twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանը ստիպված կլինի Զանգեզուրի միջանցքի պատճառով աղաչել Մոսկվային և Բաքվին» Միտրախովիչն և Գերդինը՝ Caliber.Az-կայքում

19 Հունվարի 2024 14:20

Երևանը ամանորյա տոներից հետո նոր քաղաքական սեզոնը բացեց՝ երկիմաստ հայտարարությունների հերթական պորցիայով։ Այս անգամ վարչապետ Փաշինյանը անցել է Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումների։ Եվ այստեղ անմիջապես չես հասկանա. արդյո՞ք Փաշինյանը սակարկում է, երբ ասում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն փոխադրումները ապահովել «այդ նույն պայմաններով, ինչպես Իրանն է այս ճանապարհը տրամադրում Ադրբեջանին», թե՞ պարզապես փնտրում է հակափաստարկներ, որպեսզի դա չանի։

«Նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության մեջ ոչ մի տեղ գրված չէ, որ մենք պետք է բացենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Եթե որևէ մեկը այս փաստաթղթում գտնի նման կետ, ապա ես խոստանում եմ դրամական պարգեւատրում, բայց նման բան այդ փաստաթղթում չկա»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է մնան այն երկրների իրավասության ներքո, որտեղով դրանք անցնում են։ Հայաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Եռակողմ հայտարարության մեջ միջանցքի վերաբերյալ կետերի առկայության և այն մասին, որ նրա անվտանգության ապահովումը դրվում է ռուսական կողմի վրա՝ Բաքվի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

«Բոլորովին ընդհակառակը: Այնտեղ գրված է, որ Հայաստանը երաշխավորում է իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ինչը տրամաբանական է։ Ինչպես կարող էր այլ կերպ լինել»,- ասել է Փաշինյանը։

Ավելի ուշ, հունվարի 17-ի նոր հայտարարության մեջ Փաշինյանը ընդհանրապես հաջողացրել է Զանգեզուրի միջանցքի թեման կապել հայկական «խաղաղության խաչմերուկի» հետ։

Ի՞նչ է ակնարկում և ինչի՞ է ձգտում հասնել Փաշինյանը Զանգեզուրի միջանցքի թեմայով իր եզրակացությունների նոր խմբաքանակով։ Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է ռուս փորձագետներին:

Ինչպես կարծում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի գիտաշխատող Ստանիսլավ Միտրախովիչը՝ Փաշինյանը իր նոր հայտարարություններում վիճարկելով նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության կետերը՝ ակնհայտորեն փորձում է ցուցադրել իր անկախությունը Ռուսաստանից։

«Այդպիսով նա փորձում է ընդգծել Հայաստանի սուբյեկտիվությունը, այն, որ հատկապես նրանից է կախված Զանգեզուրի միջանցքի հարցով հիմնական որոշումը։ Իսկ Մոսկվայից սա այնպիսի տեսք ունի, կարծես թե Փաշինյանը ակնհայտ ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, ցույց տալ, որ կախված չէ նրանից։ Չնայած և՛ ռազմաստրատեգիական, և՛ տնտեսական առումով Հայաստանի համար ռացիոնալ կլիներ հավատարիմ մնալ Ռուսաստանի հետ առավելագույն համագործակցությանը»,- նշել է Միտրախովիչը։

Նրա կարծիքով, դժվար է հասկանալ վարչապետ Փաշինյանի տրամաբանությունը, հատկապես, եթե Երեւանի համար հանկարծ մեծանա ռազմական էսկալացիայի ռիսկը։ Այդ դեպքում օգնության համար ու՞մ է դիմելու Հայաստանը։

«Սուբյեկտիվություն և անկախություն խաղալը իհարկե, վատ չէ, բայց ինձ համար դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան Հայաստանի համար լուծեն տարածաշրջանում նրա անվտանգության հարցերը։ Մոսկվայից բացի, Հայաստանը տարածաշրջանում իրական դաշնակիցներ չունի, այնպես որ Փաշինյանը նախքան վերջնական քաղաքական կուրս որոշելը պետք է լավ մտածի»,- ընդգծել է Միտրախովիչը։

Մևնույն ժամանակ, քաղաքական փորձագետ Վլադիսլավ Գերդինը նշել է, որ բոլորն արդեն սովոր են դրան, որ վարչապետ Փաշինյանը՝ անհեթեթ հայտարարությնւններ անելու և պայմանավորվածությունները վերաիմաստավորելու վարպետ է։

«Փաշինյանի այս բոլոր հայտարարությունների հետևում իսկապես կարելի է տեսնել՝ Զանգեզուրի միջանցքում համագործակցելով հնարավորինս շատ օգուտ և արտոնություններ ստանալու Երևանի ցանկությունը։ Ընդ որում, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Որովհետեւ ամեն ասվածը բացահայտ նպատակադրված է նրան, որպեսզի դիպչել կողմերի շահերին և ստիպել մտնել բանավեճերի մեջ։ Բայց բանը նրանում է, որ Փաշինյանը առաջին տարին չէ, որ տարված է այս վիճաբանությամբ, ցուցաբերում է հարաճուն քաղաքական կուրություն։ Ճշմարտությունը կայանում է նրանում, որ Հայաստանը արդեն կորցրել է հավանական արտոնությունների մի մասը այն բանից հետո, երբ Իրանը և Ադրբեջանը պայմանավորվեցին երթուղու այլընտրանքային տարբերակի շուրջ: Եվ այդ արտոնությունների հավանականությունը օրեցօր նվազում է, ինչպես նաև Հայաստանի և նրա «խաղաղության խաչմերուկ»-ի նման անհեթեթ նախագծերի հետ կապվելու ներդրողների ցանկությունը։ Այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշման նշանակությունը գրեթե ամեն ժամ արժեզրկվում է։ Մանրամասն, իսկ երբեմն սադրիչ հայտարարություններ ցրելու փոխարեն Փաշինյանը պետք է շտապ արթնանա և դուրս լողա «պատրանքների թագավորությունից», որտեղ նա գտնվում է, այլապես մոտ ապագայում իրավիճակը կփոխվի ճիշտ հակառակը՝ այդ ժամանակ Երևանը արդեն ստիպված կլինի Ռուսաստանին և Ադրբեջանին աղաչել միանալ Զանգեզուրի միջանցքի նախագծին` դրա դիմաց ինչ-որ բան առաջարկելով»,- ասել է Վ. Գերդինը:

Caliber.Az
Դիտումներ: 497

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading