twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայ զինվորականության սադրանքներն ու ԵՄ-ի առաքելության «կուրությունը» Բացառիկ տեսանյութ Caliber.Az-կայքում

18 Մարտի 2025 11:22

Բառացիորեն մեկ շաբաթ առաջ ԵՄ-ի առաքելության ղեկավար և «հեռադիտակային դիվանագիտության» վարպետ Մարկուս Ռիտերը հայ լրագրողներին բողոքել է իր աշխատանքի «բարդ պայմաններից»։ «Ադրբեջանցիները ոչ միայն իրենց կողմից նկարահանում են մեզ, այլ երբեմն նույնիսկ բղավում են», - դժգոհել է Ռիթերը: Իր հայտարարության համար ոչ մի ապացույց, նա, իհարկե չի ներկայացրել։ Ինչը, մինչդեռ, բնական է։ Ռիթերը դրա համար չի ուղեգրվել հայ-ադրբեջանական պայմանական սահման, որպեսզի ճշմարտությունն ասի աշխարհին։ Նրա գործառույթը բոլորովին այլ է՝ հայկական կողմից ոչ մի սադրիչ բան «չտեսնել»՝ ընդհուպ մինչև ադրբեջանական դիրքերի գնդակոծումը։ Այն մասին, որ սահմանին ԵՄ-ի առաքելության ներկայությունը չի համաձայնեցվել Ադրբեջանի հետ՝ նա չի հիշում։ Նա յուրահատուկ լսողություն ունի, անկասկած։ Տեսողության հետ էլ, այո, պետք է խոստովանեմ, որ այնտեղ հսկայական խնդիրներ կան։

Caliber.Az-ի խմբագրության տրամադրության տակ կան անհերքելի ապացույցներ, այդ թվում նաև լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են  Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներն իրենց պահում պայմանական սահմանին, մեղմ ասած, ոչ ըստ կանոնակարգի։ Ոչ, այս անգամ նրանք չեն գնում զանգվածաբար հանձնվելու, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիմա նրանք փորձում են մեր զինծառայողների նկատմամբ կիրառել տարբեր մանիպուլյատիվ մեթոդներ։ Ավելի կոնկրետ՝ հայ զինծառայողներից մեկը դրսևորել է զայրացուցիչ պահվածք՝ օգտագործելով վիրավորական արտահայտություններ և սադրիչ գործողություններ։ Ընդ որում, նա դա անում է հենց հույսը դնելով՝ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին ԵՄ-ի առաքելության առկայության վրա։

Մենք հիանալի հիշում ենք, հատկապես 44-օրյա պատերազմից, որ հայ զինծառայողները զարմանալիորեն «քաջ» էին մինչ դրա սկսվելը։ Այդ ժամանակ սեղանի մոտ  ինչպիսի՞ կենացներ չին ասում, ինչպիսի՞ առասպելներ էին պատմում։ Նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացուն, Հերոդոտոսին և Պլինիոս Կրտսերին էին բերում՝ որպես հայկական բանակի ծիծաղելի «անպարտելիության» «վկաներ»: Եվ, ինչը որ հատկապես հատկանշական էր, որ հայ հերթական հեքիաթասացը որքան հեռու էր գտնվում առաջնագծից, այնքան ավելի մոլեգնած էր նա իրեն «անպարտելի» ներկայացնում։
 
Արդյունքում, ինչպես հայտնի է, ավելի քան 11000 հայ զինվորականներ 44-օրյա պատերազմի ընթացքում դասալիք են դարձել։ Եվ սա զարմանալի չէր, եթե որպես աքսիոմ ընդունենք այն, որ հայ մարտիկները քաջ են դառնում միայն այն դեպքում, երբ հասկանում են անպատժելիությունը՝ թաքնվելով ուրիշների թիկունքում։
 
Ահա հիմա էլ մենք տեսնում ենք, որ հայ զինծառայողները տափակորեն սադրում են մեր զինվորներին։ Թե՞ դա այնուամենայնիվ պատշաճ կարգապահության պակաս է հարևան պետության բանակի շարքերում։ Եթե այդպես է, ապա զինվորական համազգեստով ծամածռացող, ճչացող և ժեստիկուլյացիա անող հայ սադրիչի համար ավելի լավ կլիներ, եթե նա իր բոլոր հնարքները հասցեագրեր իր համածառայակիցներին կամ, ծայրահեղ դեպքում, ԵՄ-ի հետախուզական առաքելության ներկայացուցիչներին։ Որովհետեւ հետագա սադրանքները կարող են շատ տհաճ հետեւանքներ ունենալ։
 
Այո, ադրբեջանցի զինծառայողները, դրսևորելով պրոֆեսիոնալիզմ, չեն ենթարկվում սադրանքների և առայժմ նշանակություն չեն տալիս հակառակորդի այս հոգեբանական հնարքներին։ Բայց ցանկացած համբերությունըկարող է ավարտվել։ Եվ այդ դեպքում ի՞նչ: Հայկական կողմը, խառնվելով ԵՄ-ի միսիոներների հետ խմբերգային երգեցողությանը, Ադրբեջանին կմեղադրի՞«իրավիճակը սրելու» մեջ։ Եթե սրանում է կայանում հայ սադրիչների պլանը, ապա նրանց ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ բան՝ ձեր բոլոր քայլերը հաշվարկված են։
 
Ըստ այդմ, իրադարձությունների հետագա զարգացումների մեղքն ընկնելու է հայկական կողմի վրա։ Եվ այդ ժամանակ արդեն առանձնապես կարևոր չի լինի, թե ինչու է հայկական կողմը թույլ տվել սադրանքը՝ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի շարքերում կարգապահության սարսափելի իրավիճակը, թե՞ այդպիսին է եղել նախնական պարզունակ պլանը։ Այնպես որ, քանի դեռ հնարավորություն կա, հայկական կողմը կարող է և պետք է դադարեցնի սադրանքները։ Իսկ ԵՄ-ի առաքելության դիտորդները պետք է դադարեն իրենց լիովին  պահել՝ Նիկոլ Քիդմանի և Թոմ Քրուզի մասնակցությամբ՝ Սթենլի Կուբրիկի հայտնի ֆիլմի վերնագրին համապատասխան: Հայկական սադրանքի համար պատասխանատվությունը, եթե այն շարունակվի, նրանց վրա է ընկնելու։

Caliber.Az
Դիտումներ: 401

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ալիևի դավոսյան մեսիջները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

112
22 Հունվարի 2026 11:02
2

Ալիևը տեսանյութ է հրապարակել «Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությունից ՏԵՍԱՆՅՈՒԹ

111
23 Հունվարի 2026 11:59
3

Ի.Ալիևը Դավոսում ստորագրել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը» Ուղիղ հեռարձակում / ԼՈՒՍԱՆԿԱՐ

108
22 Հունվարի 2026 15:19
4

Բաքվի խոսքը ընդդեմ Երևանի մեկնաբանությունների Վերադարձ առանց ուժի

105
22 Հունվարի 2026 15:55
5

ԱՄԷ-ի հեղինակավոր Շեյխ Զայեդ հիմնադրամը կիսվել է՝ Ադրբեջանի նախագահի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

101
23 Հունվարի 2026 22:54
6

Moody's-ը՝ ադրբեջանական վառելիքի Հայաստան մատակարարումների մասին

88
22 Հունվարի 2026 09:51
7

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

84
24 Հունվարի 2026 10:25
8

Թրամփ. Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները իմ ընկերներն են

55
22 Հունվարի 2026 16:23
9

Ալիևը և Թրամփը հանդիպում են ունեցել Դավոսում

55
22 Հունվարի 2026 16:17
10

Ադրբեջանում 18 կաշառակերներ բռնվել են հանցագործության վայրում

53
22 Հունվարի 2026 17:54
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading