twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանում ամբողջ ուժով եռում է նոր սահմանադրության վրա աշխատանքը» Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

13 Օգոստոսի 2024 14:12

Caliber.Az-ի հարցազրույցը՝ հայ բլոգեր, ակտիվիստ և հասարակական գործիչ Իշխան Վերդյանի հետ։

— Տարածաշրջանում խաղաղության հասնելու համար կենսական նշանակություն ունեցող երկրի սահմանադրության մեջ փոփխություններ մտցնելու փոխարեն, Երևանում չգիտես ինչու ձեռնամուխ են եղել բարեփոխել դպրոցական կրթությունը։ Ինչո՞ւ են Հայաստանում վերաշադարում իրենց պատմությունը։

— Ես կասեմ ոչ ակնհայտ մի բան, բայց Հայաստանում ամբողջ ուժով ընթանում են սահմանադրական փոփոխությունների նախապատրաստական աշխատանքները։ Ես լավ տեղեկացված եմ, քանի որ անուղղակիորեն ծանոթ եմ մի մարդու հետ, ով անմիջականորեն գտնվում է այն թիմում է, որը զբաղվում է ապագա սահմանադրության տեքստով, այն իմաստով, որ նա զբաղվում է ոչ թե բուն օրենքներով, այլ դրանց գրական ձևակերպումներով։ Ելնելով նրա հավաստիացումներից, այո և ընդհանրապես՝ ելնելով նրա ծանրաբեռնվածությունից, ես գալիս եմ այն եզրակացության, որ նոր Հիմնական օրենքի շուրջ աշխատանքներն ամբողջ ուժով եռում են։

Խնդիրն կայանում է նրանում, որ այդ աշխատանքը չի գովազդվում։ Այսօրվա դրությամբ Հայաստանում ռեւանշիստական ընդդիմությունը շարունակում է մնալ ռեսուրսներով ապահովված, իսկ երկրի առանցքային լրատվամիջոցները դեռևս գտնվում են նրանց վերահսկողության տակ։ Այդ լրատվամիջոցները արդեն հայտնել են իրենց վերաբերմունքը հարցի նկատմամբ, և այդ վերաբերմունքը հետևյալն է. եթե Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ լինի սահմանադրության փոփոխություններին, նշանակում է, որ նա կատարում է Իլհամ Ալիևի կամքը։ Գիտեմ, որ սա աբսուրդ է, բայց այս աբսուրդին մարդիկ պատրաստակամորեն հավատում են: Ցավոք սրտի, վերլուծական մտածողության ունակությունը իսպառ բացակայում է Հայաստանի Հանրապետության համայնքի հավաքական գիտակցությունից, հետևաբար մարդիկ զանգվածային լրատվության միջոցներից ստացվող այս տեղեկությունը ընկալում են որպես ճշմարտություն, իսկ իրենք էլ իրենց հերթին առաջ են տանում իրենց օրակարգերը։ Ուստի կրթական համակարգում փոփոխությունները ձեռնարկվում են այդ թվում նաև Հայաստանում այս տոտալ անգրագիտությունը վերացնելու համար։ Պնդումներն այն մասին, որ Հայաստանում վերաշարադրում են պատմությունը՝ վիճելի է, բայց ինչ վերաբերվում է սահմանադրությանը՝ այն գաղտնագողի փոխվում է։ Այսպիսին են Հայաստանի այսօրվա իրողությունները. կառավարությունը վախենում է մի կույտ ոչ ադեկվատ ավազակներից և չի կարող բացահայտ խոսել իր ծրագրերի մասին։ Ադրբեջանը իր մոտ մաքրել է «արցախի» վարակը, բայց դրանից Հայաստանը էլ ավելի է վարակվել, և նրան ժամանակ է պետք, որպեսզի ձերբազատվի այդ փտումից։

— Դե ինչ, եթե Հայաստանում, ինչպես դուք նշեցիք, ձեռնամուխ են եղել սահմանադրության վերանայման հարցին, սա արդեն հուսադրում է։ Այդ դեպքում, ըստ Ձեր գնահատականների, ինչպիսի՞ ժամկետներում կարող է խաղաղ պայմանագիրը կնքվել Բաքվի և Երևանի միջև։

— Անկասկած, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը հնարավոր կլինի կնքել միայն նրանից հետո, երբ փոխվի Հայաստանի սահմանադրությունը։ Բայց այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել մեկ այլ բանի վրա. երկրները կարող են գոյակցել և ունենալ դիվանագիտական հարաբերություններ նաև առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու՝ Ռուսաստանը Ճապոնիայի հետ դա հիանալի ցուցադրում են: Այսինքն, կա նրա հավանականություն, որ երկրները ոչ թե նստեն ու սպասեն երկուսից ավել տարի, մինչև Հայաստանում փոխվի սահմանադրությունը, այլ գործեն և զարգացնեն հարաբերությունները փոխադարձաբար ընդունելի տրամաբանությամբ, որի գագաթնակետը և կդառնա խաղաղ պայմանագրի ստորագրումը, հենց միայն Հայաստանը կարգի բերի իր ներպետական օրենսդրությունը։

— Հայաստանի քաղաքագիտական համայնքում կարծիք կա, որ երկիրը վստահորեն ընթանում է հերթական հետխորհրդային հակառուսական դառնալու ճանապարհով, որն ի վերջո կարող է թանկ նստել Հայաստանի վրա։ Այս առնչությամբ ի՞նչ կարծիքի եք Դուք։

— Վերջերս այս թեմայի շուրջ կայացել է փոքրիկ քննարկում հայտնի հայ լրագրողի գրառման տակ մեկնաբանություններում, որին ես նույնպես մասնակցել եմ, և որը դիտել են՝ ադրբեջանական քաղաքագիտական հանրության որոշ հարգված անդամներ։ Արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Հայաստանում քաղաքագիտական համայնք, որպես այդպիսին, պարզապես չկա։ Սա ոչ թե քաղաքագիտական համայնք է, այլ ստոր լոբբիստների խառնախումբ, և նրանց կարծիքը ոչ մի կապ չունի՝ վարչապետ Փաշինյանի հայտարարած կուրսի՝ Հայաստանի տարածաշրջանայնացման հետ։ Հետևաբար, ժամանակի կորուստ եմ համարում մեկնաբանել նրանց տեսլականը, թե ուր պետք է շարժվի Հայաստանը։ Նրանք իրականացնում են իրենց սեփական օրակարգը, և, այո, նրանցից ոչ մեկն ի վիճակի չէ բանավեճ ծավալել ոչ միայն Ադրբեջանի փորձագետների, այլև նույնիսկ շարքային քաղաքացիների հետ։

— Ի՞նչ եք կարծում, Երեւանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդումը կարագացնի արդյո՞ք մոտ ապագայում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը։

— Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը իրավիճակը հասցրել է մինչև այն կոնդիցիայի, երբ ՀԱՊԿ-ից դուրս գալն արդեն դարձել է զուտ տեխնիկական հարց։ Հայաստանը ինքնաբացարկվել է ՀԱՊԿ-ում աշխատանքից, նա չի մասնակցում ոչ կազմակերպության միջոցառումների, ոչ դրա ֆինանսավորմանը։ Առավել ևս, ես չգիտես ինչու վստահ եմ, որ Հայաստանը չի արձագանքի նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը պաշտոնապես ռազմական օգնություն խնդրի ՀԱՊԿ-ից, ուստի ես համարում եմ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալը՝ Հայաստանի ղեկավարության համար քաղաքական նպատակահարմարության հարց է։ Իսկ ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը փաստորեն գոյություն չունի Հայաստանի համար, ճիշտ այնպես, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստորեն գոյություն չունի Ադրբեջանի համար։

— Իսկ ընդհանրապես Երևանին ի՞նչ է խոստանում Հայաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը։

— Հավանաբար, Դուք չեք կարողանա աշխարհի գլոբուսի վրա ինձ ցույց տալ մի երկիր, որտեղ ամերիկյան զինվորականները ներկա են եղել, և դա բերել է ինչ-որ լավ բանի այդ պետության համար: Ամերիկան գտնվում է հեռու օվկիանոսից այն կողմ, և նա չի պատրաստվում Հայաստանի համար պատերազմել այն երկրների դեմ, որոնք ԱՄՆ-ի տեսանկյունից աշխարհաքաղաքական կարևորությամբ չեն տարբերվում նրանից, և նույնիսկ ընդհակառակը՝ կարող են ԱՄՆ-ին ակնհայտորեն ավելին առաջարկել, քան հայերի արցունքներով լի աչքերը։ Անօգնական զոհի բարդույթը, որն անընդհատ արտաքին օգնության կարիք ունի՝ հանրային մասշտաբի ևս մեկ խնդիր է, որը կառավարությունից պահանջում է հրատապ լուծում։

— Հայաստանում դեռևս պահապանվող ռևանշիստական նկրտումների ֆոնին հնարավոր է արդյո՞ք ընդդիմության բողոքի նոր ալիք այս աշնանը։

— Դաշնակների ընդդիմությունից միշտ կարելի է և պետք է սպասել բողոքի շարժումներ, քանի որ հակառակ դեպքում նրանց պարագլուխներին սպասում է անխուսափելի բանտ, իսկ նրանց գաղափարախոսությանը սպասում է էպիկական փլուզում։ Սա նրանց համար ոչ թե քաղաքական պայքար է, այլ կյանքի և ազատության կռիվ, և այս պայքարում բոլոր միջոցները լավն են։ Հետևաբար, իմ համեստ կարծիքով, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն ու գործընկերները չեն հայտնվել ճաղերի հետևում, երկրում բողոքի ցույցերը տեղի կունենան ըստ գրաֆիկի՝ ծովափնյա սեզոնի և այլ արձակուրդների համար ընդմիջումներով, իհարկե։

Caliber.Az
Դիտումներ: 453

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիության քաղաքականությունը

188
30 Հունիսի 2025 11:37
2

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները

125
30 Հունիսի 2025 09:50
3

Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա

118
30 Հունիսի 2025 09:54
4

Ադրբեջանի ռուսական համայնքը դատապարտել է Եկատերինբուրգում ուժայինների գործողությունները

112
30 Հունիսի 2025 09:43
5

Դեպի Եվրոպա հայկական ուղին՝ Մոսկվայի փշերի միջով Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

110
01 Հունիսի 2025 17:04
6

Բաքուն դիմակազերծ է անում «Sputnik-Ադրբեջան»-ին Լրագրություն՝ Լյուբյանկայի մեթոդով

100
01 Հունիսի 2025 15:27
7

Էրդողանը կայցելի Ղարաբաղ

81
01 Հունիսի 2025 09:14
8

Ֆրանկոմիջուկային հետք Հայաստանում Փարիզը Երևանը վերածում է ճառագայթիչ գերեզմանոցի

72
30 Հունիսի 2025 16:00
9

Հայաստանը և ինքնիշխանության պատրանքը Ֆորպոստից մինչև ֆարս

68
30 Հունիսի 2025 16:16
10

Դատարանում Արկադի Ղուկասյանը պատմել է Ղարաբաղում հայկական ընկերությունների ապօրինի գործունեության մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

67
01 Հունիսի 2025 09:15
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading