twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական կեղծիք առավելագույն չափով Երևանը խոսում է խաղաղության մասին, բայց պատերազմ է պատրաստում

31 Մայիսի 2025 22:51

Պաշտոնական Երևանը շարունակում է նպաստել Հայաստանում ռևանշիստական տրամադրություններին: Սա ուղղակիորեն հաստատում է հայկական լրատվամիջոցների «թարմ» տեղեկատվությունն այն մասին, որ Երևանի բուսաբանական այգում, մոտ 50 հեկտար տարածքի վրա նախատեսվում է ստեղծել «արցախի ազատագրական պատերազմում զոհված հերոսների հիշատակին» նվիրված այսպես կոչված «Կյանքի զբոսայգի»: Նշվում է նաև, որ շինարարության ընթացքին ծանոթացել են՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Այս փաստը ոչ մի կասկած չի թողնում, որ Հայաստանում հերթական հակաադրբեջանական սադրանքը համաձայնեցված է գործող իշխանության վերնախավի հետ:
 
Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս չի փակել ղարաբաղյան էջը և չի մտածում հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից: Ընդհակառակը, քաջալերելով ռևանշիստական ուժերին՝ պաշտոնական Երևանը ստեղծում է ջերմոցային պայմաններ՝ «Ղարաբաղը վերադարձնելու» աբսուրդային գաղափարը լայն հանրությանը խթանելու համար: Եվ ի՞նչ գին ունի այդ «արցախի ազատագրական պատերազ» հրեշավոր ձևակերպումը:
 
Այդ ի՞նչ հայկական Սուրբ Վիտուսի պարեր են։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները տարբեր հարթակներում բարձրաձայն հայտարարում են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից՝ այդ նույն իշխանությունների օրհնությամբ Երևանի հենց կենտրոնում հիմնվում է վերոհիշյալ զբոսայգին։
 
Այս նոր սադրանքը ամենայն ակնհայտությամբ և անհերքելիությամբ խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունների «խաղաղասեր» հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան օդի դատարկ ցնցումներ, իսկ իրականում հայկական կողմը ամենուր առաջ է մղում ռևանշիզմի գաղափարները՝ պատրաստվելով նոր պատերազմի Ադրբեջանի դեմ: «Քարերի երկիրը»  արևմտյան և հնդկական տեսակի մահացու զենքերով ակտիվորեն ռազմականացումը՝ ասվածի ևս մեկ հաստատում է: Սա առաջինը։
 
Երկրորդը, սրա օգտին է խոսում նաև այն, որ մայիսի 21-ին, Հայաստանում ապաստան գտած ղարաբաղցի անջատողականների մնացորդները, որոնց առաջնորդներն այսօր խոստովանական ցուցմունքներ են տալիս Բաքվի ռազմական դատարանում, իրենց «նիստում» ընտրեցին նոր «խոսնակ»: Ի լրացում դրան, ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, 10 օրվա ընթացքում այսպես կոչված «արցախի խորհրդարանը» նոր «նախագահ» կընտրի:
 
Աբսուրդի այս ամբողջ թատրոնը տեղի է ունենում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում և կրկին իշխանությունների լուռ համաձայնությամբ: Հայաստանի ղեկավարությունը պաշտպանում է Երևանում գործող Ղարաբաղում նախկին անջատողական խունտայի գրասենյակը, որտեղ ապրում է նրա նախկին առաջնորդ Սամվել Շահրամանյանը: Այդ նույնը, ով 2023 թվականի սեպտեմբերին ստորագրել է «այսպես կոչված «լղհ»-ի գոյությունը դադարեցնելու մասին «կարգադրությունը», իսկ հետո ինքն էլ այն չեղյալ է հայտարարել։
 
Գտնվելով Հայաստանի իշխանությունների պաշտպանության ներքո՝ նա այնքան համարձակ է դարձել, որ անցյալ տարվա մարտին, ֆրանսիական «Le Figaro» թերթին տված հարցազրույցում ներկայանալով որպես վիրտուալ «լղհ»-ի «ղեկավար», հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Խանքենդիում իր կողմից ստորագրած՝ անջատողական ռեժիմի լուծարման մասին  «հրամանագիրը» եղել է «անօրինական», և հայտնել է, որ այսպես կոչված «հանրապետությունը» և դրա «կառավարությունը» գործունեությունը շարունակում են Երևանում։ Պատասխանելով թղթակցի հարցին, թե արդյոք գոյություն ունի «վտարանդի պետություն և կառավարություն», Շահրամանյանն ասել է. «Այո։ Այս շենքում, որտեղ ես ձեզ ընդունում եմ Երևանում, գտնվում է նախագահի գրասենյակը, ինչպես նաև լղհ-ի դատական ​​և օրենսդիր մարմինների գրասենյակները»։ Դրանով նա փաստորեն հաստատել է, որ Հայաստանի կառավարությունը աջակցում է անջատողականներին, և որ դա հորինվածք չէ։
 
Շահրամանյանի այս բացահայտումներից անմիջապես հետո, ինչպես և պետք է լիներ հայկական նախընտրած սցենարի համաձայն՝ հետևել է պաշտոնական Երևանի «կոշտ արձագանքը»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վատ խաղին լավ դեմք տալու համար, հայտարարեց, որ Շահրամանյանի գործունեությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար։
 
«Նրանք հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարության և այլնի մասին։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորին հասկանալի լինի. Հայաստանի Հանրապետությունում կա միայն մեկ կառավարություն, և այդ կառավարությունն այժմ նստած է այստեղ, այս դահլիճում։ Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք այս ուղերձը», - փորձել է արդարանալ Հայաստանի վարչապետը։
 
Սակայն նրա հայտարարությունները զուրկ են համոզիչ հիմնավորումներից։ Փաստը մնում է փաստ. Մինչև վերջ չոչնչացված անջատողականների գրասենյակը դեռևս գործում է, իսկ անջատողական մնացորդի «նոր խոսնակի» ընտրության շուրջ վերջին իրադարձությունները Երևանում հստակորեն հաստատում են Հայաստանի իշխանությունների աջակցությունը երկրում ռևանշիստական ​​ձգտումներին։
 
Շարունակելով այս թեման՝ տեղին է մեջբերել ևս մեկ դրվագ։ Անցյալ տարվա օգոստոսին՝ տեղական ռևանշիստական ​​շրջանակների հետ իր կապերով հայտնի «Հրապարակ» թերթը հաղորդել է, որ դաշնակները պատրաստվում են երևանյան ռեստորաններից մեկում՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին մոռացության մատնված «արցախի անկախությանը» նվիրված լայնածավալ հավաք անցկացնել։
 
«Միջոցառմանը հրավիրվել է 1400 մարդ։ Այս լայնածավալ միջոցառման կազմակերպիչները ուզում են ցույց տալ, որ Ղարաբաղի էջը վերջնականապես դեռ չի փակվել», - նշել է հրատարակությունը։
 
Ողջ վերոնշյալը հանդիսասնում է նրա ապացույցը, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը հայկական օրակարգից հանված չէ։ Սա ակնառու հաստատում է նաև այն փաստը, որ Հայաստանը ամեն կերպ խուսափում է իր սահմանադրության փոփոխություններից, որոնք պետք է դրանից բացառեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
 
Երրորդը, Հայաստանի ղեկավարության երկակի խաղը հաստատում է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսությունից, չնայած այս նախաձեռնության հետևում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չեն երևում։
 
Սակայն «Երևանի երկխոսություն-2025» միջազգային ֆորումում Փաշինյանը հայտարարել է, որ իբր թե Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան. «Ադրբեջանը վերջին տարիներին սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 60%-ը անվանել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Ձեզ հայտնի է այս հարցի առնչությամբ մեր դիրքորոշումը»։
 
Հայաստանի ղեկավարի այս հարձակումները ողորմելի բամբասանքի պես են հնչում՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ մայիսի 21-ին Անկարայում «Արևմտյան Ադրբեջան վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով կայացած միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում հնչած հիմնավորված հայտարարությունների ֆոնին։
 
«Արևմտյան Ադրբեջանի հարցն արդեն ներառվել է միջազգային օրակարգում։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ միջազգային իրավունքին համապատասխանող խաղաղարար նախաձեռնությունները արժանի են հավանության և աջակցվում են համաշխարհային հանրության կողմից։ Արևմտյան ադրբեջանցիների՝ Հայաստանում իրենց պապենական հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը հանդիսանում է կարևոր պայման՝ տարածաշրջանում խաղաղության, մարդու իրավունքների և հաշտեցման հաստատման համար», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։
 
Արևմտյան Ադրբեջանի թեմային կարևոր շեշտադրումներ կատարելով՝ Իլհամ Ալիևը հստակ ուղերձներ է հղել Հայաստանի ղեկավարությանը. «... Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այն հարցի վերաբերյալ, թե երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց բնիկ հողեր: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին այս հարցի կապակցությամբ: Կցանկանայի հատուկ ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում  տարածքային պահանջների առաջադրում Հայաստանի նկատմամբ, որը պետք է հրաժարվի այս ցանկությունը այդ լույսի ներքո ներկայացնելու փորձերից: Այս հարցը չի բացառվի Ադրբեջանի օրակարգից մինչև այն ժամանակ, քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել: Բնականաբար, արևմտյան ադրբեջանցիներին, ովքեր կվերադառնան իրենց բնիկ հողեր, նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ»:
 
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ սպառազինությունների մրցավազքի ֆոնին Հայաստանի կողմից Բաքվի առանցքային պայմանների կատարման ձգձգումը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր պատերազմի: Եվ այստեղ լիովին ողջամիտ հարց է ծագում. «Միթե՞ Հայաստանի իշխանությունները իսկապես չեն գիտակցում, որ ևս մեկ պատերազմը Հայաստանի համար կդառնա անդարձելիության կետ, որից հետո ոչ ոք և երբեք արդեն Հայաստանի մասին չի խոսի որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի»:

Caliber.Az
Դիտումներ: 84

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայկական անորոշության երթուղին Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

213
30 Մայիսի 2025 13:25
2

Հնդկաստանի ձախողված հաշվարկը Հարավային Կովկասում Սերգեյ Ստրոկանը՝ Caliber.Az կայքում

168
30 Մայիսի 2025 11:59
3

Քելբաջարում ականի վրա տրակտոր է պայթել, կա տուժած

120
01 Հունիսի 2025 22:15
4

Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի ականային ահաբեկչության մասին

114
01 Հունիսի 2025 22:19
5

Հայկական կեղծիք առավելագույն չափով Երևանը խոսում է խաղաղության մասին, բայց պատերազմ է պատրաստում

84
31 Մայիսի 2025 22:51
6

Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Երևանը շարունակում է ստել

66
30 Մայիսի 2025 13:07
7

Թրամփի էջը. 100 օր + Ֆարիդ Շաֆիևը Caliber.Az-ի եթերում

66
30 Մայիսի 2025 17:45
8

Բաքվի դատարանում պատմել են հայերի կողմից Բարդայի հրթիռակոծության մասին

63
30 Մայիսի 2025 15:52
9

Փոխվել է Միլլի Մեջլիսում Նախարարների կաբինետի հաշվետվության ամսաթիվը

63
30 Մայիսի 2025 16:59
10

Ադրբեջանցիները կարող են Չինաստան մեկնել առանց վիզայի

62
30 Մայիսի 2025 16:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading