twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մայքլ Օ'Ֆլահերթի. հայկական շահերի հանձնակատար Երկակի ստանդարտներ՝ «հումանիզմի» դրոշի ներքո

09 Ապրիլի 2025 17:32

Հարավային Կովկասում իր սադրիչ հայտարարություններով հայտնի Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'ֆլահերթին հերթական հայտարարություն է արել Ադրբեջանի հասցեին։
 
Համառոտ տեղեկանք. Մայքլ Օ'Ֆլահերթին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է  2024 թվականի ապրիլի 1-ից և այդ պաշտոնում կմանա վեց տարվա ընթացքում: Նրա նշանակումը հաստատել են Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի լիագումար նիստում։ Օ'Ֆլահերթին նախկինում ղեկավարել է Եվրոպական Միության հիմնարար իրավունքների գործակալությունը, եղել է Հյուսիսային Իռլանդիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր լիազոր և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անդամ:
 
Այս տարվա մարտին Օ'Ֆլահերթին նորից աչքի է ընկել տարածաշրջանում իր սադրիչ ակտիվությամբ՝ զեկույց ներկայացնելով Վրաստանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Նա մտահոգություն է հայտնել՝ հավաքների ազատության, կամարտահայտության, քաղաքացիական հասարակության պաշտպանության և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների վիճակի վերաբերյալ։
 
Օ'Ֆլահերթին Վրաստանի կառավարությանը կոչ է արել չեղարկել՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը՝ հայտարարելով, որ այս փաստաթուղթը իրավական հիմք է ստեղծում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության համար։ Բացի այդ, նա դեմ է արտահայտվել Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին։
 
ԵԽԽՎ-ի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ Մայքլ Օ’Ֆլահերթին, թաքնվելով «մարդու իրավունքների պաշտպանության» հետևում, արտահայտվել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման առնչությամբ։ Ընդ որում, ինչը զարմանալի չէ, հայանպաստ դիրքորոշումից։
 
«Ղարաբաղ վերադառնալ ցանկացողները պետք է կարողանան դա անել ազատորեն: Ես ինչպես նաև Հայաստանին կոչ եմ անում՝ շարունակել իր ջերմ վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, որոնց նա ընդունել է Լեռնային Ղարաբաղից», - մեծախոսել է հանձնակատարը՝ ձգտելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել՝ Բաքվում այսպես կոչված «հայ գերիների» վերաբերյալ Երևանի խեղաթյուրված օրակարգի վրա։
 
Հիշեցնենք, որ խոսքը՝ կալանքի տակ գտնվող և ռազմական ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարների մասին է։
 
«Բաքվում հայ գերիների վիճակը առաջնահերթություն է ինձ համար։ Ես Բաքու ուղևորվելու համար երկու անգամ դիմել եմ Ադրբեջանի իշխանություններին», - հայտարարել է եվրոպացի դիվանագետը՝ «սպառնալով», որ ուշադիր հետևելու է նրանց կալանքի պայմաններին և «փորձություններին», որոնց միջով նրանք անցնում են։
 
Մայքլ  Օ’ֆլահերթիի հայկական կողմին աջակցող միակողմանի հայտարարությունները ակնհայտորեն ցույց են տալիս նրա մոտ՝ Եվրոպայի Խորհրդի այդչափ պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձի համար անհրաժեշտ անկողմնակալության իսպառ բացակայություն։
 
Ակնհայտ է, որ Օ'Ֆլահերթին կոպտորեն խախտում է հումանիտար և միջազգային իրավունքի նորմերը՝ ամբողջությամբ վարկաբեկելով իր դիվանագիտական գործունեությունը։ Նա պատկերացում անգամ չունի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, և ղարաբաղյան հակամարտության էության մասին։ Նրա բացահայտ հայանպաստ դիրքորոշումը հանդիսանում է հայկական լոբբիի ջանքերի արդյունք։ Դրա ակնառու հաստատումն է  հանդիսանում՝ նրա կողմից «լեռնային Ղարաբաղ» գոյություն չունեցող տեղանվան հիշատակումը, ինչպես նաև հարյուր հազարավոր նախկին հարկադիր վերաբնակների իրավունքների ապշեցուցիչ արհամարհումը, ովքեր չեն կարողանում Ղարաբաղի տարածաշրջանի իրենց տներ վերադառնալ՝ Հայաստանի կողմից կազմակերպված ականային ահաբեկչության պատճառով։
 
2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ուղղակիորեն հայտարարեց.
 
«Ղարաբաղյան հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանում այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Նախագահի 2021 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով մենք ստեղծել ենք Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիներ: Օգտվելով առիթից՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը կոչ եմ անում մեր տարածքներին հղում անելու դեպքում՝ թույլ չտալ իրավական տեսակետից գույություն չունեցող, քաղաքական առումով կողմնակալ, մանիպուլիացիոն բնույթի անուններ»։
 
Այսպիսով, Ադրբեջանի հասցեին Մայքլ Օ’Ֆլահերթիի հերթական անհեթեթ հարձակումը միայն հաստատել է՝ արևմտյան կառույցների մոտեցումներում երկակի ստանդարտների առկայությունը։
 
Արձանագրելով այս փաստը՝ Արևմտյան Ադրբեջանի Համայնքը (ԱԱՀ) հանդես է եկել՝ եվրահանձնակատարին հասցեագրված պատասխան հայտարարությամբ. «Մայքլ Օ’Ֆլահերթին խոսում է Ադրբեջան հայերի վերադարձի մասին, բայց շրջանցում է արևմտյան ադրբեջանցիների՝ Հայաստանում իրենց պապենական հողեր վերադառնալու հարցը։ Այս կապակցությամբ մենք գերագույն հանձնակատարին կոչ ենք անում՝ չդառնալ մի շարք արևմտյան կառույցներում խորապես արմատավորված երկակի ստանդարտների քաղաքականության պատանդ», - նշել են ԱԱՀ-ում:
 
Համայնքը դատապարտել է Օ'Ֆլահերթիի հայտարարությունները՝ դրանք գնահատելով որպես անպատժելիության խրախուսում Բաքվում ընթացող դատավարության առնչությամբ: Իր ուղերձում նա նաև ընդգծել է. «Գերագույն հանձնակատարը պետք է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից բացատրություն պահանջի ադրբեջանցիների արտաքսման վերաբերյալ իր հայտարարության համար, Հայաստան այցելի՝ ադրբեջանական ժողովրդի կրոնական և մշակույթային ժառանգության վիճակի ուսումնասիրման և հայ հասարակության մեջ ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ ատելության փաստերի հետաքննման համար»։
 
Ադրբեջանը հաստատակամորեն կանգնած է՝ իր ներքին գործերին արտաքին միջամտության անթույլատրելիության դիրքորոշման վրա։ Բաքուն ի վիճակի է ինքնուրույն լուծել հայ-ադրբեջանական օրակարգի հետ կապված բոլոր հարցերը։ Եվ որքան էլ եվրոպական հարթակներում սադրիչները փորձեն հաճոյանալ համաշխարհային հայությանը, Ադրբեջանը միշտ առաջնորդվելու է բացառապես սեփական ազգային շահերով։ Այս պարզ ճշմարտությունը պետք է հստակորեն յուրացնեն բոլորը և յուրաքանչյուրը:

Caliber.Az
Դիտումներ: 183

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Ժամանել է Բաքու-Աղդամ գնացքը». խորհրդանշական տեսանյութ Ադրբեջանի նախագահի օգնականից

172
23 Մայիսի 2025 15:20
2

Ալիևի հիմնական ուղերձները Եվրոպայի կենտրոնից Նորությունները թարմացվում են

160
21 Մայիսի 2025 15:30
3

Վարդանյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ԼՈՒՍԱՆԿԱՐ

141
21 Մայիսի 2025 09:12
4

Արծրուն Հովհաննիսյանը, Նժդեհը և Երրորդ Ռեյխի ստվերը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

132
21 Մայիսի 2025 10:25
5

Anatolian Phoenix-2025. ադրբեջանցի դեսանտայինները Կոնյայի երկնքում ՏԵՍԱՆՅՈՒԹ

116
22 Մայիսի 2025 10:47
6

Բարեկամները աշխարհաքաղաքական փոթորկում Բաքուն և Բուդապեշտը ամրապնդում են վստահությունը

105
21 Մայիսի 2025 18:33
7

Արևմտյան Ադրբեջանը չի կարելի մոռանալ ու թաքցնել Բաքուն խոսում է փաստերով

85
22 Մայիսի 2025 17:10
8

Ներգրավվել ազդեցության ուղեծրում Փորձագետները Լավրովի Հայաստան կատարած այցի մասին

82
21 Մայիսի 2025 14:09
9

Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին

76
22 Մայիսի 2025 11:13
10

Համաշխարհային առաջնորդները շնորհավորում են Իլհամ Ալիևին

66
23 Մայիսի 2025 14:07
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading