Փաշինյանի ստրասբուրգյան սուտը Վարչապետի հնարաբանությունները Եվրախորհրդարանում
Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ համոզվել է նրանում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սուտը շնչելու պես մի բան է, ընդ որում այնպես պարզունակ, որ անմիջապես հասկանալի է դառնում, որ գործ ունենք պրոֆեսիոնալ սադրիչի հետ։ Այս պոպուլիստի «ինքնաբացահայտման» վառ օրինակներից էր նրա վայնասունը այն մասին, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջակետ», իսկ հետո նա ստիպված եղավ հրապարակայնորեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղի տնտեսական շրջանը։ Եվ դա նույնիսկ գրավոր է հաստատում։
Սակայն, հակառակ նրա հրապարակային արտահայտություններին այն մասին, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մինչև հիմա ադրբեջանական 8 գյուղ գտնվում է հայկական օկուպացիայի տակ։ Եվ ահա այսպիսի ուղևորաբեռով Փաշինյանը ուղևորվել է Ստրասբուրգ, որտեղ, չնայած իր երկրի և առավել եւս անձամբ իր համար ստեղծված շատ մռայլ իրավիճակին՝ Եվրախորհրդարանի պատերի ներսում իրեն թույլ է տվել մի շարք նոր սադրիչ հայտարարություններ։
Նրա խոսքով, «ռուս խաղաղապահների անգործությունը հանգեցրեց նրան, որ հայերը կորցրեցին իրենց տները Ադրբեջանի Ղարաբաղի տարծաշրջանում և զրկվեցին հետ վերադառնալու հնարավորությունից։ Ահա ձեզ ոչ մի գրամ ճշմարտություն՝ կեղծիքով համակած նրա խոսքերը: Ի՞նչ, կոնկրետ, տների մասին է խոսքը։ Նրանց մասին, որոնցից 90-ականներին վտարվեցի՞ն ադրբեջանցիներին։ Բացի այդ, վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում ոչ մի հայ չի ապրել մեր երկրի անձնագրով։ Իսկ սա ցանկացած պետությունում ինքնաբերաբար նշանակում է, որ նրանք բոլորը այնտեղ ապրել են անօրինական։ Իսկ ինչ վերաբերում է վերադարձի հնարավորությանը, ապա պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ երաշխավորում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը և մեր Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական իրավունքները։ Եթե նրանք, իհարկե, ընդունեն մեր քաղաքացիությունը։
Փաշինյանը դա շատ լավ գիտի, բայց չի կարող դիմանալ առանց կեղծիք հնչեցնելու։ Ինչ արած, հաստատված սովորություն է, որը ձևավորվել է տարիների ընթացքում նախ հայ լրագրության մեջ, այնուհետև հայկական քաղաքական ասպարեզում, որը գնալով ավելի ու ավելի է նմանվում կրկեսայինի: Նիկոլ Վովաևիչի ծաղրածուները նույնպես վաղուց են կատարելագործվել և, ինչպես միշտ, տառապում են բազմաթիվ սխալներից։
Եվրախորհրդարանում նա մեկ անգամ չէ, որ հաջողացել է հերքել ինքն իրեն։ Ինչպես հիշում ենք, սեպտեմբերի 21-ին, այսինքն Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում հակաահաբեկչական միջոցառումների ավարտից հետո, նա արել է ավելի քան միանշանակ հայտարարություն։ «Ներկա պահին մեր գնահատականն այնպիսին է, որ Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը անմիջական վտանգ չկա»,- այդ ժամանակ տեսաուղերձում ասել է Փաշինյանը։ Իսկ այսօր, Եվրախորհրդարանում իր իսկ խոսքերով, պարզվում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ը իրականացրել է «էթնիկ զտումներ»։ Այ սա է Հայաստանի վարչապետի պարզունակ սուտը։
Նշեմ, որ Ստրասբուրգում իր ելույթի ընթացքում նա մեկ անգամ չէ, որ ստել է։ Փաշինյանը նորից հնչեցրել է իր սիրելի «պոստուլատը» այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ-երը «խախտել են Հայաստանի սահմանները և ներխուժել են նրա ինքնիշխան տարածքի խորքը»։ Սա նույնպես Նիկոլ Վովաեւիչի համար սովորական հնարամիտ քայլ է։ Ընդ որում, չէ որ նա հիանալի գիտի, որ իր այս կեղծ մեղադրանքներն արդեն հերքվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլայ Վովաևիչը ժամանակավորապես կորցրել է հիշողությունը, ապա հիշեցնեմ, որ մեր պետության ղեկավարը Հայաստանի տարածք ներխուժելու մեղադրանքներն անվանել է «անհիմն»։ «Եթե սահմանը անցնում է այնտեղով, որտեղ իրենք են պնդում, ապա նրանք այնտեղ սահմանագծեր, հաղորդակցություն կստեղծեին, ինժեներական աշխատանքներ կանցկացնեին։ Նրանք կարծում էին, որ ողջ Ղարաբաղը և Զանգեզուրը կմնան իրենց վերահսկողության տակ, հենց այս պատճառով էլ ադրբեջանա-հայկական սահմանին ոչ մի աշխատանք չեն անցկացրել»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ սեպտեմբերի 21-ին այցելելով ազատագրված Լաչին։
Մեր պետության ղեկավարի խոսքով, առանց երկու երկրների միջև սահմանների սահմանազատման, ոչ ոք չի կարող ասել այն մասին, թե կոնկրետ որտեղով է այն անցնում։ «Մենք պատրաստ ենք քննարկումների և պատասխանատվությամբ ենք վերաբերվում սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին։ Հավաքված են բոլոր քարտեզները, այդ թվում նաև 19-րդ, 20-րդ դարերի և ավելի վաղ ժամանակաշրջանների: Այդ քարտեզները հստակ ցույց են տալիս, թե ով ինչ հողի վրա է գտնվել։ Առանց սահմանների սահմանազատման, ոչ ոք մեզ չի կարող ոչ մի բանում մեղադրել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Եվ սա հստակ ու ազնիվ դիրքորոշում է։ Որին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հակադրել կեղծիք ու անհեթեթություն։ Հատկանշական է, որ նրա բոլոր այս անհեթեթ ելույթները հնչել են հատկապես այժմ։ Հիշեցնեմ, որ ուղիղ երեք տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 17-ի գիշերը հայկական ավազակախմբերի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակման է ենթարկվել մեր երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյանջան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում գտնվում էր մարտական գոտուց դուրս։ Գնդակոծության հետևանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև հինգ երեխա և չորս կին: Եվս 48 մարդ վիրավորվել է, նրանցից չորսը անչափահաս և քսան կին։ Ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի խոստումով Գյանջայի հրետակոծության հրամանը տրվել է անձամբ իր կողմից։ Բայց ո՞վ է Հարությունյանը։ Փաշինյանի խամաճիկը, առանց որի հրամանի խունտայի առաջնորդը քայլ անգամ չէր կարող անել։
Բայց, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը գտնվում է Ստրասբուրգում, որտեղ նրա հասցեին հնչում են գովեստներ, որոնցում Հայաստանը անվանում են «ԵՄ-ի արևելյան գործընկերության» շրջանակներում «լավագույն գործընկեր» և, ըստ էության, դրանով հանդերձ խրախուսում են բարբաջել և իր կեղծ պատմվածքներով մոլորության մեջ գցել աշխարհը։ Սակայն սա բոլորովին այլ պատմություն է՝ Հին Աշխարհի վարքաբարոյական կերպարի մասին, որտեղ պատրաստ են ծափահարել հարևան պետության տարածքների 20%-ը ավելի քան երեք տասնամյակ օկուպացիայի տակ պահած երկրի ղեկավարին։
Աքպեր Հասանով