twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայ-թուրքական երկխոսություն և «Թուրքիայի կողմից Հայաստանի կլանման» մասին մտավախություններ Ամուր Հաջիևը Caliber.Az-ից։

14 Հունվարի 2022 18:11

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները այսպես կոչված «հայոց ցեղասպանության» մասին պնդումների, Ադրբեջանի ղարաբաղյան մարզի օկուպացիայի և Բաքվի ու Անկարայի նկատմամբ հայկական կողմի տարածքային հավակնությունների ֆոնին երկար ժամանակ չեն զարգացել։ Սակայն, 2020 թվականի 44 օրյա պատերազմի արդյունքում, որով վերջ դրվեց ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիային, իրավիճակը Հարավային Կովկասում փոխվեց, ինչը Անկարային և Երևանին թույլ է տվել հանդես գալ մի շարք դրական հայտարարություններով։

Այսպես, 2021 թվականի դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հասկացնել տվեց, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերություններում նոր էջ է բացվել։ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան և Հայաստանը փոխադարձ հիմունքներով կնշանակեն հարաբերությունների նորմալացման հարցով հատուկ ներկայացուցիչներ։ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակվեց Վաշինգտոնում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Իսկ Հայաստանի կողմից՝ հատուկ ներկայացուցիչ դարձավ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Երկխոսության մեկնարկից առաջ Հայաստանը հունվարի 1-ից վերացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, ինչպես նաև երկրների միջև վերականգնվեց օդային հաղորդակցությունը: Իսկ այսօր՝ հունվարի 14-ին, Մոսկվայում կանցկացվի հարաբերությունների նորմալացման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Արդյո՞ք կողմերը կարող են փոխզիջման հասնել այսօր։

Այս և ուրիշ հարցերով Caliber.Az-ը դիմել է Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրման ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Ամուր Հաջիևին։

Հաջիևը նշել է, որ որոշակի լավատեսությամբ է նայում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը:

«Առաջիկա հանդիպմանը որոշակի լավատեսությամբ եմ նայում: Քանզի առաջին անգամ են կողմերը բանակցությունների սեղանի շուրջ նստում նոր իրողությունների պայմաններում և ի դեմս Մոսկվայի՝ մեդիատորի միջնորդությամբ, որի հետ երկու կողմերն էլ ունեն լավ և վստահելի հարաբերություններ։

Նախկին փորձերը ձեռնարկվել էին ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությամբ, որոնք հարաբերությունների նորմալացման մեջ փնտրում էին միայն սեփական շահերը և այդ գործընթացը դիտարկում որպես տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու հնարավորություն։ Երբեմն նույնիսկ պարզապես անտեսվում էին առկա խնդիրները և ջանքեր ձեռնարկվում հակառակ օբյեկտիվ հանգամանքների։ Իսկ այսօր իրավիճակը փոխվել է։ Եվ համապատասխանաբար առաջիկա բանակցությունների նկատմամբ մոտեցումները բոլորովին ուրիշ են, առավել կառուցողական։ Դրանով հանդերձ, ես կարծում եմ, որ առաջին հանդիպումից որևէ կոնկրետ արդյունք չարժե ակնկալել։ Կարևոր է ինքնին գործընթացի մեկնարկը և փոխզիջման հասնելու ուղղությամբ կողմերի իրական տրամադրվածությունը։ Միաժամանակ, կարելի է ենթադրել, որ առաջին հանդիպման արդյունքներով կմշակվեն հետագա գործունեության ճանապարհային քարտեզի ուրվագծերը»,- ասել է քաղաքագետը։

Նրա խոսքով, Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների՝ Սերդար Քըլըջի և Ռուբեն Ռուբինյանի թեկնածություններն այս կամ այն չափով համաձայնեցվել են ինչպես միմյանց, այնպես էլ գլոբալ խաղացողների հետ, ինչպիսին են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և ԵՄ-ն։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանին ձեռնտու է Թուրքիայի և Հայաստանի մերձեցումը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ Մոսկվայի նպատակն է ամբողջապես նպաստել հարաբերությունների նորմալացման ուղղված կողմերի երկխոսությանը, ինչն ակնհայտորեն նպաստում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը։

Վերջում Հաջիևն անդրադարձել է հայկական փորձագիտական շրջաններում ակտիվորեն շրջանառվող «Թուրքիայի կողմից Հայաստանի կլանման» մասին կարծիքին։ Նրա խոսքով, այդ մտավախությունները խիստ չափազանցված են և դրանց հիմքում դրված են անհիմն փաստարկներ:

Caliber.Az
Դիտումներ: 1022

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ալիևը տեսանյութ է հրապարակել «Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությունից ՏԵՍԱՆՅՈՒԹ

138
23 Հունվարի 2026 11:59
2

ԱՄԷ-ի հեղինակավոր Շեյխ Զայեդ հիմնադրամը կիսվել է՝ Ադրբեջանի նախագահի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

125
23 Հունվարի 2026 22:54
3

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

119
24 Հունվարի 2026 10:25
4

«Խաղաղության խորհուրդ»-ը՝ Թրամփի արձագանքն է աշխարհում կայունության պակասությանը Փորձագետների կարծիքները՝ Caliber.Az կայքում

80
23 Հունվարի 2026 17:51
5

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

76
24 Հունվարի 2026 13:20
6

Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասը ժամանել է Ադրբեջան

74
23 Հունվարի 2026 10:29
7

ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը

73
23 Հունվարի 2026 11:06
8

Ալիևը սոցիալական ցանցերում կիսվել է Շվեյցարիա կատարած իր այցի կադրերով ՏԵՍԱՆՅՈՒԹ

70
23 Հունվարի 2026 09:40
9

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ ԼՈՒՍԱՆԿԱՐ

69
23 Հունվարի 2026 09:33
10

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Յալչին Ռաֆիևի հետ

68
23 Հունվարի 2026 10:25
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading