twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունները էլ ավելի կսպառեն ՌԴ ռեսուրսները» Սեբաստիան Շեֆերը՝ Caliber.Az-կայքում

07 Ապրիլի 2023 18:08

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանն ու Արևմուտքը դժվարին ճանապարհ անցան՝ շողոքորթելուց մինչև ապտակները։ Միության փլուզման հենց սկզբին, «սառը պատերազմի» մարտերի ավարտից հետո, նրանք ունեին, եթե ոչ դաշնակիցներ, ապա գործընկերներ դառնալու իրական հնարավորություն, բայց հարաբերությունները այդպես էլ չկազմավորվեցին։ Սկզբում Արևմուտքի կենսական սկզբունքները գրեթե հիացմունքով ընկալած Ռուսաստանը Ելցինի կառավարման ավարտին մերժեց նրա կանոնները և վճռականորեն հրաժարվեց խաղալ իրեն առաջարկված կանոններով: Իսկ ժամանակի ընթացքում սկսեցին փշրվել նույնիսկ փոխադարձ համակրանքի մնացորդները, տեղացին մեղադրանքներ, որոնցից Արևմուտքի նկատմամբ առանցքայինն այն է՝ որ, իբրև գունավոր հեղափոխություններ է արտահանել հետխորհրդային տարածք, որպեսզի այն ամբողջությամբ ստրկացնի։ Ի պատասխան, ԱՄՆ-ն և Եվրոպան մեղադրեցին Ռուսաստանին՝ հայտարարելով, որ այնտեղ ամենաանքաղաքակիրթ ձևով ոտնահարվում են մարդու իրավունքները։

Այնպես որ Արևմուտքի և Ռուսաստանի (նախկինում ԽՍՀՄ-ի) միջև «սառը պատերազմը» ամենևին էլ մոռացության չմատնվեց՝ մի փոքր դանդաղելով նա բռնկվել է նոր թափով: Եվ այսօր արդեն դժվար է հասկանալ, թե ինչումն է հակամարտության էությունը. եթե նախկինում դա կարելի էր բացատրել երկու գաղափարական համակարգերի՝ կոմունիզմի և կապիտալիզմի առճակատմամբ, ապա այսօր այդ երկու հասկասությունները՝ մի կողմից սերտորեն փոխկապակցվել են, իսկ մյուս կողմից՝ արմատապես փոխակերպվել են։ Իսկ հասկանալ, թե ինչ, որտեղ և ով է դավանում, ընդհանրապես անհնար է պատկերացնել։ Եվ Ուկրաինան, իհարկե, ոչ թե պատճառ, այլ առիթ է ներկայիս, արդեն ոչ թե սառը, այլ շատ թեժ պատերազմի համար։ Քաղաքական գործիչների և քաղաքագետների մի մասը դա բացատրում են նրանով, որ հակամարտությունը կրում է բացառապես աշխարհաքաղաքական բնույթ՝ ՆԱՏՕ-ի ազդեցության տակ են ընկել Վարշավյան պայմանագրի բոլոր պետությունները։

Իրականում արդյո՞ք ամեն ինչ այդպես է։ Եթե այո, ապա Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա կոշտ դիմակայությունը կազդի՞ նաև հայ-ադրբեջանական ուղու վրա:

Այս և մյուս հարցերին Caliber.Az-ը խնդրել է պատասխանել՝ գերմանացի քաղաքագետ, Դանուբյան տարածաշրջանի և Կենտրոնական Եվրոպայի ինստիտուտի (IDM) տնօրեն Սեբաստիան Շեֆերին։

Ինչպես գտնում է Շեֆերը, այնուամենայնիվ, հենց Արևմուտքն է, թեկուզ անուղղակիորեն, նպաստում հետխորհրդային տարածքում տարբեր բնույթի կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը։

«Արևմտյան հիմքերը նախատեսում են այլընտրանքային, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագա, իսկ դա, ինչպես գիտենք, հակասում է Ռուսաստանի շահերին և առաջացնում է միջամտություններ, հիբրիդային պատերազմներ, ընդհուպ մինչև լայնածավալ ներխուժումներ։ Եթե օրինակի համար վերցնենք Ուկրաինայի պատերազմը, ապա ռուս քաղաքական գործիչները հայտարարում են, որ իբր Արևմուտքը չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ հետապնդում է իր աշխարհաքաղաքական շահերը։ Մասնավորապես, փորձում է վերացնել համաշխարհային ասպարեզում այնպիսի հզոր մրցակցին, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է։ Իրականում, Մոսկվան նման կերպ պարզապես փորձում է արդարանալ սանձազերծված արյունահեղության համար։ Ցավոք սրտի, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանությունը հեռու է գործերի իրական վիճակից, և նման բոլոր հայտարարությունները նախատեսված են ներքին լսարանի համար։

Կրեմլը Ուկրաինա ներխուժման հենց սկզբից փորձում է դա ինչ-որ կերպ արդարացնել։ Մոսկվայի համար սա բնորոշ պահվածք է՝ մեղադրել մնացած բոլորին և դիմել զոհի դերին»,- նշում է գերմանացի փորձագետը։

Իսկ ըստ էության, վստահ է նա, ոչ ոք, բացի Մոսկվայից պատասխանատվություն չի կրում պատերազմի համար, և այն կավարտվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնի հարձակումը Ուկրաինայի վրա և նահանջի նրա տարածքից։

Իսկ ահա Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման համատեքստում հայ-ադրբեջանական կարգավորման մասին հարցին Շեֆերը դժվարանում է միանշանակ պատասխան տալ։

«Դժվար է հասկանալ, թե ով է ավելի շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունների կարգավորման մեջ՝ Արևմուտքը, թե Ռուսաստանը։ Սակայն, ես կառաջարկեի, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ևս մեկ հակամարտություն ավելի շատ բխում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի շահերից, քան Արևմուտքի: Մյուս կողմից, Ռուսաստանի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր ռազմական գործողությունները կարող են էլ ավելի սպառել Մոսկվայի ռեսուրսները, ինչը, իր հերթին, բխում է արևմտյան կոալիցիայի շահերից»,- եզրափակել է Շեֆերը։

Caliber.Az
Դիտումներ: 647

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

177
20 Հունվարի 2026 22:57
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

148
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

139
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

121
19 Հունվարի 2026 14:21
5

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

109
20 Հունվարի 2026 14:04
6

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

109
19 Հունվարի 2026 12:48
7

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

105
20 Հունվարի 2026 11:09
8

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

98
19 Հունվարի 2026 19:19
9

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

95
20 Հունվարի 2026 09:10
10

Զանգեզուրի միջանցք. առճակատումից մինչև փոխզիջում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

94
20 Հունվարի 2026 09:42
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading