twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հույսի ներարկումներ Եվրոպացիները շարունակում են գայթակղել հայերին

26 Մարտի 2025 21:58

Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում հարաբերական առաջընթացը՝ հատկապես կողմերի կողմից խաղաղ պայմանագրի ամբողջական տեքստի համաձայնեցումը, ինչպես և սպասվում էր, սուր ալերգիա է առաջացրել եվրոպական երկրների առանձին շրջանակներում։ Այսպես, Բելգիայի դաշնային խորհրդարանում ապրիլի 2-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ «Լեռնային Ղարաբաղի» մասին բանաձեւի նախագծի շուրջ լսումներ կանցկացվեն։ Բանաձևի նախագիծը ներկայացնող Բելգիայի դաշնային պատգամավոր Էլս Վան Հոֆը բուռն կերպով արտահայտվել է հետևյալ հայտնությամբ. «Ես խորապես ցնցված էի Լաչինի միջանցքի շրջափակումից, արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիայից և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունից։ Բելգիան և Եվրոպան պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի նա լիովին հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անկեղծորեն աշխատի կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը շարունակի խախտել միջազգային իրավունքը, ապա անհրաժեշտ է եվրոպական մակարդակով սահմանափակումներ կիրառել և վերանայել ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Սա՝ իմ բանաձեւի կոչն է»։ 
 
Իսկ մի քանի օր առաջ Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է՝ «Խաղաղության ֆորում «լեռնային Ղարաբաղի» համար. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով թիվ 24.4259 նախագիծ։ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որը  Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում՝ «լեռնային Ղարաբաղի» և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության առանձին հարթակ ստեղծել։ Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդել է՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Ազգային խորհրդի Ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը: Երկու պալատների կողմից հաստատվելուց հետո, թիվ 24.4259 նախագիծը ձեռք է բերում օրենքի ուժ՝ Դաշնային խորհրդին պարտավորեցնելով սկսել դրա իրականացումը: Հանուն արդարության նշենք, որ Շվեյցարիայի կառավարությունը դեմ է արտահայտվել հայկական լոբբիի վճարած այս նախագծին։ Այսպես, Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (նախարար) Իգնացիո Կասիսը խորհրդարանում լսումների ժամանակ ընդգծել է, որ սադրիչ բնույթի ցանկացած քայլ անընդունելի է։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նախաձեռնությունը կարող է իրականացվել միայն երկու երկրների համաձայնությամբ։
 
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ֆրանսիայի Սենատում կայացել է՝ «Հայաստանի ժողովուրդը և իր հողը վերադառնալու իրավունքը» թեմայով համաժողով։ «Այդ թեման արդեն մի քանի տարի է, ինչ գրավում է խորհրդարանի վերին պալատի պատգամավորների ուշադրությունը: Անցյալ տարի Սենատը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունը դատապարտող բանաձև էր ընդունել», - ասվում է Ֆրանսիայի Սենատի հաղորդագության մեջ:
 
Այս բոլոր իրադարձությունները մի կողմից ծիծաղելի են, իսկ մյուս կողմից՝ մտահոգիչ։ Ծիծաղելի են նրանով, որ չափազանց աչքի է զարնում թերարժեքության սարսափելի բարդույթը, որն ապրում են որոշ եվրոպացիներ Ուկրաինայում իրավիճակի պատճառով։ Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի հետ միջնորդավորված կոնֆլիկտի մեջ ներքաշված եվրոպացիները Թրամփի հերձադանակի վճռական շարժումով հայտնվեցին ամբողջովին կտրված Ուկրաինայի հարցով բանակցություններից՝ իրենց ամբողջ տեսքով ցուցադրելով «օգտվեցին և դեն նետեցին» դարձվածաբանության մարմնավորումը։ Հիմա, որպեսզի ստեղծել կարևորության տեսիլք՝ եվրոպացիները այտերը ուռցրել են՝ «օգնություն արցախին» անունով փուչիկը փչելու համար, որի մասին խոսք անգամ չկա։ Ղարաբաղյան հակամարտության լուծման վրա՝ ֆրանսիացի, բելգիացի և շվեյցարացի պատգամավորների դիրքորոշումը չի կարող ազդել, և այս տեսանկյունից նրանց ճիգերը իսկապես ծիծաղելի տեսք ունեն։
 
Դրա հետ մեկտեղ, մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ եվրոպական շրջանակների գործունեությունը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին։ Հին Եվրոպան չի ուզում, որպեսզի Հարավային Կովկասում կայունություն տիրի, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Ընդհակառակը, նա միշտ պետք է լարվածության օջախ պահպանի Թուրքիայի և Ադրբեջանի համար և դրանով իսկ տարածաշրջանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն ունենա։ Եվրոպացիների նման քայլերի վտանգավորությունը կայանում է նրանում, որ նրանք հայ հասարակության մեջ ստեղծում են՝ հուսալի թիկունքի, անցյալի երազանքների վերածննդի, ի վերջո ռևանշի երաշխիքի որոշակի պատրանք։ Սա կրկնակի վտանգավոր և ստոր է նաև այն պատճառով, որ հայ հասարակության մեջ նախաձեռնվել է, և թեկուզ դժվարությամբ, բայց տեղի է ունենում՝ ազգային գաղափարախոսությունը փոխելու և ազգայնականից, թուրքաֆոբիականից ավելի քաղաքակիրթ դիրքերի անցնելու քննարկման գործընթաց։ Այս ֆոնին եվրոպական մայրաքաղաքներից եկող մեսիջները հնչում են՝ որպես հանրային քննարկումները դադարեցնելու, ինքնահավանության և ադրբեջանցիների ու թուրքերի նկատմամբ ատելության հավերժական և ոչ մի տեղ տանող շրջանակ վերադառնալու կոչ։
 
Այս հարցը հատկապես զգայուն կարող է ազդեցություն ունենալ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկության վրա։ Պատկերացրեք (և դա միանգամայն հավանական է), որ  գուցե 2026, գուցե 2027 թվականին ազդարարված հանրաքվեի օրակարգում  ներառվի Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ պարունակող հոդվածի վերացման կետ։ Նման դեպքում եվրոպացիներն իրենց «հույսի ներարկումներով» (իսկ դրանք, պետք է ենթադրել, որ գնալով ավելի շատ կլինեն) պարզապես սաբոտաժի կենթարկեն Հայաստանում հանրային գիտակցության նկատվող տեղաշարժը։ Այստեղ պետք է հավելենք, որ ինքնին Հայաստանի ղեկավարությունն էլ  իրեն ոչ բոլորովին հետևողական է պահում՝ դեպի ռազմականացում Փաշինյանի կուրսը և ռեւանշիստական շրջանակների պահանջների համար նրա հայտարարությունները նույնպես հասարակությանը թույլ չեն տալիս հասկանալ՝ Հայաստանի կառավարության իրական մտադրությունների էությունը։
 
 Երևանի և Բրյուսելի կողմից եվրաինտեգրման շուրջ ստեղծված քաշքշոցը միայն վառելափայտ է նետում այդ խարույկի մեջ։ Այս բոլոր գործոնները, ցավոք, կարող են հայ ժողովրդին թողնել առանց ինքնության և աշխարհաքաղաքական կարգավիճակի բարելավման հույսի։ Հայերը կունենան ինչ-որ հարևաններ մտքում (Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա) և բոլորովին ուրիշ՝ տեղում (Ադրբեջան, Թուրքիա): Եվ, ինչպես ասել է դասականը, նրանք երբեք համաձայնության չեն գա։ Ինչը շատ ցավալի կլինի հենց հայ հասարակության համար։
 
2020 թվականին պարտությունը և 2023 թվականին Ղարաբաղի գործի փակումը պետք է հայ ժողվրդի համար ծառայի որպես խթան՝ դեպի հոգևոր վերակազմավորման և հեռացում կոպիտ ազգայնական օրակարգից։ Մոտակա երկու տարիները ցույց կտան, թե արդյոք դա այդպես է։ Եթե ոչ, ապա հայ ժողովուրդը պետք է սպասի հաջորդ աղետին, որպեսզի հասկանա, որ եվրոպական մայրաքաղաքներում պարզապես կոպիտ օգտագործում են իրենց։

Caliber.Az
Դիտումներ: 95

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Վազք՝ խոչընդոտներով շրջանով Փաշինյանն ու կամքի պակասությունը

181
28 Մարտի 2025 13:34
2

Արա-հայրենասիրության հարսանեկան գեներալները «Հին աշխարհի հիստերիկներ»

177
29 Մարտի 2025 14:05
3

Խաղաղություն Հարավային Կովկասում. ձգձգումներ և հակակշիռներ Իլգար Վելիզադեն` Caliber.Az-ի եթերում

173
28 Մարտի 2025 12:53
4

Euronews-ի ռեպորտաժ. Այսպես են Ադրբեջանում նշում Նովրուզը ՏԵՍԱՆՅՈՒԹ

152
28 Մարտի 2025 13:30
5

Երեւանը շահարկում է, Բաքուն սպասում է կոնկրետությունների Հայկական սադրանքներ՝ խաղաղության փոխարեն

151
28 Մարտի 2025 12:50
6

Երկաթե շերեփը հայկական ազգայնականության խորհրդանիշն է «Սև ճանապարհ» նախագիծ

124
28 Մարտի 2025 09:51
7

Ի.Ալիև. Ռամազանը մեր երկրում դարձել է ազգային և հոգևոր համերաշխության տոն

104
29 Մարտի 2025 10:08
8

Ադրբեջանական բանակը կանխել է Հայաստանի ԶՈՒ-ի սադրանքները

102
30 Մարտի 2025 20:52
9

Ալիև. Աղդամը կդառնա մեր երկրի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը

99
28 Մարտի 2025 09:35
10

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերադարձել է Գուբադլիի և Լաչինի սահմանային գոտիներ

81
29 Մարտի 2025 10:36
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading