twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Մինչև 2025 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներ կլինեն» Մարկովի տեսակետը՝ Caliber.az կայքում

28 Մարտի 2023 11:59

Անցյալ շաբաթ՝ մարտի 24-ին, Հայաստանի Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը ճանաչել է, որպես հանրապետության սահմանադրությանը համապատասխանող։ Ըստ էության, երկիրը այդ միջազգային ակտի տակ իր ստորագրությունը դրել էր դեռ 1988 թվականին, սակայն 2004-ին երկրի արդարադատության նույն բարձրագույն մարմինը այդ նույն Կանոնադրությունը համարեց այն ժամանակ գործող Հիմնական օրենքին հակասող, և դրա վավերացումը հետաձգվել էր։

Երևանում երկար ժամանակ այդ հարցին չէին վերադառնում, սակայն օրեր առաջ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել Հռոմի ստատուտին միանալուն։ Սա նշանակում է, որ այժմ Հայաստանը գտնվում է Հաագայի տրիբունալի իրավասության ներքո, որը կարող է հանրապետությունում անցկացնել հետաքննություններ և ձերբակալություններ։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց բանը նրանում է, որ ՄՔԴ-ի նախաքննական պալատը մարտի 17-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կալանքի օրդեր է տվել, և այժմ ծագում են բնականոն հարցեր՝ Երևանի արագացրած որոշումը կապված է արդյո՞ք ՄՔԴ-ի կողմից Ռուսաստանի նախագահին կալանավորելու օրդերի տրման հետ և Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի դրան։

Այս և այլ հարցերով Caliber.Az-ը դիմել է՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովին։

Հաագայի դատարանի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կալանքը հաստատելուց բառացիորեն մի քանի օր անց, Հռոմեական ստատուտը Հանրապետության սահմանադրության հետ համապատասխանության մասին՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չափազանց բացասական է ընկալվում Մոսկվայում։

«Ես նույնիսկ կասեի, որ ռուս հասարակությունը Հայաստանի այս քայլը ընկալում է որպես դավաճանություն։ Դրանով հանդերձ, ռուսական շատ լրատվամիջոցներ, հայկական սփյուռքի շատ ուժեղ ազդեցության ներքո փորձում են լռության մատնել այս փաստը։ Թեև սա նույնիսկ սփյուռք չէ, այլ համակարգ, որը ներառում է ինչպես հայերին, այնպես էլ ռուսներին և հավանաբար հանդիսանում է ամենահզոր էթնիկ խմբավորումը։ Այն բանից հետո, երբ հրեաների մեծ մասը հեռացան Ռուսաստանից, հայերը իրենից ներկայացնում են ամենաուժեղ էթնիկ խմբակցություն ռուսական լրատվամիջոցներում, ֆինանսական կառույցներում և վերջապես՝ քաղաքականության մեջ: Եվ այս հայկական համակարգը ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը ոչ մի կերպ չարձագանքի դրան, իսկ ամենալավը, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը այդ մասին ընդհանրապես չիմանան։ Այնուամենայնիվ, իշխանության մարմիններում այդ մասին գիտեն, և զայրացած են։ Ինչ-որ պահ Հայաստանի ղեկավարության չարաճճիությունները կարող են լցնել Ռուսաստանի ղեկավարության համբերության բաժակը»,- համարում է ռուս քաղաքագետը։

Իսկ ընդհանրապես, Ս.Մարկովի կարծիքով, Հայաստանը ճանաչել է Հռոմի ստատուտը, որպեսզի այն օգտագործի Ադրբեջանի դեմ։

«Դժվար թե Երևանը ուզում է դրանով իր համար տնտեսական նախապատվություններ ու առավելություններ սակարկել Ադրբեջանի հետ բանակցություններում։ Հայաստանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ՄՔԴ-ին ներկայացնել՝ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանի դեմ բողոքի հայտարարություն, որը հայկական կողմը փորձում է մեկնաբանել որպես Ղարաբաղի հայ բնակչության «ցեղասպանության» գրեթե նախապատրաստում, որը, իհարկե, հանդիսանում է լիովին ոչ ադեկվատ հայտարարություն։ Պետք է ասել, որ հայկական համակարգի ներկայացուցիչները ազդեցիկ են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ԱՄՆ-ում, ԵՄ-ում, մասնավորապես՝ Ֆրանսիայում։ Այժմ հայկական լոբբին հույս ունի ՄՔԴ-ում գտնել համախոհներ։

Բացի այդ, Փաշինյանը մշտապես ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա՝ նրանից պահանջելով գրավել ավելի հայանպաստ դիրքորորշում, սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը կգնա դեպի Արեւմուտք։ Եվ դեպի Արևմուտք վերակողմնորոշման այս քաղաքականությունը շարունակվում է արդեն բավականին երկար։ Հայաստանի իշխանությունները արդեն վաղուց են աշխատում այս ուղղությամբ։ Դրան կարելի է վերաբերել Փաշինյանի կողմից պետական պաշտոններում արևմտամետ քաղաքական գործիչների նշանակումը , ԵՄ-ի դիտորդական առաքելության երկիր հրավիրումը, ինչպես նաև վարչապետի տարբեր բացասական գործողությունները ՀԱՊԿ-ի նկատմամբ»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին, ապա, ինչպես կարծում է Ս. Մարկովը, իրավիճակն այնտեղ իսկապես սուր է։

«Դա կապված է Լաչինի ճանապարհին ադրբեջանցի բնապահպանների խաղաղ ակցիայի հետ։ Իսկ այժմ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Լաչինի ճանապարհից հյուսիս ընկած գրունտային ճանապարհը։ Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանը կորցրել է՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավորապես պատասխանատվության գոտի ռազմական տեխնիկա տեղափոխելու և անձնակազմի ռոտացիա իրականացնելու բոլոր հնարավորությունները։ Հետևաբար, այժմ լարվածությունը կարող է մեծանալ։

Սակայն, ընդհանուր առմամբ, դա կապված է այն բանի հետ, որ Հայաստանը դուրս չի բերում իր զորամասերը Ղարաբաղից և կոնկրետ քայլեր չի ձեռնարկում Ղարաբաղի մնացած տարածքների նկատմամբ վերահսկողությունը Ադրբեջանին փոխանցելուն նախապատրաստվելու համար, որտեղ տեղակայված է խաղաղապահ քանակակազմը և ապրում է հայ բնակչությունը։ Այս ուղղությամբ ոչ մի գործողություններ չեն ձեռնարկվում։ Ուստի կարելի է ենթադրել, որ մինչև 2025 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինեն որոշակի բախումներ, քանի որ ռազմական առճակատումը տարածաշրջանում դեռ պահապանվում է»,- ամփոփել է Ս. Մարկովը։

Caliber.Az
Դիտումներ: 526

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հասանրիզի բնակիչ. Մենք աղոթում էինք մեր հայրենի հողերը վերադառնալու համար

253
03 Մարտի 2025 16:19
2

Էներգետիկայի փոխնախարար. Ղարաբաղում արդեն ներդրվում են զրոյական արտանետումների նորագույն տեխնոլոգիաները

235
03 Մարտի 2025 17:59
3

Արևմուտքը՝ ընդդեմ Արևմուտքի Համաշխարհային էլիտաները գլոբալ փոթորիկ են պատրաստում

223
04 Մարտի 2025 15:13
4

Ինքնաբավություն արտաքին օգնության փոխարեն Ադրբեջանի նոր իրողություններ

217
03 Մարտի 2025 13:10
5

Համայնք. ԱԽՎ-ն աջակցել է արևմտյան ադրբեջանցիների վերադարձին իրենց պատմական հողեր

211
03 Մարտի 2025 10:01
6

Այս ամենից կերոսինի հոտ է գալիս «Հին աշխարհի հիստերիկները»

209
04 Մարտի 2025 17:11
7

ANAMA-ի սակրավորները մարզում են ՊՆ աշխատակիցներին ԼՈՒՍԱՆԿԱՐ

194
04 Մարտի 2025 17:25
8

«Հայաստանը փորձադաշտի դեր է կատարում Արևմուտքի քաղաքական խաղերի համար» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

182
03 Մարտի 2025 13:51
9

Հաջիևը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել ականային խնդրի վրա

177
03 Մարտի 2025 09:23
10

Խորամանկ գրիչ Փաշինյանը նորից հոդված է գրել

161
05 Մարտի 2025 13:28
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading