Ադրբեջանը հայկական ահաբեկչության նշանառության տակ Բացառիկ տվյալներ
«Ամենահամապարփակ, համակարգային և նպատակաուղղված հայկական արդար վրեժն այլընտրանք չպետք է ունենա, քանի որ սա ոչ միայն մեր պատվի, այլ նաև մեր սերունդների անվտանգության հարց է»։ Այս խոսքերը պատկանում են ոչ թե ինչ-որ բլոգերի, այլ Հայաստանի ակադեմիական շրջանակների հայտնի ներկայացուցիչ՝ իրանագետ Վարդան Ոսկանյանին։ Եվ եթե բերված մեջբերումը դեռ կարող է ընկալվել որպես վերացական կարգախոս, ապա այնուհետև Ոսկանյանը անցնում է բացահայտ սպառնալիքների. նա փաստորեն ահաբեկչությունների կոչ է անում Ադրբեջանի քաղաքացիների դեմ։ Ոսկանյանի խոսքով, նման գործողությունները հանդիսանում են արդարացված, քանի որ Ադրբեջանը Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ իբր խախտել է միջազգայնորեն ճանաչված պատերազմի կանոնները։ Այսինքն, մտածածին «բարոյական վրեժխնդրության» տակ ադրբեջանցիների սպանության անմիջական կոչ է հնչեցրել։
Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ նրա բռնության կոչերի ամբողջ լրջությունը հասկանալու համար բերենք Վարդան Ոսկանյանի պատկերի ևս մեկ հատկանշական մանրամասնություն. նա հանդիսանում է «Հայրենիք» կուսակցության անդամ, որը գլխավորում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Իսկ, ինչպես հայտնի է, հետախույզները, հավասարապես ինչպես նաև հակահետախույզները նախկիններ չեն լինում։
Ասել, որ մենք զարմացած չենք՝ նշանակում է ոչինչ չասել, չէ որ ինքնին ժամանակակից հայկական պետականության պատմությունը սերտորեն կապված է ահաբեկչության հետ։ Հայաստան-սփյուռք-ահաբեկչություն եռանկյունին դարձել է համաշխարհային հայության գոյության հիմքը։ Չենք խորանա 19-20-րդ դարերի հայկական ահաբեկչության պատմության մեջ, երբ դաշնակների և ԱՍԱԼԱ-ի զինյալների ձեռքով զոհվեցին Օսմանյան կայսրության և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունների նշանավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև արտասահմանում գտնվող թուրք դիվանագետներ։ Ասենք միայն, որ 20-րդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանի դեմ հայկական ագրեսիայի սկզբից Հայաստանի հատուկ ծառայությունների հովանու տակ գործող և այդ թվում նաև հարուստ սփյուռքի կողմից ֆինանսավորվող հայկական ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը ընդունել է պլանաչափ բնույթ։ Բնակչությանը զանգվածային սարսափի, ինչպես նաև բազմաթիվ սպանություններ կատարելու համար Հայաստանի հատուկ ծառայությունները Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ սկսեցին ահաբեկչական գործողություններ իրականացնել խաղաղ ադրբեջանական բնակչության դեմ, ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ։ Այսպես, ղարաբաղյան հակամարտության ընթացքում առաջին ահաբեկչություններից մեկը հայկական հատուկ ծառայությունների և ահաբեկիչների կողմից իրականացվել է 1989 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ պայթեցվեց Թբիլիսի-Բաքու երթուղով ընթացող մարդատար ավտոբուսը։ Արդյունքում զոհվեց 5, վիրավորվեց 25 մարդ։ 1991 թվականի հունվարի 9-ին Լաչինից Շուշա մեկնող ավտոմեքենայի գնդակոծության հետևանքով զոհվեցին «Մոլոդյոժ Ազերբայջանա» թերթի թղթակից Սալաթըն Ասկերովան և երեք խորհրդային զինծառայողներ։ Ահաբեկչական խմբի անդամներ՝ Մկրտչյանը, Պետրոսյանը, Մանգասարյանը և Առուստամյանը ենթարկվեցին քրեական պատասխանատվության։
Այդուհետ Ադրբեջանի դեմ հայկական ահաբեկչության աշխարհագրությունն ու մասշտաբները միայն ընդլայնվեցին։ 1991 թվականի մայիսի 30-ին Դաղստանի Խասավյուրտ կայարանի մոտ պայթեցվեց Մոսկվա-Բաքու գնացքը։ Արդյունքում 11 մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել։ 1991 թվականի սեպտեմբերի 8-ին Աղդամ-Խոջավենդ երթուղով ընթացող մարդատար ավտոբուսի գնդակոծության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 34 մարդ։ Ադրբեջանի քննչական մարմինների կողմից ապացուցվել է, որ ահաբեկչական գործողության հեղինակներն են եղել՝ Վոլոդյա Խաչատուրյանը, Սարո Երեմյանը, Սաշա Չալյանը և Արմո Առուստամյանը։ Նույն օրն էլ հայ ավազակների կողմից գնդակոծվել է Աղդամ-Գարադաղլը մարդատար ավտոբուսը։ Ինչի հետևանքով 8 մարդ զոհվեց, 42-ստացան տարբեր մարմնական վնասվածքներ։
1992 թվականի հունվարի 8-ին Կրասնովոդսկ-Բաքու երթուղով ընթացող լաստանավի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 25, վիրավորվել՝ 88 մարդ։
1993 թվականի փետրվարի 28-ին Գուդերմես կայարանի մոտ պայթեցվել է Կիսլովոդսկ-Բաքու մարդատար գնացքը։ Արդյունքում 11 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել։
1993 թվականի հունիսի 2-ին Բաքվի երկաթուղային կայարանում մարդատար գնացքի պայթյունի հետեւանքով պետությանը հասցվեց զգալի նյութական վնաս։ Ահաբեկչական գործողություն կատարած, Ռուսաստանի քաղաքացի Իգոր Խատկովսկին խոստովանել է, որ գաղտնի համագործակցությանը հավաքագրվել է՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության գլխավոր վարչության հետախուզական ծառայության պետ, գնդապետ Օգանեսյանի կողմից և լրտեսության ու ահաբեկչության նպատակով ուղարկվել է Ադրբեջան՝ ստանալով բազմաթիվ մարդկային զոհերի հանգեցնող գործողություն կատարելու առաջադրանք։ Հետաքննությունը պարզել է, որ 1992-1994 թվականներին Խատկովսկու խումբը Ռուսաստանի տարածքում մի շարք ահաբեկչական գործողություններ է կատարել Բաքու մեկնող գնացքներում։
Մեր կողմից բերված օրինակները՝ հայ ահաբեկիչների կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների միայն մի փոքր մասն է։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմն ունի նրա անհերքելի ապացույցներ, որ այդ բոլոր հանցագործությունները հայ ահաբեկիչների կողմից կատարվել են՝ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների և սփյուռքի ակտիվ մասնակցությամբ։ Ահա թե ինչու Ոսկանյանի շուրթերից հնչած սպառնալիքներին ու կոչերին պետք է վերաբերվել առավելագույն լրջությամբ։ Մանավանդ որ վերջին շրջանում Հայաստանում սրընթաց աճում է՝ Ադրբեջանի և նրա քաղաքացիների հասցեին հնչող մեղադրանքների ու սպառնալիքների ալիքը։
Առավել ևս, Caliber.Az-ի՝ իրազեկ աղբյուրներից ստացված տվյալներով, ահաբեկչություններ իրականացնելու համար ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ VOMA-ն, դաշնակները, ԱՍԱԼԱ-ն (որն, ի դեպ, իր վրա է վերցրել Երևանի հրեական սինագոգի վրա հարձակման պատասխանատվությունը) ակտիվորեն պատրաստում են «համապատասխան պրոֆիլի մասնագետներ» մեր երկրի դեմ ահաբեկչական պատերազմի համար։ Ինչպես նաև Հայաստանի տարածքում ձևավորվում են այլ ահաբեկչական խմբավորումներ, որոնց մեծ մասը գործնականում չի վերահսկվում Փաշինյանի կառավարության կողմից։ Փաստորեն, Հայաստանը մեր աչքի առաջ վերածվում է երկրորդ Լիբանանի։ Այդ երկրում, հիշեցնենք, թույլ կառավարությունը չի կարողանում վերահսկել նույնիսկ մայրաքաղաք Բեյրութը, և՛ ռազմականացված, և՛ ահաբեկչական խմբավորումները ակտիվորեն օգտվում են պաշտոնական իշխանությունների թուլությունից։ Այդ թվում նաև հարեւան Իսրայելի վրա հարձակումների համար։
Սակայն Ադրբեջանն ունի իր ինքնիշխանությունը և իր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու և՛ ռեսուրսներ, և՛ իրավունք։ Իսկ եթե շարունակենք անալոգիան Լիբանանի հետ, ապա ինքնաբերաբար ծագում է ևս մեկ համեմատություն. ինչպես Իսրայելը բազմիցս ինքնապաշտպանության նպատակով թիրախային ռազմական գործողություններ է իրականացրել ահաբեկիչների դեմ, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում նմանատիպ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի տարածքից ուղղակի սպառնալիքի ծագման դեպքում։
Երկաթե բռունցքը արդեն ցույց է տվել իր ուժը՝ ջախջախիչ պարտության մատնելով հայկական բանակին և ազատագրելով օկուպացված հողերը։ Եվ փոքր անգամ կասկած չկա. Ադրբեջանի դեմ ահաբեկչական պատերազմ սանձազերծելու, նրա պետականությունը խարխլելու կամ ռեւանշի համար հող նախապատրաստելու ցանկացած փորձ անխուսափելիորեն կհանդիպեն հզոր ու վճռական պատասխանի։ Պատասխան, որը կլինի ոչ միայն օրինաչափ, այլ նաև անխուսափելի՝ և որը ևս մեկ անգամ բոլորին կհիշեցնի. Ադրբեջանի քաղաքացիների անվտանգությունը, նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի, քննարկման կամ փոխզիջումներին ենթակա չեն։