twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Միացումի» շնագայլեր Զառանցանքային հայտարարություններից մինչև անմիջական սպառնալիքներ

18 Մարտի 2025 12:09

Նորությունն այն մասին, որ Երևանը համաձայնվել է խաղաղ պայմանագրի տեքստով Բաքվի պայմաններին՝ տարաբնույթ արձագանք է առաջացրել Հայաստանում։ Խոհուն հանրային քննարկման հետ միասին, ինչպես և սպասվում էր, տարբեր անկյուններից վազելով եկել են տարբեր գործիչներ՝ դատապարտելով իշխանություններին և մեղադրելով ազգային շահերը «հանձնելու» մեջ։ Այդ ելույթներից մի քանիսը ապշեցնում են իրենց արտահայտչությամբ։
 
Այսպես, «Դիվանագետների համահայկական խորհուրդը» Հայաստանի իշխանություններից պահանջում է հրապարակել Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղ պայմանագրի տեքստը։ Խորհրդի կողմից երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ այդ պայմանագիրը, իբր, ոչ մի ընդհանուր բան չունի խաղաղության հետ, ընդհակառակը, դրա ստորագրումը «Ադրբեջանին միայն կմղի նոր պահանջներ ներկայացնելուն կամ ճանապարհ կհարթի Հայաստանի դեմ նոր պատերազմի համար»։ «Համահայկական խորհուրդը անհնար է համարում՝ երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնել բանակցությունների միջոցով, որոնց շրջանակներում մի կողմը բավարարում է մյուսի մաքսիմալիստական պահանջները», - հայտարարում է կազմակերպությունը։
 
Մենք միտումնավոր չենք մեկնաբանի այս բացահայտումները, քանի որ չենք ցանկանում նույնիսկ՝ այս կասկածելի կառույցի հետ հրապարակային բանավեճի հավանականության տեսք ստեղծել։ Առավել հետաքրքիր է, թե ում շահերն է սպասարկում այս խորհուրդը։ Շատ է նման այն բանին, որ այս կառույցը ֆինանսավորվում է հայկական սփյուռքի կողմից, մանավանդ, որ նմանատիպ հայտարարություններ է արել ևս մեկ այլ դիվանագետ՝ Երրորդ Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, ԱՄՆ-ի քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այս մեկն ընդհանրապես Հարավային Կովկասում իրավիճակը համեմատել է ինչպես Վայմարի Հանրապետության, այնպես էլ Մյունխենի դավադրության հետ։ «Այս ամենը դեռ սկիզբն է։ Եթե մենք թույլ տանք իրադարձությունների նման սցենար, ապա կդառնանք Վայմարի Հանրապետություն կամ, ավելի ճիշտ, մյունխենյան Չեմբերլեն, որը Հիտլերի աչքերում «խաղաղություն» է կարդացել»,- ասել է Հովհաննիսյանը։ Առանց ավելորդ փորփրելու, նշենք, որ զուգահեռը ստացվել է ոչ այնքան համարձակ, որքան խճճված ու տգետ։
 
Այնուհետև Հովհաննիսյանը կրկնում է ստանդարտ ռեւանշիստական արժեհամակարգը, որի համար նա կոչ է անում պայքարել. «ինքնորոշման իրավունքի» և ««արցախի» բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի»; «ռազմագերիներին» ազատ արձակելու իրավունքի, սեփական սահմանադրությունը պահպանելու իրավունքի համար։ Եվ, իհարկե, «սուբյեկտիվության պահպանում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ միջազգային դիվանագիտական ատյանների շրջանակներում»։
 
Սակայն այս անգամ ռեւանշիստները չեն սահմանափակվել քաղաքական հայտարարություններով եւ անցել են ուղիղ սպառնալիքների։ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել իր և իր երեխայի հասցեին։ Նրա խոսքով, սպառնալիքները հնչել են արմատականորեն տրամադրված ազգայնականներից, որոնք դժգոհ են Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման Երևանի կուրսից։ Ըստ հայկական լրատվամիջոցների՝ Սիմոնյանը հրապարակել է՝ վիրավորանքներ և ուղղակի սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունների սքրինշոթներ։ Նրանցից մեկում ասվում է, որ նրան «գտնելու են», միաժամանակ օգտագործվել են անպարկեշտ արտահայտություններ։
 
Ո՛չ «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ո՛չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում ժողովրդականություն ձեռք բերելու շանսեր անգամ չունեն։ Սակայն դա չպետք է հանգստացնի իշխող կուսակցությանը։ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների դեմ ուղղված սպառնալիքները կարող են լինել ռեւանշիստական բողոքի մարգինալացման սկզբնական ազդանշաններ։ Որքան ավելի մոտ է խաղաղությունը, այնքան մեծ է նրա հավանականությունը, որ ինչպես երկրի ներսում, այնպես  էլ սփյուռքում ազգայնականները կսկսեն հավաքագրել հոգեկան հիվանդ ավազակներին՝ ահաբեկչություններ իրականացնելու համար:
 
Ոշագրավ է այն փաստը, որ Հայաստանում բողոքի ակցիաներ կազմակերպելու ոչ մի փորձ չի արձանագրվել։ Տեսականորեն, ռեւանշիստների, օրինակ՝ ղարաբաղյան կլանի հետ կապված կուսակցությունները հիմա պետք է համազգային գործադուլ հայտարարեին։ Բայց նրանք ոչ միայն դա չեն անում, այլ նաեւ ընդհանրապես ձեռնպահ են մնում մեկնաբանություններից։ Ըստ երևույթին, նրանք զգում են, որ իրենց ժողովրդականությունը զրոյական է, և պարզապես որոշել են ժողովրդին չգրգռել ավելորդ մարմնաշարժումներով։ Սակայն Հայաստանի ներքին դերակատարների պասիվությունը կարող է պայմանավորել պաշտոնական Երեւանի վրա սփյուռքի կողմից ոչ պայմանական ճնշում, ինչի առաջին նշանները մենք, կարծես թե արդեն տեսնում ենք։

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանում կավելացվե՞ն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը

135
09 Դեկտեմբերի 2025 14:05
2

Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ ԼՈՒՍԱՆԿԱՐ

118
09 Դեկտեմբերի 2025 11:47
3

ԵՄ-ն թիրախավորում է խաղաղությունը Հարավային Կովկասում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

111
09 Դեկտեմբերի 2025 10:46
4

ԵՄ-ն փորձում է սեպ խրել Բաքվի և Երևանի երկխոսության մեջ Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

105
09 Դեկտեմբերի 2025 21:39
5

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

96
10 Դեկտեմբերի 2025 11:16
6

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

96
10 Դեկտեմբերի 2025 16:39
7

Շահբազով. Զանգեզուրի միջանցքը կձևավորի «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա» էներգետիկ կամուրջ

75
10 Դեկտեմբերի 2025 15:53
8

Ստուբը՝ գլոբալ կայունության և Ադրբեջանի ազդանշանների մասին Թեյմուր Աթաևի ակնարկը

66
09 Դեկտեմբերի 2025 16:22
9

ԵՄ-ն Հարավային Կովկասում. մի կողմ դրեք հեռադիտակը Ռասիմ Մուսաբեկովը Caliber.Az-ի եթերում

61
11 Դեկտեմբերի 2025 10:20
10

Արհեստական բանականությունն արդեն դարձել է առօրյա կյանքի կարևոր մաս. Լեյլա Ալիևա ԼՈՒՍԱՆԿԱՐ

58
09 Դեկտեմբերի 2025 12:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading