Ճամփորդություն, ճամփորդություն... Հայ լոբբիստների անուշ կյանքը
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն վերջերս կասկածելի ակտիվություն է ցուցաբերում։ Սկզբում նա հայտարարել էր՝ SUV-երի («սպորտային կիրառական ավտոմեքենաներ») կայանման վճարների բարձրացման հարցի վերաբերյալ մայրաքաղաքի բնակիչների առաջիկա հարցման մասին: Նման ձևով քաղաքապետը ցանկանում է նվազեցնել վնասակար արտանետումները Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կարժանանա քաղաքի բնակիչների հավանությանը, բայց կառաջացնի արվարձանների բնակիչների զայրույթը, ովքեր ամեն օր այդ տեսակի ավտոմեքենաներով գնում են քաղաք աշխատանքի։
Իսկ արդեն բառացիորեն երեկ Իդալգոն պոռթկացել է X սոցիալական ցանցի էջը ջնջելու որոշմամբ՝ նրա մասին կողմնակալ արտահայտվելով։ «Ես որոշեցի հեռանալ Twitter-ից (X սոցիալական ցանցի նախկին անվանումը - խմբ.): Twitter-ը վերջին տարիներին դարձել է մեր ժողովրդավարությունը ոչնչացնելու տպավորիչ գործիք: Այս հարթակը դարձել է հսկայական համաշխարհային կոյուղի»,- գրել է Իդալգոն X էջում։
Մենք, իհարկե, տեղյակ չենք քաղաքապետի այս հարձակման հիմքում ընկած բոլոր ընդհատակային պատճառներին։ Հնարավոր է, Իլոն Մասկի կորպորացիան իսկապես կանգնած է ֆրանսիական մեծ երգչախմբի բկում, ինչը մենք, նման դեպքում, կարող ենք միայն ողջունել: Սակայն, X ցանցի դեմ այս հարձակումն արդեն ավելի շատ նման է հիստերիայի, և «կայանումային» նախաձեռնության հետ միասին զարմանալի կերպով համընկել է կոռուպցիոն սկանդալի հետ, որի մեջ հայտնվել է Իդալգոն: Սա, իր հերթին մղում է այնպիսի մտքի, որ նրա ակտիվությունը շատ նման է ուշադրությունը շեղող գործունեության:
Իսկ սկանդալը տեսեք ինչումն է: Իդալգոն երկշաբաթյա գործուղման էր մեկնել Նոր Կալեդոնիա և Ֆրանսիական Պոլինեզիա։ Իդալգոյի՝ կղզիներում և Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվելու ողջ ժամանակահատվածը վճարվել է պետական բյուջեից, մինչդեռ այցի գործնական մասը կազմել է ընդամենը մեկ շաբաթ։ Իր ճափորդության երկրորդ շաբաթը Իդալգոն իր ամուսնու հետ օգտագործել են, որպեսզի այցելեն իրենց դստերը, որը հաստատվել է մոտակա կղզիներից մեկում։ Իսկ իր հետքերը ծածկելու համար նա սոցցանցերում հրապարակել է տեսանյութեր, որոնցում նա իբր հեծանիվ է քշում Փարիզի փողոցներում։
Ճշմարտությունը արտահոսել է մամուլում։ Ի թիվս այլ բաների, պարզվել է, որ Իդալգոն այդպես էլ չի ներկայացել ուղևորության շրջանակներում նախատեսված պաշտոնական միջոցառումների մեծ մասին: Ներկա պահին հետաքննություն է անցկացվում։ Ընդհանուր առմամբ Իդալգոն ճանապարհորդության վրա ծախսել է մոտ 60 հազար եվրո։
Մի տեսակ հետաքրքրաշարժ է ստացվում, որ բոլոր նրանք, ովքեր զբաղվում են հայկական շահերի լոբբինգով, պատահաբար ընկնում են կոռուպցիոն սկանդալների մեջ: Այս առումով անպայման արժե հիշել «միացումի» կարեկցող կնքամայր՝ բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով իր զեկույցում չէր արտացոլել տարբեր կրոնական կազմակերպությունների «նվիրատվությունները», որոնց շահերը նա սպասարկում էր: Կամ վերցրեք մեկ այլ հայտնի հայ լոբբիստ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Եվա Քայլին, ով ներգրավված էր «Քաթարգեյթի» խոշոր սկանդալում, ում տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին թղթադրամներով լի պայուսակներ։ Եվ, իհարկե, միտքդ է գալիս ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի հարցերով կոմիտեի նախկին նախագահ Բոբ Մենենդեսը, ում 2024 թվականի մայիսին սպասվում է գրեթե չորս քրեական գործերով դատավարություն։ Գրեթե բոլոր այս գործերում ներգրավված է Մենենդեսի կինը՝ Նադին Արսլանյանը։
Արժե առանձին հիշատակել, որ այն գումարներն էլ, որոնք հայկական սփյուռքը ծախսում է լոբբիստների վրա, նույնպես, մեղմ ասած, լիովին թափանցիկ աղբյուրներից չեն և անխուսափելիորեն կդառնան հետաքննության առարկա։ Մասնավորապես, Եվրոպայում հայկական խոշորագույն լոբիստական կազմմակերպությունը՝ Արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական դաշնությունը (EAFSD) հովանավորվում է՝ Աֆրիկայի հակամարտող շրջաններից Բելգիա գունավոր ադամանդների մաքսանենգության վրա հարստացած մասնավոր ընկերության կողմից։
Հետաքրքիր է, որ Հայաստանը պաշտպանող մարդիկ շատ են սիրում օգտագործել այնպիսի խոսքեր, ինչպիսին են «արդարություն», «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն»։ Զարմացնում է, թե ինչպես է այս ամենը զուգորդվում այն փաստի հետ, որ նրանք ըստ էության հանդիսանում են տափակ կոռումպացված պաշտոնյաներ։ Սա կեղծավորությո՞ւն է, թե՞ շիզոֆրենիա։ Ավելի շուտ՝ երկուսն էլ միասին վերցրած։ Սա, ի դեպ, ապշեցուցիչ կերպով համապատասխանում է բուն հայկական գաղափարին։ Բացառված չէ, որ Հայկական հարցն առաջ մղելիս բոլոր թվարկված և տասնյակ այլ լոբբիստների նյութական շահերը համընկնում են թուրքաֆոբիայի և իսլամաֆոբիայի վրա հիմնված նրանց աշխարհայացքի հետ:
2020 թվականին հայկական բանակի պարտությունը և 2023 թվականին Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումը գլխիվայր շուռ տվեցին աշխարհասփյուռ հայության սովորական պատկերը։ Այժմ այն գտնվում է ցայտնոտի և ջղաձգական մտորումների մեջ, թե որտեղ ներդնել գումարները: Մեր խորհուրդը նրանց կլինի այսպիսին՝ շառլատանների կաշառքների վրա հսկայական գումարներ ծախսելու փոխարեն, ավելի լավ է ներդրումներ կատարել տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ինտեգրման մեջ։
Իսկ վերադառնալով մեր նյութի ֆորմալ հերոսուհի՝ Անն Իդալգոյին, կցանկանայի նշել, որ սոցցանցերում ագրեսիվության մակարդակը իրոք բարձր է, բայց դրանում մեղավոր են ոչ թե սոցցանցերը։ Նրանք պարզապես մեր աշխարհի հայելին են: Աշխարհ, որտեղ հեշտ ու հանգիստ տեղավորվել են Իդալգոյի և Մենենդեսի, Քայլիի և Քոքսի նմանները: Հետևաբար ավելորդ չի լինի ֆրանսիացի քաղաքապետին հիշեցնել ասացվածքը. Հայելուն մեղադրելն իմաստ չունի, եթե դեմքդ ծուռ է։