twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար, դիվանագետ, ռազմավար Օտարերկրյա փորձագետները՝ Հաղթանակում Իլհամ Ալիևի դերի մասին

09 Նոյեմբերի 2022 17:39

Այսօր Ադրբեջանում Մեծ Հաղթանակի երկրորդ տարեդարձն է։ Երկու տարի առաջ ադրբեջանական բանակը Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ազատագրեց 28 տարի հայկական լծի տակ տանջվող Շուշան, որից հետո Հայաստանի անխուսափելի կապիտուլյացիան դարձավ ոչ թե օրերի, այլ ժամերի հարց: Ադրբեջանի ժողովուրդը դեպի այս հաղթանակ է գնացել երկար և դժվար, անցնելով բազմաթիվ քաղաքական ու տնտեսական փորձությունների միջով, ինչ-որ մեկն արդեն կորցրել էր հավատը, որ գալու է այս օրը, ինչ-որ մեկը հույս էր տածում և սպասում էր։ Բայց հատկապես Ադրբեջանի նախագահի տաղանդի ու հեռատեսության շնորհիվ՝ «Երկաթե բռունցք» անվան ներքո փայլուն ազատագրական գործողությունը իրականացվեց ամենակարճ ժամկետնների ընթացքում։ 44 աշնանային օրերը դարձել են եզակի և նշանակալից մեր երկրի պատմության համար, մեր զինվորների անհավանական խիզախության ու արիության օրինակ, աշխարհի շատ բանակների համար ռազմական ռազմավարության և արվեստի նմուշ։

Անշուշտ, Ադրբեջանի նախագահի դերն այս հաղթանակում դժվար է գերագնահատել։ Հատկապես նա դարձավ գլխավոր ստրատեգն ու այն համախմբող ուժը, որը մեր բանակն ու ողջ ժողովրդին տարավ դեպի այս հաղթական օրը։

Այսօր, Հաղթանակի երկրորդ տարեդարձին, Գերագույն գլխավոր հրամանատար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարևոր դերի մասին՝ Caliber.Az-ի հետ իրենց կարծիքով կիսվել են տարբեր երկրների քաղաքագետներն ու փորձագետները։

Իսրայելցի քաղաքագետ և լրագրող Ռոման Գուրևիչ. «44-օրյա պատերազմում հաղթանակը՝ Ադրբեջանի ժողովրդի հաղթանակն է, դա արդարության վերականգնումն է և միջազգային իրավունքի, միջազգային օրենքի պահանջներ են։ Հայկական օկուպացիայի տարիներին ընդունվել է ՄԱԿ-ի չորս բանաձև, որի հիման վրա հայերից պահանջվում էր ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները։ Սակայն այդ բանաձեւերը մնացին միայն թղթի վրա։ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը ինքնուրույն վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Դրանում՝ Ադրբեջանի առաջին դեմքի, Զինված ուժերի Գերագույն հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի դերը, իմ կարծիքով, հսկայական է։

Այս հաղթանակի հիմքը կառուցվել է տասնամյակների ընթացքում, երկար տարիներ ձևավորվել է մարտունակ և հզոր բանակ, որը հրաշքներ է իրագործել՝ 44 օրում ազատագրելով անտառներ, լեռնաշղթաներ ու լեռնագագաթներ, ինչը համարվում էր կա՛մ չափազանց բարդ, կա՛մ պարզապես անկատարելի խնդիր։

Բանակ կառուցելը անհնար է առանց արդյունավետ տնտեսության և Ադրբեջանի հսկայական բնական ռեսուրսներն ու հարստությունը կողմնորոշված էին երկրի և բանակի նախապատրաստման վրա։ Դրանում ես նույնպես տեսնում եմ նախագահ Իլհամ Ալիևի վիթխարի դերը։

Բացի դրանից, մենք գիտենք, թե ինչպես է համաշխարհային հանրությունը երկերեսանի բազմաթիվ հարցերում, այդ թվում նաև այս հակամարտություն նկատմամբ. մի կողմից ճանաչվում էր Ադրբեջանի պահանջների արդարությունը, բայց մյուս կողմից ընդհանրապես ոչին չէր արվում, նույնիսկ որոշ եվրոպական առաջնորդներ բացահայտ աչքով էին անում հայկական կողմին։ Հետևաբար Ադրբեջանը ստիպված էր ինքնուրույն հասնել այս հաղթանակին։ Առանց դիվանագիտական մակարդակով միջազգային ասպարեզում համապատասխան նախապատրաստվածության՝ պարզապես անհնար կլիներ հասնել նման հաղթանակի։ Եվ նման նախապատրաստությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվել է, և համաշխարհային հանրությունը ընդունել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Ակնառու օրինակ է, երբ Ի.Ալիևը հանդիպում է Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության ղեկավարի հետ, և նրանք բոլորը միահամուռ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ սա հսկայական աշխատանքի արդյունք է, միջազգային մակարդակի բարձրագույն քաղաքական պիլոտաժ։ Այսպիսով, Իլհամ Ալիևի հմուտ գործողությունները, դիվանագիտությունը մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներին, Ադրբեջանի դեմ ուղղված ուժերին, նույնիսկ հայամետ Մակրոնին ստիպեցին կանգնել այդ դիրքորոշման վրա։ Առանց Իլհամ Ալիևի իմաստուն գործողությունների, դա անհնար կլիներ»։

Թուրք քաղաքագետ, «Ankara Üniversitesi»-ի պրոֆեսոր Թողրուլ Իսմայիլ. «Ադրբեջանի նախագահը Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա, այդ թվում նաև, որպես Ադրբեջանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար կայացնելով երկրի և բանակի կառավարման հիմնական որոշումները։ Այստեղ կարելի է վերագրել նաև երկրի դիվանագիտական մեծ հաջողությունները։

Պատերազմի ժամանակ նախագահ Ի.Ալիևը շատ բան արեց, այդ թվում նաև միջազգային դիվանագիտական ճակատում, փաստորեն կոտրելով ոչ բարեկամ երկրների քարոզչական մեխանիզմը։ Ընթանում էր Ադրբեջանի վրա զանգվածային տեղեկատվական հարձակում, չափազանց շատ նեգատիվ էր ուղղված այն Բաքվի արդար գործողությունների դեմ։ Բայց նախագահ Ալիևի փաստարկները կասեցնում էին բոլոր սպառնալիքները։ Եվ սա նույնպես անհրաժեշտ է նշել։

Կարևոր պահն այն է, որ պատերազմից հետո նախագահ Ալիևը Թուրքիայի հետ ստորագրեց Շուշայի հռչակագիրը, որը դարձավ որոշիչ գործոն՝ Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային խաղաղության իրավիճակի համար։ Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական աշխարհում արագ և խելամիտ գործելու հմտությունը՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, հաղթողի քաղաքականության կարևոր գործիքներից մեկն է։ Նախագահի և հզոր բանակի դաշինքը, գումարած Ադրբեջանի ողջ բնակչության աջակցությունը հանգեցրին Հայրենական պատերազմում հաղթանակի»։

Ղազախստանցի քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Շարիպ Իշմուհամեդով. «Այն, որ ադրբեջանական բանակը հասել է հաղթանակի, այստեղ ես տեսնում եմ նախագահ Ալիևի, որպես ազգի առաջնորդի հսկայական ավանդը։

Նախագահ Իլհամ Ալիևը ստեղծեց զարգացած, ժամանակակից տնտեսություն, քանի որ արտասահմանում էներգառեսուրսների վաճառքից ստացված բոլոր միջոցները ուղղվեցին երկրի համապարփակ կառուցվածքային զարգացմանը, նրա արդյունաբերական արտադրությանը, աշխատատեղերի ստեղծմանը։ Գումարները ուղղվեցին նաև ժամանակակից բանակի ձևավորմանը, ժամանակակից սպառազինությունների գնմանը։ Իլհամ Ալիեւը կարողացավ բարձրացնել զինվորականների կարգավիճակը, բանակի հեղինակությունը, որը, ինչ-որ իմաստով, տուժել էր 90-ականների պատերազմի արդյունքում։ Եվ սա նույնպես պահանջում էր հսկայական միջոցներ, ազդեցություն, հենց նախագահ Ալիևի դերը։ Չէ որ յուրաքանչյուր բանակ ուժեղ է ոչ միայն զենքով, այլեւ բարոյական ոգով, հանուն երկրի տարածքային ամբողջականության վերականգնման անձնազոհության պատրաստակամությամբ։ Այս ամենը ադրբեջանական բանակում անխզելիորեն ներկա է եղել, ընկալվել է, որպես բնականոն բան։

Եվ ևս մեկ կարևոր պահ՝ 2020 թվականի ամռանը Բաքվում տեղի ունեցած երթն արդեն ցույց էր տալիս բնակչության պատրաստակամությունը, բանակին աջակցելու տրամադրվածությունը։ Իսկ սա նշանակում է, որ մարդկանց մոտ կար՝ բանակի հզորության և տնտեսության ճկունության, համապատասխան բաղադրիչներով ռազմական հունին անցնելուն վստահություն։ Եվ սրանում նույնպես կա նախագահ Իլհամ Ալիևի վաստակը»։

Caliber.Az
Դիտումներ: 111

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

231
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

198
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

149
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

76
10 Մայիսի 2025 11:18
5

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

73
10 Մայիսի 2025 09:36
6

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

71
10 Մայիսի 2025 13:29
7

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

67
10 Մայիսի 2025 10:45
8

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հեյդար Ալիևի 102-ամյակի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

67
10 Մայիսի 2025 10:43
9

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն «Anadolu Ankası - 2025» զորավարժություններին

66
10 Մայիսի 2025 10:27
10

Ալիևը մասնակցել է Շուշայում չորրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը

65
10 Մայիսի 2025 09:35
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading