twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կրակոց լռության մեջ Արևմուտքը Հայաստանին նախապատրաստում է նոր պատերազմի

13 Փետրվարի 2024 10:04

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն գոյություն ունի, և երկու երկրների սահմանին մի քանի ամիս է խաղաղ իրավիճակ է տիրում»։ Իսկ այսօր, երբ Ադրբեջանի արտգործնախարարություն էր կանչվել Եվրամիության դեսպան Պյոտր Միհալկոն՝ Ադրբեջանի արտաքի քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ նույնպես ընդգծվել է, որ մինչև հիմա սահմանին տիրում է չտեսնված հանդարտություն։

Սակայն, այս հանդարտությունը, ըստ երեւույթին, կանգնել է Հայաստանի իշխանությունների ու նրանց արեւմտյան հովանավորների բկին, եւ այսօր հայ դիպուկահարի կրակոցը, որի հետեւանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահը՝ խարխլեց պայմանական սահմանին հաստատված լռությունը։

Այն, որ միջադեպը Հայաստանի զինված ուժերի կողմից կատարվել է դիտավորյալ ու նպատակաուղղված և ուղղված է եղել իրավիճակի սրմանը, ոչ մի կասկած չկա։ Հայաստանը, այնպես էլ չհրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից, վաղուց մտքում ռեւանշիստական ծրագրեր է կրում՝ դրանք անշնորհքաբար թաքցնելով կեղծ խաղաղ հռետորաբանության ներքո։ Եվ հայ դիպուկահարի այսօրվա կրակոցը դարձել է նրա անհերքելի վկայությունը, որ ԵՄ-ի հետախուզադիտորդական առաքելության քողի տակ Հայաստանը փորձում է իրականացնել իր մտադրությունները։ Այդ նույն առաքելությունը Հայաստանում անվանում են դիտորդական, բայց այս չեզոք քողի տակ գործում է հատկապես լրտեսական կազմակերպություն, ինչի մասին, ի դեպ, բազմիցս գրել են հենց իրենք՝ հայ փորձագետները, որոնք պնդում են, որ «քարերի երկրում» վայրեջք կատարած եվրոպական դեսանտի հիմնական խնդիրն է հանդիսանում՝ տարածաշրջանի երկրների նկատմամբ լրտեսությունը։

Ադրբեջանական կողմը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ-ի այդ առաքելության ընդլայնումը, ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող նրա գործունեությունը, ինչպես նաև Երևանի կողմից ֆրանսիական լիցենզիաներով արտադրվող հնդկական զենքի գնումը և Փարիզի կողմից զենքի անմիջական մատակարարումները նպաստում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Ռազմական փորձագետների կարծիքով, ֆրանսիացի գեներալի վերջերս Հայաստան ճամփորդությունը և Ադրբեջանի հետ պայմանական սահմանին նրա հայտնվելը խոսում են այն մասին, որ Փարիզը Երևանին նպատակաուղղված նախապատրաստում է պատերազմի։

Հնարավոր ենք համարում, որ Հայաստանը, արտաքին դերակատարների աջակցությամբ կարող է փորձել ռազմական գործողություններ անցկացնել պայմանական սահմանին։ Արտաքին ուժերի աջակցությամբ նման գործողությունները կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը և տարածաշրջանում ռազմական բախումների ուժեղացմանը։ Սակայն, այդ գործողությունների արդյունքն ակնհայտ է Հայաստանի համար, որը, ցավոք, այդպես էլ չսովորեց եզրակացություններ անել սեփական սխալներից և Ադրբեջանի դեմ հաղթանակի մասին անիրագործելի երազներ է փայփայում:

Այն մասին, որ Երևանը հերթական սադրանք է նախապատրաստում մեր երկրի դեմ, կարելի էր հասկանալ բրիտանական «The Telegraph»-ին տված Փաշինյանի հարցազրույցից, որում Հայաստանի վարչապետն իրեն թույլ է տվել ագրեսիվ տոն և քողարկված սպառնալիքներ։

Եվ ահա պայմանական սահմանին մարտական դիրքերում գտնվող հայ դիպուկահարի այսօրվա կրակոցը կարելի է համարել Հայաստանի կողմից իր ծրագրերի իրականացման մեկնարկ։

Տեսախցիկները հստակ ֆիքսել են հայ դիպուկահարի գործողությունները։ Մենք տեսնում ենք, որ դիպուկահարը Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքերից առաջ է շարժվել, այնտեղ մարտական դիրք է գրավել, դարանակալվել և ադրբեջանցի զինվորի վրա կրակելուց հետո, լքել այն։ Ինքնին դիպուկահարի գործողությունների բնույթը վկայում է այն մասին, որ այդ սադրանքը պատրաստվել է նախօրոք և այդ գործողությունները ոչ մի կերպ չեն կարող որակվել որպես «պատասխան», ինչպես սիրում է նման դեպքերում պնդել հայկական կողմը։

Վերլուծելով ստեղծված իրավիճակը, կարելի է ակնհայտ եզրակացություն անել՝ ադրբեջանցի սահմանապահի դիպուկահարային գնդակոծումը հանդիսանում է Հայաստանի և նրա դաշնակիցների կողմից տարածաշրջանում լարվածությունը սրելու ավելի լայն ռազմավարության մաս։ Այս սադրանքը հաշվարկված էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատասխան կրակը հրահրելու վրա, ինչը, անշուշտ, Բաքվին «ագրեսիվ գործողությունների» մեջ մեղադրելու առիթ կտար և դրանով իսկ հիմք կտար՝ Հայաստանում Եվրամիության հետախուզական և դիտորդական առաքելության ուժեղացման համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի սադրիչներն ու հովանավորները նրան նախապատրաստում են տարածաշրջանում ապակառուցողական գործողությունների, որոնք «կայունության վերականգնման անհրաժեշտության» պատրվակով կապահովեն իրենց աշխարհաքաղաքական շահերի աջակցությունը։ Նման գործողությունները ոչ միայն խաթարում են երկարաժամկետ հակամարտությունների խաղաղ կարգավորման հնարավորությունները, այլ նաև հանգեցնում են երկրների միջև տարաձայնությունների խորացմանը՝ մեծացնելով հետագա սրման ռիսկը։ Սակայն, արտաքին դերակատարները կարող են հետապնդել իրենց նպատակները, բայց նրանց գործողությունների անախորժությունները Հայաստանն է կուլ տալու: Միթե՞ Երևանում «տաք գլուխները» չեն հասկանում դա։

Caliber.Az
Դիտումներ: 437

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանա-ամերիկյան մերձեցումը և 907-րդ ուղղման ստվերը ԱՄՆ-ի փորձագետները՝ Caliber.Az կայքում

74
22 Դեկտեմբերի 2025 17:56
2

Կկառուցի՞ արդյոք Թուրքիան Աղդամում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն

73
23 Դեկտեմբերի 2025 08:44
3

Դատավարություն Գյանջայի դատարանում. մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկում Ավանեսյանի համար

62
23 Դեկտեմբերի 2025 09:45
4

Խաղաղության վառելիք և պատերազմի օրինագիծ Հակաադրբեջանական դեմարշ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

59
23 Դեկտեմբերի 2025 08:49
5

Ադրբեջանում սկսվել է աստղագիտական ձմեռը

41
22 Դեկտեմբերի 2025 09:07
6

Պարզաբանվել են Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները

39
22 Դեկտեմբերի 2025 10:22
7

Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են գրեթե մեկ միլիարդ դոլար. Բայրամով

39
22 Դեկտեմբերի 2025 13:18
8

«Քաղաքաշինության և ճարտարապետության տարի». Ադրբեջանի նախագահը կիսվել է հրապարակմամբ

37
22 Դեկտեմբերի 2025 17:50
9

Diplomatic World Sweden-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին

37
22 Դեկտեմբերի 2025 11:49
10

Ադրբեջանում սկսվել է համաներման մասին օրենքի կիրառումը

37
22 Դեկտեմբերի 2025 13:52
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading