twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ղարաբաղի հակամարտության Ադրբեջանի օգտին կարգավորվելը հիմնված է պատմական արդարության վրա» Զուրաբ Քադակիձեն՝ Caliber.Az կայքում

19 Փետրվարի 2022 10:56

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրացի քաղաքական վերլուծաբան Զուրաբ Քադակիձեյի հետ։

—Ի՞նչ կարող եք ասել Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի հիմնական ուղղությունների մասին։

—Վրաստանը պաշտոնապես, որպես առաջնահերթային է հայտարարել հյուսիսատլանտյան և եվրոպական կուրսը։ Մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը շատ ավելի ճիշտ և հաջող է, քան եղել է երբևիցե, ինչը իր արտացոլումն է գտնում երկու գործոններում։ Նախ, դա միջազգային սուբյեկտների, կազմակերպությունների, բարեկամների և գործընկեր երկրների կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության վճռական աջակցությունն է։

Երկրորդը, Միջազգային դրամաշնորհները, ֆինանսական աջակցությունը և տնտեսության խրախուսման հիմնադրամները կրկնապատկել են և աննախադեպ բարձր են։ Այսօր Վրաստանի աշխարհաքաղաքական դերը և ֆունկցաիաները շատ ավելի բարձր են, ինչի մասին վկայում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հարևան երկրներ այցերը, որտեղ հատուկ կերպով ընդգծվել է միջազգային անվտանգության տեսակետից Վարաստանի դերը (օրինակ, Թուրքիայի նախագահ Էրդողանը Վրաստանը անվանել է տարածաշրջանային անվտանգության բանալի)։

ԱՄՆ-ի, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի և Վրաստանի միջնորդությամբ լուծվել է հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում ծագած խնդիրներից մեկը։ Վրաստանը, որպես միջնորդ հանդես է եկել ադրբեջանական կողմին ականապատված դաշտերի քարտեզների հանձնման և հայկական կողմին ռազմագերիներին վերադարձման մեջ։

—Քանի որ Դուք խոսք բացեցիք հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ապա կցանկանայի տալ հետևյալ հարցը։ Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված 44-օրյա պատերազմում Բաքվի հաջողությունը։

—Ղարաբաղյան հակամարտության Ադրբեջանի օգտին կարգավորվելը հիմնված է պատմական արդարության վրա, չնայած ես անձամբ չեմ աջակցում հակամարտության ռազմական լուծմանը և համարում եմ, որ դիվանագիտությունը, շփումները և բանակցությունները կարող են ցանկացած խնդիր լուծել։ Մասնավորապես, ադրբեջանական բանակի հաջողությունը, իմ կարծիքով, պայմանավորված էր ճիշտ ռազմական ռազմավարությամբ, ժամանակակից տեխնիկա-ենթակառուցվածքային արդիականացմամբ և, անշուշտ, բարոյական գործոնով (պատմական արդարություն)։

—Ինչպիսի՞ն են Ձեր կանխագուշակումները հայ-ադրբեջանակա հարաբերությունների վերաբերյալ։

—Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա։ Առճակատման հռետորաբանությունը պետք է փոխարինվի խաղաղասեր, համագործակցական, բարիդրացիական հռետորաբանությամբ։ Ապագա սերունդները պետք է մեծանան փոխկապակցված մշակույթային-սոցիալական արժեքներով, որտեղ հակամարտություններ ու պատերազմներ չեն լինի։ Խաղաղությանը այլընտարնք չկա։

—Պաշտոնական Թբիլիսին ինչպիսի՞ քաղաքականություն է վարում Աբխազիայի և Ցխինվալիի վերադարձման համար։

—Ռուսական օկուպացիան լուրջ ազգային խնդիր է Վրաստանի համար, բայց այն նաև հատուկ մարտահրավեր է Վրաստանի օկուպացված տարածաշրջաններ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի համար, քանզի Կրեմլի քաղաքականությունը բերել է երկու տարածաշրջանների մեկուսացման։ Քաղաքական ճգնաժամին ավելանում է նաև սոցիալական անհավասարությունը։ Ռուսաստանի մեկուսացումային քաղաքականությունը կորցրել է օկուպացված շրջանների զարգացման հեռանկարը։ Վրաստանը այդ առնչությամբ անցկացնում է ճիշտ արտաքին ու ներքին քաղաքականություն։

Մեր քաղաքականությունը կայանում է մեր տարածքային ամբողջականության հստակ հռչակման մեջ, որը Վրաստանը իր գործընկեր երկրների հետ իրականացնում է արդար ու արդյունավետ։ Վրաստանը լավագույն պայմաններ է առաջարկում մեր աբխազ և օս եղբայրներին, օրինակ՝ կրթական, բժշկական, մշակութային, սոցիալական ոլորտներում, բայց, ցավոք, տեղի ոչ լեգիտիմ կառավարությունը Կրեմլի աջակցությամբ խնդիրներ են ստեղծում բնակչության համար և խանգարում են ազատ տեղաշարժումներին։ Բայց բոլոր օկուպացիաները ժամանակավոր են, և վաղ թե ուշ պատմական արդարությունը հաղթանակում է։ Օկուպացիան կվերջանա, Սուխումին և Ցխինվալին Վրաստանի մյուս քաղաքների հետ միասին կկարողանան արժանավույն զարգանալ։

—Միխաիլ Սաակաշվիլին և նրա քաղաքական կերպարը Ձեր պրիզմայի՞ց։

—Նախ պետք է տեսնել կոնկրետ մարդու բարոյական կերպարը։ Միխաիլ Սաակաշվիլին մի քանի տարի առաջ հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից և հանուն անձնական շահերի դարձավ Ուկրաինայի քաղաքացի։ Ինչպես նաև անցյալ տարի նա մաքսանենգի նման գաղտնագողի անցավ Վրաստանի սահմանը։ Նախագահը պետք է լինի սահմանադրության, հայրենիքի և սեփական արժանապատվության երաշխիք։ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվեց Ուկրաինայում իր դիրքի պատճառով և անցյալ տարի ավազակի նման խախտեց սահմանը։ Սա է նրա բարոյական կերպարը...

Այժ քաղաքական ասպեկտների մասին՝ Վրաստանի նախկին նախագահը կարծում էր, որ նրա երկիր գալու հետ մեկտեղ, տեղի կունենա հեղափոխություն և իշխանությանը կվերադառնա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, բայց նրան ձերբակալեցին գաղտնի բնակարանում և նա կանգեց դատարանի առջև։ Սաակաշվիլին միաժամանակ մեղադրվում և դատապարտվել է նախկին հանցագործությունների համար։ Վրաստանի հասարակությունը նրան քաղաքական դատավճիռ կայացրեց 2012 թվականին ընտրությունների ճանապարհով, չնայած նախկին նախագահը մինչև այժմ հուսահատ փորձում է տապալել ներկայիս կառավարությունը։

Վերջին միջազգային հարցադրումների համաձայն՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության վարկանիշը նվազել է մինչև 9%-ի։ Իր վերադարձով Սաակաշվիլին բարձրացրեց բևեռացման աստիճանը և սննանկացրեց ընդդիմադիր սպեկտրը։ Այսօր, ցավոք, Վրաստանում ընդդիմության 90%-ը վարկաբեկված է նրանով, որ հետևում է Միխաիլ Սաակաշվիլիի էքսցենտրիկ, անհետևողական, անսկզբունքային որոշումներին։

—Իսկ կարող եք արդյո՞ք նշել 2021 թվականին Վրաստանի համար բեկումնային պահերը։

—2021 թվականը ընդհանրապես դժվար է կորոնավիրուսի համավարակի պատճառով սուբյեկտիվորեն գնահատել, չնայած այն եղել է քաղաքականապես նշանակալից տարի։ Վրաստանի կառավարությունը փոխվեց, Իրակլի Ղարիբաշվիլին դարձավ վարչապետ։ Նրա սկզբունքային դիրքորշումը և հայացքները մեծ աջակցություն են վայելում Վրաստանի հասարակության շրջանում։

Կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների շատ կարևոր ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ տարավ իշխող կուսակցությունը և Վրաստանում քաղաքական իրավիճակը ամրապնդվեց։

Ընդհանուր բարդ համավարակային իրավիճակի հետ աճող տնտեսական միտումները անշրջադարձելի բնույթ են ընդունել, ինչը հաստավում է միջազգային, կամ տեղի հետազոտություններով և գնահատումներով։

—Ձեր կանխագուշակումնե՞րը Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ։

—Եթե նայենք աշխարհի քարտեզին, ապա կտեսնենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը հանդիսանում է շատ կարևոր, կենտրոնական մաս։ Աշխարհաքաղաքականության դասական ըմբռնմամբ, որտեղ առաջատար դեր են խաղում այսպես կոչված «Հարթլենդ» և «Ռիմլենդ» տեսությունները՝ Կովկասը գտնվում է աշխարհաքաղաքական սահմանների հատման վրա։ Հետևաբար մեր տարածաշրջանին ուշադրություն է դարձվում և՛ արևելքից, և՛ արևմուտքից, և՛ հատկապես հյուսիսից։

Կովկասը առանձնահատուկ աշխարհաքաղաքական խաչմերուկ է, որտեղ ներդաշնակվում է կրոնա-էթնիկական, սոցիալ-քաղաքական զանազանությունը։

Բարիդրացիության, փոխադարձ շփումների, հանդուրժողականության և խաղաղ լուծումների, ընդհանուր սոցիալ-տնտեսական և մշակութային-կրթական ձգտումների վրա հիմնված պայմանավորվածությունները պետք է դառնան մեր ընդհանուր շահերի շարժիչ ուժը։ Ուժեղ տնտեսությունը, կրթությունը և մարդկային կապիտալը ապահովում են տարածաշրջանի կայունությունը։ Ուժեղ տարածաշրջանը՝ Կովկասում խաղաղության երաշխիք է։

Caliber.Az
Դիտումներ: 561

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

234
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

203
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

151
10 Մայիսի 2025 09:27
4

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

81
13 Մայիսի 2025 10:12
5

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

81
10 Մայիսի 2025 11:18
6

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

80
13 Մայիսի 2025 09:50
7

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

77
10 Մայիսի 2025 09:36
8

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

74
10 Մայիսի 2025 13:29
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

74
12 Մայիսի 2025 12:48
10

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

71
10 Մայիսի 2025 10:45
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading