Անհնարինը իրականություն դարձավ Տարվա արդյունքները Caliber.Az-կայքում
Ընդամենը մեկ շաբաթ է մնացել մինչև 2023 թվականի ավարտը։ Այն, առանց չափազանցության, դարձավ պատմական Ադրբեջանի համար։ Մեր երկիրը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այո՛, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում փայլուն ծրագրված և կյանքի կոչված հակաահաբեկչական գործողությունը դարձավ ղարաբաղյան հակամարտության հարցի վերջնական լուծումը։ Այդ նույնը, որը աշխարհի առաջատար պետությունները այդքան շատ էին ուզում պահել հավերժ «սառեցված» վիճակում։
Այո, մեր երկում հիշում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները երկուսուկես տասնամյակի ընթացքում հրաժարվում էին դատապարտել Հայաստանին և պաշտոնական Երևանին ստիպել՝ օկուպացիոն զորքերը դուրս բերել մեր երկրի զավթված տարածքներից։ Նրանք պնդում էին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ղարաբաղյան խունտայի առաջնորդները մեկ անգամ չէ, որ այցելել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներ, իսկ Խանքենդի էին գալիս քաղաքական գործիչներ, լրագրողներ և աշխարհասփյուռ հայության կողմից վարձահրավիրված այլ գործիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Հիմա նրանք կարող են միայն թերթել լուսանկարները և տխրությամբ հիշել հայկական կողմի հաշվին ցամաքացրած կոնյակի ու թթի օղու շշերի քանակը։ Տխրություն և թախից՝ այսպիսին է տարվա արդյունքը ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիվանագետների համար, ովքեր այդքան շատ էին սիրում մաքոքային ուղևորություններ կատարել Բաքու և Երևան, ստանալ լավ աշխատավարձեր, մնալ հարմարավետ հյուրանոցներում, հարցի լուծման մեջ առաջընթացի լիովին բացակայությամբ հանդերձ նմանակեցնել բուռն գործունեություն։
Տարվա արդյունքներով նմանակերպ զգացմունքներ ունի նաև Անջեյ Կասպրշիկը, ով 1997 թվականի հունվարից կատարում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի պարտավորությունները։ Նրա համար Ադրբեջանի հաղթանակը, մեր տարածքային ամբողջականության լիովին ու անվերապահ վերականգնումը դարձան մեծ ողբերգություն։ Իսպառ անհետացավ նրա «աշխատանքի» իմաստը։
Անշուշտ, տխրության և թախիծի համար բոլոր հիմքեր ունի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա 44-օրյա պատերազմի ժամանակ էլ իր համար տեղ չեր գտնում, չխորշելով կեղծիք տարածել Ադրբեջանի հասցեին։ Իսկ 44-օրյա պատերազմում մեր պատմական Հաղթանակից հետո, Մակրոնը դեն նետեց թզենու տերեւը, որով ծածկեց օկուպանտ երկրին անամոթաբար աջակցելու խայտառակությունը։ Մակրոնական Ֆրանսիան, քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելով պաշտոնական Երևանին, ըստ էության շտապեց վազել արագ մեկնող գնացքի հետևից՝ փորձելով ցատկել նրա վերջին վագոնը։ Բայց դա ուժերի վատնում էր։ Բաքուն Հայաստանի ղեկավարությանը ստիպեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ ղարաբաղյան տարածաշրջանը և անկլավները։ Այնուհետեւ տեղի ունեցավ հակաահաբեկչական գործողությունը Ղարաբաղում։ Հայաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների տարբեր ճաշակի քաղաքական գործիչների կողմից, այդ թվում նաև Երևանի կողմից ճանաչված սեփական հողերում Ադրբեջանի միանգամայն արդարացված գործողությունների դատապարտմանը հասնելու փորձերը կանխատեսելիորեն ձախողվեցին։ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նման սրիկաների վրա աշխարհասփյուռ հայության ծախսերը ապարդյուն անցան։
Ոչ ոք ի վիճակի չէ փոխել անցնող տարվա գլխավոր, պատմական արդյունքը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիովին վերականգնումը։ Եվ այս երեւույթը ունի բացատրություն՝ մեր երկրի ղեկավարն է փայլուն ստրատեգը, ով հիանալի գիտի, թե ինչ, ինչպես և երբ պետք է անել։ Այո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարողացավ իրականացնել մեզանից յուրաքանչյուրի երազանքը։ Նա՝ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա կապակցությամբ իր ավանդական ուղերձում ժողովրդին դիմելու բան ունի։ Նա կարողացավ ագրեսորին և նրա հովանավորներին ստիպել՝ Ադրբեջանի ազգային շահերին համապատասխանող պայմաններով խաղաղության։ Նա էլ ավելի ամրապնդեց մեր երկիրը տնտեսապես, ռազմական տեսանկյունից և միջազգային հեղինակության աճի առումով։ Ինչի հաստատումը դարձավ այն, որ մեր երկիրը՝ հաջորդ տարի «COP29»-ը անցկացնելու վայր ընտրվեց: Սա իսկապես պատմական իրադարձություն է։ Չէ՞ որ երկու շաբաթով Բաքու կժամանեն աշխարհի մոտ երկու հարյուր երկրների ղեկավարներ, իսկ նրանց պատվիրակությունների միագումարային թվաքանակը կչափվի տասնյակ հազարավոր մարդկանցով։ Գումարած, մեր մայրաքաղաք կգան աշխարհի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աչքերով կտեսնեն, թե ինչպիսին է այն՝ Հարավային Կովկասի անվիճելի առաջնորդ հանդիսացող ժամանակակից Ադրբեջանը։
Այս ամենը՝ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փայլուն մտածված և իրականացված քաղաքականության արդյունքն է։ Որի առանձնահատուկ արժեքը կայանում է նրանում, որ այն իրականացվել է մի աշխարհում, որտեղ մոլեգնում են հրեշավոր հակամարտություններ՝ սկսած Եվրոպայի կենտրոնում ռուս-ուկրաինական պատերազմից և վերջացրած՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմով Մերձավոր Արևելքում: Սա Ադրբեջանի այն անհավանական հաջողությունն է, որը, որպես անհնարինը իրականություն դարձնելու օրինակ, արդեն ուսումնասիրում են և կշարունակեն ուսումնասիրել մոլորակի տարբեր անկյուններում։