twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանին խորհուրդ է տրվում Ֆրանսիայի հետ սիրախաղի փոխարեն ավելի արագ պայմանավորվել Ադրբեջանի հետ» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

05 Դեկտեմբերի 2022 10:49

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը կտրուկ բարձրացավ անմիջապես 2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո։ Կարգավորման հարցում որոշակի առաջխաղացումներ սկսեցին արդեն ի հայտ գալ Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ Արևմուտքի բարձր հետաքրքրության դրսևորումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա աշնանը՝ ԵՄ առաջնորդների Պրահայի գագաթնաժողովում եվրոպացիների միջնորդությամբ ստորագրեցին փաստաթուղթ, որում հաստատվում է, որ երկրների միջև սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Իսկ հինգշաբթի կայացած Եվրոպական անվտանգության պրոբլեմատիկային նվիրված մամուլի ասուլիսին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից կարելի է եզրակացություն անել, որ Մոսկվան նույնպես դեմ չէ Եվրոպայի առաջարկին։

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կողմից հոկտեմբերի 6-ին Պրահայում այն փաստաթղթի ստորագրումը, որը ֆիքսում է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հենվի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան երկու պետությունների սահմանների վրա՝ լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ ԱՊՀ-ի ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների սահմանները հիմնված են լինելու նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ-ի մաս», - ասել է Լավրովը։

Հայաստանում անցանկալի փաստաթուղթը նախատեսում է Ղարաբաղի, որպես Ադրբեջանի տարածքի հաստատում։ Եվ Լավրովը այս անգամ հայտարարել է, որ քանզի դրա տակ ստորագրել են բոլոր կողմերը՝ Մոսկվան «Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է առանց որևէ վերապահումների»։

Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի ելույթում հստակորեն հնչում էին Երևանի նկատմամբ Մոսկվայի դժգոհության նոտաները։ Ինչի մասին է խոսում նաև նրա՝ հայկական կողմից ռուսական նախկին առաջարկները հաստատելու հայ դիվանագետների խնդրանքին. «...ոչ բոլորովին բանակցությունների անցկացման օպերայից է» պատասխանը։

Նույն կարծիքին է նաև ռուս քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի հարցերով տնօրեն Միխայիլ Նեյժմակովը։

Caliber.Az-ի թղթակցի հետ զրույցում Մ.Նեյժմակովը նշել է, որ Լավրովի հայտարարությունը հաստատում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա հակասությունները։

«Եվրոպական անվտանգության պրոբլեմատիկային նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը բավականին կտրուկ առարկությամբ հանդես եկավ պաշտոնական Երեւանի հասցեյին, իբր, դա բանակցությունների անցկացման օպերայից չէ, այլ մեկ այլ բանից, ինչը ևս մեկ անգամ վկայում է Մոսկվայի և Հայաստանի կառավարության միջև հակասությունների մասին։ Եվ հարկ է նշել, որ պաշտոնական մակարդակով Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի ԱԳՆ ղեկավարությունը դեռ չեն մեկնաբանել ռուս դիվանագետի այդ առարկությունը։ Նույնիսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը շատ զուսպ է արտահայտվել Սերգեյ Լավրովի առարկման առնչությամբ՝ պարզապես նշելով, որ վերջինս «ոչ մի նոր բան չի ասել»։ Բայց չէ որ խորհրդարանական քաղաքական գործիչները, նույնիսկ իշխանամետ ճամբարից, որպես կանոն, ավելի քիչ են սահմանափակված իրենց արտահայտություններում, քան գործադիր իշխանության պաշտոնյաները։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի թիմի և Մոսկվայի միջև հակասությունները դեռ չեն հասել իրենց գագաթնակետին։ Հնարավոր է, որ ընթանում են փակ խորհրդակցություններ, որոնց ֆոնին Հայաստանում պաշտոնական անձինք զգուշություն են պահապանում իրենց հրապարակային արտահայտություններում»,- կանխատեսել է ռուսաստանցի քաղաքագետը։

Ինչպես համարում է Մ.Նեյժմակովը՝ պատճառը, թե ինչու են Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները վրդովված նրանով, որ Լավրովը հավանություն է տվել Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներին՝ լիովին բացատրելի է։

«Եթե «Ապրելու երկիր» կուսակցությունը չքննադատեր Սերգեյ Լավրովի կողմից Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանությունը՝ դա կբարդացներ նրա աշխատանքը Հայաստանում բողոքիչ լսարանի հետ։ Էլ չասած արդեն այն մասին, որ կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանը պաշտոնապես դարձել է Ռուբեն Վարդանյանի խորհրդականը, ում գործունեության առաջնահերթությունները ներկա պահին հանրահայտ են։ Սա ինքնին չի նշանակում, որ այս կուսակցությունը, կամ Ռուբեն Վարդանյանի թիմը գնում է Մոսկվայի հետ հարաբերությունների իրական սրման, քաղաքականության մեջ հռետորաբանությունը և փաստացի համագործակցությունը շատ հաճախ գտնվում են տարբեր հարթությունների վրա։ Բացի այդ էլ «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը Ռուսաստանի նկատմամբ զուսպ է բավականին չափավոր»,- ասել է մեր զրուցակիցը։

Իսկ ռուսաստանցի հասարակական գործիչ, քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Մարկովը Caliber.Az-ի համար իր մեկնաբանության մեջ ընդհանրապես ընդգծել է, որ Սերգեյ Լավրովի խոսքերը վկայում են այն մասին, որ Ռուսաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։

«Սա տեղի ունեցավ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանի կոպիտ դեմարշից հետո։ Ռուսաստանի հաստատակամ հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին և Երևանին այս փաստաթղթին խստորեն հետևելու հանձնարարականը պարզ վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ճանաչում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է: Իսկ Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տրվում Ֆրանսիայի հետ սիրախաղ անելու փոխարեն, իրավիճակը ապակայունացնելու համար Փարիզը Հարավային Կովկաս քարշ տալու փոխարեն, Ղարաբաղում ֆրանսիական զորքերի առկայության անպտուղ հույսերի փոխարեն, որքան կարելի է արագ նստել Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ բանակցությունները անցկացնել լուրջ, էական, պայմանավորվել ձևաչափերի, ժամկետների, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լիովին ինտեգրման փուլերի մասին»,- հայտարարել է Ս. Մարկովը։

Caliber.Az
Դիտումներ: 669

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

«Բաքու-Գրոզնի չվերթ»-ի ողբերգությունը. ի՞նչ է պատմել դիսպետչեր Ալի Իդրիսովը հարցաքննության ժամանակ

148
30 Դեկտեմբերի 2024 12:24
2

Նոր մանրամասներ «Բաքու-Գրոզնի» ավիավթարի հետաքննության վերաբերյալ. Գլխավոր դատախազության հայտարարությունը

113
31 Դեկտեմբերի 2024 09:08
3

Նախագահ. Ադրբեջանն ապրում է խաղաղության և հանգստության պայմաններում, և ես վստահ եմ, որ այսուհետ հանգստությունը հավերժ է լինելու

92
01 Հունվարի 2025 12:35
4

Ադրբեջանում նվազեցվել է զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմը

69
30 Դեկտեմբերի 2024 11:23
5

Ամբողջ աշխարհում ադրբեջանցիները նշում են Համերաշխության օրը

68
31 Դեկտեմբերի 2024 09:17
6

Տարվա արդյունքները և հայացք դեպի ապագա Ֆարհադ Մամեդովը՝ Caliber.Az-ի եթերում

66
30 Դեկտեմբերի 2024 11:32
7

Մարդկային ողբերգություն «ջունգլիներում» և ուսուցիչները «ծաղկած այգուց» Caliber.Az YouTube ալիքի տեսանյութը

65
31 Դեկտեմբերի 2024 12:37
8

Caliber.Az-ը շնորհավորում է բոլորի Ամանորը

59
01 Հունվարի 2025 12:05
9

Բռնակները կարճ են «Հին աշխարհի հիստերիկներ»

57
31 Դեկտեմբերի 2024 10:50
10

Ադրբեջանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնության առաջին քարավանը ՏԵՍԱՆՅՈՒԹ

50
30 Դեկտեմբերի 2024 15:12
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading