Հայկական խաղ ռուսական նյարդերի վրա Մոսկվան անպայման կպատասխանի
Հայաստանի կառավարությունը վերջնականապես որոշել է երկիրը դուրս բերել ռուսական ազդեցության ոլորտից, ինչի մասին չի հոգնում շեփորահարել բոլոր հարթակներում։ Ընդ որում, բավականին հանդունգն ձևով։ Այսպես, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկվա ճեպազրույցում հայտարարել է այն մասին, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ «Համարում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, որպեսզի նրանք գնան այնտեղից... Մենք ինքներս կպաշտպանենք մեր երկրի սահմանները»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուս սահմանապահների գործողությունների պատճառով Հայաստանի սահմանները դառնում են «ավելի խոցելի»։ Դրանով հանդերձ, Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման մասին հարցին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ պետք չէ «մի ծայրահեղությունից մյուսն ընկնել»։
Հայաստանի երկրորդ դեմքից կոշտ ուղերձը՝ անտարակույս, արտացոլում է Երևանի դիրքորոշումը, ինչպես նաև հաստատում է այն փաստը, որ այնտեղ սկսել են իրականացնել՝ Ռուսաստանից հեռանալու նպատակով Արևմուտքի, մասնավորապես Ֆրանսիայի հրահանգները։ Միևնույն ժամանակ, Սիմոնյանի հայտարարությունները ամրապնդել են՝ օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «France 24»-ի եթերում տրված հակառուսական միտումը: Պատահական չի հանդիսանում նաև այն, որ հայկական ԶԼՄ-ներում և Տելեգրամ ալիքներում բարձրաստիճան աղբյուրի վրա հղումով հաղորդագրություններն այն մասին, որ ռուս սահմանապահները մոտ ժամանակում դուրս կբերվեն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հայտնվել են Փաշինյանի Ֆրանսիայում գտնվելու ժամանակ։ Հնարավոր է, որ այդ պահին է Փարիզից Երևան արձակվել այդ հրահանգը։
Մոսկվան, իր հերթին, հիանալի տեսնում է Հայաստանի ակնհայտ թեքվածությունը դեպի Արևմուտք, բայց առայժմ սահմանափակվում է հայտարարություններով, կիրառելով «փափուկ ուժի» քաղաքականություն։ Այս համատեքստում է տեղավորվում նաև՝ այս շաբաթ Երևան այցելած Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի (ԱՊՔԽ) հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովի ու Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ՌՏՎԿ) տնօրեն Ռուսլան Պուխովի հայտարարությունները, ովքեր Հայաստանին մեղադրել են՝ Ռուսաստանի թշնամիների, այսինքն Եվրոպայի հետ մերձեցման մեջ։ «Հայաստանը թշնամու կողմն է անցնում՝ Ռուսաստանի և Արևմուտքի էկզիստենցիալ առճակատման պայմաններում, երբ Արևմուտքը՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու նպատակ է դրել իր առջեւ», - միանշանակ ասել է Սուսլովը՝ անմիջապես հայ գործընկերներին հիշեցնելով Ուկրաինային եվրոպական երաշխիքների մասին։
Հարկ է նշել, որ վերջերս Մոսկվան Հայաստանին պարբերաբար «Ուկրաինայի ճակատագրի» մասին հիշեցնում է, որպեսզի սթափեցնել եվրոպական հեռանկարներով պղտորված հայկական գլուխները և նրանց դաժան իրականություն վերադարձնել։ Դրանով հանդերձ, իր դեռևս ֆորպոստին Մոսկվայի հիմնական մեսիջը կայանում է նրանում, որ, իբր, այո, նա առայժմ զբաղված է Ուկրաինայի հետ պատերազմով, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանին լիակատար ազատություն կտա։ Առավել ևս, որ Ռուսաստանը իր փաստարկներն ունի։ Նախ, Մոսկվան հաստատապես համոզված է, որ Հայաստանի անվտանգությունը կախված է Ռուսաստանից, այլ ոչ թե Արևմուտքից, ինչպես դա փորձում են Երևանին պարտադրել Փարիզում կամ Բրյուսելում։ Երկրորդը, Մոսկվայում համարում են, որ Հայաստանը, առանց ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու, պետք է կատարի իր պարտավորությունները։ Այսինքն, մի կողմից՝ Մոսկվան, չնայած ՀԱՊԿ-ի ուղղությամբ Երևանի հարձակումներին և ընդհանրապես ռուսական քաղաքականությունից դժգոհությանը, պատրաստակամություն է հայտնում հետագայում ևս շարունակել համագործակցությունը ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, հաշվարկելով նրա վրա, որ Հայաստանում խելքի կգան և կդադարեն գնալ Արևմուտքի ցուցումով, բայց, մյուս կողմից, առայժմ դամոկլյան սուրը չի իջեցվում հայերի գլխին, թեև դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։
Սակայն, դատելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այսօրվա հայտարարություններից, Մոսկվան առայժմ սահմանափակվել է նրանով, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը գնահատել է որպես անբարյացակամ պահվածքի օրինակ։
«Մենք դա գնահատում ենք որպես պաշտոնական Երևանի ներկայացուցչի անբարյացակամ պահվածքի հերթական օրինակ, ճիշտ է, ոչ բոլորովին է պարզ, թե Ազգային ժողովի նախագահը որքանով է պատասխանատու իր բարձրացրած թեմատիկայի համար»,- ասել է դիվանագետը։ «Մենք Հայաստանի իշխանություններից այդ հաշվով ոչ մի դիմում չենք ստացել», - հավելել է Զախարովան։
Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ հակառուսական իմաստի հայտարարությունները հնչում են ոչ միայն Հայաստանի ղեկավարության մակարդակով, այլ նաև Հայաստանի քաղաքագիտական սեգմենտի ներսում։ Օրինակ, հայ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը համարում է, որ Հայաստանը կարող է կորցնել իր պետականությունը, եթե չհեռանա Ռուսաստանից։ Հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտարարել է այն մասին, որ «Հայաստանում քաղաքական գործընթացները ձգձգվում են, ռուս զինվորականների «Զվարթնոցից» դուրսբերումը պետք է սկսվեր դեռ 2018 թվականին», այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ։ Նույն ոգով է հայկական ԶԼՄ-ների հետ զրույցում արտահայտվել՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոննիսյանը, ում համոզմուքով Երևանի օդանավակայանում չպետք է լինեն ռուս սահմանապահներ։ «Մեզ բոլորիս համար շատ տհաճ է, որ ռուս սահմանապահներ են գտնվում Զվարթնոցում։ Ինձ համար սա շատ տհաճ է, քանի որ, երբ գալիս եմ Հայաստան, ինձ հանդիպում են հայերեն չխոսող մարդիկ, որոնց ուսերին Ռուսաստանի տարբերանշանն է»,- ասել է հայ ակտիվիստը։
Այսպիսով, եթե ուշադրություն դարձնենք, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, հայտարարել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, ապա, ըստ տրամաբանության, Հայաստանի հաջորդ քայլերը, ամենայն հավանականությամբ, ուղղված կլինեն Գյումրիից ռուսական բազան դուրս բերելուն։ Բայց ի պատասխան Մոսկվան ի՞նչ է ձեռնարկելու։ Նա արդյո՞ք Հայաստանի վրա կիրառելու է ազդեցության համապատասխան գործիքներ, նրանից առաջ, երբ նրա ֆորպոստի տարածքում հայտնվեն ֆրանսիական ռազմաբազաները։
Պատասխանելով Caliber.Az-ի այս հարցերին, ռուսաստանցի փաստաբան և հասարակական գործիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Յանիս Յուկշան հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվի իր ունեցած ազդեցության մեխանիզմներից և գործիքներից։
«Կան ռուսական ռազմակայաններ, որոնք վերահսկում են իրավիճակը Հայաստանի տարածքում, և, եթե այս երկրի տարածքում իրականացվեն որևէ հարձակումներ ռուս զինվորականների կամ ռուս քաղաքացիների վրա՝ Մոսկվան անպայման կարձագանքի։ Այս դեպքում Ռուսաստանին ոչ ոք չի կանգնեցնի։ Բայց հուսանք, որ բանը դրան չի հասնի։ Հասկանալի է, որ Արևմուտքի խնդիրն կայանում է նրանում, որպեսզի նոր հակամարտություն հրահրել տարածաշրջանում, և նրա համար կարևոր չէ, թե այնտեղ որքան մարդ կարող է զոհվել։ Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության բարձրագոչ հայտարարություններն ու պահանջները կընդհարվեն Մոսկվայի անըմբռնողությանը, բայց վստահ եմ, որ Ռուսաստանը կշարունակի վերահսկել իրավիճակը և թույլ չի տա ապակայունացում իր սահմանների մոտ և լարվածության նոր օջախ Կովկասում։
Հնարավոր եմ համարում, որ Մոսկվան կարող է հրաժարվել Հայաստանի նկատմամբ բազմաթիվ տնտեսական նախապատվություններից, որոնց մեջ ուժեղ շահագրգռված է Ռուսաստանում հայկական վիթխարի սփյուռքը, և այդ դեպքում մի շարք սահմանափակումներին կհանդիպեն ինքնին Ռուսաստանի հայկական վերնախավերը։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ այս կամ այն գործողություններին Ռուսաստանի արձագանքին, ապա կան մի ամբողջ զանգված տարբերակներ»,- հայտարարել է Յանիս Յուկշան։
Եզրափակելով նշենք, որ գնալով Ֆրանսիայի ցուցմունքով, Հայաստանը ոչ միայն սրում է իրավիճակը տարածաշրջանում, այլ նաև շատ մեծ ռիսկի է դիմում՝ խաղալով Ռուսաստանի նյարդերի վրա։ Դավաճաններին ու դասալիքներին այնուամենայնիվ ոչ մի տեղ չեն խղճում...