twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի Պաշտպանության նախկին նախարարին ձգել է դեպի հինը

09 Օգոստոսի 2023 13:15

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է՝ այդ երկրում Հնդկաստանի դեսպան Փավան Կապուրի հետ։ Ինչպես փոխանցում է Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են՝ տարբեր ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ համագործակցության հարցեր և երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները։

Թվում է, թե այս տեղեկատվության մեջ ուշադրության արժանի առանձնահատուկ ոչինչ չկա, սակայն այն անմիջական կապ ունի Ադրբեջանի հետ՝ անմիջապես շոշափելով նրա շահերը։ Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ Ռուսաստանում ՀՀ-ի դեսպանատան մամուլի ծառայության հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հարությունյանը «գործընկերոջ հետ զրույցում մանրամասն ներկայացրել է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»։ Բացի այդ, Հարությունյանը հնչեցրել է արդեն իսկ սովորական դարձած հայկական ֆեյքը «Լաչինի միջանցքի շրջափակման» մասին, որն իբր իրականացվել է Ադրբեջանի կողմից։

Այսինքն կրկին աչքի առաջ է այնպիսի բացահայտ կեղծիք, որ նույնիսկ Գեբելսի քարոզչությունը դրա առաջ աղոտվում է։ Իսկ չէ որ ինչ վերաբերում է այդ «շրջափակմանը», ապա Բաքուն ներկայացրել է մի ամբողջ շարք փաստարկներ, որոնք ապացուցում են, որ պաշտոնական Երևանը, ինչպես միշտ, միտումնավոր սադրանք է իրականացնում մեր երկրի դեմ։ Եվ, մեծ հաշվով, պետք է միայն զարմանալ, թե որքան մեծ է հայկական կողմի համոզմունքը նրանում, որ բազմիցս կրկնվող սուտն ավելի ճշմարիտ տեսք ունի։

Բայց իմ կարծիքով, հարկ է ուշադրություն դարձնել մեկ այլ պահի վրա։ Իսկ դուք գիտե՞ք, թե Հարությունյանը ի՞նչն է անվանում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան»։ Նա այդպես է ասում 44-օրյա պատերազմի մասին։ Պատերազմի, որը վերջ դրեց ավելի քան քառորդ դար տևած Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիային։ Պատերազմի, որը հրահրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով ձեռնարկեց՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ կառուցողական երկխոսություն վարելու պաշտոնական Երևանի պատրաստակամության բացակայությունը ապացուցող մի ամբողջ շարք գործողություններ։

Այս առումով իմաստ ունի հիշեցնել Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, Պնախարարության նախկին ղեկավար, իսկ այժմ Ռուսաստանում այդ երկրի դեսպան Վաղարշակ Հարությունյանի ցնցող խոստովանությունները։ Դեռ 2020 թվականի հուլիսին, նախքան Փաշինյանի խորհրդականի պաշտոնը ստանձնելը, հարցազրույցներից մեկում նա պարծենում էր. «Մեզ մատչելի են Բաքուն, ողջ նավթային համալիրը, մեր հարվածային ուժերը ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի տնտեսական ներուժը, որը կենտրոնացվել է երեք քաղաքներում՝ Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում (Գյանջա)»։

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի սկզբին՝ Գյանջայի առաջին հրթիռակոծումից և Թերթերի ու Նաֆթալանի գնդակոծությունից անմիջապես հետո, Վաղարշակ Հարությունյանը տեսախցիկի առաջ բացահայտ հայտարարեց. «Հիմա մենք մշակել ենք հրետանիով հարվածներ հասցնելու մարտավարությունը։ Իսկ հետագայում մենք հարվածներ կհասցնենք բնակավայրերին, որպեսզի խուճապ առաջացնել... »:

2020 թվականի հոկտեմբերի 17-ի գիշերը՝ մարտական գոտուց ավելի քան հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյանջան դավադրաբար ենթարկվեց SCUD / «Էլբրուս» բալեստիկ հռթիռների հարձակմանը։ Գնդակոծության տարածքում բնակելի շենքերն ամբողջությամբ ավերվեցին, բնակիչները մնացին փլատակների տակ։ Ընդհանուր առմամբ, հրթիռակոծության արդյունքում զոհվեց 16 մարդ, ավելի քան 55 խաղաղ բնակիչներ վիրավորվեցին, զգալի վնաս հասցվեց քաղաքացիական ենթակառուցվածքներին ու տրանսպորտային միջոցներին։ Զոհվածների և վիրավորների թվում կային՝ կանայք, ծերեր ու երեխաներ։ Պատերազմի ընթացքում սա Գյանջայի երկրորդ գնդակոծությունն էր։ Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հայկական «Էլբրուս» հրթիռի արձակման հետևանքով՝ այդ քաղաքի չորսհարկանի բնակելի տանը զոհվեց 10 մարդ, ևս 34-ը՝ վիրավորվեց։

Ես հիանալի հիշում եմ, թե ինչպես այդ օրերին Հայաստանը իր ավանդական կեղծավոր ձևով «կտրականապես հերքեց» Գյանջայի վրա հրթիռային հարձակումների մասին լուրերը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը այդ ժամանակ ասաց, որ Բաքվի հայտարարությունը սուտ է։ Եվ դա չնայած այն նրան, որ աշխարհին արդեն ներկայացվել էին հայկական այդ հանցագործությունների ֆոտո և տեսագրական ապացույցները։

Իսկ նրա վկայությունը, թե ինչպես է Վ. Հարությունյանը հայտարարել այդ վայրագությունների մասին և ինչպես է արձագանքել դրանց, ես արդեն ներկայացրել եմ։ Նա ամենևին չէր զղջում կատարվածի համար։ Շատ հատկանշական է նաև Փաշինյանի արձագանքը։ Ադրբեջանի համար այս բոլոր ողբերգական իրադարձություններից հետո, նա Հարությունյանին պարգևատրեց Ռուսաստան պատվավոր աքսորով։ Եվ հիմա այս «դիվանագետը» ջանասիրաբար փորձում է համաշխարհային հանրությանը, առաջին հերթին՝ ռուսներին համոզել՝ Հայաստանի գործողությունների օրինաչափության և Ադրբեջանի կողմից ձեռնարկվածի անօրինականության մեջ։ Ըստ էության, այս հայ գործիչը ամբողջ ուժով հրահրում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ։

Անհնար է չասել նաև անձամբ Նիկոլ Փաշինյանի խաբեբայության մասին։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Վարչապետը հայտարարել է Ադրբեջանի, ներառյալ Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Հենց նա է պատասխանատու Հայաստանի արտաքին քաղաքականության համար, և այդ երկրի ոչ մի դեսպան իրավունք չունի ինքնահնարանք դուրս տալ։ Սակայն ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանը ըստ էության՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ժխտող հայտարարություն է անում։ Հաշվի առնելով Վ. Հարությունյանի նախկին կարգավիճակը՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանը իրականում ոչինչ չի պատրաստվում ճանաչել և ամենևին էլ չի ձգտում խաղաղության, այլ պատրաստվում է նոր պատերազմի։ Այդ նախապատրաստության ընթացքում նա ռազմական կապեր է հաստատում, այդ թվում նաև Հնդկաստանի հետ, ընթացքում ծավալելով կեղծ տեղեկատվական արշավ և փորձելով ներկայանալ ոչ թե ագրեսոր, այլ գրեթե զոհ։ Թեեւ Ադրբեջանի նախագահը միջազգային տարբեր հարթակներում մեկ անգամ չէ, որ բացահայտ հայտարարել է, որ մեր երկիրը ոչ մի տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։

Այս ամենը ինչի՞ մասին է խոսում։ Հայաստանի Հանրապետության ղեկավարության՝ դեպի խաղաղություն ճանապարհին իրական քայլեր անելու անպատրաստության և անկարողության մասին։ Այդ մասին, մասնավորապես, վկայում է Թուրքիայի լրատվամիջոցների հաղորդագրությունը այն մասին, որ արդեն մատակարարված և մատակարարման ենթակա միայն հնդկական սպառազինությունը ֆինանսական էկվիվալենտում հասել է 750 մլն դոլարի։ Ադրբեջանում այս ամենը տեսնում են, ֆիքսում, եզրակացություններ են անում։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց հասկանում ենք, որ այնպիսի հարևանի հետ, ինչպիսին է Հայաստանը՝ միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 222

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

90
20 Նոյեմբերի 2024 16:59
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

68
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

58
20 Նոյեմբերի 2024 19:08
4

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

57
21 Նոյեմբերի 2024 15:11
5

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

56
20 Նոյեմբերի 2024 12:25
6

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

55
21 Նոյեմբերի 2024 16:41
7

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

54
22 Նոյեմբերի 2024 10:16
8

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

54
20 Նոյեմբերի 2024 18:11
9

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

54
20 Նոյեմբերի 2024 15:22
10

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

48
22 Նոյեմբերի 2024 08:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading