twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Փաշինյանը ֆրասիական քամի է զգացել իր առագաստներում» Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի հյուր

28 Մարտի 2024 17:42

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի առաջատար փորձագետ Ալեքսեյ Նաումովի հետ։

— Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը՝ ի պատասխան անվտանգության հովանոցը փոխելու Հայաստանի փորձերին ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել։

— Այժմ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում սկսվում է նոր անկեղծության որոշակի ժամանակահատված։ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանի հետ ավանդական միությունը, որում երբեք իմաստ չի եղել (այն երբեք օգուտներ չի բերել ինքնին Ռուսաստանին), պայմանավորված էր՝ ժողովուրդների ինչ-որ ընդհանուր ճակատագրի վերաբերյալ որոշակի հետխորհրդային պատրանքներով։ Բայց հիմա մենք տեսնում ենք, թե դա ինչի հանգեցրեց և իրականում ինչ արժե այս դաշինքը Հայաստանի կողմից։ Ես կարծում եմ, որ ի վերջո Ռուսաստանը կհասկանա, որ նա ոչ մի հիմնավորում չունի փաստացի դաշնակցային հարաբերությունները շարունակել Հայաստանի հետ, և կսկսի Հարավային Կովկասը մեկուսացնել արտաքին ազդեցությունից։ Ընդ որում Ռուսաստանը դա կանի այն երկրների հետ, որոնք գտնվում են այս տարածաշրջանում և նրա հետ կիսում են այդ նպատակը։ Համապատասխանաբար, դա Ադրբեջանը, Իրանը և մասամբ Վրաստանն են, թեև մենք հասկանում ենք, որ վերջինս այս ցուցակում ավելի շուտ երկրորդական դերում է։ Իրանը շահագրգռված է նրանում, որպեսզի արտաքին ուժերը չմտնեն տարածաշրջան, իսկ Ադրբեջանը նույնպես շահագրգռված չէ, որ տարածաշրջան արտատարածաշրջանային ուժեր մտնեն։ Բացի այդ էլ ղարաբաղյան հակամարտությունն այժմ փակ է, և դա ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցավոտ հարցերից էր, և այս առումով ես ակնկալում եմ մեր երկրների միջև հարաբերությունների բարելավում, այդ թվում նաև՝ տարբեր պետությունների ինքնիշխանության վրա հիմնված նոր գլոբալ աշխարհակարգի կառուցման ֆոնին։ Ռուսաստանը և Ադրբեջանը հիանալի կիսում են այդ դիրքորոշումները, և ես այստեղ լավատեսորեն եմ տրամադրված։

— Դուք ինչպե՞ս եք գնահատում՝ Եվրախորհրդարանի կողմից Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունը դիտարկել կանխատեսող բանաձեւի ընդունումը։ Ինչպիսի՞ն են այս հաշվով Երևանի շանսերը։

— Ես այդ բանաձեւը դիտարկում եմ որպես գազար, որը ԵՄ-ն ցույց է տալիս Երեւանին, թեեւ դրանով հանդերձ մենք հասկանում ենք, որ Հայաստանը չի ընդգրկվելու այս կառույցում։ Այդ իրադարձությանը ահա արդեն քանի տարի սպասում է նաև Թուրքիան, իսկ Հայաստանը, բացի այդ էլ, չի հանդիսանում տնտեսապես գրավիչ ԵՄ-ի համար, ավելի շուտ, նա երաշխավորված լինելու է օգնություն ստացող երկիր, այլ ոչ թե դոնոր երկիր, այսինքն վերավճար ստացող։ Եվրամիությանը սա պետք չէ։ Երկիրը ԵՄ ընդունելու համար անհրաժեշտ է միաձայն որոշում, իսկ դա տեղի չի ունենա։ Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ին հիպոթետիկ անդամակցությունը կհասկացնի Հայաստանի առջև, որպեսզի նա հանդես գա որպես Արևմուտքի կամքի ուղեկցող տարածաշրջանում, բայց փաստացի մենք այդ կազմակերպության մեջ նրա մուտքը չենք տեսնի։

— Դուք հնարավոր համարում եք արդյո՞ք տեսանելի ապագայում Հայաստանից ռուսական զինուժի դուրսբերման հնարավորությունը։

—Ես ռուսական ռազմակայանների Հայաստանից դուրսբերումը հնարավոր եմ համարում միջնաժամկետ հեռանկարում, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ մեծ կորուստ կլինի Ռուսաստանի Դաշնության համար։ Բանը նրանում է, որ այդ զորքերի առկայությունը Հայաստանում առաջին հերթին ձեռնտու էր ինքնին իրեն, որպես անվտանգության երաշխիք։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը չի ուզում կատարել Եռակողմ հայտարարության պայմանները և բացել Զանգեզուրի միջանցքը, իսկ ռուս զինվորականների առկայությունը կարող է ինչ-որ խթան հանդիսանալ, որը կստիպի Երևանին դա անել։ Բայց չէ որ Ադրբեջանը չի սկսի ուժով ստանալ այն, ինչի իրավունքն ունի, քանի որ այնտեղ կա ռուսական ռազմակայան։ Եթե ռազմակայանը դուրս բերվի Հայաստանից, ապա, ինչպես ինձ է թվում, այս հարցն էլ կարճագույն ժամկետում կլուծվի։ Ընդ որում չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը՝ հաշվի առնելով, որ նա չի կատարում իր պարտավորությունները։ Հետևաբար, ես մեծ ողբերգություն չեմ տեսնում նրանում, որ ռուսական ռազմակայանը դուրս բերվի Հայաստանից, ընդհակառակը, դա մեծապես կնվազեցնի հարցականները և իրականությունը կհամապատասխանեցնի միջազգային հարաբերություններում ընթացիկ իրավիճակի հետ։

— Արժե արդյո՞ք Հայաստանի ինտենսիվ սպառազինության ֆոնին խոսել խաղաղ պայմանագրի ստորագրման հնարավորության մասին։

— Ինչ վերաբերում է խաղաղ պայմանագրին, ապա այստեղ Նիկոլ Փաշինյանը գնում է անդունդի վրայով ձգված լարով։ Նրան մի կողմից պետք է Հայաստանը պահել՝ ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում քննարկումների առաջնագծում, իսկ դրա համար խաղաղ պայմանագրի ստորագրում պետք չէ։ Իսկ եթե այս պայմանագիրը ստորագրվի, ապա Հայաստանը շատ արագ կվերանա համաշխարհային հրապարակումների առաջին էջերից և ոչ մեկին չի հետաքրքրի։ Նիկոլ Փաշինյանին սա պետք չէ, քանի որ խաղաղ պայմանագրի ստորագրմամբ նրա իշխանությունը կորցնելու շանսերը կտրուկ կմեծանան, հաշվի առնելով, որ երկրի ներսում նրա համար անհարմար շատ հարցեր կծագեն։ Իսկ եթե նա պայմանագիր չստորագրի Ադրբեջանի հետ, ապա Ադրբեջանը կարող է փորձել ուժով հասնել իր ուզածին ու լուծել տարածքային հարցերը, այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքի բացումը։ Այնպես որ, կարծում եմ, որ այժմ խաղաղ պայմանագրի ստորագրման հավանականությունը նվազել է, քանի որ Հայաստանի վարչապետն իր առագաստների մեջ ֆրանսիական քամի է զգացել։

— Ի դեպ, Ֆրանսիայի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում՝ Հարավային Կովկաս ներթափանցելու Փարիզի փորձերը և Հայաստանում ֆրանսիական բազաների հայտնվելու հավանականությունը։

— Այս հարցում ես կիսում եմ Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները, ըստ որոնց արտաքին ուժերի ներթափանցումը Հարավային Կովկաս կործանարար է տարածաշրջանի համար։ Փարիզը այս հարցում հետապնդում է հետեւյալ նպատակները։ Առաջինը, նա փորձում է ինքնահաստատվել որպես համաեվրոպական առաջնորդ՝ տեղահանելով Գերմանիային և խաղալով իր նախկին կայսերական մեծության վրա, ինչը ներշնչում է ֆրանսիացիներին։

Երկրորդը, Մակրոնին հարկավոր է ուժեղ, հաստատակամ Ֆրանսիա, որպեսզի իր կուսակցության թեկնածուն հաղթի ընտրություններում՝ հաշվի առնելով, որ աճում է այլընտրանքային թեկնածուների հանրաճանաչությունը, այդ թվում նաև արմատական աջ «Ազգային միություն» կուսակցությունից: Հետևաբար, կարծում եմ, Ֆրանսիան կփորձի մտնել Հարավային Կովկաս և պատրաստ է ռազմաբակայաններ բացելուն։ Բայց եթե Հայաստանը հանդես գա որպես ֆրանսիական կամքի կամազուրկ անցկացնող, ապա նա իրեն կդատապարտի տարածաշրջանում վտարանդիի դերին: Այդ դեպքում Հայաստանը պետք է վերածվի ռազմաբազայի, իսկ հարեւանների հետ առևտուր անելու ու հարստանալու փոխարեն կախված կլինի Ֆրանսիայից մատակարարումներից և գտնվի ոզնու պատերազմին պատրաստ վիճակում։ Այնպես որ տարածաշրջան մտնելու Փարիզի փորձը կործարար է խաղաղ գործընթացի համար և Հարավային Կովկասում օրգանական հարաբերությունների հաստատմանը, և ոչ մեկին երջանկություն չի բերի։

Caliber.Az
Դիտումներ: 223

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Օսկանյանի բերանաբացությունը Միխայլովն ու Սադադդինովը՝ Caliber.Az-կայքում

258
27 Մարտի 2025 23:55
2

Դ-8. Ադրբեջանի անդամակցությունը կազմակերպությանը մեծ նշանակություն ունի

211
25 Մարտի 2025 11:02
3

Զանգիլանի և Լաչինի ուղղություններով եվրալրտեսներ են նկատվել Տեսակադրեր՝ Caliber.Az-ում

163
27 Մարտի 2025 12:24
4

ԱՔՀ-ն բացահայտում է 1918 թվականի մարտի ցեղասպանության հանցագործությունները «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

130
26 Մարտի 2025 22:05
5

Ալիևներն այցելել են Սարըջալը. Ինչպիսի տեսք ունի վերականգնված գյուղը ԼՈՒՍԱՆԿԱՐ

119
27 Մարտի 2025 11:40
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել Միրզոյանի պնդումները

104
25 Մարտի 2025 23:44
7

Արա-հեքիաթասացները վառում են «Հին աշխարհի հիստերիկներ»

94
26 Մարտի 2025 09:48
8

Ղազախստանի ԱԳՆ ղեկավար. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեռանկարներ է բացում շատ երկրների համար

87
27 Մարտի 2025 17:49
9

Ադրբեջանը Աֆրիկայում կալանավորված նավաստիներին վերադարձրել է հայրենիք ԱԳՆ հաղորդագրությունը

85
25 Մարտի 2025 10:38
10

Էրդողան. Թուրքիան նպատակադրված է զարգացնել երթուղին Կասպից ծովով և Զանգեզուրով

80
27 Մարտի 2025 11:56
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading