«Երևանի արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում զինված հակամարտության» Պրոֆեսոր Կոբրինսկին՝ Caliber.Az կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ պատմական գիտությունների դոկտոր, Էթնոազգային ռազմավարությունների ռուսական գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկու հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Փաշինյանի՝ «Հայաստանից ՀԱՊԿ-ից դուրս գալու» մասին վերջին հայտարարությունը։ Ինչի՞ է ձգտում Երևանը՝ բաց առճակատման մեջ մտնելով Մոսկվայի հետ։
- Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր քաղաքական խաղ է սկսել՝ փորձելով այն կառուցել Եվրոպայի ու Ռուսաստանի հակասությունների վրա։ Եվ որպես արդյունք՝ Երևանի այդ արկածախնդիր քայլերը կարող են բերել տարածաշրջանում զինված հակամարտության, ինչը ծայրահեղ անցանկալի է։ ՀԱՊԿ-ի շուրջ Հայաստանի վարչապետի նման բովանդակությամբ հայտարարությունը Արևմուտքի, հատկապես Ֆրանսիայի հետ Հայաստանի սիրախաղի հերթական ակնհայտ վկայությունն է։ Բայց ինչպես ինձ թվում է, նման դեպքում մեծ է տարածաշրջանային իրավիճակը հեռու ոչ դրական հունով զարգանալու ռիսկը։
- Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը մեծացնում է արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանին նոր ռազմական բախումների ռիսկերը։
- Անպայման։ Այս փաստը ոչ միայն մեծացնում է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի վտանգը, այլ նաև անխուսափելիորեն հանգեցնում է նոր ռազմական բախումների։ Կարծում եմ, որ Հայաստանում այսպես կոչված եվրոպացի խաղաղապահների հայտնվելը միայն կնպաստի հայ-ադրբեջանական հակամարտության ձգձգմանը։
- Հայաստանը փորձում է Ղարաբաղ ներքաշել ՄԱԿ-ի առաքելությունը։ Մոսկվան արդյո՞ք կսկսի դիմադրել Երևանի սադրիչ մտահաղացումներին։
- Իմ համոզմունքով, Ղարաբաղում ոչ մի խաղաղապահ ուժեր պետք չեն, այդ թվում նաև ՄԱԿ-ի առաքելությունը։ Նախ, քանի որ ՄԱԿ-ը մինչև հիմա ոչ մի տեղ կարգ ու կանոն չի հաստատել, աշխարհի ոչ մի թեժ կետում։ Երկրորդը, ցանկացած օտարամուտ ուժեր կբորբոքեն տարածաշրջանում հակամարտությունը, քանի որ շահագրգռված չեն նրա կայունության և անվտանգության մեջ։
Կարծում եմ, որ հայերն ու ադրբեջանցիները Ռուսաստանի միջնորդությամբ միանգամայն ունակ են հակամարտությունները կարգավորել առանց որևէ երրորդ ուժերի միջամտության։ Առավել ևս, որ Ռուսաստանը առաջին հերթին շահագրգռված է տարածաշրջանային կայունության պահպանման մեջ և դրա համար անում է ամեն հնարավորը։
- Հայաստանը անընդհատ իրականացնում է Ղարաբաղ զենք-զինամթերքի տեղափոխում, որպեսզի իրականացնի տարածաշրջանում դիվերսիոն հարձակումներ։ Իսկ ինչո՞ւ Մոսկվան չի հակազդում դրան, ինչո՞ւ չի օգտագործում իր ճնշման գործիքները։
- Ռուսաստանը հնարավորինս փորձում է հակազդել զենքի և զինամթերքի ցանկացած տեղափոխմանը, ինչին, ի հակակշիռ Մոսկվայի՝ ակտիվորեն նպաստում են արևմտյան պետությունների քաղաքացիները, քանի որ հավաքական Արևմուտքի խնդիրն է՝ ոչնչացնել այն ամենը, ինչ եղել է նախկին Խորհրդային Միության տարածքում և ստանալ փոքր, իրար հետ կռվող տարածքներ։ Հավաքական Արևմուտքին Կովկասում հակամարտությունը հարկավոր է, որպեսզի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ուշադրությունը շեղի Ուկրաինայում ողբերգական իրավիճակից։ Հետևաբար, այսպես կոչված արևմտյան քաղաքական գործիչները կանեն ամեն ինչ՝ նախկին Խորհրդային Միության ողջ պարագծով եղբայրասպան պատերազմներ բորբոքելու համար։
Ուշադրություն դարձրեք։ Հայաստանում եվրոպական առաքելության հայտնվելուց շատ ժամանակ չի անցել, բայց, ինչպես տեսնում ենք, այնտեղ պարբերաբար հայտնվում են որոշակի բախումներ հակամարտող կողմերի միջև, և ամենայն հավանականությամբ կշարունակվեն։ Փաստորեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կարգավորում են ռուս խաղաղապահները՝ ադրբեջանական կողմի հետ միասին։
- Հաշվի առնելով Երեւանի բացասական հռետորաբանությունը՝ արդյո՞ք մնում է Բաքվի հետ հաշտության պայմանագիր կնքելու հնարավորությունը։
- Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավնականությունը՝ հրատապ անհրաժեշտություն է և անխուսափելիություն։ Հետևաբար խաղաղության պայմանագիրը կկնքվի։ Հարցը դեմ է առնում միայն այն ժամկետներին, թե հատկապես երբ կողմերը խաղաղություն կկնքեն։ Այն մնում է բաց։ Այնուամենայնիվ վստահ եմ, որ որքան մեծ լինի հավաքական Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում, այնքան երկար կձգձգվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
- Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության պահպանմանը։
- Դրա համար Հայաստանում պետք է գիտակցեն, որ Ղարաբաղը՝ Ադրբեջանի տարածքն է, իսկ Բաքվում պետք է հասկանան, որ նրա տարածքում են գտնվում հայկական սրբավայրերը։ Հետևաբար Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման պայմանով անհրաժեշտ է գտնել ինչ-որ մեխանիզմներ, որպեսզի հայերը կարողանան ազատորեն այցելել իրենց սրբավայրեր։ Սա կարևոր պայման է հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հասնելու ճանապարհին։
- Արդյո՞ք կա մինչեւ այս տարվա վերջը հայ-թուրքական սահմանը բացելու հավանականություն:
- Սա դժվար հարց է։ Անշուշտ, կան պատմական դժգոհություններ, փոխադարձ պահանջներ միմյանց նկատմամբ, բայց դա պետք է հաղթահարել։ Պետք է փորձել և գնալ միմյանց ընդառաջ։
- Դուք ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան տարածաշրջանային նախագծերից դուրս։
- Հայաստանը ինքն է իրեն հասցրել երկճյուղության կետին, որտեղից հնարավոր են շարժման ամենատարբեր ուղիներ։ Բայց վերջին 30 տարիներից հետո արևմտյան երկրներին նմանվելու Հայաստանի փորձերը այն հույսով, որ նրան կընդունեն իրենց սերտ շրջապատում և կդիտարկեն որպես իրենց հավասարը, ապարդյուն ստացվեցին։ Հայաստանին ոչ ոք Եվրոպա չի վերցնի, թեև ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները կշարունակեն այնտեղ ծաղկել։ Հայաստանի տարածքը կօգտագործվի որպես բազա Ադրբեջանի, Իրանի և, հնարավոր է, Թուրքիայի և Ռուսաստանի դեմ սադրանքների համար։ Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության հետ մերձեցման ուղղությամբ ճիշտ ընտրություն անի, այդ դեպքում մի քանի դժվարին տարիներից հետո նրան կայունություն է սպասվում, իսկ իրավիճակը կհարթվի և այդ երկրում կսկսվի առաջանցիկ զարգացում։ Իսկ քանի դեռ Հայաստանը դես ու դեն է ընկնում Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև՝ նրա համար ոչ մի զարգացում չի փայլում։