Մոսկվան ճնշում է Երևանին Չի ստացվի նստել երկու աթոռների վրա
Դեպի Արևմուտք Երևանի մշտական հայացքների ֆոնին ռուս-հայկական հարաբերությունները նպատակաուղղված անկում են ապրում։ Գործերի իրավիճակը էլ ավելի են խորացնում ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելուց Հայաստանի ցուցադրական հրաժարվելը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչության գծով Ռուսաստանի հետ շփումների զգալի կրճատումը, ինչը առաջացնում է Մոսկվայի լուրջ դժգոհությունը։ Այսպես, նախօրեին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը բացահայտ հայտարարել է այն մասին, որ Հայաստանը Արևմուտքի ազդեցության պատճառով դադարել է ԱԳՆ-ի և Պնախարարության գծով հետաքրքրություն դրսևորել Ռուսաստանի հետ շփումների նկատմամբ։
«2023 թվականի նոյեմբերից չեն եղել արտաքին գործերի նախարարների հանդիպումներ։ Գործընկերները շահագրգռվածություն չեն դրսևորել արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվություններ մշակելու և հերթական պլան կնքելու մեր առաջարկության նկատմամբ։ Ոչ մեր մեղքով է նկատելիորեն նվազել պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան։ Նստվածք է տվել նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դրանում տեսնում ենք արեւմտականների ճնշման հետևանք, որոնք փորձում են Երեւանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը։ Այնուամենայնիվ հույս ունենք, որ խնդրահարույց կետերի և գռգռիչների վերացման վրա աշխատելու Հայաստանի իշխանությունների հրապարակայնորեն հնչեցված տրամադրվածությունը գործնական կիրառություն կստանա։ Մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Գալուզինը` հավելելով, որ Մոսկվայի ու Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում։
Ըստ էության, Միխայիլ Գալուզինը հայ-ռուսական հարաբերություններում մատնանշելով «արևմտյան հետքը», նոր բան չի ասել։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հենց Գալուզինը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ուղղակիորեն հայտարարեց, որ Արևմուտքի նպատակը՝ Ռուսաստանին հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորումից դուրս մղելն է։ Այդ ժամանակ ռուս դիվանագետի հայտարարությունը համընկավ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հերթական բանակցությունները անորոշ ժամանակով հետաձգման հետ։ Այսինքն Մոսկվան և՛ այն ժամանակ, և՛ հիմա կրկնել է հայտնի թեզը այն մասին, որ Հարավային Կովկասից ռուսական գործոնի վերացումը մնում է Արևմուտքի գլխավոր խնդիրը, և որ հենց Հայաստանին է վերապահված տարածաշրջանում օտար շահերի ուղեկցողի աննախանձելի դերը։ Դատելով ըստ ամենայնի, Մոսկվային բավականին շատ է ձանձրացրել Երևանի երկակի խաղը, ավելի ճիշտ՝ հայկական օրակարգի «աշխարհաքաղաքական ճոճանակները», որոնք քաոս են ստեղծում ՀԱՊԿ-ում և եվրասիական այլ նախագծերում Հայաստանի հետագա ներկայության հարցերում։
Այս շաբաթ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում բացահայտ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն Երեւանից ակնկալում է հստակություն կազմակերպության հետ հարաբերություններում։ «Հույս ունենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը պարզություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Սա ձեռնտու կլինի մեր դաշինքի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին, ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է նա՝ դրանով հանդերձ հավելելով, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանից գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»:
Ակնհայտ է, որ Հայաստանը իր չարաճճիություններով վերջնականապես սպառել է Մոսկվայի համբերության սահմանը, ինչը վերջինիս ստիպում է դիմել Երեւանի վրա «մեղմ» ճնշման քաղաքականության, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի գծով։ Այս կազմակերպության նիստերին մասնակցելուց հայկական կողմի հրաժարվելը սովորական պրակտիկա դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց դաշինքում իր գործունեությունը դադարեցնելու (սառեցնելու) մասին։ Այս առնչությամբ հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել կազմակերպության գագաթնաժողովին, իսկ ավելի վաղ՝ 2023 թվականի մայիսին, նա հնարավոր է համարել ՀԱՊԿ-ից հանրապետության դուրս գալու հավանականությունը։ Օրերս հայկական պատվիրակությունը նույնպես հրաժարվել է մասնակցել Ալմաթիում ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Այսպիսով, ինչ ունենք մենք այսօրվա դրությամբ:
Առաջինը, ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի չափազանց թեթևսոլիկ քաղաքականությունը լուրջ իմիջային հարված է հասցնում կազմակերպությանը, ինչն անընդունելի է Ռուսաստանի Դաշնության համար։ Այդ իսկ պատճառով Մոսկվան պարբերաբար հիշեցնում է, որ հատկապես նա է դեռևս մնում Հայաստանի անվտանգության իրական երաշխավորը։
Երկրորդը, ամենայն հավանականությամբ, Մոսկվան ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը թույլ չի տա առնվազն մոտ ապագայում, և մտադիր չէ թույլ տալ իր դեռևս ֆորպոստի՝ ռազմական բլոկի ֆինանսավորման հետ կապված քմահաճույքները։
Հիշեցնենք, որ Հայաստանը հայտարարել է, որ այս տարի չի մասնակցելու ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը։ «Հայաստանը ձեռնպահ կմնա 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ-ի 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և դրանով իսկ՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց», - հայտարարել են Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ում։ Ռուսական կողմի համար՝ սա Երևանի տհաճ դեմարշն է, որը նա դժվար թե լուռ և առանց աղմուկի կարգավորի։
Երրորդը, Կրեմլում չէին կարող չնկատել Հայաստանի ղեկավարության շփոթությունն ու քաղաքական կամքի բացակայությունը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ հայտարարություններից հետո, որոնք նա հնչեցրել էր «The Wall Street»-ին տված հարցազրույցում։ «Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում, քանի որ համեմատում է դիրքորոշումները մյուս անդամների հետ և թյուրիմացություններ չի ուզում։ Մենք գտնվում ենք հարցերի քննարկման փուլում, քանի որ մենք չենք ուզում, որպեսզի ՀԱՊԿ-ում մեզ սխալ հասկանան որևէ հարցում, և մենք չենք ուզում, որպեսզի մենք սխալ հասկանանք ՀԱՊԿ-ն»,- այն ժամանակ անորոշ ասել է Հայաստանի վարչապետը։ Մյուս կողմից, Փաշինյանը արտահայտվել է այն մասին, որ կազմակերպության գործողությունները «չեն համապատասխանում Հայաստանի շահերին», բայց դրա հետ մեկտեղ խոստովանել է, որ չգիտի, թե ինչու է իր երկիրը մնում ՀԱՊԿ-ում։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանը հայտնվել է անհրապույր վիճակում. մի կողմից նա ուզում է, բայց ռիսկ չի անում վերջնականապես դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ուղեծրից, բայց միաժամանակ նայում է դեպի Արևմուտք՝ փորձելով միաժամանակ նստել երկու աթոռի վրա։ Հասկանալի է, որ նման քաղաքականությունը ձեռնատու չէ ո՛չ Ռուսաստանի Դաշնությանը, ո՛չ Արևմուտքին, և այս կապակցությամբ, այսպես թե այնպես, Հայաստանը ստիպված է հստակ ընտրություն կատարել կողմերից մեկի օգտին։ Պաշտոնական Երևանը արդեն ձեռնարկել է գործնական քայլեր Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը նվազեցնելու ուղղությամբ, բայց դա դեռ չի նշանակում, որ երկիրը պատրաստ է մոտ ապագայում դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Նույն կարծիքին է նաև Քաղաքական և սոցիալական տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Ալեքսեյ Նեժիվոյը։ Caliber.Az-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանից պահանջում է, որ կողմնորոշվի իր վերջնական ընտրությամբ և հրաժարվի իր երկակի քաղաքականությունից, սակայն դա մեծ հարց է։
Նա, ով փորձում է ընկերություն անել բոլորի հետ, ի վերջո ամենևին ընկերներ չի ունենում: Փաշինյանի իշխանության գալը Հայաստանի իշխանության սարսափելի կոռուպցիայի օրինաչափ արդյունքն է։ Ինչպես սովորաբար լինում է նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, կոռուպցիայի դեմ բոլոր պայքարողները իշխանության են գալիս արևմտյան հիմնադրամների աջակցությամբ և արևմտյան ժողովրդավարության կարգախոսներով։ Արդյունքում, կոռուպցիան բարձրացնելով միջազգային մակարդակի՝ սկսում են վաճառել ազգային շահերն ու ինքնիշխանությունը։ Այս դասական պատկերը մենք նկատում ենք Հայաստանում։ Հայաստանը զրկվելով Ռուսաստանի աջակցությունից՝ ոչինչ չշահեց, բացի ինքնիշխանությունը կորցնելու հեռանկարից։ Հիմա արդեն կարևոր չէ՝ նա դուրս կգա ՀԱՊԿ-ից, թե ձևականորեն կմնա, չէ որ ինքնապահպանման բնազդը, կարծում եմ, շշնջալու է. «Մնա»։ Իսկ ահա արևմտյան տիկնիկավարները հրավիրելու են սպանդանոց: