twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Եվրոպայի սթափվելը Գուրևիչը և Այթմատովը՝ Caliber.Az-կայքում

20 Մայիսի 2025 17:53

Անցյալ շաբաթ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական հանրության (ԵՔՀ) VI գագաթնաժողովը դարձավ՝ Ադրբեջանի ժամանակակից դիվանագիտական պատմության մեջ ևս մեկ կարևոր փուլանիշ։
 
Եվրոպայի համար աճող մարտահրավերների ֆոնին  միջոցառմանը Իլհամ Ալիևի մասնակցությունը ձեռք է բերել ոչ միայն խորհրդանշական, այլև ռազմավարական նշանակություն։ Եվրոպական առաջնորդների, այդ թվում նաև ավանդաբար զուսպ կամ նույնիսկ քննադատական քաղաքական շրջանակների ներկայացուցիչների կողմից՝ նախագահ Ալիևի նկատմամբ ցուցադրական ուշադրությունը դարձել է ազդանշան՝ Ադրբեջանը այլևս ոչ թե պարզապես գործընկեր է, այլ եվրոպական անվտանգության և էներգետիկայի նոր ճարտարապետության հենասյուներից մեկը։
 
Հատուկ ուշադրության է արժանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նման գործիչների արձագանքը։ Նույնիսկ նա, մյուս առաջնորդների հետ միասին, չէր թաքցնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարևորությունը ընդգծելու ձգտումը։
 
Իսկ Եվրոխորհրդի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրամիության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ միասին՝ Ադրբեջանը անվանել են «Եվրամիության կարևոր և հուսալի գործընկեր», նշելով էներգետիկ ճգնաժամի ժամանակ Բաքվի ծանրակշիռ դերը ԵՄ-ին աջակցելու գործում։
 
Ինչպիսի՞ն են իրական քաղաքական դիվիդենտները Ադրբեջանի համար՝ Տիրանայի գագաթնաժողովին մասնակցելուց։ Այդ մասին Caliber.Az-ի թղթակցի հետ կիսվել են արտասահմանյան փորձագետները։
 
«Սոխնուտ» համաշխարհային հրեական գործակալության պատվավոր դեսպան, իսրայելցի քաղաքագետ և լրագրող Ռոման Գուրևիչը ընդգծել է, որ Տիրանայում նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ ուշադրությունը Բաքվի երկարատև և հետևողական արտաքին քաղաքականության անմիջական հետևանքն էր։
 
«Այն պատկերը, որը մենք նկատում ենք Տիրանայում, որտեղ եվրոպացի առաջնորդները բառացիորեն առաջկտրուկ ձգտում էին մոտենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ամեն կերպ ցուցադրելով իրենց բարեհաճությունը, - դա այն մտածված, հետևողական և ակտիվորեն շարունակվող բազմավեկտոր քաղաքականության հետևանք է, որը Ադրբեջանը վարում է արդեն շատ տարիներ», - նշել է նա։
 
Փորձագետը հիշեցրել է, որ Ադրբեջանի, որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության կարևորագույն դերակատարի դերը՝ ոչ թե պատահականություն է, այլ Հեյդար Ալիևի կողմից սահմանված և նախագահ Իլհամ Ալիևի կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարական ուղու տրամաբանական արդյունք։
 
«Ադրբեջանը վերածվել է համաշխարհային մասշտաբով խոշոր աշխարհաքաղաքական խաչմերուկի։ Այն դարձել է մի երկիր, որը կարողանում է կառուցել և պահպանել գործընկերային հարաբերություններ այնպիսի պետությունների հետ, որոնց միջև դա, կարծես թե  անհնար է։
 
Օրինակ՝ Ադրբեջանն և Իսրայելը ունեն գերազանց, կարելի է նույնիսկ ասել եղբայրական հարաբերություններ։ Եվ միևնույն ժամանակ Ադրբեջանը պահպանում և նույնիսկ զարգացնում է կապերը Իրանի հետ։ Գործընկերային և բարեկամական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ։ Չինաստանի հետ հարաբերություններում վերջերս գրանցված բեկումը դարձավ Բաքվի դիվանագիտական ճկունության ևս մեկ ապացույց։
 
Դրանով հանդերձ, չնայած ԱՄՆ-ի տարբեր վարչակազմերի բազմաթիվ սխալներին՝ Ադրբեջանը հետևողականորեն և համբերատար կերպով երկխոսություն է կառուցում նաև Ամերիկայի հետ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը դարձել է առանցքային դերակատար գլոբալ մարտահրավերների լուծման գործում», - ընդգծլ է Գուրևիչը։
 
Նրա խոսքով, հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը դառնում է հակադիր շահեր ունեցող երկրների համար գրավչության կետ։ Սա Բաքվին դարձնում է յուրօրինակ հարթակ երկխոսության համար։
 
«Չինաստանի համար Ադրբեջանը՝ Եվրոպա տանող ևս մեկ դարպաս է։ Եթե նայենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, որտեղ պահպանվում է հակամարտության ռիսկերը՝ լինի դա Իսրայելի և Սիրիայի, կամ Իսրայելի և Թուրքիայի միջև, - ապա հենց Բաքվում են տեղի ունենում կարևորագույն հանդիպումներն ու բանակցությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև Ադրբեջանին վստահում են», - հայտարարել է փորձագետը։
 
Նա նաև որպես օրինակ է բերել Մոսադի նախկին ղեկավար Թամիր Պարդոյի հետ զրույցը, որը մի անգամ ասել է. «Եթե ինձ հարցնեք, թե ով ապագայում երբևիցե կարող է միջնորդ լինել Իսրայելի և Իրանի միջև, ապա, իմ կարծիքով, Ադրբեջանը կարող է լինել դրա համար հարմար երկիր»։
 
«Եվ այս արտահայտությունը շատ բան է ասում։ Աշխարհաքաղաքական առումով Ադրբեջանն արդեն դարձել է հակամարտությունների կարգավորման և դիվանագիտական լուծումների առաջմղման համաշխարհային կենտրոն», - նշել է Գուրևիչը։
 
Նա համոզված է, որ Տիրանայում նախագահ Ալիևի նկատմամբ ցուցադրական հարգանքը՝ ոչ թե պատահականություն է, այլ Բաքվի բազմամյա դիվանագիտական ռազմավարության արդյունք։
 
«Համաշխարհային հանրությունը գնալով ավելի շատ կգիտակցի և կգնահատի Ադրբեջանի դերը, նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունները։ Շատ երկրներ չեն կարող պարծենալ նման հետևողական արտաքին քաղաքականությամբ, որը միաժամանակ հաշվի է առնում գործընկերների շահերը և ամրապնդում է սեփական պետականությունը։
 
Ես կասեի ավելին. Ադրբեջանը կարողանում է հոգ տանել իր գործընկերների մասին՝ դրանով հանդերձ ամրապնդելով և զարգացնելով իրեն, աշխարհի քարտեզի վրա դառնալով  կենտրոնական տարր՝ կարևորագույն գլոբալ խնդիրները լուծելու համար։
 
Ինչպես ասում են մարդիկ.  «Ağıllı rəhbəri və zəhmətkeş xalqı olan ölkə bərəkət tapar, firavan və ruzili olar»։
 
Ամեն ինչ օրինաչափ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը աստիճանաբար դառնում աշխարհում դիվանագիտական ուժի ազդեցիկ և հարգված կենտրոններից մեկը», - եզրափակել է նա։
 
Իր հերթին, ղազախստանցի քաղաքագետ և տնտեսագետ Ատբեկ Այթմատովը նշել է, որ Ադրբեջանը ցուցադրում է ռազմավարական առումով ստուգված քաղաքականության օրինակ, որով չեն կարող պարծենալ նույնիսկ ԵՄ-ի որոշ առաջնորդներ։
 
«Բաքուն շատ ճիշտ է կառուցում իր աշխարհաքաղաքական գիծը՝ մի տեսակ ոսկերչական հմտությամբ, մանրակրկիթ կարգավորելով ուժերի հավասարակշռությունը, մինչդեռ նույնիսկ որոշ եվրոպական առաջնորդների մոտ այս հարցում համբերատարություն և հեռատեսություն չի զգացվում», - նշել է Այթմատովը։
 
Նրա կարծիքով, Եվրոպան տառապում է դիվանագիտական անհետևողականությունից, իսկ առանձին առաջնորդները՝ տափակ պոպուլիզմից։
 
«Մենք տեսնում ենք, թե վերջերս ինչպես են եվրոպացի առաջնորդները հաճախ խաղում բառերով՝ բարձր, բայց բուն էությամբ չափազանց բացասական հայտարարություններ են անում, որոնք հետագայում ստիպված են լինում շտկել և լրացնել»։
 
Մակրոնի դիվանագիտական սխալները՝ դրանք ավելի շուտ արդեն նման կուրսի գագաթնակետն են, և նույնիսկ չեմ ուզում որպես օրինակ դիտարկել՝ դրանք բնույթով չափազանց տհաճ են։ Բայց կան նաև իրենց տրամաբանությամբ և եզրակացություններով ցցնցող այլ եվրոպացի առաջնորդներ։
 
Իսկ  ահա Ադրբեջանի նախագահի քաղաքական գիծը նման պահեր չունի, նրա հիմքում ամեն ինչ հիմնված է գործընկերների միջև փոխադարձ հարգանքի վրա», - նշել է նա։
 
Այթմատովը Բաքվի դիվանագիտական ոճը բնութագրել է որպես «արևելյան խարիզմատիկ ճկունության» օրինակ, որտեղ խոսքերը հաստատվում են գործերով։
 
«Ես կասեի, որ այս առումով Ադրբեջանը ցուցադրում է հենց այսպիսի խարիզմատիկ, արևելյան դիվանագիտության հրաշալի օրինակ, որտեղ ճկունությունը՝ որոշումների հիմքն է։ Բոլորը շատ լավ գիտեն, որ Ադրբեջանի նախագահը խոսքերը քամուն չի տալիս։ Եթե ասվել է՝ ապա արվելու է։ Բաքվի նման  քաղաքականությունը վստահություն և մեծ հարգանք է ներշնչում։ Նման վերաբերմունքի արդյունքը մենք տեսանք Տիրանայում կայացած քաղաքական առաջնորդների գագաթնաժողովում», - եզրափակել է Այթմատովը։

Caliber.Az
Դիտումներ: 34

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ՊՍԾ հեծելազորային ջոկատը Վինձորի ձիերով շոուում ԼՈՒՍԱՆԿԱՐ

173
19 Մայիսի 2025 13:46
2

BBC-ն և հայկական առասպելները Կողմնակալության ժամանկագրություն

109
17 Մայիսի 2025 13:30
3

Կեղծիքի հոտ. Երևանը վրդովված է, Թբիլիսին ստուգում է Հայաստանը բացում է «կոնյակային ճակատ»

102
17 Մայիսի 2025 10:03
4

Դատարանը ուսումնասիրել է Ադրբեջանի տարածքների օկուպացիան հաստատող միջազգային փաստերը ԼՈՒՍԱՆԿԱՐ

78
17 Մայիսի 2025 10:20
5

«Եվրատեսիլ 2025»-ում կանխվել է հակաադրբեջանական սադրանքը Տեսանյութ

69
17 Մայիսի 2025 12:17
6

Երկխոսություն, վստահություն, համագործակցություն Հաջիևի Իրան այցի արդյունքներով

66
19 Մայիսի 2025 18:40
7

Ի.Ալիևի Տիրանա կատարած այցից ուշագրավ կադրեր

63
17 Մայիսի 2025 12:56
8

Ադրբեջանական արտադրանքը ներկայացվել է Russia Halal Expo 2025 ում

61
17 Մայիսի 2025 10:41
9

Ադրբեջանցի դպրոցականները մեդալներ են նվաճել ԱՄՆ-ում անցկացված մրցույթում

61
17 Մայիսի 2025 12:37
10

Ավարտվել է Ադրբեջանի նախագահի այցը Ալբանիա

59
17 Մայիսի 2025 10:13
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading