twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեւանը շահարկում է, Բաքուն սպասում է կոնկրետությունների Հայկական սադրանքներ՝ խաղաղության փոխարեն

28 Մարտի 2025 12:50

Հայաստանի իշխանությունները, ըստ երևույթին, դեռ չեն հրաժարվել Ադրբեջանի հետ «հատված» խաղաղ պայմանագրի վերաբերյալ իրենց պատրանքներից և հույս ունեն այն ստորագրել առանց Բաքվի առանցքային պայմանների կատարման: Հիշեցնենք, որ Բաքուն Երևանից պահանջում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ բացառող փոփոխությունների մտցնում Հայաստանի սահմանադրության մեջ, ինչպես նաև մոռացության մատնված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Սակայն ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի՝ իրանցի գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած «թարմ» հայտարարությունները հերթական անգամ հաստատեցին, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը ամենևին չի մտնում պաշտոնական Երևանի մոտակա ծրագրերի մեջ։ Ընդհակառակը, Հայաստանի իշխանությունները հնարել են հերթական անհեթեթ պատրվակ, որպեսզի բանակցային գործընթացը փակուղի մտցնել։
 
Այսպես, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը պաթետիկորեն հայտարարել է այն մասին, որ, չնայած Բաքվի «նոր պայմաններին», Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները։ Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից չի եղել ՝փաստաթղթի ստորագրման ժամկետի և վայրի քննարկումը սկսելու պատրաստակամության հաստատում, ընդհակառակը, այնտեղից սկսեցին պայմաններ առաջ քաշել։ «Ի՞նչ անել։ Շարունակել աշխատել, բանակցություններ անցկացնել, փնտրել երկարատև խաղաղություն ապահովող արժանի լուծումներ»,- ասել է նախարարը՝ դժգոհություն հայտնելով, որ առայժմ չկա ըմբռնողություն, թե որտեղ և երբ է հնարավոր փաստաթղթի ստորագրումը։ 
 
Հարկ է նշել, որ Բաքվի «նոր պայմանների» մասին հայկական կողմի անհեթեթ պատրվակը՝ ոչ այլ ինչ է, քան բանակցությունները խաթարելուն և միջազգային հանրության ուշադրությունը գրավելուն նպատակադրված Երևանի հերթական արկածախնդրություն։ Նման եզրակացությունն ակնհայտ է, քանի որ խաղաղ պայմանագրի շուրջ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջադրված պայմանները նույնն են և հնչում են վերջին երկուսուկես տարիների ընթացքում։ Առավել ևս, դրանց մասին տեղյակ է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ համաշխարհային հանրությունը։ Պետության ղեկավար Իլհամ Ալիևը տարբեր միջազգային մակարդակներում, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս ընդգծել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիրը կարող է ստորագրվել այն բանից հետո, երբ Հայաստանը կլուծի սահմանադրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված հարցերը։ Այնպես որ Բաքուն՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կեղծախոսություններին կոշտ հակադրվելու ծանրակշիռ հիմքեր ուներ, ինչը և արվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից, որտեղ հիմնազուրկ են անվանել հայ նախարարի պնդումները՝ զգուշացնելով, որ միջազգային հանրությանը մոլորեցնելու նման մարտավարությունը որևէ արդյունք չի տա։
 
«Մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հնչած պնդումներն այն մասին, որ Ադրբեջանը իբր նոր պայմաններ է առաջադրել խաղաղ պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալուց հետո՝ լիովին անհիմն են։ Հայաստանի արտաքին գործերի նախարարին լավ հայտնի է, որ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված դրույթների հեռացման, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական չեղարկման վերաբերյալ պահանջները վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են բանակցային գործընթացի կարևոր թեմաների շարքում»,- ​​ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում։
 
Բացի այդ, Բաքվում ընդգծել են, որ սահմանադրության մեջ արտացոլված Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների մասին փաստերը, Երևանին ներկայացվել են դեռ 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ՝ նշելով, որ այդ մասին տեղեկացվել են նաև երրորդ երկրները։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը բանակցություններ են վարել Վաշինգտոնում 2023 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Դրանց արդյունքներից հետո ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների համար պարբերական ճեպազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները Վաշինգտոնում համաձայնեցրել են պոտենցիալ խաղաղ պայմանագրի որոշ դրույթներ։ Վաշինգտոնում խաղաղ պայմանագրի նախագծի քննարկմանը նվիրված բանակցություններում ադրբեջանական կողմը հնչեցրել է Բաքվի հիմնական պայմանները, որոնց մասին, ըստ ամենայնի, մոռացել է Արարատ Միրզոյանը։
 
Երկրորդը, կասկածից դուրս է, որ հայկական կողմը հույս ունի լիարժեք պայմանագրի փոխարեն ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության մասին ձևական փաստաթուղթ, դրանով որպեսզի շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը։ Դրա մասին է վկայում հետեւյալ փաստը։ Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Երևանը համաձայնություն հայտնեց խաղաղ պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի պայմաններին՝ հայկական կողմը վերսկսեց ռազմական սադրանքները պայմանական սահմանին։ Ակնհայտ է, որ չնայած տարածաշրջանում խաղաղությանը հավատարմության մասին Հայաստանի իշխանությունների մերկախոս հավաստիացումներին՝ Երևանում դեռևս որդեգրում են ռևանշի գաղափարը։ Մյուս կողմից, չի բացառվում, որ սահմանին գնդակոծումները հանդիսանում են խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորմամբ մտահոգված Հայաստանի նոր հովանավորների արտաքին պատվերի տարր։ Հատկանշական է հանդիսանում նաև այն, որ Երևանը Բաքվին լկտիաբար մեղադրում է սահմանային խախտումների մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ, ինչն լռելյալ հաստատել է նաև ինքը՝ Միրզոյանը։
 
Պատասխանելով սադրիչ հարցին այն մասին, թե ինչ պետք է անի Երևանը, երբ Բաքուն տարածում է ապատեղեկատվություն սահմանային խախտումների մասին, հայ նախարարն պատճառաբանել է այն, որ Ադրբեջանի կողմից չի եղել՝ փաստաթղթի ստորագրման ժամկետի և վայրի քննարկումը սկսելու պատրաստակամության հաստատում։
 
Հասկանալի է, որ հայ նախարարը, բացի Ադրբեջանին ուղղված կեղծ մեղադրանքներից, որևէ փաստ չունի, որը ցույց է տալիս Ադրբեջանի մասնակցությունը պայմանական սահմանին ռազմական սադրանքներին։ Կեղծ մեղադրանքների քաղաքականությունը՝ Երևանի սովորական պրակտիկան է, որը կիրառվում է դեռ ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակվանից՝ ամորֆ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուռ համաձայնությամբ, որի լուծարումից Երևանն այդքան իզուր խուսափում է։
 
Հետևաբար չի բացառվում, որ Հայաստանի զինված ուժերը դեռ շատ անգամ կփորձեն նոր սադրանքների միջոցով լարվածություն ստեղծել պայմանական սահմանին, որպեսզի սառեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները։ Ցավոք սրտի, Երեւանում չգիտեն, թե ինչպես ճիշտ հետեւություններ անել իր իսկ անցած սխալներից։ Հայաստանի իշխանությունները դեռ վախենում են ընդունել այն փաստը, որ նման մարտավարությունը հանգեցրեց 2020 թվականի խայտառակ պարտության, իսկ ներկա փուլում Հայաստանին խոստանում է հերթական անախորժություններ՝ ընդհուպ մինչև նրա պետականության վերջնական կորուստը։
 
Հետևաբար, նախքան «նոր» պայմանների առնչությամբ Բաքվի հասցեին անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելը, Հայաստանի իշխանությունները պետք է հստակ յուրացնեն հետևյալը. Բաքուն իր պայմանները չի փոխում և Երևանից ակնկալում է կոնկրետ գործողություններ՝ Մինսկի խումբը պաշտոնապես վերացնելու և Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու համար։ Սրանք Բաքվի երկու կարևոր պայման է։ Հետևել խաղաղ օրակարգին թե տեղում դոփել՝ Երևանը պետք է որոշի: Ամեն դեպքում, Հայաստանը այլ տարբերակ չի ունենա։

Caliber.Az
Դիտումներ: 160

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Վազք՝ խոչընդոտներով շրջանով Փաշինյանն ու կամքի պակասությունը

191
28 Մարտի 2025 13:34
2

Արա-հայրենասիրության հարսանեկան գեներալները «Հին աշխարհի հիստերիկներ»

188
29 Մարտի 2025 14:05
3

Խաղաղություն Հարավային Կովկասում. ձգձգումներ և հակակշիռներ Իլգար Վելիզադեն` Caliber.Az-ի եթերում

182
28 Մարտի 2025 12:53
4

Ադրբեջանական բանակը կանխել է Հայաստանի ԶՈՒ-ի սադրանքները

166
30 Մարտի 2025 20:52
5

Euronews-ի ռեպորտաժ. Այսպես են Ադրբեջանում նշում Նովրուզը ՏԵՍԱՆՅՈՒԹ

162
28 Մարտի 2025 13:30
6

Երեւանը շահարկում է, Բաքուն սպասում է կոնկրետությունների Հայկական սադրանքներ՝ խաղաղության փոխարեն

160
28 Մարտի 2025 12:50
7

Երկաթե շերեփը հայկական ազգայնականության խորհրդանիշն է «Սև ճանապարհ» նախագիծ

135
28 Մարտի 2025 09:51
8

Ի.Ալիև. Ռամազանը մեր երկրում դարձել է ազգային և հոգևոր համերաշխության տոն

117
29 Մարտի 2025 10:08
9

Ալիև. Աղդամը կդառնա մեր երկրի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը

110
28 Մարտի 2025 09:35
10

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերադարձել է Գուբադլիի և Լաչինի սահմանային գոտիներ

96
29 Մարտի 2025 10:36
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading