twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Գնդակոծություն սահմանին. Հայաստանը կրակի հետ է խաղում Բայց սահմանադրությունը, այնուամենայնիվ, ստիպված կլինի փոխել

20 Մարտի 2025 10:30

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հարցազրույց է տվել հայկական լրատվական գործակալություններից մեկին։ Լավ, դե հետո ինչ, ի՞նչ կա դրանում զարմանալի, դա նրա գործն է, ի վերջո, մարդը մամուլի քարտուղար է։ Բայց բանն այն է, որ հարցազրույցը, մեծ հաշվով, մեկնաբանություն էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարությանը, ով միանգամայն իրավացիորեն մեղադրում էր Հայաստանին հրադադարը խախտելու և ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։

Համաձայնեք, որ հրադադարը խախտելը շատ վատ է, կարող է շատ ցավալի հետևանքներ ունենալ, ինչպես, օրինակ, եղավ 2024 թվականի փետրվարի 12-ին. այն բանից հետո, երբ կրակոցներից ադրբեջանցի սահմանապահ վիրավորվեց, զինվորները խստորեն պատժվեցին՝ միանգամից 4 հոգի այլևս տուն չեն վերադառնա, ևս մեկը… չգիտեմ՝ հոսպիտալից դուրս է գրվե՞լ, թե՞ նույնպես երբեք տուն չի վերադառնա։

Այսպես, լրագրողը Անի Բադալյանին հարց է ուղղել, թե ի՞նչի վրա են հիմնված Ադրբեջանի հնչեցրած մեղադրանքները, թե Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը խուսափողական արձագանքել է, որ պատրաստ են հետաքննել հրադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած ապացույցները՝ պայմանով, որ դրանք փոխանցվեն Հայաստանին։ Սա ճիշտ պատասխանը չէ։ Ճիշտ պատասխանը պետք է ձևակերպվի հետևյալ կերպ. «Մենք այլևս նման բան չենք անի, մենք պարտավորվում ենք մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պատժել Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին, ովքեր մեղավոր են այս միջադեպի համար»: Իսկ այն պնդումը, որ Հայաստանը 2024 թվականի հունիսի 22-ին առաջարկել է Ադրբեջանին ստեղծել ինչ-որ «հրադադարի խախտման դեպքերի հետաքննության միասնական մեխանիզմ», քննադատության չի դիմանում։ Հաղթողն ու պարտվողը համատեղ մեխանիզմներ չեն ստեղծում, հաղթողը հանգիստ մատնանշում է այն, ինչ իրեն դուր չի գալիս, իսկ պարտվողը զգուշացնող ժպիտով վազում է վերացնելու այդ թերությունները: Թերությունները վերացնելուց հետո պարտվածը զգաստ կանգնած և շողոքորթ ձայնով հարցնում է՝ արդյոք հետագա հրահանգներ կլինեն, որովհետև նա՝ պարտվածը, վճռական է ամեն ինչ անել, որպեսզի հաղթողի զայրույթին չարժանանա։ Դե, դուք հասկացաք, թե ինչը նկատի ունեմ:

Այնուհետև տիկին մամուլի քարտուղարին հարցրեցին, թե ինչպիսի՞ն է Երևանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցերում, ինչին ի պատասխան Անի Բադալյանը կանացի խորամանկությամբ պատասխանեց, որ համաձայն են լուծարել այդ անպետք կազմակերպությունը, բայց իրենց ինչ-որ չափով անհանգստացնում է այն, ինչ ասում են Բաքվում Արևմտյան Ադրբեջանի մասին։ Դե, ճիշտ է, որ դա տագնապալի է, քանի որ Հայաստանի շահերից է բխում հնարավորինս շուտ բանակցություններ սկսել Արևմտյան Ադրբեջան համայնքի հետ՝ ապահովելու ադրբեջանցիների արդար վերադարձը Հայաստան, որտեղից նրանց բոլորին վտարել են դեռևս 1987-ին: Ջարդերով և սպանություններով։ Եվ այս վերադարձը տարածքային պահանջների հետ կապ չունի, պետք չէ վախենալ ու սառը քրտինք թափվել, այդ ամենը մարդու իրավունքների հայեցակարգի շրջանակներում է։ Այսինքն՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախնիների հողերը՝ լիովին հարգելով նրանց իրավունքները Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա մամուլի քարտուղարը վկայակոչեց ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմանը, որն իբր հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում որևէ պետության նկատմամբ, որից հետո որոշեց, ինչպես ասում են, մեղքը հիվանդ գլխից տեղափոխել առողջ գլխի վրա. դու մի ասա՝ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Երդվում եմ, որ դա այդպես չէ, իսկ ադրբեջանցիների վերադարձը, օրինակ՝ Զանգեզուր, տարածքային պահանջ չէ, ոչ, դա… այլ բան է։ Եվ հավաստիացումները, որ «համաձայնեցված տեքստում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմաններում, չունեն և ապագայում չեն ունենա տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։ Բացի այդ, համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող վկայակոչել իրենց ներպետական օրենսդրությունը՝ հրաժարվելու համաձայնագրի դրույթների կատարումից։ Հիշեցնեմ նաև, որ Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրի և Հայաստանի օրենսդրության միջև հակասության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները» մեզ վստահություն չեն ներշնչում: Դե, մենք չենք հավատում Հայաստանի ստորագրած համաձայնագրերի ուժին, նախ, որովհետև պատմության մեջ չեն եղել նախադեպեր, երբ ստորագրված պայմանագիրը երաշխավորի պարտված երկրի կողմից ռևանշի փորձերի բացակայությունը, երկրորդը՝ շատ վաղուց ենք նրանց ճանաչում, նախ կստորագրեն, հետո՝ շատ հեշտորեն կխախտեն: Մեծ հաշվով, ախտորոշումը պարզ է. Հայաստանն ուղղակի ժամանակ է ձգձգում՝ հույս ունենալով, որ գլոբալ իրավիճակը ինչ-որ կերպ իր օգտին կփոխվի, Ադրբեջանը կկորցնի զգոնությունը, իսկ օտար երկրները անպայման կօգնեն իրեն՝ Հայաստանին։ Դե'-դե':

Գիտեք, կան հարցեր, որոնց պատասխաններն արդեն կան։ Օրինակ՝ «Արդյոք Ռուսաստանը կկռվի Հայաստանի համար»: Կարծում եմ, որ բոլորը գիտեն ճիշտ պատասխանը, քանի որ տեսել են դա. ո'չ, այլևս ո'չ: Մեկ այլ հարց էլ կա. «Ամերիկանկկռվի՞ Հայաստանի համար», և ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա որոշ առումով հիմար հարց է, հետևաբար պատասխանն ակնհայտ է։ Իսկ «Եվրոպան կկռվի՞ հանուն Հայաստանի» հարցը, իմ կարծիքով, նույնիսկ չարժե տալ: Եվրոպան, հերթական անգամ, իրեն բնորոշ վճռականությամբ խոր մտահոգություն կհայտնի: Այնպես որ, հավանական սադրանքների կամ, Աստված մի արասցե, ռևանշի փորձի դեպքում ես հարցը մի փոքր այլ կերպ կդնեի՝ իսկ Հայաստան կլինի՞։ Ընդհանրապես, Հայաստանը գոյություն կունենա՞, եթե որոշի շարունակել սադրանքները և երազի ռևանշի մասին։ Չգիտեմ... Բայց չե, իհարկե գիտեմ:

Այնպես որ, ելքը միայն մեկն է. հրաժարվել հրադադարը խախտելուց (դա առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից), սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարել, Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ բանակցություններ սկսել և վազել Մինսկի խմբի մոտ՝ հաղորդելու հաճելի լուրը, որ այն պետք է ինքնակազմալուծվի, թեկուզ նրա համար, որ այդ կառույցի հեղինակությունն Ադրբեջանում հավասար է զրոյի, կամ ավելի ճիշտ՝ բացասական թիվ է կազմում:  

Caliber.Az
Դիտումներ: 248

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

296
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

119
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

116
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

108
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

98
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

92
08 Հունիսի 2025 13:42
7

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

86
08 Հունիսի 2025 09:23
8

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

85
08 Հունիսի 2025 16:37
9

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

85
09 Հունիսի 2025 17:01
10

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

85
08 Հունիսի 2025 09:22
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading