասին ակտ։ Եվ հետո եղավ՝ նոր իրողություններում անցկացվող բանակցային գործընթաց։ Պաշտոնական Երևանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ստիպված եղավ Ղարաբաղը հրապարակայնորեն ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։ Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնվել են, որ խաղաղ պայմանագիրը կստորագրվի ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

Այդ ժամանակից ի վեր մենք պարբերաբար լսում ենք Նիկոլ Վովաեւիչի հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Նրանք, ըստ էության, անխուսափելի դարձրին ղարաբաղյան խունտայի լուծարումը։ Այդպես էլ տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերի վերջին՝ փայլուն ծրագրված և իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքներով։

Եվ ահա հիմա մենք տեսնում ենք բոլորովին նոր պատկեր։ Տեղ է գտել՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից իսկապես բեկումնային համատեղ հայտարարություն, որը կարևոր հիմք է դրել՝ երկրների միջև մեծ խաղաղ պայմանագրի ստորագրման համար։ Հատուկ նշեմ, որ այս հայտարարության համաձայն՝ Բաքուն և Երևանը պայմանավորվել են աջակցել միմյանց որոշ միջազգային հարթակներում։

Առավել ևս, համատեղ հայտարարության մեջ Հայաստանը հայտարարել է, որ կաջակցի՝ «COP29» համաժողովը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին։ Մնում է հուսալ, որ մինչ այդ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղ պայմանագիր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես «COP29»-ի մասնակից, կայցելի մեր երկիր։

Caliber.Az
Դիտումներ: 198

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

473
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

184
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

175
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

140
24 Դեկտեմբերի 2024 11:09
5

Պուտինը զանգահարել է Ալիևին

116
24 Դեկտեմբերի 2024 13:48
6

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

95
24 Դեկտեմբերի 2024 09:21
7

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

91
26 Դեկտեմբերի 2024 16:58
8

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

82
26 Դեկտեմբերի 2024 18:45
9

Հեքիաթագիրներն ընդդեմ հեքիաթների «Հին աշխարհի հիստերիկներ»

81
24 Դեկտեմբերի 2024 14:27
10

Հիքմեթ Հաջիև. նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը վերածեց հզոր պետության ԼՈՒՍԱՆԿԱՐ

76
24 Դեկտեմբերի 2024 12:11
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading