twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պղնձե լեռան ավազակները Հայաստանը տարածաշրջանին սպառնում է էկոցիդով

15 Փետրվարի 2024 13:43

Հայաստանին անվանում են «քարերի երկիր»։ Եվ եթե այս բառակապակցությամբ հանդերձ դուք անմիջապես պատկերացնեք մոխրագույն գլաքարեր ու գետաքարեր, ապա միայն մասամբ ճիշտ կլինեք։ Բանը նրանում է, որ Հայաստանը, հիմնականում ժամանակին բոլշևիկների կողմից նրան նվիրված ադրբեջանական Զանգեզուրի շնորհիվ հարուստ է նաև այլ քարերով՝ օգտակար հանածոների հանքաշերտերով։ Չեմ ասում, որ դրանք շատ շատ են, սակայն միանգամայն բավականաչափ են, որպեսզի օտարերկրյա կապիտալով հայկական, կամ դուստր ձեռնարկությունների սեփականատերերը և կոռուպցիոն սխեմաներով նրանց հետ կապված պաշտոնյաները փող աշխատեն։ Դե, և բյուջեին էլ ինչ-որ բան հասնում է։

Պատահական չէ, որ Հայաստանում հատկապես հանքարդյունաբերությունն է զարգացում ստացել։ Մինչդեռ, այս գործընթացը դժվար է բառի ամբողջական իմաստով զարգացում անվանել։ Ոլորտը, ենթադրաբար, շահութաբերության նկատառումներից ելնելով, շահագործել են ամենապրիմիտիվ ձևով։ Որպես հետևանք՝ ահռելի վնաս շրջակա միջավայրին:

Բայց սա դեռ ամենը չէ: Անդրսահմանային գետերի վրա կամ մերձակայքում տեղակայված հանքարդյունաբերական ձեռնարկությունները՝ արտադրական թունավոր թափոններ նետելով այդ ջրամբարները, աղտոտում են հարևան երկրներ՝ի Վրաստանի, Իրանի և Ադրբեջանի շրջակա միջավայրը: Մեր երկիրը այդ ցավալի ցուցակի առաջին տեղում է՝ ստացված վնասի մակարդակով։ Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ ամենապարզ վիճակագրությանը։ Հանքարդյունաբերական հանքաշերտերը և, համապատասխանաբար, ձեռնարկությունները անհավասարաչափ են բաշխված Հայաստանի տարբեր մարզերի միջև։ 3 տոկոսը՝ դեպի հյուսիս Լոռու մարզում է, 6 տոկոսը՝ դեպի արևելք Գեղարքունիքում է (Գյոյչայի շրջան), և 87 տոկոսը՝ Սյունիքում է (Զանգեզուր)։ Ինչպես տեսնում ենք, երեք մարզերից 2-ը, կամ այս արդյունաբերության մեջ զբաղվող բոլոր ձեռնարկությունների 95 տոկոսը գտնվում են Ադրբեջանի հետ պայմանական սահմանին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

Ահա Հայաստանում գործող ընդամենը մի քանի հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք ոչնչացնում են տարածաշրջանի էկոհամակարգը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Քաջարանում։ Ձեռնարկության թափոնները, որոնք պարունակում են կապար և այլ ծանր մետաղներ՝ աղտոտում են Օխչուչայ և Արազ գետերը։ Այստեղ տարեկան վերամշակվում է միջինը 20 մլն տոննա հանքաքար՝ առանց բնապահպանական որևէ ստանդարտի պահապանման։ 270 մլն քառակուսի մետր մակերեսով և հանքարդյունաբերության թափոնների ջրամբարով «Արծվանիկ» ջրամբարը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը պատկանում է գերմանական «Сronimet Mining GmbH» ընկերությանը։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այստեղ տարեկան վերամշակվում է միջինը 4 մլն տոննա հանքաքար։ Կոմբինատի թափոնների պահեստում ներկա ժամանակ գտնվում է մոտավորապես 36,8 միլիոն խորանարդ մետր վտանգավոր թափոն: Կոմբինատը Կերչիվանչայ (Կարճևան) գետով Արազ գետը թունավորում է ծանր մետաղներ պարունակող հանքաքարի թափոններով։ Կոմբինատի ամբողջական բաժնետեր է հանդիսանում ամերիկյան «Comsup commodities» ընկերությունը։

Գեղարքունիքի (Գյոյչա) պղնձաձուլարանային գործարան։ Արտադրում է տարեկան մոտ 100 հազար տոննա պղինձ։ Պատկանում է հայկական «GeoProMining» ընկերությանը։ Ձեռնարկությունը մթնոլորտ է նետում մեծ քանակությամբ ծծմբի երկօքսիդ և այլ աղտոտիչ նյութեր, ինչը հանգեցնում է օդի աղտոտմանը և թթվային անձրևների: Գործարանի կեղտաջրերը թափվում են Արփաչայ, որը հանդիսանում է խմելու ջրի աղբյուր Նախչըվանի Ինքնավար Հանրապետության որոշ շրջանների համար:

Հաստատման փուլում գտնվող «Ամուլսար» ոսկու հանքավայր։ Գտնվելով Ջերմուկ (Իսթիսու) հանքային հանգստավայրի մոտակայքում, շահագործման դեպքում հանքավայրը վտանգի տակ կդնի հարակից շրջանի հանքային աղբյուրները։ Առավել ևս, ձեռնարկության թափոնները կլցվեն Բարգուշադ գետը և Արազ գետը կախտոտեն նրա Հաքարի վտակով։

Մեր կողմից նշած վերջին ձեռնարկությունը դարձել է Հայաստանի քաղաքացիական հասարակության և Հայաստանի կառավարության միջև կատաղի մարտերի թեմա։ Մի քանի տարիների ընթացքում հայ էկոակտիվիստները պայքարում են ձեռնարկության գործարկումը կանխելու համար։ Հայաստանում էկոլոգիական շարժումներն տագնապ են հայտնում նաև այլ ձեռնարկությունների հետ կապված։

Մինչդեռ, Ադրբեջանը, ոչ պակաս, և նույնիսկ կասկածում ենք, որ ավելի մեծ չափով, քան Հայաստանը, հանդիսանում է Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների պատճառած բնապահպանական վնասների ստացող։ Առավել ևս, Ադրբեջանը, լինելով միջազգային հանրության պատասխանատու անդամ, ինչպես նաև ընդհանուր առմամբ մտահոգված է տարածաշրջանի բնապահպանական իրավիճակով, անկախ նրանից, թե կոնկրետ որ երկիրը ավելի շատ է տուժում այս կամ այն ձեռնարկության գործունեությունից։

Հայաստանի ձեռնարկությունների գործունեությունից Բաքվի մտահոգությունը, մասնավորապես, արտահայտվել է 2023 թվականի հուլիսի 7-ին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում։ Նամակի հեղինակները իրենց համերաշխությունն են հայտնել՝ այդ երկրում բնապահպանական իրավիճակի առնչությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության դիրքորոշմանը։ Ի թիվս այլ բաների, նամակում նշվում էր, որ ՄԱԿ-ը մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրը ճանաչում է որպես մարդու հիմնարար իրավունք։ Սակայն Հայաստանը, կատարելով բնապահպանական հանցագործություններ, դրանով իսկ հակադրվում է կայուն զարգացման ոլորտում ՄԱԿ-ի նպատակներին, մասնավորապես 3-րդ՝ «լավ առողջություն և բարեկեցություն», 6-րդ՝ «մաքուր ջուր և սանիտարիա», 12-րդ՝ «պատասխանատու սպառում և արտադրություն», 13-րդ՝ «պայքար կլիմայի փոփոխության դեմ» և 15-րդ՝ «ցամաքային էկոհամակարգերի պաշտպանություն»։ Ի լրացում, ադրբեջանցի ակտիվիստները վարչապետին կոչ են արել դադարեցնել էկոլոգիական տեսակետից առավել վնասակար Հայաստանի տասներկու ձեռնարկությունների գործունեությունը։

Սակայն Հայաստանի ղեկավարությունը, արագ փողի հետևից վազելով, վնասակար ձեռնարկությունների գործունեությունը խստորեն կարգավորելու կամք չունի։ Նման փոփոխությունների հույսերը միայն օրեցօր մարում են՝ Երևանի վերազինման և ռազմական բյուջեի ավելացման արագացող կուրսի ֆոնին։ Ընդհակառակը, կարելի է ակնկալել, որ հավելյալ գումար փնտրելու մեջ Հայաստանի կառավարությունը կավելացնի նման ձեռնարկությունների թիվը։ Հիմա արդեն ռեւանշիզմի մասին երազանքները կարող են դառնալ դանդաղ գործողության ռումբ՝ Հարավային Կովկասի էկոլոգիական հավասարակշռության տակ։

Հայաստանի իշխանությունները պետք է շտապ կարգով վերանայեն բնապահպանական քաղաքականությունը, հրաժարվեն ռեւանշիստական օրակարգից, խաղաղություն կնքեն Ադրբեջանի հետ, և տարածաշրջանի մյուս երկրների հետ միասին աշխատեն մեր ընդհանուր միջավայրի վերականգնման համար։

Իսկ առայժմ Հայաստանը ագրեսիվ է տրամադրված տարածաշրջանի նկատմամբ։ Եվ սա պետք է գտնի իր հանրային և իրավական հետևանքները։

Caliber.Az
Դիտումներ: 449

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ժողովուրդների բարեկամությունը» Զատուլինի ձևով. շովինիզմ իր ողջ փառքով Երեք փորձագիտական կարծիք՝ Caliber.Az-կայքում

141
26 Հունիսի 2025 12:41
2

«Միացումի» կերբերոսը Վարդան Օսկանյանը՝ պատրանքի համար պայքարում

133
25 Հունիսի 2025 16:08
3

Փարիզը և հայկական գործոնը Ֆրանսիացի պատգամավորների հերթական կեղծ մեկնարկը

120
25 Հունիսի 2025 17:44
4

Առողջ դատողություն փոթորկի մեջտեղում Մի փոքր՝ Ռուսաստանում «վհուկների որսի» մասին

88
24 Հունիսի 2025 14:26
5

Դմիտրի Գորդոնը՝ Caliber.Az-ում. Ալիևը բարձր կուլտուրայի, ինտելեկտի և զարմանալի հումորի զգացումի տեր մարդ է

82
24 Հունիսի 2025 09:39
6

Հասանրիզի բնակիչ. Հիմա մենք երջանիկ կապրենք մեր հայրենի հողում

81
24 Հունիսի 2025 14:21
7

Կրեմլում պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններին

79
24 Հունիսի 2025 14:20
8

Ադրբեջանցի օդաչուները մարզվում են օդային հետախուզության անցկացման մեջ ՏԵՍԱՆՅՈՒԹ

74
25 Հունիսի 2025 21:15
9

Իզուր ջանքեր, հայկական լոբբին և ամերիկյան Կոնգրեսը Կեղծիք 87 ստորագրությամբ

65
25 Հունիսի 2025 17:17
10

Պետական գործակալությունը՝ Թողանալը-Քելբեջար-Իստիսու ավտոճանապարհի շինարարության ընթացքի մասին

64
25 Հունիսի 2025 13:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading