Ոլոր-մոլոր քայլող Երևանը Հայաստանին պետք չէ խաղաղություն տարածաշրջանում
Օրերս Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ցուցադրական լավատեսությամբ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ ընդգծելով, որ այս առնչությամբ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըջի միջև՝ դեռ անցյալ տարվա հունիսին։
«Պայմանավորվածությունը հաստատվել է մի քանի անգամ, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երկրաշարժից հետո Անկարա կատարած այցի ժամանակ։ Մենք պատրաստ ենք բացել սահմանը ինչպես երրորդ երկրների քաղաքացիների, այնպես էլ բնակչության լայն շերտերի համար։ Այս առումով գնդակը թուրքական կողմում է»,- հավաստիացրել է Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե որ փուլում է գտնվում հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման գործընթացը եւ ինչու է այն ձգձգվում։
Հարկ է, սակայն, վերապահություն անել, որ հայկական կողմից նման կայտառ հայտարարությունները առաջին անգամը չեն հնչել, նույն կենսուրախ համատեքստում բազմիցս արտահայտվել է նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մասնավորապես, այս տարվա ապրիլին, ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Թուրքիան կբացի իր սահմանները՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Իսկ նրանից առաջ մարտ ամսին, այդ երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը հայտնել է Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ նշելով, որ նրա գերատեսչությունը արդեն այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում։ Ի դեպ, մեկ ամիս առաջ (փետրվարին) Միրզոյանը այդ թվում արտահայտվել էր նաև՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու Հայաստանի պատրաստակամության մասին։
Ինչպես գիտեք, Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը 1993 թվականին՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հիմա, երբ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունը Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ՝ Հայաստանը, ցանկության դեպքում, կարող էր ոչ թե խոսքով, այլ իր գործնական գործողություններով մոտեցնել հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը։ Սակայն, այն ժամանակ, երբ Բաքուն և Անկարան շարունակում են պնդել Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը, Հայաստանը, նախանձելի համառությամբ, շարունակում է հետաձգել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ պայմանագրի կնքումը` անտեսելով 2020 թվականի Եռակողմ հայտարարության առանցքային կետերի կատարումը։ Իսկ այդ փաստաթուղթը, ի դեպ, նախատեսում է այդ թվում նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։ Այնպես որ, հայ քաղաքական գործիչների լավատեսական հայտարարությունները բացահայտ վաղաժամ են։ Իսկ թե որքան երկար կտևի Հայաստանի Հանրապետության մեկուսացումը՝ կախված է բացառապես նրա իշխանություններից։ Հայկական կողմի պահվածքը առայժմ ամենևին էլ չի նպաստում ուրախալի ռազմազեկույցներին. մի կողմից Երևանը փորձում է Թուրքիային հավաստիացնել իր հետ հարաբերությունները նորմալացնելու իր պատրաստակամության մեջ, իսկ մյուս կողմից՝ դեմ չէ Երևանում «Նեմեսիս» հուշահամալիրի բացմանը, որը նվիրված է ահաբեկչական գործողություններին, որի ընթացքում սպանվել են մի ամբողջ շարք ադրբեջանցի և թուրք պետական գործիչներ։ Այսինքն պաշտոնական Երևանը բացահայտ և նպատակաուղղված կերպով խրախուսում է ահաբեկչությունը և այսպես կոչված «վրեժի գործողությունների» քարոզչությունը, որը Հայաստանը կատարել է իր գոյության ողջ պատմության ընթացքում։ Իսկ սա նշանակում է, որ հարկ չկա կասկածել նրանում, որ Երևանը չի հրաժարվում Բաքվի և Անկարայի նկատմամբ իր ագրեսիվ սադրիչ քաղաքականությունից։
Դրանով հանդերձ, ինչը, որ զարմանալի է, Հայաստանում հիանալի գիտակցում են Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումից տնտեսական օգուտները, ինչը, մասնավորապես, կօգնի ապահովել հայկական արտադրանքի արտահանումը Եվրոպա՝ թուրքական տարածքով։ Հայ տնտեսագետների հաշվարկներով, այս դեպքում տրանսպորտային ծախսերը զգալիորեն կկրճատվեն և ապրանքներն կլինեն ավելի մրցունակ։ Այսինքն, Հայաստանի տնտեսության զարգացման համար նպատակահարմար է Թուրքիայի հետ սահմանի բացումը, ինչի հետ կապված Երևանը կցանկանար ջերմացնել հարաբերությունները Անկարայի հետ։ Բացառապես հանուն սեփական շահերի։ Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, Հայաստանի խորհրդարանում սկսեցին հնչել Թուրքիայի հետ մերձեցման անհրաժեշտության վերաբերյալ առաջարկներ։ 2021 թվականի ապրիլին խորհրդարանի այն ժամանակվա փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ «ոչ մեկի արժանապատվությունը չի նվաստացվի, եթե Երևանը անի առաջին քայլը Անկարայի կամ Բաքվի հետ հաշտեցման ճանապարհին»։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանություններն իրենց գործնական քայլերով առայժմ բացահայտորեն ցույց են տալիս իրենց անգութ անբարյացակամությունը հարեւանների նկատմամբ։ Ճիշտ է, միջազգային հանրությանը խոսքերով փոխհաղորդում են Բաքվի և Անկարայի հետ «խաղաղությանը իրենց պատրաստակամությունը»։
Ինչպես նաև։Այդ նույն Կոստանյանը հայտնել է, որ Փաշինյանը պատրաստ է Բրյուսելում հանդիպել նախագահ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Եվ նույնիսկ հավաստիացնում է, որ «հայկական կողմը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է օգտագործել բոլոր հարթակները Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ձեռք բերման համար»։
Նրանում, որ Երևանը հերթական անգամ խորամանկում է՝ կասկած չկա, ելնելով թեկուզ փոխնախարարի հետևյալ հայտարարություններից։ Պատասխանելով հարցին, թե հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը սպասվում է արդյո՞ք որևէ փաստաթղթերի ստորագրում, արտաքին գործերի փոխնախարարը անդրադարձավ Գրանադայում քառակողմ հայտարարության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ երկրի ԱԳՆ-ն ադրբեջանական կողմից սպասում է Իսպանիայում ընդունված հայտարարության առանցքային կետերի արձագանքին։ Իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ուշադրություն էր հրավիրել Գրանադայում արված երկու՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Հայաստանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև քառակողմ, և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Հայաստանի երկկողմ հայտարարությունների վրա, որոնք, նրա խոսքով, «ամրագրել են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ-ի ընդհանուր տեսլականը՝ թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հիմքերը»։
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում միանշանակ հայտարարել է, որ «Ադրբեջանի ընդգրկումն առանց նրա մասնակցության Գրանադայի քառակողմ հայտարարությանը հանդիսանում է սխալ մոտեցում»։ Դրանով իսկ բոլոր ստորագրող կողմերին հղելով ուղերձ այն մասին, որ կարևոր նշանակության տարածաշրջանային խնդիրները չեն կարող հստակ լուծում գտնել առանց Ադրբեջանի և Թուրքիայի։ Սա, առաջին հերթին։ Երկրորդը, Փաշինյանի սադրիչ հայտարարությունները այն մասին, որ «ստորագրված հայտարարությունները դատապարտում են ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, արցախցիների բռնի տեղահանումը», մեծ կասկածի տակ են դնում տարածաշրջանում Երևանի խաղաղ մոտեցումները և Բաքվի ու Անկարայի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամությունը։ Իսկ սա նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաև Երևանի կողմից խաղաղության օրակարգի խթանման հարցը անորոշ ժամանակով մնում է կախված վիճակում…