twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը շարունակում է դատարկ խոստումների դիմաց սրան-նրան նվիրել իր ինքնիշխանությունը» Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az կայքում

18 Ապրիլի 2023 16:53

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի միջազգային հարաբերությունների հարցերի խորհրդի առաջատար փորձագետ Ալեքսեյ Նաումովի հետ։

- Ձեր քաղաքական գնահատականը՝ Ռուսաստանի Դաշնության հասցեյին Հայաստանի ղեկավարության վերջին սադրիչ հայտարարություններին։ Ինչո՞վ է սա հղի Երևանի համար։

- Վերջին տարիներին Երևանը, անկասկած, ամենատարբեր սադրիչ հայտարարություններով փորձարկում է Ռուսաստանի համբերությունը՝ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ Հռոմի կանոնադրության, և՛ ՆԱՏՕ-ի զորավարժությունների և այլնի վերաբերյալ։ Մենք նույնիսկ երբեմն տեսնում ենք հայ քաղաքական գործիչների մի փոքր հետ կանգնելու և իրենց խոսքերը հետ վերցնելու փորձեր, որպեսզի ավելորդ անգամ չգրգռել Ռուսաստանին։ Սակայն, եթե խոսենք Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության դեմ սադրիչ հայտարարությունների հետեւանքների մասին, ապա կարծում եմ, որ դրանք ոչնչով հղի չեն՝ ծայրահեղ դեպքում հանգամանքային։ Նախ, որովհետև Մոսկվայի և Երևանի հարաբերությունների դինամիկան առանց այդ էլ բացասական է և առ այսօր այնպես էլ չի լցվել որևէ խորը քաղաքական և ռազմավարական իմաստով։ Երկրորդը, Երևանը, որն իրեն թույլ է տալիս բացահայտորեն ընդդիմանալ Մոսկվային, իրենից մեծ արժեք չի ներկայացնում Ռուսաստանի համար, իսկ անօրինական գործողություններով միայն քաղաքական գերեզման են փորում իր համար։

Ընդ որում այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները գտնվում են ճգնաժամի մեջ և աստիճանաբար չքանում են, ռուս-ադրբեջանական համագործակցությունը միայն ամրապնդվում է։ Բաքվի և Մոսկվայի միջև տարաձայնություններ չկան խոշոր նախագծերի առաջմղման հարցում, օրինակ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը և այլն։ Իսկ Հայաստանը, ընդհակառակը, թաղում է իր քաղաքական ապագան։ Ուստի ակնհայտ է, որ միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում Երեւանը անշուշտ կկորցնի Ռուսաստանի արտոնյալ դաշնակցի ոչ պաշտոնական կարգավիճակը։

- Ռուսաստանի Դաշնությանը արդյո՞ք կհաջողվի ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, չնայած Երևանի դժգոհությանը։

- Այո, կարծում եմ, որ սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայումը հնարավոր է, իսկ հաշվի առնելով կազմակերպության անդամ մյուս երկրների դիրքորոշումը՝ Երևանի առարկությունը որևէ առանցքային դեր չի ունենա։ Նախատեսեմ, որ Երևանի նկատմամբ մոտեցում կգտնվի, և այս առաքելությունը ավելորդ անգամ կկարողանա արձանագրել հայկական ուժերի ցանկացած խախտում, որոնք չեն ցանկանում տարածաշրջանում խաղաղություն՝ իրենց շահերից ելնելով։

- Դուք ասացիք, որ ՀԱՊԿ-ի առաքելության առնչությամբ մոտեցում կգտնվի Երեւանի նկատմամբ, իսկ դա ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանում իրավիճակի վրա։ Չէ որ, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, հետագայում ևս չի հրաժարվի ռազմական սադրանքներից...

-Այո, անշուշտ։ Հայաստանի տարբեր բնույթի էլիտաների մեծ մասը տարածաշրջանի տնտեսական և քաղաքական ձևաչափերին երկրի հաշտեցման և վերաինտեգրման դեպքում պարզապես կկորցնի իր նշանակությունը։ Սրանք այն մարդիկ են, ովքեր թեև ուզում են պատերազմ, բայց դրա համար ոչ պիտանի են, ինչպես ցույց տվեցին 2020 թվականի իրադարձությունները։ Հետևաբար ես կարծում եմ, որ այնպիսի սադրանքներ, ինչպիսին եղավ անցյալ շաբաթ, շատ հնարավոր են։ Չնայած Ղարաբաղում Հայաստանի դիվերսիոն գործողություններին, Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով կհասնի իր տարածքների ամբողջական վերադարձին։ Մի մոռացեք, որ դադարը, որը Հայաստանը ստացել է Ադրբեջանի և Ռուսաստանի բարի կամքով հինգ տարի ժամկետով, շուտով կավարտվի։ Իսկ եթե Հայաստանը չապացուցի, որ ինքը միջազգային հարաբերությունների կանխատեսելի ու բանակցային մասնակից է, ապա նրա հետ չեն սկսի փափկանկատություն անել։

- Դուք ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա կատարած վերջին այցից հետո հնարավոր են արդյո՞ք ինչ-որ առաջընթացներ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ։

-Կարծում եմ, որ Լավրովի Թուրքիա կատարած այցի ժամանակ բանակցությունների հիմնական թեման եղել է՝ ուկրաինական հակամարտության, հացահատիկային գործարքի, երկկողմ հարաբերությունների և այլնի հետ կապված իրավիճակը։ Բայց դա չի նշանակում, որ ղարաբաղյան կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող հարցերը եղել են երկրորդ պլանում։ Դրանք, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ քննարկում չեն պահանջում, քանի որ այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա, բնականոն ռեժիմով։ Իսկ տեսեք, հացահատիկի գործարքով ամեն ինչ կարգին չէ, այնտեղ կա ռուսական հացահատիկի մուտքը համաշխարհային շուկաներ թույլ տալու հետ կապված՝ Արևմուտքի կողմից իր պարտավորությունները չկատարելու խնդիրը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա դրանց կարգավորումն անխուսափելի է, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականության լիովին վերականգնումը։ Մյուս կողմից, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև հարաբերություններն այս փուլում ամուր են և թելադրված են ոչ միայն երկու երկրների ղեկավարների միջև լավ շփումներով, այլ նաև տնտեսական շահավետությամբ և նպատակահարմարությամբ։ Մենք հասկանում ենք, որ Թուրքիան այսօրվա դրությամբ՝ զուգահեռ ներմուծման կարևոր հանգույց է, Ռուսաստանի Դաշնության կարևոր առևտրային գործընկերը, հատկապես ատոմակայանի կառուցման, ռազմական ոլորտի և զբոսաշրջության հարցերում։

- Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ։

- Հայ-թուրքական սահմանի բացումը փոխկապակցված կլինի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հետ։ Թուրքիան Ադրբեջանին չի թողնի, Հայաստանի կողմից սադրիչ հարձակումների շարունակվելու դեպքում ոչ մի սահմանի բացում չի լինի։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա այն բանից հետո, երբ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ զգալի քայլեր կձեռնարկվեն, որպեսզի պարզ լինի, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կնքվելու մոտ է։

- Դուք արդյո՞ք հնարավո՞ր եք համարում միջնաժամկետ հեռանկարում Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը։

- Կարծում եմ, որ այս տարին ցույց կտա, թե արդյոք Փաշինյանը կարող է երկիրը վերահսկողության տակ պահել, և ի վիճակի է արդյոք անցկացնել սեփական քաղաքական կուրսը։ Սկզբունքայնորեն, Հայաստանի վարչապետը հանդիսանում է ադեկվատ քաղաքական գործիչներից մեկը, ճիշտ է մնացածների ֆոնին, և եթե նա իրոք մտածում է իր երկրի ապագայի մասին, ապա պետք է գիտակցի, որ քիչ ժամանակ ունի, և որ պետք է շտապի կնքել խաղաղության պայմանագիրը։ Հիշեցնեմ, որ դեռ տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել էր, որ խաղաղ նախաձեռնություններն այժմ բանակցությունների սեղանին են, բայց դրանք անվերջ չեն մնա այնտեղ։ Իսկ Հայաստանում սա պետք է հասկանան։

- Ձեզ մոտ կան արդյո՞ք Հայաստանում ԵՄ-ի առաքելության տեղակայման հետ կապված մտահոգություններ։ Դա ինչպիսի՞ ռիսկեր է կանխատեսում:

- Եվրոպական Միությունըն իրականացնելով իր կովկասյան քաղաքականությունը՝ ելնում է ոչ միայն տարածաշրջանը խաղաղացնելու և լիարժեք տնտեսական և միջազգային հարաբերությունների վերադարձնելու շահերից։ ԵՄ-ն իր արտաքին քաղաքականությունը կողմնորոշում է առաջին հերթին Ռուսաստանի հետ առճակատման վրա և շահագրգռված է նրանում, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին կռվեցնել Ռուսաստանի Դաշնության հետ՝ վերմակը քաշելով իր վրա: Հետևաբար ԵՄ-ի առաքելությունը, ամենայն հավանականությամբ, աչք կփակի Հայաստանի սադրանքների վրա և թույլ կտա նրան հարկ եղած դեպքում ձգձգել խաղաղության գործընթացը, որպեսզի ռուս խաղաղապահներին մեղադրել ինչ-որ վայրագությունների մեջ։ Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանում ԵՄ-ի առաքելության առկայությունը խոսում է այն մասին, որ երկիրը շարունակում է դատարկ խոստումների դիմաց սրան-նրան նվիրել իր ինքնիշխանությունը և պատուհան է բացում տարածաշրջան լրացուցիչ ուժերի ներթափանցման համար, որոնք վտանգի տակ են դնում նրա անվտանգությունը։

Caliber.Az
Դիտումներ: 205

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

242
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

210
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

208
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

167
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

156
06 Մայիսի 2025 09:43
6

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

139
08 Մայիսի 2025 08:59
7

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

139
06 Մայիսի 2025 09:22
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

139
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

75
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

71
06 Մայիսի 2025 22:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading