twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ՀԱԵ-ն և ահաբեկչությունը Ավանդույթներ, որոնց հետևում է Բագրատ Գալստանյանը

16 Մայիսի 2024 11:02

Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերջին շրջանում բազմաթիվ դերեր է խաղացել։ Նա արդեն եղել է և՛ վանական Գորանֆլոի, և՛ քահանա Գապոնի, և՛ հայր Ֆյոդորի նախատիպը: Այս անգամ նա որոշել է հանդես գալ նոր էությամբ։ Մինչդեռ, այդ էությունը հայ եկեղեցու ներկայացուցչի համար ամենևին էլ նոր բան չէ։ Ավելի քան հարյուր տարի առաջ հայ հոգեւորականները իրենց վրա են վերցրել հավասարապես նույն դերը` իրենց հոտին ոգեշնչելով ահաբեկչական հարձակումների թուրքերի և ադրբեջանցիների դեմ:

Երեքշաբթի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը իր կողմնակիցների հետ եկել է՝ Երևանում «Նեմեսիս» ահաբեկչական գործողության մասնակիցների հուշարձանի մոտ։ Հայաստանի մայրաքաղաքում ինքնին նման հուշարձանի առկայությունը կրում է բացահայտ սադրիչ բնույթ։ Եվ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է անցած տարվա ապրիլի 25-ին Երևանում տեղ գտած այդ հուշարձանի բացումը։ Այդ ժամանակ Բաքվում դրա բացման տոնական արարողությանը Երևանի փոխքաղաքապետի և իշխող կուսակցության այլ անդամների մասնակցելը հիմնավորված անվանեցին «ահաբեկչության խրախուսում»։ Այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը շարունակում էր սիրախաղ անել հայ ազգայնականների հետ, ինչը սխալ էր։ Այժմ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու կարևորության մասին, բայց Բաքվում և Անկարայում ամեն ինչ հիշում են։ Եվ, իհարկե, ճիշտ քայլ կլիներ քանդել հայկական ահաբեկչության այդ սադրիչ խորհրդանիշը։ Այո, և ոչ միայն այս մեկը։ Չէ որ, դեռ 2015 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում բացվել է նաև ահաբեկիչ Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը։

Բառացիորեն անցյալ շաբաթ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ հանդիպման ժամանակ հաստատեց՝ պաշտոնական Երևանի հաստատակամությունը և միանշանակ դիրքորոշումը հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու հարցում։ Դե ուրեմն և պետք է վերացնել՝ ադրբեջանցի և թուրք քաղաքական գործիչների սպանությունների մեջ մեղավոր հայ ահաբեկիչների այս բոլոր սադրիչ հուշարձանները։ Բայց, ինչպես երեքշաբթի հայտարարել է Գալստանյանը՝ «Նեմեսիս» գործողությունը իբր «ոչ մի ընդհանուր բան չունի ահաբեկչության հետ»։ Այնուհետև նա նույնիսկ փորձել է հերոսականացնել հայ ահաբեկիչներին՝ նրանց գերեզման այցելությունն անվանելով «ուխտագնացություն»։ Եվ սա ոչ միայն պարզունակ կեղծիք է, այլ նաև հերթական միտումնավոր սադրանք։

Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշային։ Եվ դա ահաբեկչական գործողություն էր։ Բացի այդ, «Նեմեսիս»-ի գործողության շրջանակներում հայ ահաբեկիչների կողմից սպանվել են՝ Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշան, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկին, ԱԴՀ-ի Ազգային խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան-բեկ Աղաևը, ԱԴՀ-ի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ Խան Ջավանշիրը:

Իհարկե, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այս ամենի մասին գիտի։ Հաստատապես, նա, ով որոշել է զբաղվել քաղաքականությամբ, գիտի նաև այն մասին, որ դեռ 1926 թվականին Թուրքիայի Ազգային ժողովը՝ «Նեմեսիս» գործողության շրջանակներում հայերի կողմից սպանված «Իթթիհադ»-ի անդամների այրիների և որբերի կենսաթոշակների մասին օրենք է ընդունել։ Համապատասխանաբար, Թուրքիան այս հանցագործության մեղավորներին հերոսացնելու ցանկացած փորձ ընկալում է որպես հայկական կողմի սադրանք։

Բայց հատկապես դրանով է զբաղվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Չէ որ նա կատարում է այնպիսի անձնավորությունների անմիջական պատվերները, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնք իրենց քաղաքական և ֆինանսական կապիտալը ստեղծել են հայ հասարակության մեջ թուրքաֆոբիան և ադրբեջանաֆոբիան խրախուսելու վրա։ Եվ ՀԱԵ-ն դրանում միշտ օգնել է նրանց: Ինչը, մինչդեռ, ամենևին էլ զարմանալի չէ և նույնիսկ պատմական տեսանկյունից հեշտությամբ բացատրելի է։

Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական խռովությունները հանդիսացել են՝ Օսմանյան կայսրության կործանման համար հող նախապատրաստող արտաքին ուժերի հետ ձեռք ձեռքի տված հայ հեղափոխական կոմիտեների և հայ քահանաների համատեղ ջանքերի արդյունքը։ Ինչպես տեսնում ենք, ՀԱԵ-ն ահաբեկիչներին սեփական նպատակների համար օգտագործելու վաղեմի ավանդույթ ունի։ Եվ այս իմաստովով փարաջայով հայ ռեւանշիստների ներկայիս գործողությունները զարմանալի չեն։

Caliber.Az
Դիտումներ: 147

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանն ավարտում է դեպի Խանքենդի նոր ճանապարհի շինարարությունը Վիթխարի հանգույցներով / ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

227
21 Ապրիլի 2025 12:35
2

Մեծ վերադարձ. ավելի քան 200 մարդ վերադառնում է Սարըջալը և Բալլըջա գյուղեր

214
21 Ապրիլի 2025 11:36
3

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

99
22 Ապրիլի 2025 09:29
4

Եվրախորհրդարան, դատապարտյալի աթոռ և աթոռակ Երևանում «Աղաղակող» քաղաքական գործիչը՝ պարտվողների ծառայության մեջ

99
19 Ապրիլի 2025 21:05
5

Բայրամով. Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս Այդ թվում՝ Հայաստանը

90
21 Ապրիլի 2025 09:14
6

Հայկական սադրանք սահմանին. Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը կրկին կրակի տակ են

86
19 Ապրիլի 2025 13:15
7

Ի.Ալիևը հաստատել է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում կատարված փոփոխությունները

83
19 Ապրիլի 2025 14:41
8

Ավանդների ապահովագրության հիմնադրամը ավելացնում է ակտիվները

81
19 Ապրիլի 2025 13:15
9

Հրապարակվել է Ադրբեջանի պետական ​​պարտքը

75
19 Ապրիլի 2025 09:10
10

Գարնանային լայնածավալ շաբաթօրյակ Բաքվում

73
19 Ապրիլի 2025 13:14
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading