twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանյան քարոզչությունը և հանցագործությունների համար մեղքի զգացմունքը կքշեն հայերին Ղարաբաղից» Կորիբկոն և Կուզիոն՝Caliber.Az-կայքում

29 Սեպտեմբերի 2023 13:18

Այս օրերին ադրբեջանական բանակի տեխնիկական հսկողության միջոցներով ֆիքսվել է՝ Աղդերեի ուղղությամբ հայ բնակիչների կողմից տների հրկիզման զանգվածային դեպքեր։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի Պնախարարության՝ հրդեհների տեսագրություններով զուգակցված հաղորդագրության մեջ։ Հայկական Տելեգրամ ալիքները հաստատում են տեղեկությունն այն մասին, որ հայերը Աղդերեում այրում են տները։

Միաժամանակ, Ադրբեջանի ՆԳՆ-ն սկսել է Ղարաբաղի հայերից ստանալ քաղաքացիություն ստանալու հայտեր։ Այդ մասին, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիեւը։ «Ղարաբաղի հայկական ծագումով բնակիչների թվում կան Ադրբեջանի քաղաքացիությունը ստանալու համար դիմողներ։ Դրա համար կարող է դիմել այս տարածքում ապրող հայկական ծագումով ցանկացած բնակիչ, նրանց գործերը գտնվում են ուշադրության կենտրոնում»,- ասել է Հաջիևը։ Նա չի ճշտել, թե որքան է դիմողների թիվը, և ինչպես են քննարկվելու նրանց գործերը:

Հիշեցնենք, որ օրերս նախագահ Ալիևը հայտարարել է. «Այսօր Ղարաբաղում ապրող հասարակ հայերին տրվում է նոր պատմական շանս։ Բաց մի թողեք: Ադրբեջանը՝ բազմաէթնիկ, բազմակրոն պետություն է։ Մեզ մոտ երբեք չի եղել և չի լինի խտրականություն կրոնական և ազգային հատկանիշով։

Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է, որ «Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին Ղարաբաղի հայերի ինտեգրումն կանցնի բարդություններով, դրանով հանդերձ պետք է պատրաստ լինել նրան, որ որոշ բնակիչներ չեն ընդունի այս քաղաքականությունը և կորոշեն հեռանալ»։

Եվ այստեղ, իհարկե, ծագում են մի քանի հարցեր. Առաջինը, պետք է հաշվարկել, թե հիմա իրականում քանի հայ է ապրում Ղարաբաղում։ Իսկ երկրորդը, պարզել, թե նրանց որ մասը կցանկանա այնտեղ մնալ և ապրել արդեն որպես Ադրբեջանի քաղաքացի։

Այս մասին Caliber.Az-ի հետ իրենց մտքերով կիսվել են հայտնի օտարերկրյա փորձագետները։

Ամերիկացի քաղաքագետ Էնդրյու Կորիբկոն նշում է, որ հայկական սփյուռքի ուլտրաազգայնական լոբբին, որի որոշ անդամներ իրենց գործողությունները համակարգում են ընդունող երկրների հետախուզական ծառայությունների հետ՝ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո անցկացնում են տեղեկատվական պատերազմի ինտենսիվ արշավ Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի դեմ, որը կեղծ «ցեղասպանության» և «էթնիկ զտումների» շուրջ խուճապ հրահրելու ճանապարհով ուղղված է նրանց վարկաբեկման վրա։

«Չնայած այն փաստին, որ չկա բացարձակապես որևէ ապացույց այն բանի, որ այդ հանցագործությունները տեղի են ունեցել կամ ծրագրվում են, հայկական լոբբին փորձում է վախեցնել արևմտյան հանրությանը և քաղաքական գործիչներին՝ իշխանության համար տարածաշրջանային հուսահատ խաղի շրջանակներում այս կեղծ պատրվակի տակ նրանց ստիպելով պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ։

Ադրբեջանում հայկական փոքրամասնությունը ունի իրավունքներ և երաշխավորված անվտանգություն։ Ոմանք կցանկանան հեռանալ՝ լինի դա անձնական պատճառներով, կամ այն պատճառով, որ նրանք խաբվել են այս ապատեղեկատվությամբ: Այս դեպքում այդ նույն լոբբին և նրանց մեդիա դաշնակիցները դա կներկայացնեն որպես էթնիկ զտումների ենթադրյալ ապացույց, որպեսզի համաշխարհային հանրության աչքին Ադրբեջանին վարկաբեկելու նպատակով շահարկեն միջազգային ընկալումը»,- ասում է Կորիբկոն։

Նրա կարծիքով, այս տեղեկատվական սադրանքին լավագույն պատասխանը կլինի այն, որ Ադրբեջանը այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, այլ երկրներ, նրանց լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակության ակտիվիստները՝ այդ բնակչության վերաինտեգրման և ղարաբաղյան մարզի առաջիկա զարգացման մասին ճշմարտությունը տարածեն:

«Դա կբացահայտի այդ արշավի թիկունքում կեղծիքները և համաշխարհային հանրությանը ցույց կտա, որ նրան կրկին շահարկում են, ինչպես նաև կպաշտպանի ադրբեջանական պետության ամբողջականությունն ու նրա հեղինակությունը այդ զրպարտիչ հարձակումներից», - ասել է ամերիկացի փորձագետը։

Իր հերթին, բրիտանացի հետազոտող, Կիև-Մոհիլա ակադեմիայի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Տարաս Կուզիոն հիշեցրել է, որ 1991-1992 թվականներին նախկին հանրապետությունների մեծ մասն իր բնակիչներին հնարավորություն է տվել քաղաքացիություն ստանալ Խորհրդային Միության փլուզումից հետո: Նման կերպ, օրինակ, Ուկրաինայում ռուսները կարող էին ստանալ Ուկրաինայի քաղաքացիություն։ Եթե նրանք չցանկանային ստանալ Ուկրաինայի քաղաքացիություն, ապա կարող էին տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։

«Այդ գործընթացը Ադրբեջանում տեղի չունեցավ Առաջին ղարաբաղյան պատերազմի և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20%-ի օկուպացիայի և ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումների պատճառով։ Միայն հիմա՝ երեք տասնամյակ անց, տեղի են ունենում նույն գործընթացները, քանի որ ղարաբաղյան պատերազմներն ավարտվեցին Ղարաբաղի լիովին ազատագրումից հետո։ Հայերը հիմա ունեն այնպիսի ընտրություն, ինչպես ռուսները Ուկրաինայում 1991-1992 թվականներին. մնալ և ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն կամ տեղափոխվել Հայաստան: Ուկրաինայից տարբերությունը նրանում է, որ այնտեղ այդ ժամանակ չի եղել ոչ մի բռնի հակամարտություն, մինչդեռ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընտրություն կատարեն հայկական սփյուռքի, ազգայնական կուսակցությունների և Հայաստանը կառավարած ղարաբաղյան կլանի կողմից հայկական ազգայնական քարոզչութամբ երեք տասնյակ տարիների ընթացքում տարածված ադրբեջանցիների նկատմամբ անվստահության մթնոլորտում։ Գումարած նրանց մեղքի զգացումը և հայերի կատարած հանցագործությունների և Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրանց իրականացրած էթնիկ զտումների համար պատասխանատվության զգացումը, իսկ դա նշանակում է, որ նրանք վախենում են վրեժառությունից կամ նույնիսկ պատերազմական հանցագործների դատից»,- ասել է հետազոտողը։

Հետևաբար, ասում է Կուզիոն, որ նա չի զարմանա, եթե հայերի մի մասը որոշի Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան։

«Կասկածում եմ, որ այնտեղ ապրող հայերի թիվը կազմել է 120 հազար, նրանք եղել են ավելի շուտ 50 ՕՕՕ, իսկ հիմա էլ ավելի քիչ են մնացել։ Այնուամենայնիվ, Ղարաբաղում մնացած հայ փոքրամասնությունը պետք է դառնա Ադրբեջանի քաղաքացիներ, որպեսզի ստանան պետական սոցիալական ապահովություն, երեխաների կրթություն, թոշակներ և կառավարության կողմից ներկայացվող այլ իրավունքներ։ Անօրինական հայկական ուժերի զորացրումից հետո Ղարաբաղում մնալ որոշած հայկական փոքրամասնությունը այլևս սպառնալիք չի ներկայացնի Ադրբեջանի անվտանգությանը կամ ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձին: Նրանց պետք է ներկայացվեն փոքրամասնությունների իրավունքները, ինչպիսիք են հայերեն կրթությունը և զանգվածային լրատվամիջոցները, ինչպես նաև եկեղեցիներ հայկական կրոնական ծառայությունների մատուցումով:

Ղարաբաղյան պատերազմի ավարտը օգուտ կբերի նաև Հայաստանին, քանի որ նրան թույլ կտա դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, առևտուրը և արտաքին քաղաքականությունը, իսկ էլ ավելի մեծ իմաստով՝ կծառայի խաղաղությանը և կայունությանը Հարավային Կովկասում»,- եզրափակել է պրոֆեսոր Կուզիոն:

Caliber.Az
Դիտումներ: 495

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

COP29. Համաշխարհային առաջնորդները Բաքվի գագաթնաժողովում Ուղիղ հեռարձակում

170
12 Նոյեմբերի 2024 13:28
2

Ալիևն ու Միրզիյոևը մասնակցել են Խանքենդիում կարի ֆաբրիկայի բացման արարողությանը տեսակապի միջոցով

98
13 Նոյեմբերի 2024 16:13
3

Հաջիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման ամսաթվի մասին

92
13 Նոյեմբերի 2024 11:30
4

Ալիեւը կոչ է արել զարգացած երկրներին՝ օգնել փոքր կղզի պետություններին

85
13 Նոյեմբերի 2024 14:03
5

Ալիևը COP29-ում. Ադրբեջանը վերականգնեց արդարությունն ու իր ինքնիշխանությունը

78
12 Նոյեմբերի 2024 15:58
6

Ես ապշած եմ Ադրբեջանի առաջընթացից. Վուչիչ

74
12 Նոյեմբերի 2024 17:55
7

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք այստեղ ենք ֆինանսավորելու COP29

74
12 Նոյեմբերի 2024 17:23
8

Բաքվի տրիումֆը Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

71
13 Նոյեմբերի 2024 15:05
9

Տհաս խաղեր Շվաբեն նորից ձայն է հանել

69
13 Նոյեմբերի 2024 13:20
10

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ռազմավարական դաշինքի զարգացման հեռանկարները ԼՈՒՍԱՆԿԱՐ/ԹԱՐՄԱՑՎԱԾ

61
12 Նոյեմբերի 2024 18:01
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading