twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը կապահովի Հայաստանի անվտանգությունը» Վլադիսլավ Գերդինը՝ Caliber.Az-կայքում

06 Դեկտեմբերի 2023 12:12

Հայկական կողմից Ադրբեջանի հասցեին շարունակվում են հնչել անհեթեթ մեղադրանքներ այն մասին, որ Բաքուն իբր «արգելակում է խաղաղ գործընթացը և նմանակում է խաղաղապահ ջանքերը»։ Մեզ այս կրկեսը ծանոթ է և հեգնական ժպիտից բացի ոչինչ չի առաջացնում։

Բերենք՝ հայկական իսթեբլիշմենթի մի շարք ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունների մի քանի թարմ օրինակներ։ Ուրեմն, դեկտեմբերի 4-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ադրբեջանը դեռ չի պատասխանել խաղաղ պայմանագրի վեցերորդ տարբերակի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին։ Մենք կհայտնենք, երբ ստանանք պատասխանը»:

Սակայն դրանով հանդերձ նա, իհարկե, լռել է այն մասին, որ հինգ սկզբունքների վրա հիմնված ադրբեջանական կողմի ներկայացրած խաղաղ պայմանագրի նախագիծը՝ Հայաստանի կողմից գրեթե մեկ տարի երկարաձգվել է, ինչպես, ընդ որում, նաև այն, որ Երևանը երկուսուկես ամիս երկարաձգեց՝ փաստաթղթի հերթական հայերեն տարբերակի պատասխանը:

«Ադրբեջանի հետ՝ այսպես կոչված «խաղաղության մասին պայմանագրի» շուտուփույթ ստորագրման հավանականությունը չափազանց ցածր է, Բաքուն ուզում է ստանալ ամեն ինչ»,- սա արդեն սրամտության գոհար է, որը բառացիորեն օրերս ասել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ով կոչ է արել «առանց միջազգային միջնորդների մասնակցույան չշփվել Բաքվի հետ»։

«Ըստ էության, Ադրբեջանը ձգտում է ձեռք բերել Հայաստանից երկրորդ, բայց արդեն կրկնակի կապիտուլյացիա։ Բաքուն ուզում է բացառել ցանկացած միջազգային երաշխիք, ինչպես «արցախցիների» վերադարձի դեպքում նրանց իրավունքների և անվտանգության ապահովման մասով, այնպես էլ ընդհանրապես խաղաղության պայմանագրի դրույթների կատարման մասով։ Այլ կերպ ասած, Ադրբեջանը առաջարկում է համաձայնության գալ ինքնուրույն, իրար մեջ և առանց միջազգային երաշխիքների մեխանիզմների»,- հայտարարել է պատգամավորը՝ Հինգերորդ հեռուստաալիքի եթերում։

Ամբողջ աշխարհը մատի վրա փաթաթելու անզուսպ ձգտման մեջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս երկարաձգելու և ԱՄՆ-ին ու Ֆրանսիային զիջելու այն ամենը, ինչ ցանկանում են, այդ թվում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Հայաստանում բոլորովին չեն նկատում այն ռիսկերը, որոնք իր մեջ թաքցնում է նման դիրքորոշումը։ Եվ իրադարձությունների նման դասավորության դեպքում գոյություն ունի վիթխարի հավանականություն, որ դեպի Արևմուտք ուղի վերցրած և Ռուսաստանից ակտիվորեն փախչող հայկական քաղաքական գնացքը գործնականորեն ցանկացած վայրկյանի կարող է ցած գլորվել ռելսերից։

Ռուսաստանցի քաղաքագետ Վլադիսլավ Գերդինի կարծիքով, Հայաստանը քայլում է անդունդի եզրով և նույնիսկ չի մտածում այն մասին, որ կարող է կորցնել իր ինքնիշխան կարգավիճակը։ Caliber.Az-ի հետ զրույցում նա հնչեցրել է հարցի իր տեսլականը։

«Դժվար է ասել, թե հայկական «թագավորություն-պետության» հետ կոնկրետ ինչը այնպես չէ, ինչպես, այնուամենայնիվ, նաև նրա ղեկավարների՝ վարչապետ Փաշինյանի և նրա թիմի յուրահատկությունների հետ, բայց ակնհայտ է, որ փաշինյանական վարչակազմում ընդունված է գործերը վերադարսել «հետոյի վրա»: Ահա և այս «հետոյի» սկզբունքն էլ հանգեցրել է նրան, որ Հայաստանը մինչև հիմա դուրս չի եկել մեկուսացումից, չի ստորագրել խաղաղ պայմանագիր, չի կողմնորոշվել անվտանգության իր քաղաքական ռազմավարության հարցում, իր համար ընտրել է՝ Արևմուտքի նկատմամբ հպատակության զգացմունքների համընդհանուր խոստովանման ամենավատ ու վտանգավոր տարբերակը: Փոխարենը Հայաստանը ստացել է շատ աղոտ խոստումներ, որովհետև Արևմուտքն ինչպես հարկն է չի կարող որևէ բան խոստանալ։ Բայց, ըստ երևույթին, ամերիկացի պաշտոնյաների բարեկամության հավաստիացումներն ու ընկերական ժպիտը հայերին գլխահան են արել։ Նրանք իսկապես հավատացել են, որ արևմտյան երկրները կսկսեն իրենց փոխարեն լուծել բոլոր խնդիրները, բայց ուշադրություն չեն դարձրել հետևյալ փաստի վրա. նման ձևով վարվելով, կոտրում են՝ աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վրա իրենց գոյության բազմամյա հիմքը։ Ամբողջ հարցը նրանում է, որ հայերը չեն գիտակցում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության կառուցվածքի ակնհայտ աքսիոմները։ Իսկ էությունը այստեղ հետևյալումն է. Ադրբեջանը տարածաշրջանում իր ստատուս-քվոն հաստատել է՝ ուժեղ քաղաքականության, հզոր բանակի և տարածաշրջանային խոշոր դերակատարներ՝ Թուրքիայի և Ռուսաստանի և Իսրայելի ու Մեծ Բրիտանիայի նման պետությունների հետ իր ռազմավարական համագործակցության հաշվին: Ամենևին պատահական չէ, որ Բաքուն իր ճամպրուկում ունի երկու կարևոր փաստաթուղթ՝ Շուշայի հռչակագիրը Թուրքիայի հետ և Մոսկվայի հռչակագիրը Ռուսաստանի հետ:

Վրաստանը ունի իր երկխոսությունը ԵՄ-ի հետ և իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, որոնք, չնայած անցյալի ողջ բացասականությանը, այժմ գտնվում են շատ ավելի լավ փուլում, քան Երևանի և Մոսկվայի հարաբերությունները։

Իսկ ահա Հայաստանը այս պահին, ինչպես ասում են, «մերկ է բազեյի պես»։ Երեւանը չունի հստակ ռազմավարական հարաբերություններ ո՛չ տարածաշրջանի խոշոր դերակատարների, ո՛չ էլ արտատարածաշրջանային խաղացողների հետ։ Իսկ այն իրավիճակում, երբ արտաքին ուժերի շահերը անմիջականորեն Հայաստանի տարածքում բախվում են տարածաշրջանային խոշոր պետությունների շահերին, այդ երկրի ինքնիշխանությունը ընկնում է ուղղակի սպառնալիքի տակ»,- ընդգծել է ռուսաստանցի քաղաքագետը։

Նրա կարծիքով, Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը կապահովի Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանում։ Հակառակ դեպքում նրան աղետ է սպասվում։

«Բաքվի հետ խաղաղ պայմանագիր Ստորագրելով՝ Երևանը ինքնաբերաբար իր համար նախապես կաապահովի իր տարածքային ամբողջականության ճանաչումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Հետեւաբար, հայ անսկզբունք քաղաքագետների բոլոր հայտարարությունները այն մասին, որ Բաքուն իբր ինչ-որ բանով կարող է սպառնալ Երեւանին՝ կատարյալ անհեթեթություն են։ Ինքնին խաղաղ պայմանագրի ստորագրման փաստը համահարթում է հայկական բոլոր մտահոգություններն ու վախերը։ Իսկ ահա տարածաշրջանի մեկ այլ խոշոր դերակատար Իրանը, որի վրա այդքան ուժեղ հույս է դնում Հայաստանը, հենց կարող է բացարձակապես անկանխատեսելի լինել հայերի համար, առավել ևս Թեհրանի ամենաերդվյալ թշնամիների՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Երևանի սիրախաղի ֆոնին: Որպեսզի իրեն վտանգազերծել և հիանալի հասկանալով, որ Հայաստանը տարածաշրջանում մնացել է առանց իրական հովանավորների՝ Իրանը լիովին ունակ է դիմել Հայաստանի հետ լուրջ էսկալացիայի, անվտանգության համար հարավում «զավթելով» մի շարք տարածքներ, որպես բուֆերային գոտի։ Ահա թե, ինչի մասին պետք է մտահոգվեն հայերը, այլ ոչ թե արևմտյան երկրներին հրավիրեն իրենց մոտ և նրանց օգտագործեն որպես միջնորդներ Ադրբեջանի հետ բանակցություններում»,- եզրափակել է Վ. Գերդինը:

Caliber.Az
Դիտումներ: 151

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

88
20 Նոյեմբերի 2024 16:59
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

67
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

58
20 Նոյեմբերի 2024 19:08
4

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

56
21 Նոյեմբերի 2024 15:11
5

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

56
20 Նոյեմբերի 2024 12:25
6

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

54
22 Նոյեմբերի 2024 10:16
7

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

53
21 Նոյեմբերի 2024 16:41
8

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

53
20 Նոյեմբերի 2024 18:11
9

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

52
20 Նոյեմբերի 2024 15:22
10

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

48
22 Նոյեմբերի 2024 08:50
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading