twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական տրամաբանության անիմաստ որոնումներ Միթե՞ ադրբեջանական ապրանքները ավելի վատ են

26 Հունիսի 2023 16:29

Դժվար է մութ սենյակում սև կատու գտնել, հատկապես, եթե նա այնտեղ չկա: Սա դեռ Կոնֆուցիոսն է նկատել։ Էլ ավելի դժվար է, ինչպես ցույց է տվել պրակտիկան, առողջ դատողություն գտնել հայկական կողմի պարզունակ վերջնագրերում։ Առավել ևս, որ առողջ դատողությունը նրա ելույթներում և գործողություններում երբեք չի եղել։ Ղարաբաղյան անջատողականների և պաշտոնական Երևանի ողջ «ռազմավարությունը» կայացել է այն միամիտ հույսի մեջ, որ ադրբեջանական տարածքների 20 տոկոսի օկուպացիան կարող է տևել հավերժ։

Հայերի վրա, անկախ նրանց բնակության վայրից՝ գլոբալ սթափությունը իջավ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Պարզվեց, որ սեփական պատրաստության առասպելներով ապրել կարելի է, դրանով հանդերձ միաժամանակ ճակատագրից ստանալով հարվածներ հետույքին։ Հույսը այն բանի, որ դրսից ինչ-որ մեկը կգա և կօգնի կանխել օկուպանտների ռազմաքաղաքական էկզեկուցիան՝ նույնպես իզուր ստացվեց։

Ահա և Երևանում մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը գործնականորեն հրաշքով է պահպանել իր պետականությունը։ Իսկ ո՞վ է համաձայնվել Հայաստանին թույլ տալ այն պահապանել։ Պատասխանը ակնհայտ է՝ Ադրբեջանը։ Մեր երկիր ուներ հնարավորություն, բայց չի ունեցել հայկական պետականությունը զրոյացնելու ծրագրեր։

Թվում է, թե արդեն ժամանակն է հասկանալ, որ անցյալին վերադարձ պարզապես չի կարող լինել։ Ադրբեջանը իրավունք և հնարավորություն ունի թելադրել իր պայմանները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի, արդարության, առողջ դատողության վրա։ Բայց չէ՜։ Հայերը շարունակում են արագացված տեմպերով իրենց պարզունակությամբ և ցնորականությամբ ապշեցնող քայլեր ձեռնարկել։

Ինչպես հայտնի է, ղարաբաղցի հայերին սննդամթերք և մարդասիրական օգնություն հասցնելու համար Աղդամի ճանապարհով օգտվելու Ադրբեջանի առաջարկը՝ Բրյուսելում կայացած հանդիպմանը պաշտպանել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Եվ դա տրամաբանական է։ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի հայերը աղաղակում են այն մասին, որ այնտեղ իրենց ինչ-որ բան պակասո՞ւմ է։ Աղաղակում են։ Ադրբեջանը առաջարկու՞մ է ստեղծված իրավիճակից ելք։ Առաջարկում է։

Բայց ի՞նչ պատասխան ենք տեսնում։ Մերժում։ Որը, ըստ էության, հանդիսանում է քաղաքական շահարկում և ռասիստական մոտեցման նշան: Միթե՞ այն սննդամթերքի որակը, որ ներկրվելու է ադրբեջանական կողմից՝ ավելի վատ է, քան Հայաստանի տարածքից մատակարարվողը։ Իհարկե ոչ։ Իսկ միգուցե վերափոխելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆաշիստական հայտարարությունը՝ ադրբեջանական մթերքը և Խանքենդիի հայ բնակչությունը՝ գենետիկորեն անհամատեղելի են։

Չէ որ ակնհայտ է, որ Աղդամով Ղարաբաղում ապրող հայերին սնունդ մատակարարելը նյութատեխնիկական առումով ավելի ձեռնատու է։ Աղդամի ճանապարհն ավելի կարճ է, փոխադրումը ավելի էժան։ Բացի այդ, ինչո՞ւ, փաստորեն ասած, Հայաստանում ԱԱՀ-ով վճարված ապրանքները պետք է Ադրբեջանի տարածք ներմուծվեն մարդասիրական օգնության անվան տակ։ Եվ ինչո՞ւ այդ Հայաստանը պետք է դրանից շահույթ քաղի։

Էլ չեմ ասում այն մասին, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ի վերջո ստիպված եղավ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ուրեմն ինչու՞ Ադրբեջանի մի անկյունից մյուսը ապրանքների առաքումը պետք է արգելափակվի ինչ-որ մեկի, մանավանդ ավազակախմբերի վերնախավի կողմից:

Հարցեր, հարցեր, հարցեր։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա ասուլիսում ընդգծել է, որ Աղդամով Ղարաբաղ մարդասիրական միջանցք տրամադրելու Ադրբեջանի առաջարկի կարևորության մասին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը իր համար անակնկալ չի եղել։ Նրա խոսքով, իրավիճակի կարգավորումն անհրաժեշտ է ոչ թե միջազգային հանրությանը, այլ առաջին հերթին Հայաստանին ու ղարաբաղցի հայերին։

Տես, չէ որ կարող է, երբ կամենում է։ Հազարից մի անգամ ճիշտ խոսք արտահայտեց։ Բայց որտե՞ղ է արդյունքը: Այն չկա։ Առավել ևս, այսօր Երևանում և Խանքենդիում պատրաստվում են՝ միաժամանակ «Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու» պահանջով բողոքի ակցիաներ անցկացնել։ Եվ դա նրանով հանդերձ, որ արգելափակվում են՝ Խանքենդիին անհրաժեշտ ամեն ինչ հասցնելու վերաբերյալ Ադրբեջանի կոնկրետ առաջարկները։ Իսկապես, ավելի հեշտ է մութ սենյակում սև կատու գտնել, եթե նույնիսկ այնտեղ նա չկա, քան հայկական տրամաբանությունը։

Caliber.Az
Դիտումներ: 351

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Կկառուցի՞ արդյոք Թուրքիան Աղդամում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն

144
23 Դեկտեմբերի 2025 08:44
2

Ադրբեջանա-ամերիկյան մերձեցումը և 907-րդ ուղղման ստվերը ԱՄՆ-ի փորձագետները՝ Caliber.Az կայքում

103
22 Դեկտեմբերի 2025 17:56
3

Ադրբեջան - 2025. ինքնիշխանության և միջազգային դիրքերի ամրապնդում Տարվա արդյունքները՝ Թեյմուր Աթաևի հետ

87
24 Դեկտեմբերի 2025 08:50
4

Խաղաղության վառելիք և պատերազմի օրինագիծ Հակաադրբեջանական դեմարշ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

79
23 Դեկտեմբերի 2025 08:49
5

Դատավարություն Գյանջայի դատարանում. մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկում Ավանեսյանի համար

71
23 Դեկտեմբերի 2025 09:45
6

Ադրբեջանում սկսվել է աստղագիտական ձմեռը

49
22 Դեկտեմբերի 2025 09:07
7

Պարզաբանվել են Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները

48
22 Դեկտեմբերի 2025 10:22
8

Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են գրեթե մեկ միլիարդ դոլար. Բայրամով

47
22 Դեկտեմբերի 2025 13:18
9

Diplomatic World Sweden-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին

46
22 Դեկտեմբերի 2025 11:49
10

«Քաղաքաշինության և ճարտարապետության տարի». Ադրբեջանի նախագահը կիսվել է հրապարակմամբ

44
22 Դեկտեմբերի 2025 17:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading