twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Փաշինյանը առայժմ չի կարող մարտահրավեր նետել Մոսկվային» Ռուսաստանցի քաղաքագետները՝ Երևանի դեմարշների մասին

19 Մայիսի 2023 17:24

Հայաստանի ղեկավարության հետ չես ձանձրանա՝ նա միշտ պատրաստ է պոռթկել թարմ հայտարարությամբ, որը բոլորին կստիպի տարակուսել՝ տեսնես դա ի՞նչ է նշանկում և ինչի՞ վրա են այդ հայերը հույս դնում։ Սակայն, միջազգային հանրությանը ուղղված նրանց անթիվ դիմումներում մեկը արդեն երկար տարիներ մնում է անփոփոխ՝ անարդարացիորեն վիրավորված վասալի կեցվածքը։ Բայց այս անգամ ամեն ինչ հնչել է հատկապես բարձր և հավակնոտությամբ . «Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրված սպառազինությունը»։ Բացի այդ, ինչպես «Նովայա գազետա։ Եվրոպա» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը սուր դրվել էր 2022 թվականի աշնանը։

«Վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը արմատապես փոխվել է։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում։ Պետք է փնտրել նոր մեխանիզմներ և զենքի մատակարարումներ, որովհետև մենք օբյեկտիվորեն չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»,- հայտարարել է Գրիգորյանը՝ «Նովայա գազետա. Եվրոպա» օրաթերթի ընթերցողներին:

Բայց պարբերականի այն հարցին, թե արդյոք խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, որը դեռ չի փակվել՝ Գրիգորյանը պատասխանել է խճճված և անմիջապես շրջվել է ՀԱՊԿ-ին. «Խոսքը մի քանի նման պայմանագրերի մասին է, նա միակը չէ։ Իսկ մենք ՀԱՊԿ-ից նաև ակնկալում էինք, որ այն կգործի նախորդ տարվա սեպտեմբերին (հայ-ադրբեջանական սահմանին բախումների ժամանակ – խմբ.)։ Այն չգործեց, և այլն»:

Երեւանի նման նախատինքները Մոսկվայի համար, հասկանալի է, որ աննկատ չեն մնում, հարցը նրանում է, թե ինչպես կարձագանքեն Կրեմլում, Հայաստանին, վերջապես կթողնեն ճակատագրի բախտին, թե՞ կրկին կզղջան ու կներեն։ Ինչպե՞ս է Ռուսաստանը ընդհանրապես ընկալում Երևանի նման հայտարարությունները։ Նա համաձայն է արդյո՞ք Երեւանի պնդումների հետ։ Ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում ՀԱՊԿ-ից դուրս գալու Երեւանի անընդհատսպառնալիքներին։

Caliber.Az-ի այս հարցերին չափազանց կոշտ է պատասխանել՝ Պրոգրեսիվ քաղաքականության հիմնադրամի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Օլեգ Բոնդարենկոն։

«Եթե որևէ մեկը և կասկածներ ուներ,- ընդգծում է նա,- ապա հիմա պարզ է. ՀԱՊԿ-ն պատրաստ չէ ինչ-որ մեկին սպառնալ պատժով, կամ հաշվեհարդարով, նա, ըստ երևույթին, ընդհանրապես ոչ մի բանի ընդունակ չէ»։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի անդամների մոտ վաղուց են ծագել քաղաքական և ռազմական հարցերով տարաձայնություններ։ Այնպես որ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դուրս չգալու հարցը այս պահին նույնիսկ արդիական չէ։

«Մոսկվային արդյո՞ք ապտակ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այո, դա, անշուշտ, ապտակ կլինի։ Բայց դա արդյո՞ք ինչ-որ կերպ կփոխի ուժերի դասավորությունը տարածաշրջանում։ Իմ կարծիքով, չի փոխի»,- համարում է Բոնդարենկոն։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ինչ-որ ռուսական զենքերի մատակարարման որոշակի պարտավորություններին, ապա, քաղաքագետի կարծիքով, չի բացառվում, որ «այստեղ իր դերն է խաղացել նաեւ Մոսկվայի գործողությունների վրա ազդած ադրբեջանական լոբբին»։

«Եթե որ Դուք ինձ հարցնեիք, թե Ռուսաստանում ո՞ր լոբբին է ավելի ուժեղ՝ հայկականը, թե ադրբեջանականը, ես կդժվարանայի պատասխանել։ Հայկական լոբբիի արտաքին ուշագրավությամբ հանդերձ, Ռուսաստանում ադրբեջանական լոբբին, ես այսպես կասեի՝ ֆինանսապես ավելի հարուստ է։ Անուններ չենք նշի, բայց նրա ազդեցությունը ռուս քաղաքական գործիչների վրա միանգամայն շոշափելի է։ Եվ դա, անշուշտ, Ադրբեջանի ուժեղ կողմն է։ Կա նաև մեկ ո այլ պահ՝ Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) դերի նկատելի ուժեղացումը տարածաշրջանում կամ, ավելի ճիշտ, տարածաշրջանների ամբողջությունում։ Ես վերջերս գրել եմ մի հոդված, որտեղ ասվում է այն մասին, որ հիմա կարող է կազմավորվել այնպիսի իրավիճակ, որ ռազմական առումով ԹՊԿ-ին անդամակցությունը կարող է շատ ավելի կարևոր լինել, քան ՀԱՊԿ-ում կամ ԱՊՀ-ում: Եվ ԹՊԿ-ի անդամներին, ինչպես նաև մյուս բոլորին, հասկանալի է, թե ինչ արժեքներ են նրանք առաջ քաշում և պաշտպանում, իհարկե՝ թուրքական աշխարհի արժեքները: Իսկ ինչպիսի՞ արժեքներ է պաշտպանում ՀԱՊԿ-ն։ Հասկանալի չէ, թե ինչպիսի։ Դրանք երբեք պատշաճ կերպով չեն հնչեցվել, բացառությամբ «անվտանգության» պես զանազան անհեթեթությունների։ Բայց ինչպիսի՞ անվտանգության: Հանուն ինչի՞։ Այս առումով կարելի է ասել, որ այժմ Փաշինյանը և նրա դրդապատճառները կախված են Փարիզի որոշումներից, գուցե նույնիսկ ավելի շատ, քան Մոսկվայի։ Որովհետև Մոսկվան հայերի պաշտպանության առաջնության արմավենին տվել է Փարիզին, և Մակրոնը հիմա հայերի ամենամեծ պաշտպանն է»,- եզրակացություն է անում ռուս փորձագետը։

Մեկ այլ ռուսաստանցի քաղաքագետ, Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կոլտաշովը զարմանալի է համարում, որ Փաշինյանի վարչակազմին անհանգստացնում են Ռուսաստանից զենքի մատակարարումները, մինչդեռ 2020 թվականին հենց նա է հրահրել պատերազմը տարածաշրջանում։

«Փաշինյանը ռազմական հակամարտություն հրահրեց Ադրբեջանի հետ, պարտվեց, իսկ հիմա, ելնելով արտաքին ուժերի շահերից, փորձում է Հայաստանին դուրս բերել ՀԱՊԿ-ից՝ գժտվելով Ռուսաստանի հետ։ Հիանալի գիտակցելով, որ Հայաստանը ի վիճակի չէ հաղթելու, Փաշինյանը առճակատում ստեղծեց Ադրբեջանի հետ՝ փորձելով դա փաստարկել իր հակասական հայտարարություններում։ Ուրեմն ինչի՞ց է նա հիմա դժգոհ, ի՞նչ զենքեր է փնտրում Արեւմուտքում։ Թեև, թող իր համար փնտրի։ Գլխավորն այն է, որ Փաշինյանի այս բոլոր մանևրների համար, ինչպես եղել է նաև 2020 թվականի արդյունքներով, վճարելու է Հայաստանի ժողովուրդը»,- արձանագրել է քաղաքագետը։

Նրա խոսքով, Մոսկվայի համար հիմա կարեւոր է զբաղվել Ուկրաինայի պատերազմով։ Իսկ ինչ վերաբերում է Կովկասի հարցով դիրքորոշմանը, ապա այն առավելագույն չափով պարզ է՝ «որպեսզի այս տարածաշրջանում չլինեն՝ հատկապես Ռուսաստանի դեմ ուղղված ռազմական հակամարտություններ»։

«Փաշինյանը առայժմ չի կարող մարտահրավեր նետել Ռուսաստանին։ Նա ոչ այնքանով է մշակել հայ ժողովրդին, որպեսզի հայտարարի, որ Ռուսաստանը՝ գլխավոր թշնամին է և որ նրա հետ պետք է պայքարել։ Թեեւ, իհարկե, հայ հասարակության մեջ որոշակի աջակցություն նա հիմա էլ ունի։ Բայց ընդհանուր առմամբ Փաշինյանը շատ ծանր քաղաքական վիճակում է, քաղաքացիները միայն մասամբ են կիսում նրա դիրքորոշումը։ Սակայն նա լիովին կարող է Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից՝ դա, ցավոք, չի կարելի բացառել»,- նշել է Վ. Կոլտաշևը։

Քաղաքագետի խոսքով, կարելի է ենթադրել, թե ինչի վրա է հույս դնում Փաշինյանը՝ իբր, երբ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն կազդեն Ադրբեջանի վրա, նրանք կդառնան նոր միջնորդներ և կսահմանափակեն Բաքվի ինչ-որ բան ձեռնարկելու հնարավորությունը։

«Կամ կապահովեն ինչ-որ համաձայնագիր, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Թեեւ «ընդունելիության» տակ, ակնհայտ է, Երեւանը տեսնում է այնպիսի պայմանագիր, որից արտաքին ուժերի ճնշման ներքո Ադրբեջանը չի կարողանա հրաժարվել։ Իրավիճակ, որի մասին, ինձ թվում է, երազում են Երեւանում։ Բայց իրատեսական են արդյո՞ք Հայաստանի այս ակնկալիքները»,- հարց է տալիս Վ. Կոլտաշևը։

Caliber.Az
Դիտումներ: 347

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Արդյունավետության գագաթնակետին Հիքմեթ Հաջիևի GLOBSEC-2025-ում ելույթի առթիվ

183
17 Հունիսի 2025 20:34
2

Բաքվում բացվում է Խանքենդիի կարի գործարանի վաճառքի կենտրոն

168
19 Հունիսի 2025 11:38
3

Կաթողիկոսները ընդդեմ խաղաղության Արամ Ա-ն փակեց ատելության շրջանակը

167
18 Հունիսի 2025 16:12
4

Վարդանյանի դատավարության ժամանակ վկաները պատմել են իրենց հարազատների զոհվելու մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

155
18 Հունիսի 2025 10:57
5

Սոլովյովի փոցխը Ռուսաստանցի քարոզիչը և հայկական գործոնը

147
18 Հունիսի 2025 19:00
6

Իլհամ Ալիև. Ադրբեջանն ու Թուրքիան՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի առաջին օրվանից միասին են եղել

131
19 Հունիսի 2025 23:56
7

Գաֆարովա. Ադրբեջանը միշտ էլ կողմ է եղել խաղաղ համակեցությանը

126
18 Հունիսի 2025 14:06
8

Այխան Հաջիզադեն՝ Իրանից և Իսրայելից Ադրբեջանի քաղաքացիների տարհանման մասին

122
18 Հունիսի 2025 09:38
9

Մեծ վերադարձ. Աղդամի շրջանի Քենգերլի գյուղ է տեղափոխվել 40 ընտանիք ԼՈՒՍԱՆԿԱՐ

92
18 Հունիսի 2025 10:17
10

Երկու աթոռ մեկ վարչապետի համար Հայաստանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

67
18 Հունիսի 2025 17:31
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading