twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

ԵՄ-ն սիրախաղ անելով Հայաստանի հետ՝ վտանգում է Բաքվի հետ հարաբերությունները Սկիլլայի և Խարիբդիսի միջև

27 Փետրվարի 2023 15:40

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Ադրբեջան այցի նախօրեին Մոսկվան ավելի ու ավելի է բացասականորեն արձագանքում Երևանի ոտք գցումներին և անակնկալներին՝ հատկապես այսօրվա գլխավոր գրգռիչ՝ Հայաստանում ԵՄ առաքելությանը։ Ռուսաստանի Դաշնությունը բացահայտ մտադիր չէ աչք փակել տեղի ունեցողի վրա և դա հասկացնել է տալիս Կրեմլի յուրաքանչյուր ուղերձում։ Այս կապակցությամբ պարզ է նաև մեկ այլ բան՝ ԵՄ-ի քաղաքականության բացահայտ երկերեսայնությունը, որը ցինիկաբար փորձում է սիրախաղ անել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։

Այս առնչությամբ միանգամայն առարկայական և հասկանալի է դարձել՝ փետրվարի 20-ի ճեպազրույցում Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Զախարովայի պատասխանը։ Ինչպես ընդգծել է ռուս դիվանագետը, Եվրամիության ներկայացուցիչները խոսելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթի մասին՝ խորամանկում են։ Այս առաքելությունը, նրա խոսքով, ծավալվում է անվտանգության և պաշտպանական ոլորտում ԵՄ-ի ընդհանուր քաղաքականության հունով, հետևաբար, դրան պետք է վերաբերվել համապատասխան բնույթով։

«Ցավոք սրտի, արդեն առաջին անգամը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ընդհանուր առմամբ Արևմուտքի կողմից՝ մեր հետ դաշնակից Հայաստանում ցանկացած միջոցներով ամրապնդվելու ձգտումները», - հավելել է Զախարովան։

Ավելի ուշ, փետրվարի 22-ի ճեպազրույցում, նա կրկնել է Մոսկվայի կարծիքը. «Երբ առաքելությունը ներկայացնում են, որպես բացառապես քաղաքացիական՝ նրանք ասում են թերի ճշմարտություն, կամ անիրավություն»։

Հաշվի առնելով, որ ԵՄ-ի առաքելության աշխատանքը հաշվարկված է երկու տարվա վրա, իսկ նրա կազմում կան ոստիկաններ Գերմանիայից և ժանդարմերներ Ֆրանսիայից, դրա բնույթը բազմաթիվ փորձագետների և վերլուծաբանների մոտ հարցեր է առաջացնում այս բոլոր փաստերի ամբողջությունից: Թերևս, Հայաստանի և նրա «բարեկամների» քաղաքական կուրսի քննադատությամբ առաջին անգամ հանդես է եկել Երևանի նկատմամբ նախկինում չափազանց լոյալ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «24 news» պարբերականին տված հարցազրույցում նա կոնյուկտուրային է անվանել՝ Հարավային Կովկասում «Ռուսաստանի կործանարար դերի» եւ նրա «նեոգաղութային քաղաքականության» մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները։

Կոպիրկինի խոսքով, «զարմանալի է, որ դա ասում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրի նախագահը»։

«Ֆրանսիայի ղեկավարությունը պետք է լավ հասկանա կարգավորման ողջ գործընթացի նպատակներն ու մեխանիզմները, ինչպես նաև այն, թե ինչպես է Ռուսաստանը աշխատում այդ ոլորտում: Այդ հայտարարությունները ինձ համար ունեն որոշ կոնյուկտուրային բնույթ։ Դրանք կապված են ոչ նրա հետ, թե ինչ է անում Ռուսաստանը, այն առճակատման հետ, որը Արևմուտքի կողմից պարտադրվել է Ռուսաստանին»,- նշել է դեսպանը։

Նրա կարծիքով, Արևմուտքի գործողությունները, ներառյալ նաև ԵՄ-ի առաքելության ուղարկելը, և Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունն ու մեղադրանքները լիովին տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որպեսզի տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի։

Դրա հետ միասին, ինչպես Caliber.az-ի հետ զրույցում նշել է ռուս քաղաքագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի առաջատար փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչը՝ սա այն վառ օրինակ է, երբ Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները գործնականում համընկնում են։

«Ե՛վ Ադրբեջանն է իր բացասական կարծիքը հայտնել ԵՄ առաքելության Հայաստան ժամանելու փաստի վերաբերյալ, և՛ Ռուսաստանը։ Հասկանալի է, թե որտեղից է գալիս Ադրբեջանի դիրքորոշումը, սակայն Ռուսաստանի դիրքորոշումն էլ ունի նաև իր իսկական պատճառը։ Մոսկվան Եվրամիության գործունեությունը ընկալում է որպես ընդհանրապես ցանկացած վայրում, այդ թվում նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը նվազագույնի հասցնելու փորձ։ Ես կասեի, որ այս առաքելության նպատակներից մեկն է՝ խաթարել Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին և նրա կապերը Ռուսաստանի հետ, կամ, ինչպես ճիշտ է նկատել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «հանդիսանում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի ընդհանուր քաղաքականության շարունակությունը», որը ներառում է նաև ուժային բաղադրիչը։ Հետևաբար, ձեւացնել, որ սա զուտ քաղաքացիական առաքելություն է՝ չի ստացվի»,- հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետը։

Այստեղ, նրա խոսքով, ամեն ինչ իրար հետ կապակցված է, քանի որ անվտանգության ոլորտում ԵՄ-ի քաղաքականությունը անմիջականորեն առնչվում է ռազմաստրատեգիական խնդիրներին ու նպատակներին։ Հայաստանը բացի այդ նաև ԵԱՏՄ-ի մասն է, ուստի շեշտը դրվում է նաև տնտեսական հարթությունում Ռուսաստանից պոկելու վրա։ Ընդհուպ մինչև այդ կազմակերպությունից դուրս գալը։

«Բայց ես կարծում եմ, որ ԵՄ-ն, փորձելով դրանով հանդերձ լինել Ադրբեջանի գործընկերը՝ հատկապես էներգետիկ ոլորտում, հայտնվում է մի իրավիճակում, երբ չի ստացվում միաժամանակ նստել երկու աթոռների վրա։ Որովհետեւ հասկանալի է, որ ԵՄ-ի նման գործուղությունները Ադրբեջանին դուր չեն գալիս։ Այս առումով նրանք շատ անշնորհք տեսք ունեն։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ի այնպիսի երկրները, ինչպիսին Ֆրանսիան է, սկսեցին իրենց թույլ տալ չափազանց բացասական հայտարարություններ Բաքվի հասցեյին՝ նկատի ունեմ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին Ֆրանսիայի խորհրդարանի կոչերը և նմանատիպ այլ թեզեր, որոնք սկսեցին հնչել եվրոպական հանրային տարածքում։ Այս ամենը Հայաստանի հետ սիրախաղ անելու փորձի տեսք ունի՝ վտանգելով Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները։ Կարծում եմ, որ սա Եվրոպայի համար բարդ իրավիճակ է՝ Սկիլլայի և Խարիբդիսի միջև անցնելու փորձ»,- վստահ է քաղաքագետը։

Նման գործողությունները, համարում է Ս.Միտրախովիչը, միայն ընդգծում են եվրոպական քաղաքականության ընտրովի գործիքայնությունը, երբ արժեքների վրա կենտրոնանալու կարևորությունը ասվում է բառերով, իսկ իրականում ԵՄ-ն յուրաքանչյուր, այդ թվում նաև կոնկրետ իրավիճակում շահարկում է այդ արժեքներով։

«Տեսնենք, թե ինչպես է աշխատելու այդ առաքելությունը, միգուցե նրան հաջողվի համոզել Փաշինյանին նախաձեռնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու ընթացակարգը։ Բայց արդյո՞ք ԵՄ-ն կկարողանա Հայաստանին ապահովել նրա տնտեսական և ռազմական կարիքները։ Չեմ կարծում։ Իսկ արդյո՞ք ԵՄ-ն իսկապես պատրաստ կլինի իր խաղաղապահներին ուղարկել ադրբեջանա-հայկական սահմանի գոտում որոշ տարածքներ, այնտեղ, որտեղ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները։ Իհարկե ոչ, հաստատ չի անի։ ԵՄ-ում Հայաստանի տնտեսական ինտեգրմանը նույնպես դժվար է հավատալ։ Եվրամիությունը դեռ նույնիսկ Մոլդովային չի կարող լիովին ինտեգրել։ Հետևաբար, Ռուսաստանի հետ կապերի փոխարեն Եվրամիության հետ հարաբերությունների նման ձևաչափի հույս ունենալը, մեկը մյուսով ամբողջությամբ փոխարինելու փորձը՝ Հայաստանի համար, անշուշտ, չափազանց ռիսկային է։ Բայց դա ռիսկային է նաև ԵՄ-ի համար։ Իսկ այս հողի վրա Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումներն մերձենում են, որքան էլ դա զարմանալի չէ որոշ փորձագետների և դիտորդների համար»,- ամփոփել է ռուսաստանցի վերլուծաբանը։

Caliber.Az
Դիտումներ: 220

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Իլհամ Ալիև. COP29-ի նախապատրաստությունն արդեն ավարտական փուլում է

116
22 0Հոկտեմբերի 2024 12:54
2

Միլլի Մեջլիսում ստեղծվել է Արևմտյան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խումբ

104
22 0Հոկտեմբերի 2024 11:23
3

«Ադրբեջանն ընդունակ է լրացուցիչ դինամիկա հաղորդել BRICS-ին» Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել «Սինհուա» գործակալությանը

104
22 0Հոկտեմբերի 2024 10:36
4

Ալիևը հավանություն է տվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկու համաձայնագրերին

86
22 0Հոկտեմբերի 2024 18:38
5

Ո՞ւր է շտապում ԱՄՆ-ի նախագահը Caliber.Az-ը ուշադիր քննարկում է Բայդենի նամակը Ալիևին

75
23 0Հոկտեմբերի 2024 15:41
6

Ադրբեջանը հաշտություն է կնքում ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Զիյաֆեթ Ասկերով

74
22 0Հոկտեմբերի 2024 15:28
7

Գաֆարովան՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու նախաձեռնող խմբի նիստի մասին

72
22 0Հոկտեմբերի 2024 16:38
8

ԱՐԱ թվաբանության առաջին դասագիրքը «Հին աշխարհի հիստերիկները»

65
22 0Հոկտեմբերի 2024 16:02
9

Մահացել է Խանքենդիի հայ բնակչուհի

65
23 0Հոկտեմբերի 2024 12:28
10

«Սա երեսապաշտների խաղ է» Հաջիևի նամակը՝ FT-ին

65
23 0Հոկտեմբերի 2024 15:59
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading