twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Կրեմլից շուտով զանգ կհնչի Հայաստանի համար» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

29 Հունիսի 2024 12:22

Արեւմուտքի կողմից Հայաստանին ընտելացման գործընթացը շարունակվում է։ ԵՄ-ի վերջին հնարամտություններից մեկը՝ Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի տեսքով խայծն է։ ԵՄ-ն խոստանում է զբաղվել այդ հարցի քննարկմամբ։ Սակայն, միանգամայն ակնհայտ է, որ Բրյուսելը այդչափ «առատաձեռն նախապատվություններ» հենց այնպես չի տալիս։ Եվ Վրաստանի օրինակով ԵՄ-ն հստակ ցույց է տվել, որ Արևմուտքի հետ բարեկամության և առևտրի փոխտոմսը ծայրահեղ թանկ է նստում։

Իսկ Հայաստանը ինչո՞վ ստիպված կլինի զիջել Արևմուտքի ողորմությունների համար։ ԵՄ-ի ինչպիսի՞ հրահանգներ ստիպված կլինի կատարել նա: Այս հարցերով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է ռուսաստանցի քաղաքագետներին։

Միջազգային հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռենատ Սավինի կարծիքով, հետխորհրդային տարածքում ազդեցության ոլորտների վերաբաշխման ուղղությամբ ԵՄ-ի մոտեցումները մի քանի տասնամյակների ընթացքում չեն փոխվել։

«ԵՄ-ն ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր զարգացնում է այս տարածքում իր ազդեցությունն ուժեղացնելու քաղաքականությունը՝ մեծ հաշվով կիրառելով նույն տեխնոլոգիաները։ Որպես համոզելու քաղաքականություն՝ ԵՄ-ն այս կամ այն երկրին խոստանում է սերտ համագործակցություն, բաց սահմաններ և միության լիիրավ անդամ դառնալու շանս։ Եվ սկզբում կարծես թե կատարում է իր խոստումները։ Սակայն այնուհետև սկսվում է մի ժամանակահատված, երբ այդ գործընթացների դինամիկան նկատելիորեն նվազում է, և ԵՄ-ն առաջ է քաշում մի ամբողջ փաթեթ պայմաններ՝ պնդելով, որ առանց դրանց եվրաինտեգրման գործընթացը չի կայանա։ Քանի որ Արևմուտքի հետ արդեն կան պայմանավորվածություններ, և երկիրն արդեն անցել է դրանք իրականացնելու ինչ-որ ճանապար, «զոհին» այլ բան չի մնում, քան ընդունել խաղի պայմանները։ Նման մոտեցումը կարելի է բնութագրել մեկ համեմատությամբ՝ կուլ տալ խայծը։ Վրաստանի օրինակով մենք տեսնում ենք, թե դա ինչպես է իրականում տեղի ունեցել, Արևմուտքի ճնշումը ստիպեց նույնիսկ վրդովվել իրեն այդքան հավատարիմ երկրի կառավարությանը՝ «Վրացական երազանքը» որոշեց առարկել իր արևմտյան գործընկերներին։ Քանզի պարզ էր, որ Արևմուտքը, ըստ էության, փորձում է Վրաստանի հասարակությանը վերցնել իր հսկողության տակ, նրան դարձնել դրսից եկող բոլոր հրամաններին պատրաստ ձեռնասուն։ Փառք Աստծո, «Վրացական երազանքում« ժամանակին գլխի ընկան և գիտակցեցին, որ բաղձալի եվրաինտեգրման համար չափազանց թանկ գին վճարելու վտանգ կա՝ կտրուկ ուժեղացնել Ռուսաստանի հետ առճակատումը։ Միանգամայն ակնհայտ է, որ Թբիլիսիում ոչ ոք չէր պատրաստվում իր վրա փորձել Կիևի զրահաբաճկոնը։

Հայաստանի հետ, իմ կարծիքով, ամեն ինչ զարգանում է գրեթե նույն սցենարով։ Իսկ թե Փաշինյանը ինչին պատրաստ կլինի գնալ Հայաստանին եվրոպական ընտանիք ընդունելու խոստումների համար՝ առայժմ պարզ չէ։ Բայց այստեղ անդարձալի կետն անցնելու վտանգ կա՝ երբ Երևանի կողմից շատ բան է արվել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար, և նախկին սահմաններին վերադառնալը արդեն ուշ և անիմաստ կլինի։ Օրինակ, Հայաստանում ծայրահեղ կաճեն հակառուսական տրամադրությունները, կամ Երևանը Արևմուտքի կողմից աջակցվող նոր զինված արշավ կսկսի։ Իսկ Հայաստանը կհայտնվի երկու կրակի արանքում։ Ահա այդ ժամանակ կարող է գա հենց այն պահը, որի մասին խոսում են վերլուծաբանները՝ Հայաստանի պետականության լիակատար կորուստ։ Ապշեցուցիչ է, թե ինչպես Արևմուտքի հետ այդքան ակտիվ համագործակցության գնացող Հայաստանի վարչապետը չի մտածում իրադարձությունների նման զարգացման մասին»,- ասել է Ռ. Սավինը։

Միևնույն ժամանակ, քաղաքագետ Դմիտրի Գրադովի կարծիքով, Հայաստանի «եվրոպական ուղին» հայ ժողովրդի համար մեծ ողբերգության սկզբի նման մի բանի տեսք ունի։

«Շատ է տագնապահույզ անում, թե ինչպիսի սրընթացությամբ է զարգանում Հայաստանի քաղաքական վերափոխման համար Արևմուտքի նախագիծը։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնում և Բրյուսելում շատ են շտապում իրականացնել այդ առաջադրանքները, իսկ նշանակում է, որ շատ շուտով Հարավային Կովկասում կարող է շատ թեժ լինել։ Եկեք հիշենք, թե որքան առույգ ու զվարթ էր զարգանում Ուկրաինայում եվրոպական «գայթակղությունը», ուկրաինական ժողովրդին ինչ միայն չէին խոստանում։ Միանգամայն ակնհայտ է, որ «առանց վիզայի» ընդունումը՝ շրջադարձային պահ է Հայաստանի ապագայի համար։ Սա նաև որոշակի նշան է Ռուսաստանի համար, որ Հայաստանը վերջնականապես անցնում է Արևմտյան պրոտեկտորատի ներքո։ Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքացիների համար նման արևմտյան «քաղցրաբլիթը» կարող է չափազանց քաղցր լինել՝ ստիպելով հավատալ, որ կարող են առանց Ռուսաստանի էլ յոլա գնալ։ Բայց ոչ՝ Մոսկվան կարող է իրադարձությունների նման շրջադարձը չափազանց ցավոտ ընդունել։ Եվ կարծում եմ, որ Կրեմլից շուտով զանգ կհնչի՝ Հայաստանին կհիշեցնեն, որ ԵԱՏՄ-ի հետ նրա արտոնյալ հարաբերությունները կարող են վերանայվել։ Եվ այս լուրը կցնցի Երեւանին»,- ասել է Դ. Գրադովը։

Caliber.Az
Դիտումներ: 325

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

231
02 Հունվարի 2026 11:09
2

Խաղաղ գործընթացի ճարտարապետությունը 2025 թվականը՝ որպես բեկումնային Հարավային Կովկասի համար

126
03 Հունվարի 2026 16:03
3

Շուշաքենդ գյուղը դիմավորեց իր առաջին զինվորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

99
05 Հունվարի 2026 14:01
4

«Անսանձ Կուրը» և նման ժամանակը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

84
03 Հունվարի 2026 09:05
5

Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

81
05 Հունվարի 2026 09:21
6

Aztelecom-ն ընդլայնում է կապի և ինտերնետային ենթակառուցվածքները Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

68
05 Հունվարի 2026 13:39
7

Լեյլա Ալիևան կիսվել է Խիլ գյուղից հրապարակմամբ

60
03 Հունվարի 2026 16:06
8

Հաջիև. Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ բան է արմատապես փոխվել PBS-ի տեսասյուժե

60
02 Հունվարի 2026 23:14
9

Թրամփի հայտարարությունը սակագների մասին ու Ադրբեջանի և Հայաստան միջև խաղաղության գործընթացը AnewZ-ը՝ իրադարձությունների ժամանակագրության մասին

59
05 Հունվարի 2026 16:56
10

Ադրբեջանում կոշիկի արտադրությունն աճում է

54
03 Հունվարի 2026 11:38
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading