Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը երազում է Ղարաբաղում փոխարինել ՌԽԶ-ին Եվ ասում է. «Մնաս բարո՞վ, Ռուսաստան»
2013 թվականի սեպտեմբերին, երկարատև և, դատելով ամեն ինչից, այդ ժամանակվա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տանջալի խոսակցությունից հետո, յուղալի վերջակետ դրվեց Արևմուտքի և ՌԴ-ի միջև Երևանի դես ու դեն ընկնելու վրա։ Դուրս գալով դռան հետևում սպասող մամուլի մոտ՝ Սերժ Ազատովիչը դեմքի ցնցված արտահայտությամբ հայտարարեց. Հայաստանը այլևս չի ձգտի եվրաինտեգրման (և ԵՄ-ից հետո, ինչպես դժվար չէ կռահել, կարող էր հետևել նաև ՆԱՏՕ-ն), և այսուհետ նրա համար առաջնահերթությունը՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալն է։
Դրանից հետո, Սարգսյանը և նրա «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» շուրջ 5 տարի վախենում էին նայել Արևմուտքի կողմը։ Ինչը չես ասի Սարգսյանին տապալած «քայլող» թիմի մասին, որը շատերի համոզմամբ, հանդիսանում է հավերժահիշատակ Սորոսի արգասիքը։ Իզուր չէ, որ Ռուսաստանում Փաշինյանի կառավարման բոլոր տարիներին նրանց կասկածում են երկակի խաղի մեջ։ Ավելին, «քարերի երկրի» իշխանությունները պարբերաբար այս կասկածների կրակի մեջ վառելափայտ էին նետում՝ անուղղակիորեն սպասելով արտաքին քաղաքականության արմատական շրջադարձի համար պահին։
Այդ նույն հունով պետք է դիտարկել նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթը ՀՀ հանրային հեռուստաընկերության եթերում։ Բայց նախ, հիշեցնենք, որ Գրիգորյանը ոչ միայն Անվտանգության խորհրդի քարտուղարն է և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի եղբոր որդին, ում հետ, ի դեպ, գործող իշխանությունը հակասության մեջ է, բայց նաև Փաշինյանի բավականին նոսրացած ամենաարևմտամետ թիմի անդամներից մեկն է։ Բավական է հիշել, որ մինչ հեղափոխությունը Գրիգորյանը եղել է «Transparency International» կազմակերպության նախընտրական ծրագրերի համակարգողը, որի հովանավորներից մեկն է հանդիսանում այդ նույն Սորոսը։
Այնպես որ, ըստ Գրիգորյանի խոսքերի, «առկա մեխանիզմներն անբավարար են Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար»։
«Գոյություն ունեցող մեխանիզմները բավարար չեն լիովին անվտանգությունը (Ղարաբաղի) ապահովելու համար, ինչի մասին վկայում են Պարուխում (Ֆարրուխ - խմբ.) իրադարձությունները։ Եթե խոսքը անվտանգության երաշխիքների մասին է, ապա այնտեղ պետք է լինի միջազգային ներկայություն, գոնե որոշակի ժամանակով, և մենք դիտարկում ենք նաև Ռուսաստանի մասնակցությունը այդ անվտանգության ճարտարապետության կառուցման մեջ։ Մենք ուզում ենք ստանալ անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։ Խոսքը այլ զորքերի մասին չէ, բայց մենք պետք է գտնենք այդ մեխանիզմները»,- ասել է Գրիգորյանը։
Այստեղ ուշագրավ են անմիջապես մի քանի պահեր։ Առաջին հայացքից դա երևում է մի քիչ վերամբարձ։ Իբր, Ռուսաստանի, այդ թվում նաև նրա խաղաղապահների մասնակցությունը քննարկվում է, բայց չէր խանգարի միջազգայնացնել Ղարաբաղում խաղաղապահ քանակակազմը։ Ու՞մ հետ։ Միանգամայն ակնհայտ է, որ զինվորականների, առաջին հերթին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։ Չէ՞ որ վերջերս հատկապես նրանց է Երևանը ապավինում, իր համար Ղարաբաղից գոնե մի կտոր խլելու հույսով։
Ղարաբաղում «միջազգային ներկայության» մասին ոչ միայն պարզապես Հայաստանի պաշտոնական անձի, այլ Փաշինյանին ամենամոտիկ մարդկանցից մեկի շուրթերից լսելը՝ դա ինչ որ սկզբունքայնորեն նոր բան է։ Նոր, բայց չափազանց հատկանշական։ Գրիգորյանը ի՞նչ է ուզում ասել այդ հայտարարությամբ։ Հանրահայտ է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ ղարաբաղյան մարզի որոշակի մասի անվտանգությունը հինգ տարվա ընթացքում, ժամանակավորապես ապահովում են ռուս խաղաղապահները։ Իսկ այստեղ, Հայաստանի բարձր պաշտոնյաններից մեկը, փաստորեն ադրբեջանական մարզ է հրավիրում ՆԱՏՕ-ի երկրներին։
Գրիգորյանի հայտարարությունը բացահայտ ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենօրյա ճեպազրույցում ընդգծել է, որ հայ-ադրբեջանական երկխոսության հիմքում դրված են Բաքվի կողմից առաջադրված հիմնարար սկզբունքները։ Որոնց հետ կճապված, ի դեպ, Երևանից ստացվել է կառուցողական արձագանք։ Բայց այժմ մենք տեսնում ենք, որ Երևանը Անվտանգության խորհրդի քարտուղարի շուրթերով գործնականորեն խառնում է իր գլախվոր գործընկերին, մտադրվելով իր շուրթերով բռնել Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ավելի մեծահոգի ու սիրալիր ձեռքը։
Այս ամենից ինչպիսի՞ եզրակացություններ կարելի է անել։ Հայաստանի ղեկավարությունում գիտակցում են, որ ներկա իրողություններում Ղարաբաղը նրանց համար վերջնականապես կորած է, և՛ Եվրախորհուրդը, և՛ Ռուսաստանը այստեղ նրանց չեն օգնի։ Նույնիսկ ավելին, հաշվի առնելով այդ նույն Զախարովայի երեկվա թեթևակի նյարդային հայտարարությունը, Կրեմլը և Եվրախորհուրդը միացել են հայ-ադրբեջանական հակամարտությունում գլխավոր խաղաղարարի դափնեպսակի համար բաց մրցակցությանը։ Եվ դրա համար էլ հայկական կողմը նյարդայնացած կծկվում է ու իրեն հարմար տարբերակներ է փնտրում։ Նրանց թվում է, որ փրկությունը հիպոթետիկ ուժերի, մասնավորապես, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի և ընդհանրապես ՆԱՏՕ-ի մեջ է։
Սակայն այդ խաղաքարտը ի սկզբանե խփված է։ Նախ, Բաքուն ձգտում է վերջնականապես լուծել հայ-ադրբեջանական հարցը և դրանով հանդերձ փորձում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Խաղաղություն, բայց ոչ էսկալացիա, որին ապավինում է Հայաստանը։ Եվ երկրորդ պահը՝ Ռուսաստանին, անշուշտ, չի հիացնի Ղարաբաղում խաղաղապահ քանակակազմը, որպես նվազագույնը՝ միջազգայնեցնելու, իսկ որպես առավելագույնը՝ Ռուսաստանի խաղաղապահ քանակակազմը դուրս մղելու, և այն ֆրանսիացիներով և ամերիկացիներով փոխարինելու Երևանի փորձերը։
Վերջում նշենք, որ Գրիգորյանի հայտարարությունը չափազանց օրինակելի է։ Ինչո՞վ: Այո, գոնե նրանով, թե ինչպես է Հայաստանը բավականին հանգիստ փորձում հանձնել նրանց, ովքեր բառացիորեն այդքան տարի քարշ են տվել նրան իրենց ուսերի վրա։ Իսկ միթե՞ կարելի էր նրանից ինչ որ այլ բան սպասել։ Պատասխանն ակնհայտ է։ Եվ, վստահ ենք, ոչ միայն մեզ, այլ նաև Մոսկվայի համար։