Մոլդովայի արևի տակ Քիշնևում ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով
Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաքում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 2-րդ գագաթնաժողովը, որում անցկացվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ոչ պաշտոնական հանդիպում։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում ԵՔՀ-ի 1-ին գագաթնաժողովը բանակցային գործընթացի համար շատ արդյունավետ է եղել. նրանում ճանաչվեց Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն: Նման բեկմանը չխանգարեց նույնիսկ բանակցային գործընթացին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմնակալ մասնակցությունը։
Հարկ է նշել, որ ԵՔՀ-ի հարթակը բրյուսելյան ձևաչափից մի տեսակ ոչ պաշտոնական ճյուղավորում է, որտեղ Ֆրանսիայի նախագահի ներկայությունը անխուսափելի է, քանի որ հենց նա է հանդիսանում նոր քաղաքական համայնքի գաղափարի ոգեշնչողը։ Այնուամենայնիվ, ինչպես և Պրահայում, հանդիպման մոդերատոր է հանդիսանում ԵՄ-ի նախագահ Շառլ Միշելը, այն միակ տարբերությամբ, որ այս անգամ նրան է միացել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Բաքուն, խաղալով Հին մայրցամաքի ավանդական հակասությունների վրա, մի տեսակ հաջողեցրել է հայամետ Մակրոնի ներկայությունը նախօրոք համակշռել չեզոք Շոլցի հետ։ Դեռևս մարտ ամսում Օլաֆ Շոլցը հերթով Փաշինյանին և Ալիևին հրավիրեց Բեռլին, իր ֆրանսիացի գործընկերոջը ցուցադրելով, որ չի պատրաստվում Փարիզին տալ՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունում Եվրոպայի անունից միակողմանի կարգով խոսելու հաճույքի հնարավորությունը։
Ինչ վերաբերում է Փարիզի մասնակցության թեմային, ապա պետք է նաև նշել, որ Երևանին այնպես էլ չի հաջողվել իր գլխավոր հովանավորին քաշել բերել բրյուսելյան հիմնական ձևաչափ՝ Բելգիայի մայրաքաղաքում վերջերս տեղի ունեցած հանդիպումը անցկացվեց Շառլ Միշելի միանձնյա միջնորդությամբ։
Բայց վերադառնանք Քիշնև։ Սկզբում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեցին Շառլ Միշելի ընկերակցությամբ։ Իսկ որոշ ժամանակ անց նրանց միացան Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։ Պետք է ասել, որ հանդիպումը եղել է կարճ և անցել է անկաշկանդ մթնոլորտում՝ մասնակիցները հանրությունից մեկուսացվել էին կիսաթափանցիկ միջնորմով, բայց ամենևին էլ ոչ կաբինետների դռներով, ինչպես դա եղել է Արլինգթոնում (Վաշինգտոն, ԱՄՆ) արտաքին գործերի նախարարների դեպքում, երբ նրանք պետքարտուղար Բլինկենի միջնորդությամբ չորս օր զրուցեցին փակ դռների հետևում։
Դատելով ամեն ինչից, այս տարվա մայիսի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վաշինգտոնյան բանակցություններն անարդյունք չեն եղել։ Հիշեցնենք, որ արդեն մայիսի 14-ին Բրյուսելում հնչել են լավատեսական երանգավորումներով հայտարարություններ։ Մասնավորապես՝ Նախչըվան եւ Նախչըվանով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու կողմերի մտադրությունների մասին։ Միանշանակ է, որ եթե Վաշինգտոնում բանակցությունները լինեին անարդյունավետ, ապա բառացիորեն մեկ շաբաթ հետո երկու երկրների ղեկավարների Բրյուսելում հանդիպումը ոչ մի իմաստ չէր ունենա։
Իսկ արդեն մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հաստատեց՝ Ղարաբաղը Ադրբեջա՜ն է։
Նաև կարճ ժամանակ անց նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում վերջնագիր է ներկայացնում անջատողական պարագլուխներին՝ հանձնվել, ապավինելով ողորմությանը։ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք ունենք այդ տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու բոլոր հնարավորությունները»,- ասել է պետության ղեկավարը։ Որին հաջորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ Ադրբեջանի ղեկավարի բարի կամքի ժեստերը ողջունող հայտարարությունները։ Եվ սա հաստատել է Ադրբեջանի հետ Արևմուտքի համերաշխությունը այն բանում, որ ցանկացած ձևով անջատողական իշխանությունների ճանաչումը բացարձակապես անընդունելի է, ինչն անուղակիորեն Բաքու-Խանքենդի ապագա երկխոսությունը ուրվագծել է բացառապես Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության շրջանակներում։
Այսպիսով, Քիշնևում հանդիպման կարճ տեւողությունը չպետք է միանշանակ վերագրել դրական դինամիկայի բացակայությանը։ Մի կողմից, այո, Բաքուն, համաձայնելով Մակրոնի մասնակցությանը, իրոք ձգտել է գործընթացը հասցնել մինչև առավելագույն պաշտոնական մակարդակի։ Իսկ մյուս կողմից էլ, բանակցային փուլերի նկատված ակտիվացումը, ընդ որում գրեթե միշտ երկրների ղեկավարների հետագա բեկումնային հայտարարություններով, մատնանշում են նրան, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ հիմնարար հարցերի շուրջ։ Մանրամասները ըստ սովորական պրակտիկայի մշակվում են ԱԳՆ և աշխատանքային խմբերի ղեկավարների մակարդակով, իսկ պետությունների ղեկավարներն այս փուլում հանդիպում են ավելի շուտ՝ «ժամացույցները ստուգելու» և սահմանված կուրսին հավատարմություն հաստատելու համար։
Այս ռակուրսից երևում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը եվրոպական քանոնի երկայնքով ձգելը ծառայում է մեկ նպատակի. Փաշինյանին ժամանակ տալ ինչպես իր քաղաքացիներին իրենց համար դժվար ըմբռնելի խաղաղությանը նախապատրաստելու, ինչպես նաև Հայաստանին հետագայում Մոսկվայից ավելի հեռու պահելու համար։
Այն, որ Եվրոպան ընդունել է Ադրբեջանի պայմանները, անուղղակիորեն վկայում է նաև համաշխարհային առաջնորդների ժեստերի յուրօրինակ լեզուն։ Եթե ուշադիր նայել գագաթնաժողովի դաշտերից լուսանկարներին և տեսագրություններին, ապա անխուսափելիորեն կնկատվեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Մակրոնի շփումների մեջ տարբերությունը։ Եթե նախկինում Ֆրանսիայի նախագահը քամահրանքով և հուսադրող կերպով խփում էր Հայաստանի վարչապետի ուսին՝ դրանով հանդերձ չմոռանալով ժպիտ պատկերել դեմքին, ապա Քիշնևում, հետևելով երկու առաջնորդների կարճ զբոսանքին, կարելի է տեսնել, որ Փաշինյանը, բացահայտ արդարանալով ինչ որ բան է բացատրում Ֆրանսիայի նախագահին, իսկ նա, ձեռքերը կրծքին խաչած, ամպից ավելի մռայլ տեսք ուներ և նույնիսկ չնայեց իր կովկասցի դիմացինի կողմը։ Իսկ արդեն մի քանի րոպե անց «Ֆրանսիայի վրայի ամպերը ցրվեցին»՝ այդ Մակրոնը Կասպից ծովից փչած թարմ քամիով՝ ուրախ ծիծաղելով զրուցել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ընդ որում ակտիվորեն ժեստիկուլյացիաներ անելով։
Այո, հետո Մակրոնը, իհարկե, աչքի ընկավ իր ելույթով, որտեղ ինչ-որ անբնական և անտեղի, իսկ ամենակարևորը, հակառակ իր գործընկեր Միշելի վերջնական հայտարարությանը (մեջբերվել է մի քիչ ներքևում) բարձրացրեց ղարաբաղցի հայերի իրավունքների հարցը. «Կողմերն ընդգծել են նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»։
Աչքի առաջ է կանխակալությունը։ Սակայն չենք մոռանա, որ եթե, ինչպես ենթադրում ենք, արևմտյան դերակատարների միջև՝ Բաքվի պայմանների հիման վրա կարգավորման շուրջ կոնսենսուս կա, ապա Փարիզը չի կարող անմիջապես դրսևորի կուրսի նման կտրուկ փոփոխություն, առավել ևս հաշվի առնելով Ֆրանսիայում հայկական լոբբիի ազդեցությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես միշտ, ժամանակին արձագանքել է Ֆրանսիայի ղեկավարի հայտարարությանը, նշելով, որ այն չի համապատասխանում կողմերի մտադրություններին և նույնիսկ խեղաթյուրում է դրանք։
Բայց այս սովորական դիվանագիտական պինգ-պոնգը, մեր կարծիքով, ամենևին էլ չի դարձել Բաքվի և Փարիզի տրամագծային դիրքորոշման մասին վկայություն, առավել ևս, դատելով հայտարարությունների դինամիկայի և սրության աստիճանի նվազմուից, սա ընդհանրապես միտումնավոր դանդաղեցնում է՝ դիրքերի ավելի լավ մերձեցման համար։
Ինչ վերաբերում է պաշտոնական ամփոփմանը, ապա այսպես է արտահայտվել Շառլ Միշելը. «Մենք հնարավորություն ունեցանք շոշափել այն բոլոր թեմաները, որոնք մենք քննարկել ենք մայիսին Բրյուսելում՝ փոխադարձ կապեր, անվտանգություն և իրավունքներ, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագիր։ Այս հանդիպումը դարձել է լավ նախապատրաստություն հաջորդ հանդիպման համար, որը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում։ Սա նշանակում է, որ մենք շատ ենք աշխատում և մտադիր ենք աջակցել հարաբերությունների նորմալացմանն ուղղված բոլոր դրական ջանքերին»։
Եվրախորհրդի նախագահը նաև հայտնել է՝ Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը հրավիրելու մտադրության մասին, որը կկայանա հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում։
Կարծես թե, Եվրոպան Քիշնևից Մոսկվային է ուղարկում հետևյալ բովանդակությամբ ուղերձ. «Մենք ամուր բռնել ենք Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի նախաձեռնությունը, և մենք ոչ մի տեղ չենք շտապում։ Խաղաղությունը կստորագրվի Բրյուսելի հովանու ներքո»։ Բնական է, այստեղ չի շրջանցվի հարթ Եվրոպայի վրա կախված Կապիտոլիումի բլուրը։ Խոսքի համար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հունիսի 12-ին Վաշինգտոնում։
Իսկ Մոսկվա՞ն: Կարծես թե նա հաշտվել է նրա հետ, որ խաղաղ պայմանագիրը դուրս է թռել իր ձեռքից, և որ Արևմուտքին ատամները ցույց տալու միակ հնարավորությունը՝ Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունն է։ Եվ կարծես թե հենց այս հարցում է, որ Հայաստանից այժմ հստակություն են պահանջում, ինչպես Բրյուսելից, այնպես էլ Մոսկվայից։ Իզուր չէ, որ Փաշինյանի նման կտրուկ արձագանքը՝ պետությունների ղեկավարների վերջերս մոսկովյան հանդիպման ժամանակ, առաջացել է՝ Զանգեզուրի միջանցքի նախաձեռնման մասին Իլհամ Ալիևի ռեպլիկան։ Իսկ Բաքվի համար էլ, ինչպես բազմիցս ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը, մեծ տարբերություն չկա, թե ով է միջնորդություն առաջարկում, -գլխավորն այն է, որպեսզի գործընթացը շարունակվի։ Եվ այն շարունակվում է: