twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Միայն ավազակը կարող է այդպես գալ Ղարաբաղ, ոչնչացնել ամեն ինչ, իսկ վերջում էլ և ականապատել» Գեներալ Վոլոխը՝ Caliber.Az-ում

25 Հունիսի 2022 23:04

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Վոլոխի հետ, ով 1991 թվականին ղեկավարել է Ադրբեջանի Ֆիզուլիի և Խոջավենդի շրջանների ռազմական պարետությունը։

-Ալեքսանդր Իվանովիչ, այս օրերին Դուք այցելեցիք հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի շրջաններ։ Դուք այցելել եք Ֆիզուլի հեռանալուց 31 տարի անց: Ի՞նչ զգացիք, տեսնելով ձեր ծառայության վայրը:

-Սկզբի համար կցանկանայի նշել ադրբեջանցի զինծառայողներին, որոնց տեսա ազատագրված տարածքներում։ Սրանք ձգված ու քաղաքավարի տղաներ են, սա բոլորովին այլ բանակ է, լավ հագեցած, պրոֆեսիոնալ։ Երևում է, որ երկրում զինված ուժերի ամրպապնդման առումով անցկացվել է ուղղակի ահռելի աշխատանք։ Եվ դա արժանի է հարգանքի: Ես 1991 թվականից, նույնիսկ իմ հեռանալուց հետո, շարունակել եմ ուշադիր հետևել Ադրբեջանի զարգացմանը, նրա, որպես անկախ պետության ձևավորմանը։ Ես վերապրել և ուրախացել եմ դիտարկվող գործընթացներով։

Հիմա, ինչ վերաբերում է Ֆիզուլիի շրջանում իմ տեսած տպավորություններին. Իհարկե, 30 տարի երազում էի վերադառնալ Ֆիզուլի, որպեսզի խոնարհվել այն վայրերի առաջ, որոնց հետ այնքան հիշողություններ ունեմ։ Բայց որքան մոտենում էինք շրջկենտրոնին՝ Ֆիզուլի քաղաքին, այնքան ավելի շատ ավերածություններ տեսանք ճանապարհի երկու կողմերում։ Հիմնովին ավերված քաղաքի տեսարանը տխուր զգացում առաջացրեց ինձ մոտ։ Ամեն ինչ ավերված է, ամեն ինչ ականապատված, 20-ամյա մոլախոտերով թաղված բլուրներ ու հարթավայրեր, որոնց վրա ժամանակին գտնվում էին ծաղկուն ադրբեջանական գյուղերը։ Ավերված ու թալանված ադրբեջանական գերեզմանատներ։ Օկուպանտները միտումնավոր ոչնչացրել են ադրբեջանական ներկայության բոլոր հետքերը։ Ինձ մոտ շատ տխուր զգացումներ առաջացրին խաղողի քանդված այգիները՝ չէ որ ես տեսել էի, թե ինչպես, ինչ աշխատասիրությամբ էին ադրբեջանցիները դրանք մշակում օկուպացիայից առաջ։ Իսկ հիմա, նրանց փոխարեն մեն մենակ դուրս են ցցվել հարյուրավոր, հազարավոր թեքված սյուներ: Սա խաղողի այգիների իսկական գերեզմանոց է։ Միայն ավազակը կարող է այդպես գալ, ապականել և ավերել ամեն ինչ, իսկ վերջում էլ և ականապատել։ Իսկ տերը եկել է ու ամեն ինչ վերականգնում է։

- Ձեզ հաջողվե՞ց գտնել այն վայրը, որտեղ 1991 թվականին գտնվում էր ռազմական պարետատունը։

-Այո: Չեք հավատա, բայց հիմա պարետատան տեղում է գտնվում է Ֆիզուլիի հոյակապ միջազգային օդանավակայանը։ Եվ ինձ չի կարող չհիացնել այն, որ Ադրբեջանը ինչ արագությամբ է կյանքի վերադարձնում ազատագրված տարածքները։

- Բացի Ֆիզուլիից, էլ ո՞րտեղ եք եղե՞լ Դուք։

- Հին Շուշայում։ Դեպի նրան է տանում եվրոպական չափանիշներով կառուցված նոր հիանալի ճանապարհ։ Այսպես կասեմ. նման ճանապարհները և Ռուսաստանում, հավանաբար, ընդամենը մի երկու հատ է հարթեցվել։ Իսկ ահա պատերազմից անցել է ընդամենը մեկուկես տարի, և արդեն կառուցվում են ճանապարհային ու էներգետիկ ենթակառուցվածքներ։ Տեսա նոր ու ժամանակակից ենթակայաններ, տեսա, թե ինչպես են սարերում էլեկտրահաղորդակցման սյուներ տեղադրվում։ Ընդ որում, աշխատանքն իրականացվում է շուրջօրյա, մի քանի հերթափոխով։ Ադրբեջանն իր բոլոր ուժերը նետել է Ղարաբաղը կյանքին վերադարձնելու վրա։ Եվ սա ավելի քան բացահայտ ասում է այն մասին, որ իսկական տերը վերադարձել է տուն։ Այս ամենը հիացմունք առաջացրեց ինձ մոտ։

Ես, որպես զինվորական, ուզում եմ նշել, որ Շուշայի ազատագրումը ռազմական արվեստի գագաթնակետն է։ Դա ինչ-որ անսովորական բան է։ Այս ժայռերը, լեռները, որոնցով ադրբեջանցի զինվորականները զենքով և տեխնիկայով բարձրացել է, որպեսզի ձեռնամարտի բռնվել Շուշայում կուտակված հայ օկուպանտների հետ և դրանով իսկ կանխել Ադրբեջանի այս հնագույն մարգարիտի ոչնչացումը։ Քաղաքը բարձիթողի վիճակում էր, քանի որ այն հարազատ չէր հայերի համար։ Ասեմ ավելին. Շուշան հայերի աչքին փուշի պես էր, քանի որ անընդհատ հիշեցնում էր, որ այն ադրբեջանական մշակույթի կենտրոնն է։ Իսկ հիմա Շուշան վերակենդանանում է, վերակառուցվում։ Թեև հակառակորդի գնդակոծության հետքերը դեռևս տեսանելի են։

-Կարողացա՞ք շփվել ռուս խաղաղապահների հետ։

-Ցավոք սրտի, չստացվեց։ Չնայած ես դա շատ էի ուզում։ Պարզապես նրա համար, որպեսզի տեսնել նրանց տրամադրությունը, նրանց պատմել այն մասին, թե ինչպես ենք մենք այստեղ ծառայել շատ ու շատ տարիներ առաջ: Առավել ևս ես ուզում էի զրուցել նրանց հետ վերջին զեկույցից հետո, երբ փորձ է արվել զենք տեղափոխել իրենց ժամանակավոր պատասխանատվության գոտի: Շատ տխուր է, երբ խաղաղարարությունը վերածվում է բիզնեսի։ Ցավոք, նման դեպքեր եղել են նաև այն տարիներին, երբ ես ծառայում էի Ֆիզուլիում։ Երբ չկա հստակ քաղաքական կամք և հստակ ուղենիշներ բանակի համար, զորքերը դուրս են գալիս վերահսկողությունից և սկսում են ապրել սեփական կյանքով։

-Ես չեմ կարող ձեզ վերջին հարցը չտալ։ Ֆիզուլիի բնակիչները Ձեզ միշտ բարի խոսքերով էին հիշում։ Ձեզ հաջողվեց արդյո՞ք նրանցից գտնել մեկին, ում օգնել եք այդ տարիներին։

-Այն ժամանակից շատ տարիներ են անցել։ Բայց ճամփորդության ընթացքում ես խոսեցի ադրբեջանցի սպայի հետ։ Պարզվեց, որ նա ծննունդով Ֆիզուլիից է։ Երբ ես այնտեղ ծառայում էի, նա ընդամենը 7 տարեկան էր։ Բայց երբ իմ ազգանունը լսեց, անմիջապես հիշեց, որ հայրը հաճախ հարգանքով էր հիշում ինձ, պատմում էր, որ Ֆիզուլիում մի զինվորական պարետ կար, ով պաշտպանել և փրկել է խաղաղ ադրբեջանցիներին հայ զինյալներից։ Հետո կանգ առանք ճամփեզրի սրճարանում, որի տերը նույնպես Ֆիզուլիից էր։ Բաժանվելիս նա գրկեց ինձ և ասաց, որ ես միշտ ցանկալի հյուր եմ իր հաստատությունում։

Մենք անցանք նաև Խոջավենդի շրջանի Էդելի և Դուդուկչի գյուղերի կողքով։ Ի դեպ, վերջինում 1991 թվականին, հայ զինյալները դարանակալեցին ինձ՝ ես նրանց մեծապես խանգարում էի իմ սկզբունքային դիրքորոշման պատճառով։

Իհարկե, Բաքվում գտնվելով, չէի կարող չայցելել 1991 թվականի նոյեմբերին Գարաքենդի երկնքում ուղղաթիռում ողբերգական մահով զոհված ներքին գործերի նախկին նախարար Մուհամմեդ Ասադովի գերեզմանին, ում հարգում եմ: Նա շատ խիզախ մարդ էր, իսկական հայրենասեր։

Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա 1992 թվականի մարտին ես իմ հոդվածն ուղարկեցի «Վիշկա», որտեղ արտահայտում էի իմ վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ անարդարության նկատմամբ։ Եվ ինձ համար շատ հաճելի էր, որ դրա հրապարակումից հետո ես ստացա մի շարք հեռագրեր Ֆիզուլիի բնակիչներից։

Գիտեք, ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ կարճ պատմական ժամանակաշրջանում ադրբեջանական ժողովրդի բախտը երկու անգամ է բերել՝ մեկ անգամ՝ 1993 թվականին, երբ իշխանության վերադարձավ Հեյդար Ալիևիչը, ով կանխեց երկրի փլուզումը և դրա սահումը քաղաքացիական պատերազմի մեջ և դրեց նրա ապագա տնտեսական բարգավաճման համար հիմքերը։ Եվ երկրորդ անգամ, երբ Հեյդար Ալիևի գործը շարունակեց Իլհամ Հեյդարովիչը, որին հաջողվեց վերականգնել արդարությունը և վերադարձնել օկուպացված ադրբեջանական տարածքները։ Եվ ոչ միայն սրանում է Ադրբեջանի ներկայիս նախագահի վաստակը։ Նրան, նախ, հաջողվեց միավորել ազգը մեկ բռունցքի մեջ, որը հանկարծ գիտակցեց պատմական արդարությունը վերականգնելու իր ուժն ու կարողությունը, և երկրորդ՝ ստեղծել այնպիսի հզոր բանակ, որը բարձրացրեց Ադրբեջանի հեղինակությունն ու վարկանիշը համաշխարհային հանրության աչքում։ Իլհամ Ալիևը ոչ միայն քաղաքական գործիչ ու դիվանագետ է, այլեւ մեծ ստեղծագործող։ Նա կանխատեսում էր իր բոլոր գործողությունները առաջիկա բազմաթիվ քայլերի համար: Մասնավորապես, նա կանխել է նրանց, ովքեր մտադիր էին Ադրբեջանին մեղադրել «Ղարաբաղում հերթական Հայոց ցեղասպանության մեջ»։

Ես նաև շնորհակալ եմ Իլհամ Ալիևին, որ հանեց պատերազմի մեղքի այն բեկորը, որն իմ սրտում էր 1991 թվականից։ Մեղքը այն բանի համար, որ ես ուզում էի ավելին ինչ-որ բան անել Ֆիզուլիի և Խոջավենդի ադրբեջանցիների համար, բայց չկարողացա դա անել ինձանից անկախ պատճառներով։

Caliber.Az
Դիտումներ: 882

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ղարաբաղ- ոչ թե «նախադեպ», այլ դաս Պատասխան Մեդինսկուն

241
10 Հունիսի 2025 13:41
2

Երևանի միջանցքային խաղերը Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը ոչի՞նչ չարժե

212
11 Հունիսի 2025 11:13
3

Ադրբեջանցի ռազմական օդաչուները կատարելագործում են իրենց մարտական հմտությունները ՏԵՍԱՆՅՈՒԹ

159
11 Հունիսի 2025 16:32
4

ՀԲ-ն կանխատեսել է Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2025-2027 թվականների համար

113
11 Հունիսի 2025 10:00
5

Մեդինսկու համար նախատեսված անգրագիտության վերացում. ծրագիր՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից

111
10 Հունիսի 2025 09:44
6

Ղարաբաղը և հուշագիր Մեդինսկուն Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

111
11 Հունիսի 2025 09:37
7

«Հայոց եկեղեցին կենտրոնացած է ազգայնականության և ագրեսիայի վրա» Փորձագիտական ​​կարծիքները՝ Caliber.Az-կայքում

97
13 Հունիսի 2025 10:36
8

Սարգսյանի ռետրո շոուն Հայկական կրկեսը կորցրել է հիանալի ծաղրածուին

96
12 Հունիսի 2025 11:56
9

Հյուր անցիալից Տեր-Պետրոսյանը երդում է տվել Գարեգինին

80
11 Հունիսի 2025 10:01
10

Նախչըվանում կանցկացվեն ադրբեջանա-թուրքական լայնածավալ զորավարժություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ

78
10 Հունիսի 2025 15:41
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading