twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ինչպե՞ս վաճառել միջազգային իրավունքը մի պարկ փողի դիմաց։ Ամերիկացի կոնգրեսականների «ապարդյուն ջանքերը»

11 Ապրիլի 2025 16:30

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի 25 անդամները երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցին։ Նամակը՝ «Ադրբեջանում ապօրինի պահվող հայ բանտարկյալներին ազատ արձակելու և Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության ուղղությամբ ԱՄՆ-ի քաղաքականության ուժեղացմանը» ուղղված կոչ է պարունակում։ Ժանրի ճգնաժամ և հայկական լոբբիի հերթական գործարկում ԱՄՆ-ում, այլ կերպ չես անվանի։
 
Որպես նախաձեռնողներ են հանդես եկել Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրենկ Փալոնը, Դեվիդ Վալադաոն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը։
 
Նախկին ժամանակներում այս նամակի տակ իրենց ստորագրություն կդներ նաև՝ ԱՄՆ-ի հայկական լոբբիի հետ վաղուց և սերտորեն կապված և կոռուպցիայի ու որպես օտարերկրյա գործակալ աշխատանքի մեջ մեղավոր ճանաչված՝ Նյու Ջերսիի արդեն նախկին դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը:
 
Տարօրինակ է, որ նամակը ստորագրածների մեջ չկա՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին։ 2022 թվականի սեպտեմբերին նա ճամփորդություն կատարեց Հայաստան, որը հայ հարկատուների վրա արժեցավ 120 միլիոն դոլար, որից 50 միլիոնը դոլարը՝ միանվագ ներդրում էր Դեմոկրատական կուսակցությանը։
 
Հիմա տիկինը չգիտես ինչու որոշել է լռել։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ նա և հայկական կողմը համաձայնության չեն եկել գնի շուրջ՝ բաց հարց է։
 
Հայ դատի կոմիտեն նշում է, որ այս նամակը նախաձեռնվել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին հայտարարությունների ֆոնին, որից հետո գործընթացը կանգ է առել՝ իբր Հայաստանի սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի նոր նախապայմանների պատճառով։
 
Ինչպես տեսնում ենք, այստեղ նույնպես հնչել է ճղճիմ ու պարզունակ կեղծիք։ Պաշտոնական Բաքուն դեռ մեր երկրի տարածքի 20%-ի օկուպացիայի ժամանակ է՝ հակամարտությունը միջազգային իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա խաղաղ ճանապարհով լուծելու կոչ արել պաշտոնական Երևանին։
 
Մենք ի պատասխան ի՞նչ լսեցինք։ Օկուպացված Խանքենդիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ»։ Նա նաև պարծանքով հայտարարեց, որ Հայաստանը հանդիսանում է «արցախի անվտանգության երաշխավոր»։ Նմանակերպ հայտարարություններ են արել նաև պաշտոնական Երևանի այլ ներկայացուցիչները։
 
Մեր երկրի հասցեին սպառնալիքներ են հնչել նաև ղարաբաղյան խունտայի այդ նույն ներկայացուցիչների կողմից, ովքեր հիմա Բաքվի դատարանում մանրամասն պատմում են այն մասին, թե ով և ինչ մասշտաբով է ներգրավված եղել Ադրբեջանի դեմ հանցագործությունների մեջ։
 
«Խորհրդարանի նախագահ» և ղարաբաղյան խունտայի շարքերում այլ «պաշտոններ» զբաղեցրած Դավիթ Իշխանյանը խոստովանել է, որ 1992 թվականի ամառվանից եղել է «գումարտակի հրամանատար» և մասնակցել է Ադրբեջանի դեմ պատերազմին՝ Աղդերեում, Խոջավենդում, Քելբեջարում և Աղդամում։
 
Եվ սա ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամները անվանու՞մ են «Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներ»։ Իշխանյանը հայտնել նաեւ այն մասին, որ Հայաստանի կողմից կռվել է նաեւ հայտնի ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանը։ Իսկ ԱՄՆ-ը կարծես թե շարունակում են պայքարել համաշխարհային ահաբեկչության դեմ։ Այդ դեպքում ինչպե՞ս է 25 կոնգրեսականների նամակը համադրվում ԱՄՆ կառավարության քաղաքականության հետ:
 
Մեղք չի լինի հիշեցնել այն մասին, որ ԱՄՆ-ը այդպես էլ պատժամիջոցներ չկիրառեց Հայաստանի դեմ՝ մեր երկրի տարածքների 20%-ի օկուպացիայի բոլոր տարիների ընթացքում։
 
Առավել ևս, Շուշայի օկուպացիայի տարում, հայ ահաբեկիչների կողմից Խոջալիում իրականացված ցեղասպանության տարում, ԱՄՆ-ի Կոնգրեսը ընդունեց խայտառակ  907-րդ ուղղումը։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա գործել է ու գործում է հայկական տխրահռչակ լոբբին, որը միշտ սեփական շահերը վեր է դասել ԱՄՆ-ի ազգային շահերից: Ադրբեջանը այս ամենը տեսել է, բայց պատասխանել է մեր երկրին բնորոշ վեհությամբ։
 
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ վերջերս մեր երկիր այցելած օտարերկրյա լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանում գործողությունների համար  ամերիկյան ռազմական ինքնաթիռներին թույլ է տվել հատել իր օդային տարածքը  և եղել է վերջին երկիրը, որը Աֆղանստանը պաշտոնապես լքել է ավելի քան երկու տասնամյակ անց՝ նույնիսկ ամերիկյան զորքերի հեռանալուց հետո քաղաքացիական անձանց պաշտպանության համար մնալով Քաբուլի օդանավակայանում։
 
Ամերիկացի կոնգրեսականները պարտավոր էին հիշել այդ մասին։ Բայց մենք հերթական անգամ տեսնում ենք, որ նրանցից շատերը շարունակում են փչել հայկական դուդուկը՝ ակնհայտորեն ոչ առանց իրենց համար օգուտի։ Նրանք շարունակում են երեկվա անջատողականներին «հերոսացնելու» փորձերը, որոնք Բաքվի դատարանում պատմում են այն մասին, որ Հայաստանը միշտ քաղաքական, ֆինանսական և ռազմական հովանավորություն է ցուցաբերել ղարաբաղյան խունտային։ Պաշտոնական Երևանը դա արել է նաև՝ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը հրադադարի մասին Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո։
 
Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ստիպված եղավ մեր երկրի Ղարաբաղի տնտեսական շրջանում անցկացնել մեկօրյա հակաահաբեկչական գործողություն՝  լիովին վերականգնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կալանավորելով և Բաքու հասցնելով ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարներին, ովքեր ձեռնարկում էին փախչելու բոլոր հնարավոր փորձեր։
 
Հայ բլոգեր Ռոման Բաղդասարյանը պատմել է այն մասին, թե ինչքան շատ հայ նախկին զինյալներ են դրա համար զգեստափոխվել կանացի հագուստով։
 
Վերջերս Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել՝ Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Կասպեր Վելդկամպի հետ, որի ընթացքում արվել է շատ կարևոր հիշեցում։ Մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մատնանշել է, որ ղարաբաղյան տնտեսական շրջանում հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելուց հետո, Ադրբեջանը, ցուցաբերելով մարդասիրություն,  հայկական անօրինական զինված կազմավորումների ավելի քան 10 հազար ներկայացուցիչներին թույլ է տվել լքել երկիրը։
 
Սա պաշտոնական Բաքվի մարդասիրությունը ցուցադրող և հայկական կողմից մեր արմատական տարբերությունը ընդգծող չափազանց կարևոր պահ է։ Այս մասին 25 հայկական կոնգրեսականները նույնես կարող էին հիշել։ Բայց նրանք նախընտրեցին ստել։ Նրանց հիանալի հայտնի է, որ հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է՝ Հայաստանի հետ պատերազմում մեր երկրի հաղթանակից հետո առաջարկել խաղաղության օրակարգ։ Նա հիմա էլ է այդ մասին հայտարարում։
 
«Կարծում եմ, որ մեզ պետք չէ ժամանակ կորցնել, որովհետև, դարձյալ՝ խաղաղ պայմանագրի առնչությամբ գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես արդեն շատ անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք Հայաստանից ակնկալում մեր տարածքային ամբողջականության և սահմանադրության առումով», - ընդգծել է պետության ղեկավարը ԱԴԱ համալսարանում անցկացած՝ «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային համաժողովում։
 
Բայց մենք ի՞նչ տեսանք ու տեսնում ենք ի պատասխան։ Խաղաղ պայմանագրի ստորագրման հետաձգման պատճառ՝ Հայաստանի սահմանադրության նախաբանում ամրագրված՝ Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջների վերացնելու Հայաստանի ղեկավարության չկամություն։
 
Մեր երկրի պահանջներն ավելի քան տրամաբանական ու արդար են։ Որովհետև անհնար է երկարաժամկետ խաղաղություն կառուցել նրանց հետ, ովքեր քո նկատմամբ ունեն տարածքային պահանջներ, նրանց հետ, ովքեր նախկինում բազմիցս ստել են, խույս են տվել, ամբողջ ուժով խրախուսելով անջատողական խունտային:
 
Այս պայմաններում բազմապատիկ մեծանում է Ադրբեջանի պահանջների արդիականությունը։ Եվ նահանջել իրենց դիրքորորշումից՝ Բաքվում մտադիր չեն։ Ինչքան էլ հայկական կողմով վարձահրավիրված ամերիկացի կոնգրեսականները նամակներ ու կոչեր գրեն։

Caliber.Az
Դիտումներ: 66

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ալիևը՝ խաղաղ պայմանագրի մասին. գնդակը Հայաստանի դաշտում է

306
09 Ապրիլի 2025 14:37
2

Ալիևը՝ Հայաստանի ռազմականացման մասին. ապագայում կհանգեցնի լարվածության

278
09 Ապրիլի 2025 12:36
3

Էրսին Թաթար. անկեղծորեն երախտապարտ եմ Իլհամ Ալիևին ՀԿԹՀ-ին աջակցության համար

253
10 Ապրիլի 2025 11:56
4

Գնդապետ Բախիշևը՝ Խոջավենդի գործողության մասին. հետախույզները մահը գերադասեցին գերությունից

248
10 Ապրիլի 2025 14:19
5

Զաքիր Հասանովը հետևել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններին

225
09 Ապրիլի 2025 09:23
6

«Մեծ վերադարձ». ևս 20 ընտանիք տեղափոխվում է Հասանրիզ

222
11 Ապրիլի 2025 14:05
7

Գիշերային սրացում. հայկական զորքերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Ձեռնարկվել են պատասխան միջոցներ

217
10 Ապրիլի 2025 09:38
8

Ադրբեջանցի ֆուտբոլիստը գտել է պատերազմում զոհված հոր գերեզմանը 32 տարի անց

181
10 Ապրիլի 2025 09:24
9

Լարվածության կետ. ինչու Հայաստանի գործողությունները Գազախի ուղղությամբ չի կարելի համարել պատահական Օպերատիվ տվյալներ / ՖՈՏՈ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

177
09 Ապրիլի 2025 16:34
10

Ադրբեջանը նոր աշխարհակարգում. արտաքին քաղաքականության առաջնահերթություններ Նախագահ Ալիևը նշել է առանցքային ուղղությունները

177
10 Ապրիլի 2025 17:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading