Ռուսաստանի նոր ռազմակայան Թովուզի հետ սահմանին. նպատակներ և խնդիրներ
Ինչպես վերջերս հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանի հետ սահմանակից Հայաստանի Տավուշի մարզի Բերդի շրջանի Այգեպար գյուղի մոտ նախկին օդանավակայանի տարածքում ընթանում է ռուսական ռազմակայանի ակտիվ շինարարությունը։ Հայկական լրատվամիջոցների համաձայն, խոսքը պետությանը պատկանող տարածքի մասին է, որտեղ դեռ խորհրդային ժամանակներում գտնվում էր ՅԱԿ-40 ինքնաթիռների համար թռիչքավայրէջքային գոտի։
Տեղի բնակիչների խոսքով՝ շինարարության ղեկավարների թվում կան նաև ռուսներ։ Այս տեղեկությունը դարձել է հերթական փաստարկ այն բանի, որ կառուցվում է որոշակի ռազմական նշանակության օբյեկտ ռուսական կողմի կարիքների համար։ Սակայն հայկական լրատվամիջոցների հիմնական փաստարկը հանդիսանում է այն, որ հունիսի 17-ին Հայաստանի կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի թվում եղել է նաև՝ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ մտցնելու վերբերյալ թիվ 2 արձանագրությունը ստորագրելու մասին հարցը։ Հայաստանի կառավարության կայքում տեղադրված տեքստի համաձայն երկրի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազաների տեղակայման կետերի հասցեների փոփոխության հետ կապված, ծագել է ռուսական կողմին փոխանցվող հողամասերի և անշարժ գույքի կազմում, ինչպես նաև իրավական հիմք կազմող փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը։ Ինչը բյուրոկրատիայի լեզվից մարդկային լեզվով թարգմանությամբ նշանակում է մեկ բան՝ Հայաստանի տարածքում շուտով կհայտնվեն ռուսական նոր բազաներ։
Ի դեպ, Այգեպար գյուղը Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղից բառացիորեն մեկ կիլոմետրի վրա է։ Պետական սահմանի այս ամբողջ հատվածը 2020 թվականի հուլիսին դարձավ երկու կողմերից զոհերին հանգեցրած և Ղարաբաղում 44-օրյա Հայրենական պատերազմի նախօրեին Ադրբեջանի համբերության բաժակը լցրած կատաղի դիրքային մարտերի թատերաբեմ։ Այդուհանդերձ, չնայած Ղարաբաղում Հայաստանի ջախջախիչ պարտությանը, Թովուզի ուղղությունը դեռևս ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի Հանրապետության համար։ Հայաստանի հետ պետական սահմանը այս հատվածը ընդգրկում է, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ հարևան Վրաստանի տնտեսական անվտանգության համար ծայրահեղ կարևոր նշանակություն ունեցող համեմատաբար նեղ երկաթուղային և ավտոմայրուղային միջանցք դեպի Վրաստան: Դրա հետ մեկտեղ, այստեղով անցնում են նաև նավթի և գազի խողովակաշարեր, որոնք արդեն իսկ կարևոր են ավելի լայն աշխարհատնտեսական համատեքստում։
Չպետք է մոռանալ նաև այն, որ Թովուզը, Ղազախը և ընդհանրապես Գյանջայից դեպի արևմուտք ընկած տարածքները սոցիալ-տնտեսական առումով Ադրբեջանի տնտեսապես ամենաակտիվ շրջաններից են։ Այս տարածաշրջանը նաև խիտ բնակեցված է՝ հետևաբար, կան մի ամբողջ շարք պատճառներ, որ Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության բարձրացրած թեման պետք է պահվի մեր վերլուծականի ուշադրության դաշտում։
Եվ վերջապես, ամենակարևորը։ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել։ Եվ, դատելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի և նրա հայ գործընկերոջ վերջին հանդիպման արդյունքներից, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է շարունակել ձգձգել ժամանակը։ Համենայնդեպս, հանդիպումից հետո հայկական կողմի հրապարակած մամուլի հաղորդագրությունում ոչ մի խոսք չկա խաղաղության գործընթացի մասին, սակայն նորից հիշատակվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի տեսակետը այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և ամուր խաղաղության հասնելու ճանապարհին, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության ինստիտուտի՝ նրա միջազգային մանդատի համապատասխան օգտագործելու կարևորությունը»,- հատկապես այսպիսի հունով են բնութագրում հայաստանյան լրատվամիջոցները հանդիպման արդյունքները։ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի Երևան այցի նպատակները, որն անսպասելի էր և գրեթե միաժամանակ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը, նույնպես, մեղմ ասած, մնում են մշուշոտ։
Ըստ ամենայնի, եթե պետական սահմանից այն կողմ իրականում հայտնվի ռուսական մեկ այլ բազա, ապա դա առաջին հերթին պետք է դիտարկել որպես միջազգային հարաբերություններում Հայաստանի կողմից սուբյեկտիվության հետագա կորստի գործընթացի մաս։ Նման օբյեկտների կառուցման վերաբերյալ որոշումները, դրա հետ միասին, միշտ կայացվում են նախապես։ Իսկ կոնկրետ այս դեպքում խոսքը գործնականորեն զրոյից ռազմական օբյեկտ կառուցելու մասին է, որը, ամենայն հավանականությամբ, կունենա նաև թռիչքավայէջքային գոտի, եթե ոչ լրիվ պրոֆիլային ավիաբազա։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ հատկապես հիմա և ինչի՞ է պատրաստվում Կրեմլը։ Վարկածները մի քանիսն են։ Եթե խնդիրը դիտարկենք մեր կողմից Ղարաբաղի ազատագրված տարածքում կառուցված այսպես կոչված «Լաչինի միջանցքի» այլընտրանքային ճանապարհի թեմայի հետ միասին, ապա չի բացառվում, որ ռուսական կողմը ռազմական ենթակառուցվածքի այս օբյեկտը նախապատրաստում է Խանքենդիից, Աղդերեից և Խոջավենդից իր խաղաղապահ զորախմբի մանդատի ժամկետը լրանալուց հետո հնարավոր վերատեղակայման համար։ Քանի որ շատ միամտություն կլինի հավատալ, որ ռուսական զորախումբը մանդատի ավարտից հետո պարզապես կլքի Հարավային Կովկասը և կվերադառնա իր մշտական տեղակայման վայրերը Ռուսաստանի Դաշնության համապատասխան ռազմական շրջանի տարածքում։ Մեծ հավանականությամբ նա կմնա Հարավային Կովկասում, այսինքն՝ կվերատեղավորվի Հայաստանում։ Մինչև այս ժամկետի ավարտը դեռ շատ ժամանակ կա՝ մոտ երեք տարի։ Շատ բան կարող է տեղի ունենալ, առավել ևս Ուկրաինայում պատերազմի և համաշխարհային քաղաքականության մեջ բառացի քաոսի ֆոնին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի ուշացած, բայց ակտիվորեն լուսաբանվող այցը Շուշա, որը նաև գործնականում համընկել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման և Բերնսի Երևան այցի հետ, կարող է խոսել այդ հաշվով Բաքվի և Կրեմլի միջև պայմանավորվածությունների մասին։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ Մոսկվան առաջիկա տարիներին բոլոր ջանքերը կգործադնի նրա համար, որպեսզի Ղարաբաղում պահի իր ռազմական քանակակազմը, քանի որ ռուսների համար դա Բաքվի և Երևանի վրա ազդեցության կարևոր լծակ է։ Այս համատեքստում չի կարելի բացառել, որ տարածաշրջանի կարևորագույն տրանսպորտային և էներգետիկ զարկերակներին անմիջապես մոտիկ ռազմակայանի կառուցումը կդառնա Ադրբեջանի վրա, ինչպես Ղարաբաղում ռուս զինվորականների գտնվելու ժամկետի երկրացման հարցում, ինչպես նաև Եվրոպային էներգառեսուրսներ մատակարարելու առումով ճնշման յուրատեսակ տար։
Այսպիսով, Թովուզի հետ սահմանին ռուսական նոր ռազմակայանը քաղաքական տեսակետից կլինի բազմաֆունկցիոնալ։ Ադրբեջանի համար լավագույն սցենարի դեպքում այն կօգտագործվի 2025 թվականին խաղաղապահ քանակակազմի վերատեղակայման համար։ Վատագույն դեպքում՝ ներմուծված մահակ տարածաշրջանի կարևորագույն տրանսպորտային և էներգետիկ հանգույցների վրա։ Այնուամենայնիվ, քանի դեռ շինարարության մասշտաբի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ չկան, հետագա կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։
Caliber.Az-ը կշարունակի այս թեման պահել ուշադրության կենտրոնում: