twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բնապահպանական աղետ Ադրբեջանի հետ սահմանին Նոր քարտեզը մերկացնում է Հայաստանին

18 Մայիսի 2024 10:49

Ժամանակակից աշխարհում, որտեղ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանման խնդիրները գնալով ավելի արդիական են դառնում, շրջակա միջավայրի հնարավոր խախտումների մասին ցանկացած տեղեկություն մեծ նշանակություն է ձեռք բերում: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է գրավել Հայաստանում ապօրինի հանքարդյունաբերության գործունեությունը մերկացնող նոր քարտեզը: «Environmental Protection First» (EPF)-ի կողմից՝ «Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական միավորման հետ համատեղ նախապատրաստված քարտեզը ստացել է՝ «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարներ» անունը և հանրությանն է ներկայացվել Բաքվի բիզնես կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ։

Այս քարտեզը յուրահատուկ է ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաեւ պատրաստման որակով։ Մշակված է երեք լեզուներով՝ ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն, այն տրամադրում է Հայաստանի տարածքում հանքային պաշարների և դրանց արդյունահանման վայրերի մասին սպառիչ տեղեկատվություն: Քարտեզի հեղինակ Մուգաբիլ Բայրամովը հանդիսանում է ավելի քան 43 տարվա աշխատանքային փորձով բարձր որակավորում ունեցող ինժեներ քարտեզագիր։ Բայրամովը հայտնի է իր նախորդ աշխատություններով, ինչպիսիք են «Ադրբեջանի Հանրապետության ազգային ատլասը» և «Կովկասի տարածաշրջանի քարտեզը - Թիֆլիս, 1847 թ.»:

Քարտեզի հիմնական նպատակը՝ Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության բացասական բնապահպանական հետևանքների մերկացնելն է: Համաձայն ներկայացված տվյալների՝ Հայաստանը շրջակա միջավայրին առավել վնաս հասցնող հանքաարդյունաբերական ձեռնարկությունները դիտավորյալ տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանների մոտ՝ հատկապես Արևմտյան Զանգեզուրի շրջանում։ Այս ձեռնարկությունները, որոնք տեղակայված են անդրսահմանային գետերի մոտ, ինչպիսիք են Քուռը և Արազը, աղտոտում են ջրային ռեսուրսները և վնաս են հասցնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան երկրների՝ առաջին հերթին Ադրբեջանի շրջակա միջավայրին։

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Օխչուչայ գետը Հայաստանի տարածքում մշտապես ենթարկվում է աղտոտման, մասնավորապես դրա մեջ են թափվում Գաֆանի և Քաջարանի հանքարդյունաբերության թափոնները։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Օխչուչայը թափվում է Արազի մեջ, ապա նրա աղտոտվածությունն անմիջականորեն ազդում է նաև Արազի ջրային ռեսուրսների որակի վրա, որը հանդիսանում է Քուռի ամենամեծ աջ վտակը, ինչպես նաև Հայաստանի հետ անդրսահմանային գետը մեծ դեր է խաղում Ադրբեջանի ցանկատարածությունների ոռոգման գործում։ Բայց ջրի որակի վատթարացման պատճառով դրա օգտագործումը կենցաղային և գյուղատնտեսական կարիքների համար կարող է հանգեցնել բացասական հետևանքների։

Ելույթ ունենալով քարտեզի շնորհանդեսին՝ «Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական միավորման նախագահ Մուգաբիլ Բայրամովը ընդգծել է, որ այդ ձեռնարկությունների գործունեությունը հատկապես վտանգավոր է Ադրբեջանի էկոլոգիայի համար։ Բայրամովը նշել է, որ Հայաստանը Էսպոյի կոնվենցիայով պարտավոր է անդրսահմանային գոտում հանքարդյունաբերական աշխատանքներ անցկացնելու համար թույլտվություն ստանալ Ադրբեջանից, սակայն այդ պարտավորությունները համակարգված կերպով անտեսվում են։ Հիշեցնենք, որ 1991 թվականին Էսպոյում (Ֆինլանդիա) ստորագրված «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիան՝ միջազգային համաձայնագիր է, որը պետություններին պարտավորեցնում է իրականացնել առևտրային նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, երբ նման նախագծերը կարող են ազդել այլ պետությունների շրջակա միջավայրի վրա:

EPF կոալիցիայի համահիմնադիր, Ձեռնարկատիրության և շուկայական տնտեսության զարգացմանը աջակցող հիմնադրամի նախագահ Սաբիթ Բագիրովը, իր հերթին մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը և օտարերկրյա ընկերությունները թաքցնում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթերը։ «Մենք պահանջում ենք բացահայտել այդ փաստաթղթերը։ Բավական է մի հայացք նետել քարտեզին, որպեսզի հասկանալ խնդրի մասշտաբները»,- հայտարարել է Բագիրովը։

Երկրաբանական և հանքաբանական գիտությունների դոկտոր Թալյաթ Քենգերլին բարձր է գնահատել քարտեզը՝ այն անվանելով «տվյալների կարևոր բազա»: «AzerGold» ընկերության երկրաբանության հարցերով խորհրդական Շահբադդին Մուսաևը նշել է, որ Հայաստանի ձեռնարկությունների կողմից արտանետվող վնասակար քիմիական նյութերը անդրսահմանային գետերի միջոցով թափվում են Կասպից ծովի մեջ՝ խորացնելով բնապահպանական հետևանքները։

Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Ամին Մամեդովը ասել է, որ Հայաստանը պետք է բացի իր ձեռնարկությունները բնապահպանական մոնիտորինգի համար։ «Մենք պահանջում ենք բնապահպանական արդարություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի շրջակա միջավայրին վնաս հասցնող գործունեությունը»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 11-ին նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կայացած՝ 2023 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման վեց ամիսների արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարն ասել է. «Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը շատ մոտ էին բնապահպանական աղետի գոտի դառնալուն, որովհետև Հայաստանը մեծ վնաս է հասցրել ինչպես այնտեղ գործող ձեռնարկությունների գործունեության արդյունքում, այնպես էլ այն ժամանակ օկուպացված Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում մեր բնական ռեսուրսների անխնա շահագործման հետևանքով... Հիմա պարտադիր կարգով անհրաժեշտ է հաշվի առնել անդրսահմանային սպառնալիքները։ Եվ այստեղ Ադրբեջանի դիրքորոշումը առաջվա պես հիմնավորվում է միջազգային փորձի, միջազգային կոնվենցիաների, այդ թվում նաև Էսպոյի կոնվենցիայի վրա, որը բոլորը կարող են բացել և դիտել համացանցում։ Այնտեղ նշված է, որ երկրների սահմանների մոտ ձեռնարկությունների ստեղծումը, որոնք կարող են համարվել անդրսահմանային գետերի աղտոտման և շրջակա միջավայրի վտանգի աղբյուր, պետք է անպայման համաձայնեցվի հարևան երկրների հետ, և մենք դա պահանջում ենք Հայաստանից։ Այսօր Ադրբեջանի հասարակությունը և հասարակական կազմակերպությունները այս հարցով արդեն դիմել են Հայաստանի պաշտոնական մարմիններին։ Այս կոչին միացել են նաեւ միջազգային փորձագետները, բնապահպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ուստի համարում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը այստեղ նույնպես չպետք է հեռու պահի իրեն»։

Ադրբեջանական հասարակությունն ու հասարակական կազմակերպությունները բնապահպանական վնասակար գործունեությունը դադարեցնելու պահանջով արդեն դիմել են Հայաստանի պաշտոնական մարմիններին։ Բնապահպանության ոլորտում աշխատող միջազգային փորձագետներն և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես միացել են այդ ուղերձին։

Ներկայացված քարտեզը դարձել է կարևոր քայլ Հայաստանի կողմից բնապահպանական խախտումները բացահայտելու մեջ։ Այն հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը դիտավորյալ է էկոլոգիապես վտանգավոր ձեռնարկությունները տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ վնաս հասցնելով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը։ Ադրբեջանի հասարակությունը և միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում են դադարեցնի այս գործելակերպը և պահապանել միջազգային բնապահպանական չափանիշները։ Կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը, ներառյալ բնապահպանական կազմակերպություններն և իրավապաշտպան խմբերը, ակտիվորեն միջամտեն այս հարցին։ Հայաստանը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը պատճառված վնասի համար և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները այն վերացնելու ուղղությամբ։ Միջազգային կառույցները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ պահանջելով թափանցիկություն և միջազգային նորմերի պահպանում շրջակա միջավայրի պահապանման ոլորտում։

Բացի այդ, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր՝ ապագայում նմանատիպ իրավիճակների կրկնումը կանխելու համար։ Հայաստանը պետք է մանրակրկիտ աուդիտ իրականացնի իր հանքարդյունաբերության ոլորտում և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցությունը նվազեցնելու ծրագիր մշակի: Այս գործընթացը պետք է լինի թափանցիկ և վերահսկելի միջազգային կազմակերպությունների կողմից։ Ադրբեջանը իր հերթին պետք է շարունակի համաշխարհային հանրության ուշադրությունը գրավել այս խնդրի վրա՝ օգտագործելով առկա բոլոր դիվանագիտական և իրավական միջոցները։ Կարևոր է, որպեսզի բնապահպանական հանցագործությունները անպատասխան չմնան, իսկ բնությունն ու մարդու առողջությունը պաշտպանված լինեն: Անհրաժեշտ է նաև մշակել բնապահպանական վնասների փոխհատուցման մեխանիզմներ, որոնք կներառեն բնական ռեսուրսների վերականգնում և օգնություն շրջակա միջավայրի հետևանքներից տուժածներին: Բնապահպանական արդարությունը պետք է դառնա առաջնահերթություն բոլոր պետությունների համար՝ անկախ նրանց քաղաքական շահերից։ Միայն այսպես մենք կկարողանանք պահպանել մեր մոլորակը ապագա սերունդների համար և կանխել նոր բնապահպանական աղետները:

Եզրափակելով նշենք, որ այս քարտեզը՝ ոչ թե պարզապես փաստաթուղթ է, այլ գործողությունների կոչ։ Այն խորհրդանշում է՝ գլոբալ համագործակցության և մեր շրջակա միջավայրը պահպանելու համար հավաքական պատասխանատվության անհրաժեշտությունը:

Caliber.Az
Դիտումներ: 266

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

98
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

97
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

84
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

84
21 Դեկտեմբերի 2024 12:32
6

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

79
23 Դեկտեմբերի 2024 17:26
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

68
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

55
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

47
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Բաքուն և Բուխարեստը քննարկել են Deepfake-ի և ապատեղեկատվության դեմ պայքարը

39
21 Դեկտեմբերի 2024 10:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading