twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«ԽՍՍՀՄ 2.0» և Ալիևի նոր պատմական առաքելությունը

13 Հունվարի 2022 10:55

2022 թվականի հունվարի 6-ը դարձավ ողջ հետխորհրդային տարածքում ռազմաքաղական կոնֆիգուրացիան փոխած շրջադարձային օր։ Այդ օրը, այն բանից հետո, երբ բանակը, ոստիկանությունը և անվտանգության ուժերը առայժմ անհայտ պատճառներով հայտնվեցին բառացիորեն կաթվածահար վիճակում՝ Ղազախստանի նախագահ Տոկաևի հրավերով «իրավիճակի կայունության և նորմալացման համար սահմանափակ ժամանակով հանրապետություն են ուղարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կոլեկտիվ խաղաղապահ ուժեր»։ Նրանց կազմի մեջ են մտել Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Եվ, եթե մինչև այդ Ղազախստանում իրադարձությունները, որոնք արդեն ընթանում էին հինգերորդ օրը՝ բավականին դանդաղ էին լուսաբանվում համաշխարհային ԶԼՄ-ներում, ապա ՀԱՊԿ-ի զորքերի ուղարկվելուց հետո, այդ թեման գործնականորեն դարձել է գլխավորներից մեկը։ Եվ դա իր պատճառներ ունի։

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ-ն ի սկզբանե ստեղծվել է, որպես կազմակերպություն՝ բոլոր մասնակից երկրներին արտաքին ագրեսիայից կոլեկտիվ պաշտպանության համար։ Արտաքինից հատուկ ուշադրություն դարձրեք այս պահի վրա։ Սակայն հունվարի 6-ին ՀԱՊԿ-ն առաջին անգամ իրեն դրսևորել է, որպես ներքին սպառնալիքներից միջոց՝ վերածվելով արբանյակ երկրներում Մոսկվային դաշնակից կառավարություններին ներքին սպառնալիքներից աջակցելու համար Ռուսաստանի գործիքի։ Այսուհետև վերջիններս ներքին ալեկոծումների դեպքում կարող են հանգիստ խղճով ապավինել ՀԱՊԿ-ով քողարկմամբ Ռուսաստանի օգնությանը։ Տոկաևը, կարելի է ասել, Ռուսաստանին վերադարձրեց «ժանդարմի» մոռացված դերը, որը նա այսուհետև կխաղա ՀԱՊԿ-ի քողի ներքո։

Մենք չենք սխալվում, նշելով, որ այդ դերը Ռուսաստանի համար նոր բան չէ։ Նա դա սկսել է խաղալ դեռևս XIX դարի կեսերին և խաղացել է գործնականորեն ողջ XX դարի ընթացքում։ «Եվրոպայի ժանդարմ» գաղափարախոսական կլիշեն Ռուսաստանին ամուր կառչել է 1849 թվականին Հունգարիա նրա ներխուժումից հետո, որտեղ նա դաժանորեն ճնշեց հունգարացիների ազգային ազատագրման շարժումը (հիշեցնենք, այդ ժամանակ Հունգարիան հանդիսանում էր Գաբսբուրգերի կայսրության մի մասը)։ Ռուսական զորքերը ղեկավարում էր Պասկևիչը։ Այո, այդ նույն Պասկևիչը, ով նշանավորվեց Կովկասում և Օսմանյան կայսրությունից հայերին ակտիվորեն վերաբնակեցրեց ադրբեջանական հողերում։ Հունգարիայում հեղափոխության ճնշումը Ռուսաստանին տարածքային նվաճումներ, կամ այլ շահեր չբերեց, բայց դրա փոխարեն նրա դեմ տրամադրեց համաշխարհային ողջ առաջադեմ հանրությանը։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին Ռուսաստան/ԽՍՀՄ-ի «եղբայրական ինտերնացիոնալ օգնությունը» ակտիվորեն ցուցաբերվել է նաև նախորդ դարի ընթացքում։ Հունգարացների բախտը երկրորդ անգամ չբերեց արդեն 1956 թվականին, երբ երկրում սկսվեցին ժողովրդավարական վերափոխումներ և, որոնք Մոսկվայում գնահատվեցին, որպես սպառնալիք սոցիալիստական կառույցին։ Մոսկվան զորքեր մտցրեց Հունգարիա և մարտերով ու մեծ արյամբ ճնշեց ժողովրդավարական շարժումը։ Երեք օրվա ընթացքում զոհվեցին 2652 հունգարացի և 640 խորհրդային զինծառայող։ Խորհրդային զորքերի սվիներով Հունգարիայի Ժողովրդական Հանրապետությունում (ՀԺՀ) վերականգնվեց սոցիալիստական հասարակարգը։ Ոչ երկար ժամանակով, ընդամենը 33 տարի։ Բայց խորհրդային զորքերի ներխուժումը հունգարացիները մինչև այսօր չեն մոռացել։ Ի դեպ, հունգարական պատմության մեջ մի փոքր նրբագիծ՝ այդ պահին ՀԺՀ-ում ԽՍՀՄ-ի դեսպան է եղել ԽՍՀՄ ՊԱԿ (ԿԳԲ) ապագա նախագահ Յուրի Անդրոպովը։

12 տարի հետո տեղի ունեցավ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունում (ՉՍՀ) «Պրագայի գարուն» շարժման ճնշումը։ Այս անգամ Մոսկվայում խելոք գտնվեցին՝ ՉՍՀ մտան ոչ միայն ԽՍՀՄ-ի զորքերը, այլ նաև Վարշավայի պայմանագրի կազմակերպության արբանյակներ. ԳԴՀ-ի, Լեհաստանի, Հունգարիայի և Բուլղարիայի զինվորական քանակակազմերը։ Պաշտոնական վարկածով, Չեխոսլովակիայի կառավարությունը ռազմական բլոկի դաշնակիցներին խնդրել է ռազմական աջակցություն ցուցաբերել հակահեղափոխական խմբավորումների դեմ պայքարում։ Ի դեպ, ոչինչ չի՞ հիշեցնում ՀԱՊԿ-ի և Ղազախստանի հետ այսօրվա իրավիճակը։ «Պրահայի գարունը» ճնշվեց, ներխուշման ընթացքում սպանվեցին Չեխոսլովակիայի 108 և վիրավորվեցին ավելի քան 500 քաղաքացիներ, մեծամասնությամբ խաղաղ բնակիչներ։

11 տարի հետո տեղի ունեցավ Աֆղանստան խորհրդային զորքերի ներխուժումը, որը խլեց 15 000 զինծառայողների կյանքը, նրանց շարքում եղել են նաև ադրբեջանցիներ։

Սակայն Մոսկվան միայն Ռուսաստան/ԽՍՀՄ սահմանների պարագծով «ինտերնացիոնալ օգնությամբ», «սոցիալիզմի փրկությամբ» չսահմանափակվեց։ Նա դրանով ակտիվորեն զբաղվեց նաև Միության ներսում։ 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում զոհվեց 21 խաղաղ բնակիչ։ 1990 թվականի հունվարի 20-ին Բաքու։ «Հայերին կոտորածներից փրկելու» պատրվակով (դրանով հանդերձ Մոսկվայում խորհրդային ղեկավարությունը երկու տարի աչք էր փակում այդ ժամանակվա ԼՂԻՄ-ում հայ անջատողականության վրա), բայց իրականում խորհրդային իշխանության վերականգնման համար խորհրդային զորքերի Բաքու ստոր և չհիմնավորված ներխուժումը։ Հայաբնակ Կրասնոդարից և Ռոստովից խորհրդային դեսանտայիների և ռեզերվիստների վայրենությունների հետևանքով 137 մարդ զոհվեց։ Միութենական կենտրոնին չհաջողվեց ճնշել ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը։ Մեկ ու կես տարի անց Ադրբեջանը վերականգնեց իր պետական անկախությունը։ Սակայն հատկապես այդ ժամանակ, 1990 թվականի հունվարի 20-ին, երբ խորհրդային տանկերը ճզմեցին խաղաղ բնակիչներին, իսկ խորհրդային զինվորները գնդակահարեցին անզեն մարդկանց՝ ադրբեջանական ժողովուրդը վերջնականապես գիտակցեց, որ ԽՍՀՄ-ը մեր տեղը չէ։

Այդ պլանով ԽՍՀՄ/Ռուսաստանը ոչ մի բանով չի տարբերվում ԱՄՆ-ից՝ մեկը իրեն ժանդարմ է երևակայում, երկրորդը՝ իրեն ողջ Մայր երկրով մեկ ներքին գործերին միջամտելու իրավունքով շնորհված համաշխարհային ոստիկան։ Եվ ամեն անգամ այդ միջամտությունը բերում է ավերիչ հետևանքների. Սիրիա, Իրաք, Լիբանան... Իսկ մեր օրերին՝ Ղազախստան։

ՀԱՊԿ զորքերի Ղազախստան մտցնելուց հետո, ադրբեջանական հասարակության մի մասի մոտ ծագել է աղոտ մտախավություններ. երեկ վրացիներ և ուկրաինացիներ, այսօր ղազախներ, իսկ վաղը նրանց տեղում կարո՞ղ ենք հայտնվել նաև մենք՝Ադրբեջանը։ Իրոք, այնպիս բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, պետք է միշտ զգոն լինել։Սակայն կան մեր երկրի կեյսը հատուկ դարձնող մի քանի կարևոր պահեր։ Առաջինը՝ Ադրբեջանը այսօր ունի ուժեղ, պրոֆեսիոնալ և մարտերում կոփված բանակ, ինչպես նաև բարդ արտաքին միջավայրում հարուստ աշխատանքային փորձ ունեցող հատուկ ծառայության ուժեր։ Օկուպացիայի և Հայաստանի հետ բացահայտ հակամարտության պայմաններում պետական շինարարության 30 տարիները ունեցել են նաև որոշ առավելություններ։ Մեր երկրում խառնաշփոթություն սերմանելու ցանկացած փորձեր դաժանորեն կկանխվեն, քողարկված գործակալությունը ակտիվ ապակառուցողական գործունեության անցնելու իր առաջին իսկ ակնարկի դեպքում անմիջապես կչեզոքացվի, իսկ արտասահմանից ցանկացած «ուղարկված կազակները» մեր սահմանները հատելու փորձի դեպքում ընդմիշտ կհիշեն յուրաքանչյուր ադրբեջանցու համար սրբություն դարձած 052 թվանշանը։ Գունավոր հեղափոխությունների փորձերը մեզ մոտ արդեն եղել են և չեն անցել։ Դրանից հետո մեր իշխանությունները մեղմ չեն դարձել։ Որևէ մեկին կարող է թվալ, որ նախագահ Իլհամ Ալիևը կոշտ է կառավորում երկիրը, բայց եթե իշխանությունը թուլություն դրսևորեր, ապա հարբած Փաշինյանը մինչև հիմա, ամեն տարի կպարեր Շուշայում։ Այնպես որ, եկեք մեղմ քաղաքական գործիչներին թողնենք խաղաղ, պացիֆիստական Արևմտյան Եվրոպայի համար։

Ադրբեջանի անկախ կարգավիճակն ամրապնդող ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի է ունեցել 2021 թվական հունիսի 15-ին։ Հատկապես այդ օրը ադրբեջանական հինավուրց քաղաքում Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից ստորագրվել է Շուշայի հռչակագիրը։ Հռչակագրի տեքստը արդեն վաղուց հրապարակվել է, հետևաբար մեջբերում ենք ընդամենը նրա կետերից մեկը. «Այն դեպքում, եթե կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության, կամ պետությունների կողմից կլինի իր անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, միջազգային մակարդակով ճանաչված սահամնների անձեռնամխելիությանը սպառնալիք՝ կողմերը անցկացնում են համատեղ խորհրդակցություն և տվյալ սպառնալիքի, կամ սպառնալիքների վերացման նպատակով անցկացնում են ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների համապատասխան նախաձեռնություններ, ՄԱԿ-ի Կանոնադրության համապատասխան՝ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում միմյանց։ Անհապաղ քննարկումների ճանապարհով տվյալ օգնության ծավալի և ձևի որոշումից հետո ՝ զինված ուժերի ուժային և կառավարման կառույցների համակարգված գործունեության կազմակերպման համար պաշտպանական կարիքների վերաբերյալ որոշում կընդունվի»։ Այլ խոսքով, Իլհամ Ալիևի ժամանակին կատարած քայլերի շնորհիվ Ադրբեջանը ծածկվել է Շուշայի հռչակագրի վահանով։ Բայց նույնիսկ ի դեմս Թուրքիայի ուժեղ դաշնակցի պաշտպանությունը՝ մեր գլխավոր հաղթաթուղթը չէ, այն, ավելի շուտ, կարևոր երաշխիք է անկանխագուշակելի հանգամանքների դեպքում։ Չէ որ դեռ հռչակագրի ստորագրումից առաջ, Ալիևը կարողացել է շոշափել և նուրբ հավասարակշռություն պահապանել տարածաշրջանի երկրների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերի միջև, որոնք թույլ են տվել ադրբեջանական տարածքները հայկական օկուպացիայից ազատագրելու հակահարձակողական գործողությունների անցկացման ժամանակ փակել արտաքին քաղաքական թիկունքները։

Այնպես որ, Ադրբեջանի իրական ինքնիշխանության բարձր աստիճանի պահպանման դեղատոմսը բաղկացած է բազմաթիվ տարրերից։ Դա, առաջին հերթին, խարիզմատիկ առաջնորդն է, ուժեղ բանակը և փորձառու հատուկ ծառայության ուժերը, ի դեմս Թուրքիայի հզոր դաշնակիցը, ներքին կայունությունը, ինչպես նաև կիրթ, հավասարակշռված դիվանագիտությունը։ Ներկա պահին այս բոլոր տարրերը Ադրբեջանի մոտ առկա են։ Իսկ դա միայն մի բան է նշանակում, իր ժամանակին Եվրամիության հետ ասոցիատիվ համաձայնագիր չստորագրած Բաքուն ճիշտ այդպես իր սեփական, առանձնահատուկ համագործակցության մոդել կկառուցի նաև այսօր Ռուսաստանի կողմից կառուցվող «ԽՍՀՄ 2.0»-ի հետ։ Այն դարաշրջանում, երբ իրավունքի ուժը վերջնականապես զիջել է ուժի իրավունքին՝ Ադրբեջանի համար միջազգային հարաբերությունների համակարգում արժանի տեղ գտնելը՝ պատմական նոր առաքելություն է, որը բաժին է ընկել նախագահ Ալիևին, նրա կողմից Ղարաբաղի ազատագրումից հետո։

Caliber.Az
Դիտումներ: 1034

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

120
20 Դեկտեմբերի 2024 20:09
3

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

116
19 Դեկտեմբերի 2024 15:24
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

100
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

75
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

69
21 Դեկտեմբերի 2024 11:19
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

65
20 Դեկտեմբերի 2024 12:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading