twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները միայն կամրապնդվեն» Ալեքս Վեքսլերը՝ Caliber.Az-ի համար

19 Փետրվարի 2022 13:16

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Մոսկվայում Իսրայելի նախկին հյուպատոս, Իսրայելի ներքին անվտանգության նախարարի նախկին խորհրդական, ռազմաքաղական տեսաբան Ալեքս Վեքսլերի հետ։

—Պարոն Վեքսլեր, ինչպե՞ս եք գնահատում Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ մակարդակը։

—Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կրում են խորը, ռազմավարական բնույթ։ Մենք գործնականորեն միմյանց հետ ավելի շատ ենք մոտիկ, քան այդ մասին ընդունված է բարձրաձայնել։ Դա լիովին ձեռնատու է Իսրայելին և Ադրբեջանին, քանզի մենք հասկանում ենք ձեր երկրի ռազմավարական կարևորությունը և չենք պնդում, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացվի։ Բավական է, որ Իսրայելը դեսպանատուն ունի Բաքվում, որը ի դեպ հանդիսանում է ամենամեծը, իչպես Հարավային Կովկասում, այնպես նաև Կենտրոնական Ասիայում։

Մենք համակրում ենք Բաքվին և ադրբեջանական ժողովրդին, Մեզ մոտ Իսրայելում ապրում են ավելի քան 55 000 Ադրբեջանից վերաբնակեցվածներ, որոնց մի մասը արժանվույն տեղ է գրավել մեր պետության մեջ։ Ես նրանցից մեկն եմ, ով վերաբնակվել է Իսրայելում, այստեղ արդեն ապրում եմ 49 տարի, բայց միաևնույն է, հիշում եմ Բաքուն, հատկապես քաղաքի կենտրոնը։ Ես ապրել եմ բերդում, այն տանը, որտեղ հիմա տեղադրված է Իբրահիմովների ընտանիքի թանգարանը։ Մենք կշարունակենք սիրել Ադրբեջանը, քանզի հրեաների նկատմամբ ադրբեջանցիների վերաբերմունքը միշտ կրել է բարեկամական բնույթ։ Մենք հիշում ենք դա, գիտենք, գնահատում ենք։

Ժամանակին ես Իսրայելի այդ ժամանակվա վարչապետ Իցհակ Շամիրին, ում հետ բարեկամական հարաբերությունների մեջ էի, պատմել եմ հայ-ադրբեջանական հակամարտության, Ադրբեջանում և Հայաստանում հրեաների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Արտաքին քաղաքականության մեջ մենք շատ հաճախ ենք կողմնորոշվում նրա վրա, թե այս կամ այն երկրում ինչպես են վերաբերվում հրեա ժողովրդին։ Եվ քանի որ հրեաների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը միշտ եղել է լավ, Իսրայելը Բաքվի կողմն է եղել նաև այդ հեռավոր տարիներին։

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ ուզում եմ ասել, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում, միայն կամրապնդվեն։

Ի դեպ, որպես Իսրայելի հյուպատոս, ես Մոսկվա ժամանեցի 1990 թվականին՝ Բաքվում «Սև հունվար» անվանված արյունոտ իրադարձությունների ժամանակ, երբ Ադրբեջանի մայրաքաղաք զորք էր մտցվել գեներալ Լեբեդի հրամանատարությամբ։

—Ադրբեջանը արդեն Իսրայելից գնել է 5 մլրդ դոլարի սպառազինություն։ Իսրայելական ռազմաարդյունաբերական համալիրի ինչպի՞սի նորամուծություններ կարող են հետաքրքրել Բաքվին, առավել ևս 44-օրյա պատերազմի հաշվառմամբ։

—Ինչպես բոլորը համոզվեցին, հատկապես ադրբեջանական ժողովրդի Հայրենական պատերամի արյունքում, Ադրբեջանը ուներ ամենաբարձ որակի զենք, և ոչ միայն դա։ Ադրբեջանի ԶՈՒ-ի սպաների մի մասը մեզ մոտ անցել են նախապատրաստական դասընթացներ, պարապմունքային հավաքներ, իսկ հետո մեր՝ իսրայելցի սպաները օգնեցին ձեր զինվորականներին՝ մեզնից գնված զենքի յուրացման մեջ։

Ամեն ինչ, ինչ վերաբերում է Ադրբեջանին մեր օգնությանը՝ կշարունակվի հետագայում ևս մատակարարվել ու ավելանալ։ Հնարավոր է, որևէ մեկին դա ավելորդ թվա, չէ որ Ադրբեջանը արդեն հաղթել է, և հնարավոր է մեծ քանակությամբ նոր զենքի անհրաժեշտություն արդեն չկա։ Բայց, ինչպես ասվում է, ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի։ Ուստի Ադրբեջանը շարունակում է ուժեղացնել իր բանակը։ Սպառազինության բոլոր տեսակները, որոնք հարկավոր են եղել Ադրբեջանին՝ կմատակարարվեն նրան։ Առավել ևս, որքան գիտեմ, Ադրբեջանի տարածքում իսրայելական հավաստագրմամբ արդեն ստեղծվել է որոշ տեսակի սպառազինության արտադրություն։

Կրկնում եմ, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կրում են խորը, ռազմավարական բնույթ։

—Հնարավոր է արդյո՞ք իսրայելա-թուրքական հարաբերությունների նորմալացում։ Հնարավոր է արդյո՞ք հարաբերությունների նախկին մակարդակի վերականգնումը։

—Մենք երբեմն Թուրքիայի հետ ունեցել ենք հոյակապ, բարեկամական հարաբերություններ։ Ի դեպ, մենք այդպիսի հարաբերություններ ենք ունեցել նաև Իրանի հետ, նախքան Հոմենեյիի գալը։ Հոմենեյիի հեռանալուց հետո, հույս ունեմ, որ դրանք կվերականգնվեն, որովհետև ինձ ծանոթ է Իսրայելի նկատմամբ իրանցի երիտասարդության վերաբերմունքը։ Նա լսում է մեր ռադիոհաղորդումները, հրապուրվում է մեր երաժշտությամբ և Թեհրանի, Թեբրիզի և մյուս քաղաքների գիշերային ակումբներում պարում է մեր երաժշտության տակ։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա որոշակի ջերմացում է նկատվում մեր երկրների միջև հարաբերություններում։ Օրինակ, մեր նախագահ Իցհակ Հերցոգը մոտ ժամանակներում պետք է պաշտոնական այց կատարի Թուրքիա։ Այդ մասին ասել է Էրդողանը, ով ընդգծել է նաև, որ պատրաստվում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև։ Իմ կարծիքով դա Թուրքիայի շահերի օգտին է։ Դեռ 10 տարի առաջ մենք արդիականացրեցրել ենք թուրքական բանակի սպառազինության մեջ գտնված տանկերը, ինքնաթիռները, դրանք հագեցրել ենք նոր էլեկտրոնիկայով, մասնակցել ենք համատեղ ավիացիոն զորավարժություններին։ Մենք հիանալի հարաբերություններ ունեինք Թուրքիայի Գլխավոր շտաբի հետ։

Ուզում եմ նշել, որ ես չեմ բացառում Ադրբեջանի նպաստելը թուրք-իսրայելական հարաբերությունների հարցում։ Չէ որ Բաքուն ամուր կապեր ունի, ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի հետ։ Բայց, խոստովանում եմ, ես չեմ հավատում, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարող են վերադառնալ այն մակարդակին, որը եղել է 10 տարի առաջ։ Դրանց լուրջ բարելավումը հնարավոր է, բայց ոչ առաջվա մակարդակով։ Ի դեպ, չնայած նրան, որ Թուրքիայի հետ մենք բավականին բարդ քաղաքական հարաբերություններ ունենք՝ այս բոլոր տարիներին տնտեսական կապերը շարունակել են զարգանալ։

Ինչ արած, կապրենք կտեսնենք։ Տեսնենք ինչ կկատարվի մեր նախագահի Թուրքիա այցից հետո։ Այսպես թե այնպես, «Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել» եռանկյունը ինչ որ հաստատում կստանա դեպի լավը։

—Իսրայելի ներկայիս արտգործնախարարն է հանդիսանում Յաիր Լապիդը՝ նախկինում Իսրայելի կողմից «հայոց ցեղասպանությունը» ճանաչելու գլխավոր լոբբիստը։ Ինչպե՞ս կփոխվի Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Իսրայելի արտաքին քաղաքականությունը։ Լապիդը նույնիսկ չգիտես ինչու Ղարաբաղի հարցը քննարկում է Հայաստանի ԱԳՆ-ի հետ, չնայած այն Ադրբեջանի տարածքն է։

—Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ Իսրայելի արտաքին գործերի ներկայիս նախարար Յաիր Լապիդը լինի Իսրայելի կողմից «հայոց ցեղասպանության» ճանաչման գլխավոր պայքարողը։ Ես ավելի քիչ եմ ճանաչում նրան, քան մյուսները, բայց նման բնույթի արտահայտություններ ես նրանից չեմ լսել։ Անկախ նրանից, թե ով է ղեկավարում Իսրայելի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կմնան բարձր մակարդակի վրա։

Ես չեմ կարող ասել, որ «հայոց ցեղասպանության» հարցը Յաիր Լապիդի համար հանդիսանում է առաջնահերթային։ որպես գաղտնիք ասեմ, որ մեր արտաքին գործերի նախարարի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ոչ բոլոր խոսակցության մասին է պաշտոնական հաղորդագրություն հրապարակվում։ Եթե Լապիդը զանգակարել է Երևան, ապա դա չի նշանակում, որ նա չի զանգահարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին։ Համոզված եմ, որ նրան շատ ավելի հաճախ ու ավելի է զանգահարում, և դա տեղի է ունենում երկու կողմից, հետևաբար չարժե ուշադրություն դարձնել դեղին մամուլի վրա։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները այնքան խորն են, որ կարևոր չէ, թե ով ում հետ է խոսում։

Ճիշտ է, Իսրայելը նույնիսկ քարտեզի վրա փոքր երկիր է։ Բայց մենք, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ մեկտեղ զենքի արտադրման և արտասահման վաճառքի առաջատար պետությունների շարքում ենք։ Մի կողմից, այդ զենքը, ընդ որում լավագույնը, մատակարարվում է Ադրբեջան։ Ես տեսա Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ Բաքվի փողոցներում իսրայելական դրոշակները։ Մյուս կողմից Ադրբեջանը լրացնում է Իսրայել մատակարվող ողջ նավթի 40%-ը։ մենք ստանում ենք Բաքվի մաքուր նավթը, որի հոտի հետ ես ծանոթ եմ հեռավոր մանկությունից, քանի որ իմ ընտանիքում եղել են հայտնի նավթագործներ։

Այսինքն, ուզում եմ ասել, պատասխանելով ձեր հարցին, որ պետք չէ ուշադրություն դարձնել դեղին մամուլում գրվածի վրա, որ Լապիդը «հայոց ցեղասպանության» ճանաչման մարտիկ է և այլն: Հավատացեք ինձ, մեր նախարարների և պետությունների ղեկավարների շփումը շատ ավելի խորը և հաճախակի է, այնպես որ պետք չէ արձագանքել այդ ամենին։

Caliber.Az
Դիտումներ: 978

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

142
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

121
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

94
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

93
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

88
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

76
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

68
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

67
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

65
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

64
21 Դեկտեմբերի 2024 12:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading