«Մոսկվան Երևանի հետ երկխոսությունը ժամանակավորապես դադարեցնում է» Տկաչենկոն և Նեյժմակովը՝ Caliber.Az-կայքում
Այս շաբաթ Մոսկվայում տեղի են ունեցել միջոցառումներ ՀԱՊԿ-ի շրջանակներում, սակայն Հայաստանը նորից չի մասնակցել դրանց։ Նրա բացակայությունը ևս մեկ անգամ հաստատում է կարծիքն այն մասին, որ Երևանը վճռականորեն տրամադրված է բոյկոտել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերը։
Ինչպե՞ս են Մոսկվայում գնահատում Հայաստանի նման բացահայտ դեմարշը։ Երևանին ուշքի բերելու համար Մոսկվյաի կողմից ի՞նչ մեխանիզմներ կարող են օգտագործվել։
Caliber.Аz-ի հետ հարցազրույցում՝ տնտեսագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տկաչենկոն նշել է, որ «Ռուսաստանում «Ռուսաստանից հակառակ» ուղղությամբ հայկական դիվանագիտության շեղման հետ կապված զարմանքը վաղուց անցել է և փոխարինվել է ավելի ու ավելի նկատելի գրգռվածությամբ»։ Դա վերաբերում է, նրա կարծիքով, ինչպես երկու պետությունների կառավարությունների միջև շփումներին, այնպես էլ խորհրդարանականների փոխգործակցությանը։
«Ռուսաստանի և դաշնակից մյուս պետությունների հետ երկխոսությունը սահմանափակելու Հայաստանի դիրքորոշումը, Ռուսաստանում կարծես թե, հակված են բացատրել երկու պատճառով։
Նախ, Երևանում ղեկավարների ներկայիս սերնդի համար գայթակղիչ է Ռուսաստանին և նրա ղեկավարած կառույցներին (առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ին) մեղավոր դարձնել՝ վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումների համար, որոնցից ամենավառը դարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ազգային կողմնորոշումով հայկական վերնախավի համար ռազմական պարտության և տարածաշրջանից փախչելու վատագույն սցենարով:
Երկրորդը, գիտակցելով ընտրական աջակցության անկումը և հայ հասարակության զգալի մասի հիասթափությունը՝ Փաշինյանի հետ զուգադիպվող «բարեփոխիչների» գործունեությունից՝ Երևանը խաղադրույքը դրել է հավաքական Արևմուտքի վրա, որպես Հայաստանի շահերի հնարավոր պաշտպանի՝ Ադրբեջանի հետ առճակատման ժամանակ։ Այդ խաղադրույքը ռիսկային է և ռազմավարական տեսանկյունից՝ միանգամայն անհեռանկարային, ինչը հաստատվում է Ուկրաինայի և Մոլդովայի օրինակներով»,- ընդգծել է ռուսաստանցի քաղաքագետը։
Բայց Փաշինյանը և նրա մերձավոր շրջապատը, ինչպես համարում է Տկաչենկոն, պահպանվում են այն պատրանքը, որ Բրյուսելի և Վաշինգտոնի վրա խաղադրույքը կօգնի Երևանին ժամանակ շահել, իսկ ապագայում կարող է հրաշք տեղի ունենալ, որը կփոխի ղարաբաղյան հակամարտության արդյունքները, կամ Հայաստանի քաղաքացիների բացասական վերաբերմունքը իրենց ղեկավարների նկատմամբ։
Մեր զրուցակցի կարծիքով, հիմա Մոսկվայում, կարծես թե որոշել են ժամանակավորապես դադարեցնել Երեւանի հետ երկխոսությունը:
Այնտեղ այլևս չեն ուզում «քննարկել՝ «Ղարաբաղյան աղետում Ռուսաստանի ինչ-որ մեղքի» մասին ոչ մի բանով չհիմնավորված հայտարարությունները, ամեն ինչ արդեն ասված է։ Իսկ խոսակցության մեջ նոր թեմաները ի հայտ չեն գալիս՝ ըստ երեւույթին, այն խորհուրդներով, որոնք Երեւանը ստանում է ԵՄ-ից ու ԱՄՆ-ից։ Հիմա Կրեմլում և ՌԴ ԱԳՆ-ում հետաքրքրությամբ սպասում են, թե երբ Երևանը կգիտակցի՝ Հայաստանի անվտանգության համար ներկայիս կուրսի աղետալիությունը։ Հետևաբար խորհրդարանական երկխոսությանը մասնակցելուց հրաժարվելը միայն հաստատում է, որ Երևանի դիրքորոշումը չի փոխվել։ Մոսկվայում դրա համար այլևս չեն ափսոսում, այլ պարզապես հետաքրքրությամբ են հետևում Երևանում ծավալվող դրամային»,- ասել է Ս. Տկաչենկոն։
Միևնույն ժամանակ, ինչպես համարում է՝ Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի հարցերով տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը՝ ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության բացակայությունը՝ Մոսկվայի ու Երևանի միջև տարաձայնությունները շարունակվելու մասին ազդակներից մեկն է։ Բայց, դրա հետ մեկտեղ նկատվում է նաև՝ հարաբերությունների ակնհայտ սառեցման ֆոնին երկխոսություն անցկացնելու երկու կողմերի փորձեր։
«Օրինակ, 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցան երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության ներկայացուցիչների միջև, ըստ էության վերաբերվում են՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ երկու կողմերի տարաձայնություններին։ Ինչպես գիտեք, ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող մի շարք սյուժեներ (օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին նվիրված «Ժառանգ Տուտտիի տիկնիկները» հաղորդաշարի թողարկումը) սուր արձագանք են առաջացրել Երևանում։ 2023 թվականի աշնանը և դեկտեմբերի սկզբին հայկական մամուլը բավականին ակտիվորեն քննարկում էր՝ ռուսական հեռուստաալիքներին երկրի հանրային մուլտիպլեքսից հեռացնելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, խորհրդակցություններից հետո հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի մեկնաբանությունները լրատվամիջոցներին թույլ են տալիս եզրակացնել, որ առայժմ նման միջոցների մասին խոսք չի գնում, իսկ Մոսկվան և Երևանը փոխզիջման են եկել այդ հարցերի շուրջ. », - նշել է ռուս քաղաքագետը։
Ինչպես նաև, նրա խոսքով, թեև «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից մատակարարվող մի շարք պարենային ապրանքների վերաբերյալ պահանջների մասին, 2023 թվականի նոյեմբերի վերջին նշելով Հայաստանից բուսաբուծական մթերքների մատակարարման ոլորտում «խախտումների կտրուկ աճ», դեկտեմբերի սկզբին Մոսկվայում բանակցություններ են անցկացվել՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի միջև, որտեղ կողմերը փորձել են մեղմել տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնել։
Նրա կարծիքով, արժե հաշվի առնել նաև այն փաստը, որ Մոսկվայում ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովին զուգահեռ Երևանում կայացել է՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախագահությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ կողմերը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
«Այսինքն, չնայած ՀԱՊԿ ԽՎ-ի աշխատանքներին հայկական պատվիրակության չմասնակցությանը և Մոսկվայի ու Երևանի միջև պահապանվող տարաձայնություններին, մենք առայժմ նկատում ենք կողմերի միջև շփումների որոշակի ինտենսիվություն։ Սա չի նշանակում, որ կողմերի միջև սառեցումը չի կարող նորից ակտիվանալ և երկխոսությունը հասցնել նվազագույնի։ Սակայն, այստեղ իրավիճակի վրա կարող է ազդել նաև «տարեվերջի էֆեկտը», երբ կողմերը չեն ցանկանում ավարտել քաղաքական սեզոնը՝ չթողնելով ապագայում երկխոսության համար հնարավորությունները։ Բայց, այնուամենայնիվ, առաջիկայում նույնպես ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի մասնակցության (եթե կողմերի միջև անհամաձայնության նոր սուր պատճառներ չհայտնվեն) առնչությամբ էլ մենք ավելի հավանական է, որ կնկատենք փոխզիջում գտնելու փորձեր, այլ ոչ թե «տոտալ դիվանագիտական պատերազմ», - եզրափակել է Մ. Նեյժմակովը: