twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Վարկանիշային պայքար Հայաստանում. իմպիչմենտ, ընտրություններ, թե՞ փողոցային բողոք։ Օվանիսյանը և Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

13 Մայիսի 2025 18:02

Հայաստանում՝ հանրապետության քաղաքացիների քաղաքական նախասիրությունների վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել։ Հասարակական կարծիքի հերթական ստուգման արդյունքները ներկայացրել է՝ «Gallup International Association» (Gallup միջազգային ասոցացիա) հետազոտական կազմակերպության հայկական բաժնի ղեկավար Արամ Նավասարդյանը։
 
Հարցվածների 21%-ը դրական է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնությունը, 17%-ը՝ ավելի շուտ դրական, 14,2%-ը՝ ավելի շուտ բացասական, 30%-ը՝ բացասական, իսկ 17,9%-ը դժվարացել է պատասխանել։
 
Հայաստանում հարցվածների 36,4%-ը համարում է, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաարդյունավետ միջոցը արտահերթ ընտրություններն են, 29,8%-ը՝ նրա հրաժարականը, 10,1%-ը՝ փողոցային պայքարը, 5%-ը՝ իմպիչմենտը, 3,1%-ը տվել է այլ պատասխան, 7,6%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 16,9%-ը հայտարարել  է, որ Փաշինյանը չպետք է հեռանա վարչապետի պաշտոնից։
 
Հարցումն անցկացվել է ապրիլի 29-ից մայիսի 2-ը՝ հեռախոսային հարցազրույցների մեթոդով, դրան մասնակցել է 1110 մարդ։
 
Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհավաքեր ձայների ընդամենը 11,8%-ը։ Երկրորդ տեղում կլիներ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը, որի առաջնորդն է հանդիսանում երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ներկա ժամանակ Հայաստանի Ազգային ժողովում թվով երկրորդ այս քաղաքական խմբակցությունը ստացել է հարցման մասնակիցների 8%-ի աջակցությունը։
 
Հետո նկատելի հետ մնալով տեղեր են բռնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (Սերժ Սարգսյանի կուսակցությունը նախորդ ընտրությունների արդյունքների 3,7%-ով ձևավորել էր երրորդ ամենամեծ խորհրդարանական խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ (Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ) 3,2%-ով։
 
Հարցման առաջին հնգյակը եզրափակում է Վարդան Ղուկասյանի «ԴՕԿ» կուսակցությունը (2,9%), ով արդեն բավականին երկար ժամանակ գտնվում է Միացյալ Նահանգներում և ում նկատմամբ հայրենիքում հետախուզում  է հայտարարվել նրա դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ։
 
Հարցվածների 23,7%-ը մտադիր չէ մասնակցել ընտրություններին։ «Ոչ մեկի» օգտին կքվեարկեին 5,5%-ը։ Եվս 6,4%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 18,5%-ը դժվարացել է պատասխանել։
 
Անցյալ տարվա հուլիսին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ էին քվեարկել հարցման մասնակիցների 14,4%-ը, իսկ «Հայաստան» դաշինքի օգտին՝ 3,7%-ը։
 
«Gallup»-ի հայկական ներկայացուցչության նախորդ արդյունքների հետ ներկայիս հարցման արդյունքների համեմատությունը ցույց է տվել մի շարք ուշագրավ փոփոխություններ։ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշի անկումը շարունակվել է, և սա բացասական դինամիկա է Փաշինյանի կուսակցության համար։ Մեկ այլ հարց է, թե որքանով է 11,5%-ը համապատասխանում վարչապետի կուսակցության իրական վստահության վարկանիշին այս փուլում։ «Քաղաքացիական պայմանագրի» կողմնակիցները նախկինում արհամարհանքով են արձագանքել հայկական «Gallup»-ի հարցումների մասին՝ պնդելով, որ այս կազմակերպությունը հովանավորվում է Ռոբերտ Քոչարյանների շրջապատի կողմից։
 
Վերջին հարցման արդյունքների հրապարակումից հետո նմանակերպ մեղադրանքներ են հնչել նաև «Քաղաքացիական պայմանագրի» ճամբարից։ Չէ որ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը» նախորդ հունվարյան հարցման համեմատ իր վարկանիշը բարձրացրել է 3,3%-ով, իսկ երկրի մյուս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն՝ 1,5%-ով։ Այս ֆոնին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել է «աննշան» 0,3%-ը։
 
Առկա է Քաղաքացիական պայմանագրի վարկանիշի, կարծես թե, կայուն «մաշվածություն», որին վերջին տարիներին փոփոխական հաջողությամբ հասել է արմատական ընդդիմությունը, որի գլխավոր պահանջը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է։
 
Բացի այդ, հարցման արդյունքների համաձայն, Հայաստանի քաղաքացիների մեկ երրորդից ավելին չի հավատում հանրապետության Եվրամիությանը անդամակցելու հնարավորությանը։ Ավելի քան 18%-ը համապատասխան նախաձեռնությունը անվանել է իշխող կուսակցության «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ակցիա։ Ինչը և ասում է, որ հարցումը շատ հետաքրքիր արդյունքներ է ներկայացրել Փաշինյանի և նրա կուսակցության վարկանիշի վերաբերյալ։ Իհարկե, հետաքրքիր է, թե որքանո՞վ են տրված պատասխանները համապատասխանում գործերի իրական իրավիճակին։ Արդյո՞ք ճիշտ է, որ այս սոցիոլոգիական ծառայությունը զերծ չէ քաղաքական կողմնակալությունից։ Թե, այնուամենայնիվ, նույնիսկ չնայած դրան, հրապարակված տվյալները ընդհանուր առմամբ արտացոլո՞ւմ են Հայաստանում տիրող ներկայիս տրամադրությունը։
 
Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են հարևան երկրի հայտնի վերլուծաբանները։
 
«Միանգամից կասեմ, որ հեռախոսային հարցումը՝ մանավանդ հազար մարդուց բաղկացած ընտրանքով՝ լուրջ բան չէ, - հայտարարել է Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը։ — Այդպիսի ակնհայտ աչկակապության պատվիրատուները նույնիսկ չեն փորձել թաքցնել իրենց խաբեությունը։
 
Այստեղ խոսքը գնում է տափակ սոցիոլոգիական քարոզչության մասին, որը հետխորհրդային երկրներում դեռ 90-ականներից ի վեր լայն տարածում է գտել  և վերջին տարիներին էականորեն չի փոխվել, բայց սովորել է թաքնվել այնպիսի հեղինակավոր ապրանքանիշերի հետևում, ինչպիսին է «Գելլապի ինստիտուտը»։
 
Այն, որ, առանց բացառության բոլոր կուսակցությունների վարկանիշները ներկայումս չափազանց ցածր են՝ ոչ մի կասկածի տեղիք չի տալիս. դա հասկանալու համար հարկավոր չէ հատուկ հարցումներ անցկացնել։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ հարցմանը, ապա խոսքը պետք է լինի մեր խորհրդարանի ներկայիս կազմում ներկայացված ուժերի (ներկայիս կառավարության և այսպես կոչված «ղարաբաղյան կլան»-ի կամ նախկին իշխանությունների) կողմից վճարված կեղծիքի մասին։ Դժվար չէ նկատել, որ այս կեղծիքը նպատակաուղղված է արդարացնել ներկայիս ստատուս քվոն հաջորդ գումարման Հայաստանի Ազգային ժողովում վերարտադրելու հնարավորությունը՝ մոտավորապես նույն համամասնությամբ ներկայացված կլինեն «փաշինյանականներ» և «նախկիններ»՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան կողմնակիցների։
 
Քաղաքագիտության դոկտորի կարծիքով, վերջիններս մարտավարական նկատառումներից ելնելով, որոշել են նմանակեցնել որոշ «լուրջ անհամաձայնություններ», որպեսզի ինչ-որ կերպ գոնե որոշակի ինտրիգ հաղորդել այս բացարձակապես անպատկառ դասավորությանը։
 
«Իսկ իրականում ինտրիգ անենևին էլ չկա։ Իրականում, այս «անհաշտելի նախկիններն ու ներկաները» պարզապես նպատակ ունեն պահպանել իրենց ներկայիս դիրքերը հաջորդ խորհրդարանում, մնալ իրենց դիրքերում և խորհրդարան չթողնել մինչ օրս միակ իրական քաղաքական ինտրիգին՝ Դոգ մականունով Վարդան Ղուկասյանին, որը կասկածելիորեն երկար ժամանակ նստած է Միացյալ Նահանգներում։ Հարցը բոլորովին էլ պարապ չէ. ո՞վ է ավելի շատ վախենում այդ «քաղաքական խառնակչից»՝ քոչարյանականնե՞րը, սարգսյանականնե՞րը, թե՞ փաշինյանականները։
 
Դատելով նրանց վարվելակերպից,  իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցների ելույթներից՝ նրանք բոլորը հիանալի հասկանում են, որ միակ ուժը, որը ի վիճակի է խառնել իրենց խաղաքարտերը՝ հանդիսանում է հենց այս «սկանդալային տիպը» և նրա ոչ պակաս «սկանդալային» ԴՕԿ կուսակցությունը։
 
Եվ իրոք, Հայաստանում նախընտրական իրավիճակը նմանակերպ հունում կզարգանա այն ճգնաժամային իրավիճակով, որը ձևավորվել էր, օրինակ, Ռուսաստանում 1993 թվականի հոկտեմբերյան իրադարձություններից հետո, երբ, լիբերալների և կոմունիստների մեծ ափսոսանքին, խորհրդարանական ընտրություններում հաղթեց «քաղաքական արկածախնդիր» Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին և նրա «սկանդալային» ՌԼԴԿ կուսակցությունը», - կանխատեսում է Հովհաննիսյանը։
 
Ինչպես իր հերթին հայտարարել է հայ վերլուծաբան և հրապարակախոս Իշխան Վերդյանը, նշված կազմակերպությունն արդեն իսկ բռնվել է սխալ հարցման արդյունքներ հրապարակելիս։
 
«Պետք է միայն ավելացնել, որ նման հարցումներ չեն եղել մեկ կամ երկու, իսկ դրանցից մի քանիսը հարմարեցվել են կոնկրետ իրադարձությունների հետ (տեղական ընտրական գործընթացներ և այլն), և բոլորն էլ կեղծ են եղել, քանի որ չեն արտացոլել գործերի իրական դրությունը»։
 
 Իրր «հարցումներով» այս գրասենյակը՝ հասարակական կարծիքի վրա ազդելու ևս մեկ գործիք է, որոնք Հայաստանում չափից ավել են, և որոնցից հաջողությամբ օգտվում է  Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունը՝ Նիկոլ Փաշինյանին տապալելու իր նպատակին հասնելու համար», - ասել է հրապարակախոսը։
 
Հետևաբար, նա համարում է, որ սխալ կլինի հենվել այս ծառայության տվյալների վրա և դրանց վրա վերլուծությունները հիմնել։
 
«Նրանք նկարում են այն պատկերը, որը իրենք են ուզում տեսնել, այլ ոչ թե իրականը։ Իրական պատկերն էլ կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վայելել Հայաստանի քաղաքացիների համակրանքը, թեև ոչ այնքան վստահ, ինչպես դա եղել է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
 
«Վճռորոշ հարցերում ուշացումները և թիմի ոչ ադեկվատությունը՝ իհարկե, ազդում են վարչապետի վարկանիշի վրա՝ աստիճանաբար հյուծելով այն, սակայն այս գործընթացը որևէ կրիտիկական մակարդակի առայժմ չի հասել», - վստահ է Վերդյանը։

Caliber.Az
Դիտումներ: 37

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Թղթային հզորություն. Հնդկաստանը չկարողացավ պաշտպանել իրեն, բայց զինում է Հայաստանին Caliber.Az-ի մեկնաբանությունը

124
13 Մայիսի 2025 16:37
2

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

101
13 Մայիսի 2025 10:12
3

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

86
13 Մայիսի 2025 09:50
4

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

84
12 Մայիսի 2025 12:48
5

Էրդողանի խորհրդականը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը նպաստելու Անկարայի պատրաստակամության մասին

67
12 Մայիսի 2025 11:42
6

Ադրբեջանի և Պակիստանի դեսպանները հանդիպել են Իրանում

49
12 Մայիսի 2025 18:06
7

Ուկրաինայի զինված ուժերի ադրբեջանցի զինծառայող է զոհվել

47
12 Մայիսի 2025 17:52
8

Միլլի Մեջլիսում կքննարկեն Գլոբալ Հարավը

46
12 Մայիսի 2025 15:44
9

ՄՄ-ն կքննարկի՝ մարդկանց առևտրի դեմ պայքարի ազգային համակարգողի տարեկան զեկույցը

46
12 Մայիսի 2025 14:14
10

Բայրամովը Բահրեյնի թագաժառանգին է փոխանցել Ադրբեջանի նախագահի նամակը

43
12 Մայիսի 2025 16:17
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading