twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանցիները պետք է վերադառնան Եվ աշխարհը պետք է օգնի մեզ դրանում

06 Դեկտեմբերի 2024 14:01

Բաքվում իր աշխատանքներ է սկսել՝ «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի վտարված ադրբեջանցիների համար» թեմայով միջազգային համաժողովը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել միջոցառման մասնակիցներին:
 
Մեր երկրի ղեկավարի ուղերձը, բացի ողջույններից ու մաղթանքներից, իր մեջ պարունակում է նաև Հայաստանին և միջազգային հանրությանը հասցեագրված քաղաքական ուղերձներ։ «Ներկա ժամանակ աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ բախվել է հարկադիր վերաբնակեցման խնդրին, և առանց միջազգային հանրության համատեղ ջանքերի այդ խնդրի արդյունավետ լուծումը անհնար է», - այսպես է սկսել իր ուղերձն նախագահը, այնուհետև պատմելով Հայաստանից ադրբեջանցի բնակչության արտաքսման մի քանի ալիքների մասին, որոնք այն վերածեցին մոնոէթնիկ երկրի։
 
Պետության ղեկավարն այնուհետև նշել է. «Հայաստանը միտումնավոր փորձում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի գործունեությունը ներկայացնել որպես սպառնալիք իր տարածքային ամբողջականությանը։ Սակայն Համայնքի նպատակ է հանդիսանում՝ Արևմտյան Ադրբեջանից վտարված մեր հայրենակիցներին  իրենց պապենական հողեր խաղաղ և ապահով պայմաններում վերադարձի ապահովումը: Սա մարդու իրավունքների կարևոր հարց է։ Հայաստանի կողմից Համայնքի գործունեությունը որպես սպառնալիք ներկայացնելը հանդիսանում է խնդրի իրական էությունը խեղաթյուրելու և միջազգային իրավունքի հիման վրա վերադարձի իրավունքը մերժելու փորձ»:
 
Այս ուղերձը հերթական անգամ կոչված է դադարեցնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իբր ագրեսիվ ծրագրերի մասին շահարկումները։ Երևանի ու նրա հովանավորների կողմից ստեղծվել է՝ առանց որևէ պայմանի և միջազգային վերահսկողության տակ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան հայերի վերադարձի մասին, բացի այդ էլ ադրբեջանցիների՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու իրավունքը լիովին անտեսող այլասերված և արատավոր նարատիվ։ Բաքուն բազմիցս հայտարարել է այն մասին, որ հայերը կարող են Ադրբեջան վերադառնալ երկու պայմանի պահպանման դեպքում. ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և ապահովել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան:
 
Նախագահ Ալիևի հաջորդ հայտարարությունը արժանի է առանձնահատուկ ուշադրության. «Արևմտյան Ադրբեջանի համայնքը բազմիցս Հայաստանի կառավարությանը երկխոսության կոչ է արել, բայց հակառակ կողմը հրաժարվել է դրանից։ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի՝ արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքները վերականգնելու համար»։
 
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ղեկավարը ոչ միայն հայտնում է խնդրի առկայության մասին, այլ նաև Հայաստանին հուշում է դրա լուծման ուղիները՝ Երեւանը պետք է գնա  բանակցության Արեւմտյան Ադրբեջան համայնքի հետ նրա համար,  որպեսզի ոչ թե գլուխը թաքցնի ավազի մեջ, այլ խնդիրը լուծի մարդասիրական չափանիշներին լիովին համապատասխան։
 
Նախանշելով այս սկզբունքը՝ նախագահ Ալիևը նաև այս համատեքստում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու կոչ է արել Հայաստանին. «Բացի այդ, Հայաստանը պետք է թույլտվություն տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցելությանը՝ մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու աղավաղման հետ կապված իրավիճակը վերահսկելու նպատակով, և համագործակցի այդ ոլորտում»։    
 
Սակայն այս կոչը կդառնա մարտահրավեր ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, որում տնօրինում են ֆրանսիական էմիսարները, եւ որը նրանց թեթեւ ձեռքի շնորհիվ վերածվել է թուրքաֆոբիայի ու իսլամաֆոբիայի գործիքի։ Բավական է հիշել, թե ինչպես է հայ օկուպանտների կողմից ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ երեսուն տարի ձայն չհանած ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հիստերիկ քարոզարշավ բարձրացրեց Ղարաբաղում հայկական հուշարձանների ենթադրյալ սպառնալիքի մասին։ Եվ Ալիևը հատկապես նրանց է հիշեցնում. «Ծայրահեղ կարևոր է, որ միջազգային հանրությունը աջակցի Արևմտյան Ադրբեջանի համայնքի անդամների կողմից՝ իրենց հայրենի հողեր վերադառնալու իրավունքը ապահովելու նպատակով միջազգային իրավունքին համապատասխանող խաղաղ նախաձեռնություններին։ Այս նախաձեռնությունները, որոնք հիմնված են հաջողությամբ իրականացված Վերադարձի հայեցակարգի վրա, մեծ ներդրում կունենան արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։
 
Մինչդեռ, այն մասին, որ միջազգային հանրությունը արդեն սկսել է ուշադրություն դարձնել արևմտյան ադրբեջանցիների խնդրին, վկայում է վերջերս տեղի ունեցած միջադեպը ՄԱԿ-ում, երբ Ռասսայական խտրականության վերացման կոմիտեյի 114-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկվել է Հայաստանի պարբերական զեկույցը: Հայաստանի զեկուցող Յոնգ Սիգ Յուեն Յոնգ Քամ Ջոնը մտահոգություն է հայտնել երկրում ռասիստական կազմակերպություններին և դրանց մասնակցությունը քրեականացնող օրենսդրության բացակայության կապակցությամբ, և խոսել է վերջերս տեղի ունեցած ատելության հողի վրա հանցագործությունների մասին։ Իսկ կոմիտեի անդամ Չունգ Չինսունգը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի զեկույցը պարունակում է բազմաթիվ պնդումներ Ադրբեջանի մասին, չնայած այն նրան, որ բուն Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի ապրում։
 
Այս կապակցությամբ անհրաժեշտ է բարձր գնահատել այդ խնդիրների միջազգային մակարդակով լուսաբանմամբ  զբաղվող մեր գերատեսչությունների, ինչպես նաև բուն Արևմտյան Ադրբեջանի համայնքի աշխատանքը, որը արդյունավետ և, ինչը ոչ պակաս կարևոր է՝ օպերատիվորեն է աշխատում այդ ուղղությամբ։
 
Ադրբեջանցիների՝ Արևմտյան Ադրբեջան վերադարձի խնդիրը դանդաղ, բայց հաստատուն կերպով մտնում է համաշխարհային մարդասիրական օրակարգ։ Երեսուն տարվա ընթացքում ագրեսորին պաշտպանած, հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների և  հարկադիր վերաբնակների վիճակի վերաբերյալ իրենց բերանը ջուր վերցրած Հայաստանի հովանավորները հիմա ստիպված են իրենց ուժ տալով և ատամները սեղմելով թերթել ադրբեջանցիների՝  իրենց հարազատ վայրեր վերադառնալու իրավունքի մասին բազմաէջ զեկույցներ։ Անկասկած, Հայաստանի կուրատորները կխոչընդոտեն այս գործընթացին, սակայն, նրանց կյանքը դրանից ավելի զվարճալի չի դառնա։

Caliber.Az
Դիտումներ: 251

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Թեհրանի հռետորաբանությունը և Երևանի երկընտրանքը Ռավանդի-Ֆադային և Բորոդկինը՝ Caliber.Az կայքում

120
17 Հունվարի 2026 17:56
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

115
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

97
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

81
19 Հունվարի 2026 14:21
5

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

73
19 Հունվարի 2026 12:48
6

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

60
19 Հունվարի 2026 11:19
7

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

60
19 Հունվարի 2026 19:19
8

Օմբուդսմենը հայտարարություն է տարածել՝ հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցի կապակցությամբ

56
19 Հունվարի 2026 18:29
9

Թուրքական աշխարհը Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում Կենտրոնական Ասիայից փորձագետները՝ Caliber.Az կայքում

55
19 Հունվարի 2026 17:04
10

Ջենք Թոսունը ցանկանում է խաղալ Ադրբեջանում

52
17 Հունվարի 2026 10:25
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading