twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանին բավականացրել է գլխավոր խնդրի լուծման հարցում ռազմավարական համբերությունը» Caliber.Az-կայքի հյուրն է գեներալ Սալուքվաձեն

28 Փետրվարի 2022 16:41

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Վրաստանի պաշտոնաթող բրիգադային գեներալ, ռազմաքաղաքական վերլուծաբան Ամիրան Սալուքվաձեի հետ։

—Չնայած նրան, որ Դուք այնուամենայնիվ զինվորական մարդ եք, առավել ևս, կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը՝ Թբիլիսիի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Երկրին հաջողվել է արդյո՞ք մոտենալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

—Վրաստանը անցկացնում է ակտիվ արտաքին քաղաքական գործունեություն։ Այս ամսին լրանում է վարչապետի փոփվելու մեկ տարին, անցյալ տարի երկրորդ անգամ կաբինետի ղեկավար դարձավ Իրակլի Ղարիբաշվիլին։ Մեր դիվանագիտական կառույցների արտաքին քաղաքական ասպարեզում աշխատանքը նոր ազդակ ստացավ։ Անցյալ տարի Ղարիբաշվիլին մի շարք պաշտոնական այցեր է կատարել Ադրբեջան, Հայաստան, Ուկրաինա, ինչպես նաև եվրոպական երկրներ։

Ղարիբաշվիլին անցկացնում է ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն, շատ վստահելի և բարեկամական հարաբերություններ ունի տարածարջանի երկրների հետ։ Մասնավորապես, վարչապետի մասնակցությամբ Բաքվի և Երևանի միջև տեղի է ունեցել ռազմագերիների և ականապատված դաշտերի քարտեզների փոխանակում։

Բնական է, որ տարածաշրջանային քաղաքականությունում կան խնդիրներ, ինչպես գիտեք, մեր երկու տարածաշրջանները գտնվում են օկուպացիայի տակ։ Ռուսաստանի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Այնուամենայնիվ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղուն, բայց առայժմ այդ ուղղությամբ առաջընթաց չկա։

Բացի դրանից, Թբիլիսին ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները եվրոպական և եվրոատլանտիկ կառույցների հետ։ Ինչպես հայտարարվել էր կառավարության կողմից, Վրաստանը նախատեսում է 2024 թվականին ԵՄ-ի լիիրավ անդամակցության հայտ ներկայացնել։ Դա շատ երկրար գործընթաց է, անհրաժեշտ է անցկացնել մեծ ծավալի բարեփոխումներ, օրենսդրական փոփոխություններ, տարբեր կարգավորումներ։ ԵՄ անդամագրվելու նպատակով Վրաստանում միայն գյուղատնտեսության ոլորտում ձեռնակվել են ավելի քան 140 օրենսդրական փոփոխություններ։ Վրաստանը պլանավորում է մինչև 2024 թվականը անդամակցության մասին ասոցացման համաձայնագրի համապատասխան ստանձած պարտավորությունների կատարումը հասցնել մինչև 60%-ի։

Մեր երկրի հաջողությունն է հանդիսանում 2015 թվականին ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, այնուհետև առանց մուտքի արտոնագրի, ազատ առևտրի մասին պայմանագրերը, ինչը թույլ տվեց դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը և շուկաները, հատկապես գինու արտադրության։ Բարելավվել է ԱՄՆ-ի հետ համագործակցության մակարդակը։ Ստեղծվել է տարբեր ֆորումների, հիմնականում արևմտաեվրոպական գործընկերության շրջանակներում համագործակցություն։

Մեր դիվանագիտության գլխավոր խնդիրն է հանդիսանում՝ տարածքային ամբողջականության և Ռուսաստանի հետ խաղաղ գոյատևման հարցի լուծումը։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծումը։

—Ադրբեջանին բավականացրեց գլխավոր խնդրի լուծման հարցում ռազմավարական համբերությունը։ Այստեղ անհրաժեշտ է նշել նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն քաղաքականությունը և գործողությունները։ Նա կարողացավ ճիշտ փոխհարաբերություններ ստեղծել այն գլխավոր դերակատարի հետ, ով մասնակցում և մեծ դեր է խաղում տարածաշրջանային քաղաքականության մեջ։

Բացի դրանից, ոչ պակաս ձեռքբերում է հանդիսանում այն, որ վերջին տարիներին Բաքուն կարողացել է կազմավորել ու կառուցել ժամանակակից սպառազինությամբ հաջող բանակ։ Ղարաբաղում հակամարտության կարգավորումը՝ հիմք է մեր տարածաշրջանի զարգացման համար, որը իր հերթին, անշուշտ, նախադրյալ է հանդիսանում ամբողջ Կովկասի և մեր ժողովուրդների բարգավաճման համար։

Իհարկե դեռ շատ հարցեր են մնացել չլուծված, սակայն հետևելով վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներին, հույսով եմ, որ այդ բոլոր հարցերը կլուծվեն։ Մարդկանց կյանքը տրվում է մեկ անգամ և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդները ստանան բոլոր բարիքները, չէ որ նրանք առանց այդ էլ շատ բան են վերապրել անկախության այդ 30 տարիների ընթացքում։ Հույս ունեմ, որ պատերազմը արդեն հետևում է մնացել և առաջիկայում Հայաստանին և Ադրբեջանին սպասում են շատ հետաքրքիր նախագծեր։ Հուսով եմ, որ պատերազմի վերքերը ժամանակի հետ կապաքինվեն։

—Դուք իսկապե՞ս հավատում եք, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հասնել խաղաղության։

—Խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այն պարզապես անհրաժեշտ է։ Այն անհրաժեշտ է մարդկանց։ Այդ 30 տարիների ընթացքում մի ամբղջ սերունդ է հեռացել, նոր սերունդ է աճել։ Հարկավոր է շարունակել խաղաղ բանակցությունները, փնտրել մերձեցման ճանապարհներ, զարգացնել տնտեսական և տրանսպորտային նոր նախագծեր, այդ գործընթացներին ներգրավել ոչ միայն պետությունների ղեկավարներին, այլ նաև ժողովուրդներին, որպեսզի նրանց միջև ծագի վստահություն, որպեսզի նրանք զգան խաղաղ գոյատևման բարիքները։ 30 ամյա հակազդեցությունից հետո այն դժվար է, դրա համար ժամանակ է պետք, բայց այն հնարավոր է։

—Վրաստանի կողմից ինչպիսի՞ քայլեր են ձեռնակվում իր տարածքային ամբողջականության վերականգնման համար։

—Դա մեր գլխավոր խնդիրն է և ընդհանուր դժբախտությունը։ Իրավիճակը շատ բարդ է, 2008 թվականի օգոստոսյան պատերազմը մեզ հեռու հետ նետեց, կորավ կողմերի միջև վստահությունը։ Կան ինչ որ ձևաչափեր, որոնց օգնությամբ մենք ձգտում ենք լուծել ընթացիկ խնդիրները։ Սակայն այդ երկխոսությունը, որ գոյություն ուներ մինչ պատերազմը՝ գործնականորեն չկա։

Մենք ունենք շատ նախագծեր, որոնք մեր կառավարության կողմից իրագործվում են օկուպացված տարածքներում բնակչության աջակցման համար։ Առաջին հերթին դրանք բժշկական ոլորտում նախագծեր են, բայց դրանք առայժմ թույլ ազդեցություն են գործում խնդիրների լուծման վար։ 90-ական թվականներից սկսած, մի քանի պատերազմների պատճառով մենք երկրի ներսում ունենք շատ փախստականներ, նրանցից շատերը մինչև հիմա անօթևան են։

9-ը տարվա ընթացքում 27 հազար ընտանիք բնակարաններ են ստացել։ Նախատեսվում է մինչև 2024 թվականը բնակարաններով ապահովել ևս 13 հազար ընտանիքների։ Քանի դեռ նրանք չեն վերադարձել իրենց հողեր, նրանց բարեկեցությամբ կզբաղվի կառավարությունը։ Մենք կշարունակենք այդ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։

—Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Միխաիլ Սաակաշվիլիի Վրաստան վերադարձի նկատմամբ։

—Իմ կարծիքով, նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին 2021 թվականին վերադառնալով Վրաստան, մեծ սխալ է գործել։ Նա կարծում էր, որ կկարողանա ազդել ներքաղաքական իրավիճակի վրա։ Սակայն Սաակաշվիլին և նրա կուսակցությունը գերագնահատեցին իրենց հնարավորությունները։ Նրա գլխավոր սխալը կայանում է նրանում, թե ինչպիսի ճանապարհով է նա Վրաստան վերադարձել, չէ որ նման վերադաձը հարիր չէ պետության նախկին ղեկավարին։ Նա վերադարձավ պետական սահմանի խախտման ճանապարհով, գաղտնի։

Նա արդեն դատապարտվել է երկու գործերով՝ 2006 թվականին Սանդրո Գիվգվիլաշվիլիի աղմկահարույց սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի հետ կապված ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով։ Երրորդ քրեական գործը 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու վերաբերյալ է, չորրորդը` նա մեղադրվում է 9 մլն լարիի պետական միջոցները վատնելու մեջ, իսկ հինգերորդը` պետական սահմանն ապօրինի հատելու գործով։ Իմ կարծիքով, այս ամենը մեծ սխալներ են, այդ թվում՝ զինված ուժերի ներգրավումը ցուցարարներին ցրելու համար։ Այս գործերով դատավարությունը շարունակվում է։ Դրանցից մեկի համաձայն՝ նա կարող է ստանալ մինչև 11 տարի, քանի որ գործող օրենքներով նա առավելագույն ժամկետներ է կրելու բոլոր հարցերով։

Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին նրա զդեցությանը, անշուշտ կա, նա ունի կողմնակիցներ, բայց նրա աջակցության մեջ հատուկ ակտիվություն չի նկատվում։ Այս ամենը զրոյի է հավասարեցվում։ Նրան հաջողվում է օրակարգում լինել իր կողմից վերահսկվող լրատվամիջոցների, հատկապես իր և իր համախոհների կողմից ֆինանսավորվող մի քանի հեռուստաալիքների օգնությամբ, սակայն հետաքրքրությունը նրա և նրա ազդեցության նկատմամբ նվազագույն է։ Նա երկրորդ անգամ հացադուլ է հայտարարել՝ փորձելով այս կերպ ուշադրություն գրավել եւ պահանջում է, որպեսզի նրան ազատ արձակեն։ Սաակաշվիլիի Ուկրաինա մեկնելուց հետո նա զրկվել է մեր քաղաքացիությունից, ինչը նույնպես հարիր չէ նախկին նախագահին։

—Անցյալ տարի ինչպիսի՞ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Վրաստանում։

— 2021 թվականին համաշխարհային հանրության բոլոր պետությունները, այդ թվում Վրաստանը, տուժել են կորոնավիրուսից։ 2020 թվականին Վրաստանի տնտեսությունը զգալի վնաս կրեց, տարին ավարտեցինք բացասական ցուցանիշներով։ Անցյալ տարի երկիրն անցել էր պատվաստումների ակտիվ փուլի։ Վրաստանը գնեց տարբեր տեսակի պատվաստանյութեր, սկսեց բացել տնտեսությունը և 2021 թվականին վերջին տարիներին առաջին անգամ անցավ երկնիշ տնտեսական ցուցանիշների։ Տնտեսության աճը կազմել է 10,6 տոկոս։

Բոլոր մարզերում սկսեցին լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր, ակտիվորեն զարգացավ ճանապարհային ցանցը։ Ներմուծման և արտահանման հաշվեկշռի կրճատում է եղել։ Ազգային արժույթը ամրապնդվել է, ինչը 2020 թվականին հասել է պատմական առավելագույնի։ Նշվել են գնաճի նվազեցման միտումներ։ 2021 թվականը լավ հիմք է դարձել հետագա տնտեսական զարգացման համար։ Երկրում մշակվել են մի շարք նախագծեր, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում, կան սոցիալական քաղաքականության նոր բարեփոխումներ, այդ թվում նաև դեղագործական շուկայում գների կարգավորման մեջ, միջոցներ են ձեռնարկվել թուրքական դեղերի ներկրման ուղղությամբ։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում մեր տարածաշրջանի ապագան։

—Այսօր աշխարհում տիրում է շատ բարդ իրավիճակ, ներառյալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Իսկ հիմնական պատճառը, անշուշտ, ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումն է։ Նման իրավիճակում շատ դժվար է ինչ որ բան կանխատեսել, նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում։ Այս ամենը անմիջական ազդեցություն են գործում մեր տարածաշրջանի վրա։

Բայց գոնե ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ կա առաջընթաց։ Դա տարածաշրջանի զարգացման համար լավ հիմք է։ Իհարկե, դեռ մնում են չլուծված հակամարտություններ, ինչը բացասական ազդեցություն է գործում մեր տարածաշրջանի պետությունների միջև լիարժեք հարաբերությունների վրա։

Վերջերս նախագահ Իլհամ Ալիևի և նրա ռուսաստանցի գործընկերոջ հանդիպման ժամանակ նա երկու անգամ հիշեցրել է «3+3» ձևաչափը, սակայն, ինչպես գիտեք, Վրաստանը դրանում չի մասնակցում՝ Ռուսաստանի կողմից մեր երկու տարածաշրջանների օկուպացիայի պատճառով։ Բայց մենք մյուս անդամների հետ համագործակցում ենք, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Կան ընդհանուր նախագծեր, որոնք կապում են մեր երկրներին, հատկապես դա վերաբերվում է Ադրբեջանին, Վրաստանին և Թուրքիային, այդ թվում նաև տրանսպորտային, էներգետիկ, անվտանգության և ռազմական ոլորտներում նախագծերը։ Շատ բան կախված է հանգստությունից ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ աշխարհում, այդ թվում նաև, թե ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը և Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունները։ Այս ամենն իր ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանի վրա։ Մեզ հարկավոր է միասնական մոտեցում մշակել և անել ամեն ինչ, որպեսզի այստեղ տիրի խաղաղություն, որից կախված է, ինչպես տնտեսությունը, այնպես էլ մեր ժողովուրդների բարգավաճումը։

Caliber.Az
Դիտումներ: 752

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

233
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

202
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

151
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

80
10 Մայիսի 2025 11:18
5

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

78
13 Մայիսի 2025 10:12
6

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

77
13 Մայիսի 2025 09:50
7

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

75
10 Մայիսի 2025 09:36
8

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

73
10 Մայիսի 2025 13:29
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

73
12 Մայիսի 2025 12:48
10

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

71
10 Մայիսի 2025 10:45
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading