twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Բաքվի ու Երևանի միջև խաղաղությունը հնարավոր է զարգացած փոխշահավետ տնտեսական կապերի դեպքում» Զաալ Անջափարիձեն՝ Caliber.Az-ի համար

10 Փետրվարի 2022 14:21

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Վրաստանի արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան, Հակամարտությունների և բանակցությունների հարցերով միջազգային կենտրոնի Կովկասում խաղաղ երկխոսության հարցերով համակարգող, Gеorgia Today շաբաթաթերթի նախկին խմբագիր Զաալ Անջափարիձեի հետ։

—Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի արտաքին քաղաքական ուղին։ Վրացական դիվանագիտության ինչպիսի՞ դրական և բացասական կողմերը կկարող էիք նշել։

—Վրաստանի ներկայիս արտաքին քաղաքական ուղին ես կբունաթագրեի, որպես ռեալիստական և պրագմատիկ, որի շոշափելի ու չափորորշիչ արդյունքը արտահայտվել է նրանում, որ 2012 թվականից իշխանափոխությունից հետո, Վրաստանը ապրել է առանց ռազմական հակամարտությունների՝ փխրուն, բայց այնուամենայնիվ խաղաղ պայմաններում։

Վրաստանը իր հնարավորությունների սահմաններում դիվանագիտական ջանքեր է ներդնում հայ-ադրբեջանական հակամարտության լիցքաթափման համար։ Բացի դրանից, երկիրը իր ավանդն է ներդնում Սև ծովյան տարածաշրջանում անվտանգության պահպանման մեջ։ Ոմանք թերություն են համարում Վրաստանի ներկայիս դիվանագիտության՝ հատկապես Ռուսաստանի նկատմամբ պակաս ագրեսիվությունը և համառությունը։ Սակայն ինձ թվում է, որ Վրաստանը իր քաղաքականությունը կառուցում է ելնելով իր խոցելի վիճակի գործոնից։

—2020 թվականին Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Կարող եք արդյո՞ք Ձեր կարծիքը հայտնել Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ։

—Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման համար հարկավոր է անցնել երկար ու փշոտ ճանապարհ։ Պատրաստի դեղատոմսեր չկան, բայց առանց հայերի և ադրբեջանցիների միջև վստահության և փոխըմբռնման վերականգնման և Ղարաբաղի վերաբերյալ առանցքային հարցերով դիրքորշումների մերձեցման՝ դժվար կլինի լուծում գտնել։ Դրան ավելանում են նաև արտաքին դերակատարների և շահագրգռված կողմերի շահերը, որոնք միշտ չեն համընկնում։

Ինչպես տեսնում ենք, որոշ «քնկոտությունից» հետո Եվրամիությունը սկսեց մեդիատորի դեր խաղալ տարածաշրջանում, ինչը, բնական է, դուր չի գա Ռուսաստանին։ Սակայն, այնուամենայնիվ կարծում եմ, որ առաջին դրական քայլերն արդեն կան և դրանք պետք է զարգացնել։

—Այսինքն Դուք ենթադրում եք, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հնարավո՞ր է։

—Մասնակիորեն ես արդեն պատասխանել եմ այդ հարցին։ Կարծում եմ, որ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում, փոխշահավետ տնտեսական կապերի, տրանսպորտային նոր հաղորդակցումների բացման, միջազգային բեռնափոխադրումների ինտենսիֆիկացման, մարդկանց տնտեսկան բարիքներ բերող նոր աշխատատեղերի ստեղծման դեպքում, հազիվ թե նրանք կցանկանան դրանք կորցնել և կրկին իջնել հակամարտության անդունդը։

Կարծում եմ, որ լուծման հնարավորություններից մեկը կլիներ, եթե երկու երկրների միջև, որպես հաշտության երաշխիք հանդես գային խոշոր գերտերությունները։ Բայց ևս մեկ անգամ կրկնվեմ՝ դեպի խաղաղություն ճանապարհը անցնում է հասարակ քաղաքացիների մտքերի ու սրտերի միջով։ Նրանք առաջին հերթին պետք է իրենց տրամադրեն խաղաղության կամքին։

—Վրաստանի կողմից ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում իր տարածքային ամբողջականության վերականգնման համար և այդ ուղղությամբ ինչպիսի՞ հաջողություններ են ձեռք բերվել։

—Վրաստանը հռչակել է, որ նա պատրաստվում է այդ տարածքները իր իրավասության տակ վերադարձնել միայն քաղաքական միջոցներով և խաղաղ ճանապարհով։ Ռազմական ճանապարհը գործնականորեն բացառվում է այն հանգամանքով, որ այդ տարածքները Ռուսաստանի կողմից ճանաչվել են, որպես անկախ պետություններ, և այնտեղ կանգնած են չափազանց պատկառելի սպառազինությամբ ռուսական զորքեր։ Բավական է ասել, որ նրանք կանգնած են Թբիլիսիից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրի վրա։

Վերոհիշյալ հանգամանքների պատճառով հաջողություններ գործնականում չկան։ Ժնևում միջազգային երկխոսությունը միակ ձևաչափն է, որտեղ շփվում են Վրաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի և Ցխինվալիի ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի մասնակցությամբ։ Այս ձևաչափը առայժմ ոչ մի զգալի արդյունքներ չի բերել, և, իմ կարծիքով, ժամանակն է մտածել նոր մարտահրավերների և աշխարհաքաղաքական իրադրությունների փոփոխման՝ համապատասխան նրա վերաձևաչափավորման մասին։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում անցյալ տարի Սաակաշվիլիի Վրաստան վերադարձը։

—Սաակաշվիլիի վերադարձը, ավելի շուտ տեղական իշխանությունների ընտրությունների նախօրեին Ուկրաինայի քաղաքացու կարգավիճակով նրա Վրաստան անօրինական մուտքը մի քանի տոկոսով ավելացրեց նրա՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ձայները, բայց միաժամանակ ավելի շատ ձայներ ավելացրեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար։

Կամա թե ակամա, Սաակաշվիլին նպաստել է «Վրացական երազանքի» հաղթանակին, բայց միաժամանակ նրանց համար գլխացավանք է ստեղծել և գրեթե վերածվել է քաղաքական օրակարգի գլխավոր թեմայի։ Միաժամանակ չարդարացան Սաակաշվիլի և նրա կողմնակիցների սպասումները, որ նրան կդիմավորի բազմահազարանոց բազմությունը, կփրկի կալանքից, և նա կկատարի հերթական հեղափոխություն։
Նրա քաղաքական գործողությունները իր ոչ ադեկվատ քայլերի պատճառով կորցրել են իրենց ծանրակշռությունը։ Նրա ազատագրման համար շարժումը առայժմ չափազանց դանդաղ է ընթանում։

—Անցյալ տարին ինչո՞վ է նշանակալից եղել Վրաստանի համար։

—2021 թվականը եղել է փորձությունների ու հույսերի տարի։ Այն Վրաստանին բերեց նոր հակասություններ և, եթե կարելի է ասել՝ դասեր։ Այստեղ կարելի է հիշատակել նաև չափազանց բուռն քաղաքական գործընթացները։ Ընդդիմությունը ԵՄ-ի միջնորդությամբ հրաժարվեց բոյկոտից և մտավ խորհրդարան, սակայն քաղաքական լռությունը ավելի շուտ խախտվեց տեղական իշխանությունների ընտրության հետ կապված, որին ընդդիմությունը դիտարկում էր, որպես երկրի արտաքին քաղաքական ընտրության հանրաքվեի նման մի բան։ Սակայն ընդդիմությունը պարտություն կրեց, ինչը էլ ավելի սրեց իրավիճակը։

Հարկավոր է նշել նաև 11 000 մարդկանց կյանքը խլած համավարակի կտրուկ աճը, համավարակի պայմաններում տնտեսության անկման պատճառով եկամուտները կորցրած շատ քաղաքացիների սոցիալ տնտեսական վիճակի վատթարացումը։

Սակայն այդ տարի հայտնվեցին նաև տնտեսական ճգնաժամի հաղթահարման առաջին նշանները։ Արտաքին քաղաքական ասպարեզում, չնայած իշխանությունների և նրանց արևմտյան գործընկերների հարաբերություններում որոշակի անհարթությունների՝ Վրաստանը շարունակում է զարգացնել և ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ և իր գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի հետ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ավաղ ոչ մի դրական փոփոխություններ չեն կրել։ Համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ են նշմարվել Հայաստանի և Ադրբեջանի հետ։

—Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի մարզի ներկայիս իրավիճակը։ Ինչպիսի՞ն են նրա ապագայի հեռանկարները։

— Միջազգային հանրության համար առավել առաջնահերթային խնդիրների ֆոնին Կովկասյան տարածաշրջանի պրոբլեմատիկան հայտնվեց այսպես ասած միջազգային աշխարհակարգի հետնաբակում։ Այստեղ կա վաղեմի պատմական արմատներ ունեցող հակասությունների շատ բարդ կծիկ, և դժվար կլինի այդ կծիկը քանդել։

Կարծում եմ, որ տարածաշրջանի տնտեսական զարգացման խթանումը և նրանում բեկումների հասնելը, այն ոչ թե հակասությունների, այլ շահերի համապատասխանեցման ասպարեզին վերածելը՝ ճանապարհ կբացեր նրա խաղաղ զարգացման համար։

Caliber.Az
Դիտումներ: 458

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

233
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

202
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

151
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

80
10 Մայիսի 2025 11:18
5

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

78
13 Մայիսի 2025 10:12
6

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

77
13 Մայիսի 2025 09:50
7

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

75
10 Մայիսի 2025 09:36
8

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

73
10 Մայիսի 2025 13:29
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

73
12 Մայիսի 2025 12:48
10

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

71
10 Մայիսի 2025 10:45
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading